Սերբիա (սերբ.՝ Ср̀бија), պաշտոնական անվանումը Սերբիայի Հանրապետություն (սերբ.՝ Репу̀блика Ср̀бија, Ռեպուբլիկա Սռբիյա), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավարևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է Հունգարիային, հյուսիս արևելքում՝ Ռումինիային, արևելքում՝ Բուլղարիային, հարավում՝ Հյուսիսային Մակեդոնիային, հարավ-արևմուտքում՝ Ալբանիային և Չեռնոգորիայի, արևմուտքում՝ Խորվաթիային և Բոսնիա և Հերցեգովինային։ Սերբիան 2003-2006 թվականներին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006 թվականին անկախացավ Չերնոգորիան։ 2008 թվականին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում[5]։

Սերբիա
Սերբիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էBor District?, Բռանիչևսկյան շրջան, Բելգրադ, Զաեչարի օկրուգ, West Bačka District?, Zlatibor District?, Jablanica District?, South Banat District?, Հարավային Բաչկայի շրջան, Kolubara District?, Kosovo District?, Kosovska Mitrovica District?, Kosovo-Pomoravlje District?, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Մորավիցայի շրջան, Nišava District?, Peć District?, Pirot District?, Podunavlje District?, Pomoravlje District?, Prizren District?, Pčinja District?, Rasina District?, Ռաշկայի շրջան, North Banat District?, North Bačka District?, Central Banat District?, Սրեմի շրջան, Toplica District? և Šumadija District?
Պետական լեզուսերբերեն[1]
ՄայրաքաղաքԲելգրադ[2]
Օրենսդիր մարմինՍերբիայի խորհրդարան
Երկրի ղեկավարԱլեքսանդր Վուչիչ
Կառավարության ղեկավարԱնա Բրնաբիչ
Մակերես88,361 կմ²
Ազգաբնակչություն6 647 003 մարդ (2022)[3]
ՀիմնBože pravde?
Հիմնադրված է2006 թ.
Արժույթսերբական դինար
Ազգային տոնՆոր տարվա օր, Սուրբ Ծնունդ, Statehood Day?, Ավագ Ուրբաթ, Զատիկ, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ և Հաշտության օր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+381
Ինտերնետ-դոմեն.rs և .срб
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,802[4]
srbija.gov.rs

Պալեոլիթի դարաշրջանից ի վեր, լինելով շարունակաբար բնակեցված, ժամանակակից Սերբիայի տարածքը 6-րդ դարում առերեսվելով սլավոնական միգրացիային՝ մի քանի տարածաշրջանային պետություններ սկիզբ առան, որոնք երբեմն ճանաչվում էին որպես բյուզանդական, ֆրանկական և հունգարական թագավորությունների հարկատուներ։ 1217 թվականին, Սուրբ Աթոռի և Կոստանդնուպոլիսի կողմից Սերբական թագավորությունը։ 1346 թվականին, հասնելով իր տարածքային գագաթնակետին ճանաչվեց որպես Սերբական կայսրություն։ 16-րդ դարի կեսերին օսմանցիները գրավեցին ժամանակակից Սերբիայի ողջ տարածքը. նրանց իշխանությունը երբեմն ընդհատվում էր Հաբսբուրգների կայսրության կողմից, որը սկսեց ընդլայնվել դեպի Կենտրոնական Սերբիա 17-րդ դարի վերջից՝ պահպանելով իր դիրքը Վոևոդինայում։ 19-րդ դարի սկզբին Սերբական հեղափոխությունը ստեղծեց ազգային պետություն՝ որպես տարածաշրջանի առաջին սահմանադրական միապետություն, որը հետագայում ընդլայնեց իր տարածքը[6]։

Առաջին համաշխարհային պատերազմի կորուստներից, Վոևոդինայի նախկին հաբսբուրգյան թագի և Սերբիայի միավորումից հետո, երկիրը հարավսլավոնական այլ ազգերի հետ համահիմնեց Հարավսլավիան, որը գոյություն ունեցավ տարբեր քաղաքական կազմավորումներում մինչև 1990-ականների Հարավսլավական պատերազմները։ Հարավսլավիայի փլուզման ժամանակ Սերբիան միություն կազմեց Չեռնոգորիայի հետ[7], որը խաղաղ լուծարվեց 2006 թվականին՝ 1918 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնելով Սերբիայի անկախությունը որպես ինքնիշխան պետության[8]։ 2008-ին Կոսովոյի ասամբլեայի ներկայացուցիչները միակողմանիորեն անկախություն հռչակեցին, ինչին միջազգային հանրության հակասական արձագանքներ հետևեցին, մինչդեռ Սերբիան շարունակում է այն դիտարկել որպես իր ինքնիշխան տարածքի մաս։

Սերբիան միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն է, որը «շատ բարձր» է Մարդկային զարգացման ինդեքսի տիրույթում (63-րդ տեղ)։ Այն ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն է, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԳՀԽ-ի, ՍԾՏՀ-ի անդամ և անդամակցում է ԱՀԿ-ին։ 2014 թվականից երկիրը բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու շուրջ՝ նպատակ ունենալով մինչև 2025 թվականը միանալ Եվրամիությանը։ Սերբիան պաշտոնապես հավատարիմ է ռազմական չեզոքության քաղաքականությանը. Երկիրն իր քաղաքացիներին տրամադրում է համընդհանուր առողջապահություն և անվճար նախնական և միջնակարգ կրթություն։

Պատմություն խմբագրել

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը։ Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր։

Կլիման չափավոր ցամաքային է։ Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան։

Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով։

Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս 6-9-րդ դարերում։ 9-րդ դարում ընդունել են քրիստոնեություն։ 12-րդ դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, 14-րդ դարում՝ Սերբա-հունական թագավորություն։

1389 թվականին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն 19-րդ դարում. 1830-1833 թվականներին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը։ 1882 թվականից դարձել է թագավորություն։ 1912-1913 թվականներին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915-1918 թվականներին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից։ 1918 թվականին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թվականից կոչվել է Հարավսլավիա։

1941 թվականին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թվականին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ։ 1945 թվականին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թվական, երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան։ 1992 թվականին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն։ 2002 թվականին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թվական։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել[9][10]։

Սերբիայի քաղաքական կուսակցություններ խմբագրել

  • Սերբիայի Ռադիկալ կուսակցություն (ազգայնական)
  • Դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ )
  • Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (պահպանողական)
  • Սերբիայի առաջադիմական կուսակցություն (Պահպանողական)
  • G-17 (ազատական )
  • Սերբիայի Սոցիալիստական կուսակցություն (Սոցիալիստական)
  • Սերբիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ)

Մշակույթ խմբագրել

Ավանդույթներ խմբագրել

Սերբիայի քաղաքացիները գնահատում և պահպանում են իրենց ավանդույթները, հատկապես՝ Ուղղափառ եկեղեցին։ Նույնիսկ երիտասարդները գիտեն իրենց պատմությունը և հեշտությամբ կարող են ցանկացած զբոսաշրջիկի համար ծառայել որպես էքսկուրսավար։ Մարդիկ շատ շփվող են, նրանք ձեզ հետ կարող են զրուցել եղանակի, սպորտի, իրենց անձնական կյանքի մասին, սակայն պատերազմների կամ քաղաքականության մասին խոսել չի կարելի, քանի որ հիշողությունները դեռ թարմ են[5]։

Խոհանոց խմբագրել

Խոհանոցի առանձնահատկությունն է պանրի շատ օգտագործումը («կաչկավալի», «կաչամակ», «զլատիբոր», «լիպսկի» և «սենիչկի»)։ Լայն օգտագործում ունի նաև հացը, ինչը լիության նշան է։ Բանջարեղենը մատուցվում է ոչ միայն որպես ինքնուրույն ուտեստ, այլ նաև որպես"կանաչ խորտիկներ"։ Ազգային խոհանոցից տարածված են «սարման», «պասուլը», «սմբուկը», պոմիդորը և այլ աղցաններ[5]։

Սերբիական Կրագուևաց քաղաքում բացվել է «Պուտին» սրճարան։ Ռուսաստանի նախագահի պատվին անվանակոչված հաստատությունը ձևավորված է խորհրդային ոճով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 10 // 2006 constitution of Serbia (серб.)
  2. 2006 constitution of Serbia (серб.)
  3. 2022 Serbia Census
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. 5,0 5,1 5,2 www.tours.am Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց
  6. «The Serbian Revolution and the Serbian State». Steven W. Sowards, Michigan State University Libraries. 2009 թ․ հունիսի 11. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Yugoslav Agreement on Succession Issues (2001)». 2010 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  8. «FR Yugoslavia Investment Profile 2001» (PDF). EBRD Country Promotion Programme. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. www.encyclopedia.am Հայկական հանրագիտարան Սերբիա
  10. www.dasaran.am Արխիվացված 2017-07-06 Wayback Machine Սերբիայի Պատմություն

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել