Աշխարհականություն (անգլ.՝ secularism) , կյանքի փիլիսոփայություն, աշխարհայացքի տեսակ, որոշակի մտածողություն ու կենսակերպ, պետական հաստատությունների և յուրաքանչյուր կրոնական ուղղության և կառույցի իրարից տարանջատման հայեցակարգ։ Աշխարհականությունը իրատեսական վերաբերմունք ու տեսակետ է այս աշխարհի, դրանում մարդու տեղի ու դերի վերաբերյալ։ Այս գործընթացը արևմտյան քաղաքակրթության մեջ սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանից և Ռեֆորմացիայից։ Հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ազատագրվում էին եկեղեցու, աստվածաբանության, ու կրոնական գաղափարախոսության վերահսկողությունից և ազդեցությունից։

Առաջացման պատճառներ Խմբագրել

Այս աշխարհայացքի սկզբնավորման գործում(14-15-րդ դարեր) կարևոր դեր են խաղացել հավատի, կրոնական իդեալների և գիտության, արվեստի մեջ առաջացած հակասությունները, եկեղեցու հետ կապի թուլացումը և կրոնի հանդեպ քննադատական մոտեցման ձևավորումը [1]։ Ժամանակակից աշխարհականությունը իր ակունքներն է առնում անտիկ փիլիսոփաների (Էպիկուր և Մարկոս Ավրելիոս), միջնադարյան մուսուլման մտածողների (Իբն Ռուշդ) և Լուսավորության դարաշրջանի ներկայացուցիչների (Դենի Դիդրո, Վոլտեր, Թոմաս Ջեֆերսոն) աշխատություններից։Մյուս կարևոր հանգամանքը ֆեոդալական հասարակարգի խորտակումն էր և կապիտալիստական հասարակարգի առաջացումն ու սկզբնավորումը։

Հետևանքները Խմբագրել

Այս գործընթացները թուլացրեցին կրոնի և եկեղեցու հիմքերը ու ազդեցության ոլորտները հասարակության մեջ։ Կրոնի մեջ ներթափանցեցին ոչ- կրոնական տարրեր, որոնք ջնջում էին կրոնականի և ոչ- կրոնականի սահմանները։ Աշխարհիկությունը մարդու հայացքը կենտրոնացնում է այս աշխարհի, նրանում իր տեղի և դերի, իր հոգսերի և խնդիրների լուծման վրա։ Աշխարհականության գործընթացը հաճախ անվանում են աշխարհականացում։ Աշխարհակացումը թափանցել է նաև աստվածաբանական մտածողության մեջ։ Կաթոլիկ աստվածաբան Հանս Ուրս ֆոն Վալտասարը նշում է «Կրոնն անհետանում է հասարակական կյանքից, եթե այն դեռ հիշատակվում է, ապա դա չի արվում այնպիսի ձևով, որ այն կարծես թե մի բան է, որից պետք է ամաչել»[2]։ Քրիստոնեության ներթափանցումն իր հերթին ևս աշխարհիկացման մի ձև էր ժամանակին ՝ հեթանոսակամ կրոնից «քրիստոնեական ձևով» [3]։

Քրիստոնեություն՝ աշխարհիկացման գործընթացի մի մաս Խմբագրել

Իր հիմնադրման օրից քրիստոնեությունը ունեցել է հակասոցիալական և հակաաշխարհիկ բնույթ։ Քրիստոսը տարբեր առիթներով իր աշակերտների հետ զրույցում նշում է իր՝ այս աշխարհից չլինելը, դրան չպատկանելը՝ «որովհետև աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ» (Հովհ․ ԺԷ 14)[4]։ Հենց սկզբնավորման պահից նկատելի էր քրիստոնյաների աշխարհամերժողական միտումը ։ Այս աշխարհն անընդունելի է քրիստոնյաների համար, քանի որ այն մերժեց Հիսուս Քրիստոսին։ Այս աշխարհը դիտվում է չարի և բացասականի մարմնավորում, և որի իշխանը սատանան է։ Այս աշխարհը, սոցիալական բարեկեցությունը մերժվում է հանուն այն աշխարհում հոգու երանության։

Աշխարհիկ հասարակություն Խմբագրել

ժամանակակից հասարակության մեջ ժողովրդավարությունը աշխարհիկացման մի ձև է։ Դա պայմանավորված է կրոնի ազատությամբ։ Որոշ երկրներում կրոնական համոզմունքները էական դերակատարություն ունեն հասարակակակն շատ բնագավառներում (հատկապես իսլամադավան երկրներում)։ Աշխարհիկ հասարակության ձգտումները կարելի է բնութագրել որպես հասարակություն, որը

  • հրաժարվում է իրեն դիտել որպես գերբնական, տիեզերական երևույթների մաս և այդ կերպ մեկնաբանել աշխարհը
  • հանդուրժողականություն կրոնական բազմազանության հարցերում և լայն աշխարհայացք
  • ամեն հասարակություն ունի որոշակի նպատակներ, ինչը ենթադրում է խնդրի լուծման ներհամաձայնեցված օրենքներ և մեթոդներ, աշխարհիկ հասարակության մեջ սրանք հնարավորինս սահմանափակ են
  • խնդիրները լուծվում են ռացիոնալ եղանակով, փաստերի ուսումնասիրման միջոցով
  • աշխարհիկ հասարակությունը չունի ընդհանուր սահմանված նպատակներ, խնդիրներ
  • չկան հասարակական վարքագծի սահմանված, իդեալական ձևեր
  • բոլոր մարդկանց հավասարություն
  • հասարակական շերտավորման գաղափարի մերժում[5]

Գրականություն Խմբագրել

  • Асад Т. Что могла бы представлять собой антропология секуляризма? // Логос. 2011. № 3.
  • Mohammad Golam Nabi Mozumder. Interrogating Post-Secularism: Jürgen Habermas, Charles Taylor, and Talal Asad. University of Pittsburgh, 2011.
  • Kosmin, Barry A. Contemporary Secularity and Secularism. / Secularism & Secularity: Contemporary International Perspectives. Ed. Barry A. Kosmin and Ariela Keysar. Hartford, CT: Institute for the Study of Secularism in *Society and Culture (ISSSC), 2007.
  • Berlinerblau, Jacques (2005) "The Secular Bible: Why Nonbelievers Must Take Religion Seriously" ISBN 0-521-61824-X
  • Berlinerblau, Jacques (2012) "How to be Secular: A Call to Arms for Religious Freedom" ISBN 978-0-547-47334-5
  • Boyer, Pascal (2002). Religion Explained: The Evolutionary Origins of Religious Thought. ISBN 0-465-00696-5
  • Cliteur, Paul (2010). The Secular Outlook: In Defense of Moral and Political Secularism. ISBN 978-1-4443-3521-7
  • Dacey, Austin (2008). The Secular Conscience: Why belief belongs in public life. ISBN 978-1-59102-604-4
  • Holyoake, G.J. (1898). The Origin and Nature of Secularism. London: Watts & Co., Reprint: ISBN 978-1-174-50035-0
  • Jacoby, Susan (2004). Freethinkers: a history of American secularism. New York: Metropolitan Books. ISBN 0-8050-7442-2
  • Nash, David (1992). Secularism, Art and Freedom. London: Continuum International. ISBN 0-7185-1417-3 (paperback published by Continuum, 1994: ISBN 0-7185-2084-X)
  • Royle, Edward (1974). Victorian Infidels: the origins of the British Secularist Movement, 1791–1866. Manchester: Manchester University Press. ISBN 0-7190-0557-4 Online version
  • Royle, Edward (1980). Radicals, Secularists and Republicans: popular freethought in Britain, 1866–1915. Manchester: Manchester University Press. ISBN 0-7190-0783-6
  • Asad, Talal (2003). Formations Of The Secular: Christianity, Islam, Modernity. Stanford University Press. ISBN 0-8047-4768-7
  • Taylor, Charles (2007). A Secular Age. Cambridge: The Belknap Press of Harvard University Press. ISBN 978-0-674-02676-6
  • Adıvar, Halide Edip (1928). The Turkish Ordeal. The Century Club. ISBN 0-8305-0057-X
  • Benson, Iain (2004). Considering Secularism in Farrows, Douglas(ed.). Recognizing Religion in a Secular Society McGill-Queens Press. ISBN 0-7735-2812-1
  • Berlinerblau, Jacques (2012) "How to be Secular: A Call to Arms for Religious Freedom" ISBN 978-0-547-47334-5
  • Blancarte, Roberto (2006). Religion, church, and state in contemporary Mexico. in Randall, Laura (ed.). Changing structure of Mexico: political, social, and economic prospects. [Columbia University Seminar]. 2nd. ed. M.E. *Sharpe. Chapter 23, pp. 424–437. ISBN 978-0-7656-1405-6.
  • Cinar, Alev (2006). Modernity, Islam, and Secularism in Turkey: Bodies, Places, and Time. University of Minnesota Press. ISBN 0-8166-4411-X
  • Cliteur, Paul (2010). The Secular Outlook: In Defense of Moral and Political Secularism. ISBN 978-1-4443-3521-7
  • Juergensmeyer, Mark (1994). The New cold war?: religious nationalism confronts the secular state. University of California Press. ISBN 0-520-08651-1
  • Schmitt, Karl M. (1962). Catholic adjustment to the secular state: the case of Mexico, 1867–1911. Catholic Historical Review, Vol.48 (2), July, pp. 182–204.
  • Urban, Greg (2008). The circulation of secularism. International Journal of Politics, Culture and Society, Vol. 21, (1–4), December. pp. 17–37.

Տես նաև Խմբագրել

Նիհիլիզմ, աթեիզմ

Արտաքին հղումներ Խմբագրել

"Considering Secularism" Secularism 101: Religion, Society, and Politics Archived 2009-06-15 at the Wayback Machine. SecularSites SSRC Blog on Secularism, Religion, and the Public Sphere

  1. https://www.livelib.ru/book/1000662518-bog-otkrytyj-vopros-bogoslovskie-perspektivy-sovremennoj-kultury-anton-hautepen
  2. Hans Urs Von Balthasar. The God question and Moder Men, New York:The Seabury pres, 1967, p.75.
  3. Arend Th. van Leeuwen. Christianity in world History, p. 332.
  4. Աստվածաշունչ, Մատյան Հին և Նոր Կտակարանների, 1998
  5. The Idea of a Secular Society, D. L. Munby, London, Oxford University Press, 1963, pp. 14–32.