Բացել գլխավոր ցանկը
Սուդեթական մարզ ռեյխսհաուն / Սուդեթենլանդ ռեյխսհաուն (1938—1945)
Գերմանիայի, Լեհաստանի և Հունգարիայի կողմից Չեխոսլովակիայի տարածքի գրավում և բաժանում
Սուդեթենլանդ ռեյխսհաուն (1938—1945) Երրորդ Ռայխի կազմում

Սուդեթական մարզի անեքսիա (գերմ.՝ Sudetenkrise), Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Երրորդ Ռայխի կողմից Չեխոսլովակիայի տարածքի բռնազավթման առաջին փուլը, որը տեղի է ունեցել է 1938 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ը: Անեքսիան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Մյունխենի համաձայնագրի ժամանակ: 

1938 թվականի պրոնացիստական Սուդեթա-գերմանական կուսակցությունը Չեխոսլովակիայի սահմանամերձ մարզերում կազմակերպել է լայնամասշտաբ անկարգություններ: Կուսակցության ղեկավարությունը օգնության խնդրանքով դիմել է գերմանական իշխանությանը: Օգտվելով մարդկային և ռազմական գերակայությունից՝ Գերմանիան անեքսիայի է ենթարկել Սուդեթական մարզը (ինչպես նաև Չեխիայի և Մորավիայի տարածքների մի մասը): Վերջինիս բնակչության 90 %-ը կազմել են գերմանացիները:

1938 թվականին կնքված Մյունխենի համաձայնագրով՝ Սուդեթական մարզը մտել է Նացիստական Գերմանիայի կազմի մեջ: Մինչ 1945 թվականը մարզի տարածքի մեծ մասի վրա ձևավորվել է Սուդեթենլենդ ռեյխսհաուն (գերմ.՝ Reischsgau Sudetenland): Վերջինիս կենտրոնը եղել է Ռեյխենբերգե (Լիբերեց) քաղաքը: Մարզի կազմի մեջ են մտել նաև Աուսիգե, Կառլսբադե և Տրոպաու շրջանները: Որոշ շրջաններ մտել են Սիլեզիայի, Բավարիայի և Օսթմարկի կազմը (Ավստրիայի նախկին Վերին Դանուբ և Ստորին Դանուբ ռեյխսհաուներ):

1938 թվականի սեպտեմբերի 21-ին, Սուդեթական ճգնաժամի ամենաթեժ պահին, Լեհաստանը Չեխոսլովակիայից պահանջել է «հետ վերադարձնել» Ցեշինայի մարզը, որտեղ բնակվել են 80 000 լեհեր և 120 000 չեխեր: Սեպտեմբերի 30-ին՝ Մյունխենի համաձայնագրի կնքման օրը, Լեհաստանը իր զորքերը մտցրել է Ցեշինայի մարզը: Հունգարիան էլ իր հերթին բռնազավթել է Սլովակիայի հարավային և արևելյան շրջանները:

Չեխոսլովակիայի տարածքը էականորեն կրճատվել է: Պետությունը վերածվել է հեշտ խոցելի երկրի՝ փաստացի դառնալով Գերմանիայի պրոտեկտորատ: Գերմանական զորքերը հայտնվել են Պրահայից 30 կիլոմետր հեռավորության վրա: Բացի այդ, դեկտեմբերի 3-ին Չեխոսլովակիայի հետ կնքվել է գաղտնի համաձայնագիր, համաձայն որի վերջինս Գերմանիայի սահմանի մոտ չէր կարող ունենալ ամրություններ և արգելափակոցներ[1]:

1938 թվականի հոկտեմբերի 18-ին սկսել է թողարկվել «Ի հիշատակ 1938 թվականի հոկտեմբերի 1-ի» անունը կրող մեդալ, որը տրվում էր Չեխոսլովակիայի Սուդեթական մարզի անեքսիային մասնակցած անձանց[2]: Մեդալի հակադիր կողմի կենտրոնում գրված էր «1. Oktober 1938», իսկ նրա շուրջը գրված էր «Մեկ ազգ, մեկ պետություն և մեկ առաջնորդ» («գերմ.՝ Ein Volk, Ein Reich, Ein Führer»):

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել