Բացել գլխավոր ցանկը

Շենգեն գոտի (անգլ.՝ Schengen Area, գերմ.՝ Schengen-Raum, ֆր.՝ l'espace Schengen), Եվրոպական 26 երկիր ընդգրկող տարածք, որոնց անդամ երկրները պաշտոնապես վերացրել են միմյանց միջև սահմանին անձնագրային և այլ տեսակի հսկողությունները։ Տարածքը հիմնականում գործում է որպես մեկ միասնական իրավական շրջան միջազգային զբոսաշրջության համար՝ ընդհանուր վիզային քաղաքականությամբ։ Տարածքի անունը գալիս է շենգենյան համաձայնագրից։ Շենգեն գոտու անդամ երկրներն ունեն ուժեղ սահմանային հսկողություն ոչ շենգեն երկրների համար։

Շենգեն գոտի
Շենգեն գոտի
Եվրոպայի քարտեզ
     Անդամ երկրներ     Դե ֆակտո անդամակցող     Եվրամիության անդամ երկրներ, որոնք իրավականորեն կարող են մտնել Շենգեն գոտի, սակայն անդամ չեն
ԳոտիԵվրամիություն Եվրամիություն
ՏեսակԲաց սահմանների տարածք
Ստեղծում1995
Անդամներ26 երկիր
Տարածք4,312,099 կմ2
Բնակչություն419,392,429
Խտություն97/կմ2
ՀՆԱUS$15 տրիլիոն[1]

Եվրոպական միությանն անդամ 28 երկրներից 22-ն անդամակցում են շենգեն գոտուն։ ԵՄ անդամ 6 երկրներ շենգեն գոտու մեջ չեն։ Դրանցից չորսը՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Ռումինիան իրավաբանորեն պարտավորված են միանալ տարածքին, իսկ երկուսը՝ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան չունեն այդ պարտավորությունը։ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ չորս երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան Եվրամիության անդամ չեն, սակայն ստորագրել են շենգենյան համաձայնագիրը։ Եվրոպայի 3 քաղաք-պետություններ՝ Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը դե ֆակտո հանդիսանում են շենգեն գոտի։

Շենգեն գոտու 4'312'099 քառ․ կմ տարածքում բնակվում է 400 միլիոն մարդ[2]։ Մոտ 1,7 միլիոն մարդ աշխատանքի համար ամեն օր հատում է եվրոպական սահմանը։ Որոշ շրջաններում այս ցուցանիշը հասնում է աշխատողների մեկ երրորդին։ Յուրաքանչյուր տարի մոտ 1,3 մլրդ մարդ հատում է Շենգեն գոտու սահմանները։

Սահմանի 57 միլիոն հատումները կապված են ավտոմոբիլներով բեռների փոխադրման հետ, որոնց արժեքը տարեկան կազմում է €2,8 տրիլիոն[3][4][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://knoema.com/IMFWEO2016Apr/imf-world-economic-outlook-weo-april-2016
  2. The Schengen Area (PDF)։ European Commission։ 12 December 2008։ ISBN 978-92-79-15835-3։ doi:10.2758/45874։ Վերցված է 13 April 2013 
  3. European Parliamentary Research Service (March 2016)։ «The economic impact of suspending Schengen»։ Վերցված է 2017-06-15 
  4. European Council on Foreign Relations (2016)։ «The Future of Schengen»։ Վերցված է 2017-06-15 
  5. «Schengen’s economic impact: Putting up barriers»։ The Economist։ 2016-02-06։ Վերցված է 2017-06-15