Մոսկվայի մեծ իշխանություն (ռուս.՝ Великое княжество Московское), ուշ միջնադարյան պետություն Ռուսաստանում, Ռուսական կայսրության հիմքը։
Հիմնադրվել է 1263 թվականին, 1363 թվականին հռչակվել մեծ իշխանություն։ 14-րդ դարի սկզբին Մոսկվայի իշխանությունն զգալիորեն ընդարձակվել է Կոլոմնայի (1301), Պերեսլավլ-Զալեսկիի (1302), Մոժայսկի (1305) միացմամբ, Մոսկվայի մեծ իշխանության վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհները) և այդ շրջանում երկրագործության, արհեստների և առևտրի արագ զարգացման։ Մոսկվայի մեծ իշխանության իշխանները համառ պայքար են մղել ռուս, հողերում քաղաքական գերիշխանության համար։ 1328 թվականին Իվան Կալիտան դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք (1328-40) Մոսկվայի մեծ իշխանությունը զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո Մոսկվայի իշխան Դմիտրի Դոնսկոյը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխոո դիրքը։ Նա առանց Ոսկե հորդայի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնել է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վերջին-XV դ․ սկզբին իշխանության տարածքը էլ՝ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը, 1392 թվականին՝ Նիժնի Նովգորոդը)։ 15-րդ դարի 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ավատատիրական պատերազմն ավարտվել է մեծ իշխան Վասիլի Տյոմնիի հաղթանակով։ Այդ ժամանակ Մոսկվայի մեծ իշխանության տարածքը կազմում էր 430 հզ քառ. կմ է շուրջ 3 միլիոն բնակչությամբ։ Մոսկվայի մեծ իշխանությունը դարձավ կազմավորվող ռուսական միասնական պետության հիմնական կորիզը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 39)։
|