Բաթու խան
Բաթու խան (արաբ․՝ باتو خان , 1205, 1207 կամ 1205, Մոնղոլիա - 1255, Սարայ, з), մոնղոլական զորավար և քաղաքական գործիչ, Ոսկե Հորդայի կառավարիչ, Ջուչիի և Ուկի-խաթունի որդին, Չինգիզ խանի[2] թոռը։ Հոր մահից հետո (1227) գլխավորել է Ջուչյան ուլուսը։ Բաթուն կրել է նաև Սաին-խան կոչումը, որը նշանակում է «բարեգութ»[3]
Բաթու խան մոնղ.՝ Бат хан | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1205, 1207 կամ 1205 |
Ծննդավայր | Մոնղոլիա |
Մահացել է | 1255 |
Մահվան վայր | Սարայ, з |
Գերեզման | Մոնղոլիա |
Քաղաքացիություն | Յուան[1] |
Մասնագիտություն | խան |
Ամուսին | Borakchin Khatun? |
Ծնողներ | հայր՝ Ջոչի խան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Երեխաներ | Sartaq Khan?[1] և Toqoqan?[1] |
![]() |
Արևմտյան արշավանքներըԽմբագրել
1236—1243 թվականներին Բաթու խանը գլխավորեց համամոնղոլական Արևմտյան արշավանքը, որի արդյունում նվաճվեցին պոլովեցյան տափաստանների արևմտյան մասերը, Վոլգյան Բուլղարիան, մերձվոլգյան շրջանները և հյուսիսկովկասյան ժողովորդներին։ Նրա անմիջական ղեկավարությամբ դեպի Ռուսիա կատարվեցին մի քանի արշավանքներ՝ 1237—1238 թվականներին դեպի Ռյազան և Վլադիմիր, 1239 թվականին դեպի Չենիգով և 1240—1241 թվականներին դեպի Կիև. 1241—1242 թվականներին գրավվեցին Լեհաստանը և Հունգարիան մինչև Ադրիատիկի ափերը
Ոսկե Հորդայի հզորացումըԽմբագրել
1243 թվականին Բաթու խանը վերջացրեց Արևմտյան արշավանքները, երբ իմացավ որ մահացել է Ուգադեյ խանը։ Նրա զորքերը ետ քաշվեցին մինև Ներքին Վոլգա, որն էլ դարձավ Ջուչի ուլուսայի նոր կենտրոնը։ 1243—1246 թվականներին բոլոր ռուսական իշխանները ճանաչեցին Մոնղոլ-թաթարական գերիշխանությունը։
Կարակորումյան գործունեությունըԽմբագրել
1246 թվականին երբ Գույուկը դարձավ մոնղոլական մեծ խան, մի կողմից Ուգադեյի և Չիգադայի, իսկ մյոս կողմից Ջուչիի և Տոլույի ժառանգների մեջ գժտություններ սկսվեցին։ Գույուկը Բաթուի դեմ արշավանք սկսեց, բայց 1248 թվականին, երբ նրա զորքերը գտնվում էին Մավերաննախրի մոտ, նա հանկարծամահ եղավ։ Վարկածներից մեկի համաձայն նա թունավորվել է Բաթուի կողմնակիցների կողմից։ Հաջորդ խան դարձավ Մոնկեն։
ԺառանգներըԽմբագրել
Բաթուին հաջորդներն էին Սարտակը, Տուկանը, Աբուկանը և Ուլագչին։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 221)։ |