Կանարյան կղզիներ կամ Կանարներ (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ Շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն), 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։

Picto infobox map.png
Կանարյան կղզիներ
Կանարներ

Islas Canarias
flag of the Canary Islands? Զինանշան
Flag of the Canary Islands.svg
Coat of Arms of the Canary Islands.svg
Canary Islands (6630087415).jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մասն էExtrapeninsular Spain?
ՀիմնHimno de Canarias?
ԿարգավիճակԻնքնավար մարզ
Մտնում էԻսպանիա
ՎարչկենտրոնՍանտա Կրուզ դե Տեներիֆե և Լաս Պալմաս
Ամենաբարձր կետՏեյդե
Օրենսդրական մարմինCanarian Parliament?
Պաուլինո Ռիվերո Բաուտե
Հիմնական լեզուիսպաներեն
Պաշտոնական լեզուներիսպաներեն
Բնակչություն (2012)
2 118 344 (4,5 %, 8-րդ տեղ)
Խտություն284,5 ( 3-րդ տեղ)
Տարածք7447  (1.5 %, 13-րդ տեղ)
Localización de la Región de Canarias.svg
Vista de Garachico, Tenerife, España, 2012-12-13, DD 05.jpg
Հիմնադրված էօգոստոսի 10, 1982 թ.
Ժամային գոտիUTC+0, UTC+1 և Atlantic/Canary?[1]
Հապավում🇮🇨
ՓոխարինեցProvince of Canary Islands?
ISO 3166-2 կոդES-CN
Փոստային ինդեքսներCN
Ինտերնետ-դոմեն.ic?
gobcan.es

ԱնվանումԽմբագրել

Կղզիներն իսպաներեն անվանվում են Islas Canarias՝ Շների կղզիներ ― լատիներեն canis՝ «շուն» բառից։ Այդպես է կղզիներն անվանել 1402 թվականին դրանք հայտնագործած ֆրանսիացի ծովագնաց Ժան դը Բետանկուրը՝ հիշելով, որ դեռ հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը նշում էր, որ Աֆրիկայի ափերի դիմաց՝ Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունի մի կղզի, ուր ապրում են մեծ շներ։ Այդ պատճառով էլ ենթադրվող կղզուն տվել է Canaria անվանումը[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Սանտա Կրուզ դե Տեներիֆե և Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գրան-Կանարիա (1.532 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2

Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։

ԲնությունԽմբագրել

Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։

ԱստղագիտությունԽմբագրել

Կանարյան կղզիների երկինքը համարվում է Եվրոպայում ամենապարզն ու լուսավորը։ Հենց այս պատճառով այնտեղ են տեղակայված Եւրոպական մի շարք հայտնի ընկերությունների աստղադիտարաններ։ Կղզիները այս պատճառով հաճախ "Եվրոպայի Աչքերն" են համարվում։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 235