Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մալթա (այլ կիրառումներ)

Մալթա (Malta), Մալթայի Հանրապետություն (Republia ta՝ Malta), պետություն Մալթայան արշիպելագում, Միջերկրական ծովի կենտրոնական մասում։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Տարածությունը 316 կմ2 է, բնակչությունը՝ 413,965[1] (2015), մայրաքաղաքը՝ Վալետա:

Repubblika ta' Malta
Մալթայի Հանրապետություն
Մալթայի դրոշ
Դրոշ
Մալթայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Մալթայի օրհներգ
Մալթայի դիրքը
Մալթայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՎալետա
քառ կմ) 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք Բիրկիրկարա
Պետական լեզուներ Մալթայերեն
Կառավարում Խարհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարիա Լուիզ Կոլերիո Պրեսա
 -  Վարչապետ Ժոզեֆ Մուսկաթ
Հիմնադրում
 -  Հայտարարված Դեկտեմբերի 13 1974 
Տարածք
 -  Ընդհանուր 316 քառ կմ կմ²  (207-րդ)
 -  Ջրային (%) 0,001
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 413,965[1]  (34-րդ)
 -  2010 մարդահամարը 406,771[2] 
 -  Խտություն 1310 /կմ² (5-րդ)
3393 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $14.716 միլիարդ[3] (145–րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $34,544[4] (33-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $9.508 միլիարդ[5] (138-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $22,319[6] (32-րդ)
Ջինի (2013) 27.9[7] (ցածր
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.829[8] (շատ բարձր) (39-րդ)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի +1
Ազգային դոմեն .MT
Հեռախոսային կոդ ++356

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Մալթայում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. XIII դ. Մալթան գաղութացրել են փյունիկեցիները։ Մ.թ.ա. VI դ. դարձել է Կարթագենի տիրույթը։ Մ.թ.ա. 218-ին Մալթան անցել է Հռոմին: Մ.թ. 395-870-ին գտնվել է Բյուզանդիայի, 870-1091-ին՝ արաբների տիրապետության տակ։ 1091-ին Մալթան նվաճել են նորմանները և միացրել Սիցիլիային։ 1530-ին Մալթայում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը։ XVI դ. բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակումներին։ 1775-ին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդալական շահագործման դեմ։ 1798-ին Մալթան զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800-ին՝ Մեծ Բրիտանիան: Վերջինս էլ Մալթան դարձրել է իր գաղութը։ Մալթայի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո։ Մալթան դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովում: Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Մալթայում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921-ին Մալթային տալ ինքնավար գաղութի ստատուս։ 1930-ին քաղաքական սրված պայքարի պայմաններում անգլիական իշխանությունները վերացրել են ինքնավարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-1945) Մալթան ենթարկվել է իտալական և գերմանական հարձակման։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային-ազատագրական և բանվորական շարժումը։ 1947-ի սահմանադրությամբ վերականգնվել է ներքին ինքնավարությունը։ 1958-ին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959-ին վերացվել է 1947-ի սահմանադրությունը։ 1962-ին Մեծ Բրիտանիան հարկադրված Մալթային դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964սեպտեմբեր 21-ին՝ անկախություն Բրիտանական համագործակցության շրջանակներում։ 1964-ին Մալթան դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Միաժամանակ անկախ Մալթային Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մալթայում պահել զինված ուժեր, փաստորեն Մալթան դառնում էր ՆԱՏՕ-ի ռազմական բազա։ 1962-1971-ին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924-ին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքա-կանությունը հակասում էր Մալթայի ազգային շահերին և առաջացնում ժողովրդական զանգվածների դժգոհությունը։ 1971-ի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադըրվել է 1920-ին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն։ Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մալթայի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայի հարավային գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962-ի անգլո-մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամերիկյան 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ են։ Մալթան վարում է չմիանալու, բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1974-ին Մալթան հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ նախագահը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին)։

Պետական կարգԽմբագրել

Մալթան հանրապետություն է։ Պետության գլուխը նախագահն է, օրենսդրական մարմինը՝ ներկայացուցիչների պալատը, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։

ԱշխարհագրությունԽմբագրել

Արշիպելագն ընդգրկում է 2 մեծ (Մալթա, 246 կմ2 և Գոցո, 67 կմ2) և մի շարք փոքր կղզիներ։ Հարավային և հարավարևմտյան ափերը զառիթափ են, հյուսիսային և հյուսիս-արևելքը՝ ցածր, հարմար նավահանգրվաններով։ Ռելիեֆում գերիշխում են մինչև 240 մ բարձրության կարստային սարավանդները (Մալթա կղզում)։ Կլիման միջերկրածովյան է։ Փետրվարի միջին ջերմաստիճանը 12 °C է, օգոստոսինը՝ 25 °C, տարեկան տեղումները՝ մոտ 530 մմ։ Մակերևութային հոսքն աղքատ է։ Տիրապետում է թփուտային բուսականության միջերկրածովյան տիպը։

ԲնակչությունԽմբագրել

98%-ը մալթացիներ են։ Բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ և այլն: Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ու անգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 1310 մարդ է (2015)։ Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան:

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսապես զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլիական կապիտալը։ Անկախության տարիներին Մալթայում ստեղծվել են արդյունաբերական նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմիական արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային)։ 2014-ին արտադրվել է 2,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[9]: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները։ Կան կաշվի-կոշիկի, խեցեղենի, քիմիական ոչ մեծ ձեռնարկություններ։ Խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը։ Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ։ Մշակվում է տարածքի 40%-ը։ Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։

նավաշինությունԽմբագրել

Եթե ​​խոսենք արդյունաբերության մասին, ապա պիտի խոսենք նաև ծովային տրանսպորտի եւ նավի վերանորոգման աշխատանքների մասին : Այս ոլորտի եկամուտը պետական ​​տնտեսության ձեւավորման հիմնական գործոնն է: Ավելի քան 50,000 մարդ ներգրավված է նավաշինության եւ նավի վերանորոգման ոլորտում: Եվ սա ընդհանուր աշխատանքային բնակչության մոտ մեկ երրորդն է: Մալթան զբաղվում է ոչ միայն իր սեփական ծովային տրանսպորտի վերանորոգման եւ սպասարկմամբ, այլեւ կատարում է օտարերկրյա պատվերներ: Արդյունաբերական զարգացման համեմատաբար նոր ճյուղը էլեկտրոնիկա է: Սակայն այդ գործունեությունը ազգային չէ: Էլեկտրոնիկայի խոշորագույն ընկերությունները պատկանում են իտալիային: Նման համագործակցությունը դրականորեն է ազդում պետության գործունեության վրա, վերջին շրջանում դրսից ներդրվել է մոտ 2 մլրդ եվրո:

էերգետիկաԽմբագրել

Էլեկտրաէներգետիկա Կանոնակարգելու համար Մալթան ունի արեւային եւ քամու էներգիան զարգացնելու ներուժ, բայց երկիրը արտադրում է գրեթե բոլոր էլեկտրաէներգիան `օգտագործելով նավթը, որը լիովին ներկրում է: Իտալիայի էներգետիկ արդյունաբերության կարիքների համար Մալթայում ատոմակայան կառուցելու Սիլվիո Բեռլուսկոնիի առաջարկը Մալթայում բողոքի ակցիա է առաջացրել:

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսությունը փոքր դեր ունի երկրի ընդհանուր տնտեսության ձեւավորման գործում: Գրեթե բոլոր սննդամթերքները ներմուծվում են հարեւան երկրներից: Երկրում նույն հողը շատ աղքատ է հանքանյութերի մեջ: Չնայած դաշտի տեխնիկական առաջընթացին Մալթայում վարելահողերը դեռեւս մշակվում են ձեռքով: Հիմնական մշակաբույսերը, որոնք կարող են աճել այս հողում եւ կլիմայական պայմաններում, կաղամբն է, պղպեղը, լոլիկը եւ սոխը: Իսկ կարտոֆիլը համարվում է ազգային հպարտության առարկա եւ ակտիվորեն արտահանվում է Ֆրանսիա եւ Իտալիան: Չկան ցորենի, գարիիր եւ եգիպտացորենի բերք:

Արտաքին առևտուրԽմբագրել

Արտաքին տնտեսական հարաբերությունները ուղղված են դեպի Եվրամիության երկրներ: Բացի այդ, Մալթան որոշ ժամանակ է ակտիվորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ: Որպես կանոն, արտահանվում են էլեկտրոնիկայի, տեքստիլ արդյունաբերության եւ նավաշինության բաղադրիչները: Այսօր ներքին քաղաքականությունը նպատակ ունի խրախուսել արտադրանքի ամբողջական մշակումը: Նորարար տեխնոլոգիաների կիրառումը ողջունվում է: Չնայած այն հանգամանքին, որ Մալթան արդեն տասնհինգ տարի է, ինչ Եվրամիության կազմում է, աշխատավարձը եւ գների մակարդակը համապատասխանաբար ցածր են, քան Եվրոպայի զարգացած երկրներում: Գործազրկությունը այսօր կազմում է մոտ 5 տոկոս, իսկ գնաճը `մոտ 3 տոկոս:

Տրանսպորտ և արտաքին առևտուրԽմբագրել

Հիմնական ծովային նավահանգիստն ու օդանավակայանը Լուկան է, ավտոճանապարհների հանգույցը՝ Վալետան: Երկաթուղի չկա։ Ավտոճանապարհները 3,1 հազար կմ[10] են։ Արտահանում է սարքավորումներ և մեխանիկական սարքեր. հանքային վառելիք, յուղեր և նավթամթերքներ. գրքեր և թերթեր. ներմուծում՝ սննդամթերքներ, քիմիկատներ, վառելիք, արդյունաբերական և տրանսպորտային սարքավորում։ Արտաքին առևտրում առաջատար դեր ունեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Իտալիան, Կանադան և այլն[11]:

ԱռողջապահությունԽմբագրել

2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 10, մահացությունը՝ 9[12]: Գերակշռում է ոչ վարակիչ ախտաբանությունը աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ, շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն և այլն։ Վարակիչ հիվանդություններից առավել տարածված են մանկական ինֆեկցիաները, որովայնային տիֆը։ Հաճախակի են առնետային ռիկետսիոզի դեպքերը։

ԿրթությունԽմբագրել

Պարտադիր կրթություն են ստանում 6-14 տարեկան երեխաները։ Կրթական համակարգը նման է անգլիականին. 2-ամյա (փոքրիկների համար), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ (5-2 տարի) դպրոցներ։ Միջնակարգ դպրոցները 3 տիպի են. քերականական, տեխնիկական և ժամանակակից։ Մասնագիտական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (3-5 տարի)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 5-ամյա միջնակարգ դպրոցները (2 տարի)։ Բարձրագույն կրթություն են տալիս Վալետայի Թագավորական համալսարանը (հիմնադրվել է 1952-ին, համալսարանի ստատուս է ստացել 1769-ին)։ Մայրաքաղաքն ունի նաև հումանիտար, բնական գիտությունների և տեխնոլոգիական քոլեջներ։ Վալետայում է գտնվում Մալթայի թագավորական գրադարանը և Մալթայի Ազգային թանգարանը (1903

Ճարտարապետություն և կերպարվեստԽմբագրել

Մալթայի մշակույթը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների անմիջական ազդեցության ներքո, որոնց հետ մալթական  բնակիչությունը շփվել  է հարյուրավոր տարիներ: Փյունիկիացիները, հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, ֆրանսիացիները և բրիտանացիները կղզի են եկել որպես առևտրականներ ու նվաճողներ և  մշակութային բոլոր բնագավառներում թողել իրենց հետքը: Մալթայի ազգային բնութագրերից է հյուրընկալությունը  և մարդասիրությունը : Մալթա և Գոցո կղզիներում պահպանվել են կետանախշ և գալարանախշ հարթաքանդակներով, կիկլոպյան շարվածքի պատերով շրջափակված նոր քարի դարի մեգալիթյան պաշտամունքային հազվագյուտ կառույցներ, սրբավայրերի տարածքում՝ նախշազարդ խեցեղեն, քարե և թրծակավե արձանիկներ։ Մալթայի անտիկ, բյուզանդա-արաբական ժամանակաշրջանների արվեստը գավառային բնույթի է։ Ուշ միջնադարյան ճարտարապետությունը կրել է սիցիլիական-նորմանական ազդեցություններ։ Ուշ Վերածննդի շրջանում Մալթայական օրդենին ծառայող իտալացի վարպետները ստեղծել են ամրույթային և քաղաքացիական շինարվեստի նորարարական նմուշներ։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

·    1.Երկրի անունը հունարենից թարգմանաբար նշանակում է մեղր, դա պայմանավորված է Մալթայի էնդեմիկ մեղուների առկայությամբ որոնք իրենց համեղ մեղրով հայտնի են ողջ աշխարհին: 

·    2. 1530 թվականին իսպանական արքա Կարլ 5րդը նվիրել է Մալթային ասպետական զինանշան որը ստացել է Մալթական խաչ անվանումը .Ասպետները Մալթայում կառավարել են  264 տարի մինչ Նապոլեոնի արշավանքները:

·    3.Մալթան Եվրոպայի ամենաապահով  երկրներից մեկն է :

·    4.Մալթական եկեղեցիներում պատերին կախվում է 2 ժամացույց , որոնցից մեկը ցույց է տալիս սխալ ժամանակ, ավանդույթի համաձայն այն նախատեսված է սատանային շփոթեցնելու համար:

·    5.Մալթայի բնակչության 50 տոկոսը հաճախել է երաժշտական դպրոց:

.6. Մալթայում ամուսիներն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ այլ մարդու հետ։

ԿլիմանԽմբագրել

Կլիման Միջերկրածովյան ենթտոպիկական է: Ամառը միշտ տաք և երկար է (մայիսից մինչեւ հոկտեմբեր): Ամառային միջին ջերմաստիճանը +23 ° С է, հաճախ բարձրանում է +26 ... + 30 ° С: Մալթայում ձմեռը մեղմ եւ բավականին թաց է, ջերմաստիճանը ցածր է +14 ... + 16 ° С: Ամռանը օրը տեւում է 10 ժամ, ձմռանը `մոտ 6.5:Ջերմ, բարենպաստ եղանակը կարելի է բացատրել հիմնականում Ադրիատիկ ծովի եւ Ալպերի հարեւանությամբ, որի լանջերը թույլ չեն տալիս հյուսիսային ցուրտ քամիներին թափանցել Մալթա բայց նույն ժամանակ չեն թողնում հարավային օդի զանգվածներին փախչել: Ամռան վերջում տաք եւ փոշոտ «սիոկկո» քամիներն են գալիս Աֆրիկայից:

Միեւնույն ժամանակ, ծովի կողմից եկող հաճախակի բրեզենտները, նույնիսկ ամռանը, հնարավորություն են տալիս տառապել տկարությունից: Կլիմայի հավասարակշռությունը պայմանավորված է կղզիների շատ փոքր տարածքից:

Տեղումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 530-570 մմ, որոնց մեծ մասը ձմռանն է, չնայած այդ ժամանակ եղանակը հաճախ արեւոտ ու մաքուր է: Տարեկան բարձր խոնավությունը բնորոշ է:

Զբոսաշրջային առավել հարմարավետ սեզոնը մայիսի-նոյեմբերն է: Դեկտեմբեր-ապրիլ ամիսներին Մալթա այցելելու առավելությունը կարող է լինել տաք եղանակը ու արեվի պակասը սակայն զբոսաշրջիկների մեծ բազմությունը կարող է թույլ չտալ տեսարժան վայրեր այցելել:

Ֆլորա և ֆաունաԽմբագրել

Մալթայի բուսական և կենդանական աշխարհը բավական բազմազան է: Կղզիներում կան բազմաթիվ միջատների տեսակներ (շուրջ 1000ից ավելի տեսակ, կան 600 տեսակ բզեզներ, թիթեռներ եւ կաղնու մոտ 590 տեսակներ, մեղուների 150 տեսակներ) ինչպես նաեւ 9 տեսակի սողունների, 13 տեսակ թռչուններ (չհաշված բազմաթիվ միգրացիաները), կաթնասունների 20 տեսակ: Այնուամենայնիվ շատ դասեր ներկայացնում են միայն մեկ ներկայացուցիչ օրինակ ամֆիբիների դասը, ներկայացնում է միայն `կավե գորտին (Մալթայի ներկված գորտ):

Մալթայի ամենահայտնի էնդեմիկաներն են 21 տեսակի բարձրակարգ բույսերը նաև էնդեմիկ մողեսները:

Որոշ էնդեմիկ բույսերը գտնված մասունքներ են որոնք, մնացել են սառցադաշտային Միջերկրական ֆլորայից (կոչվում paleoendemikami): Աշխարհում ոչ մի այլ տեղ այդ բույսերի տեսակներից չեն գտնվել: Դրանցից են մալթական պալեոցենտաուրեան, Մալթական աղի ծառը և այլ բուսատեսակներ:

Պալեոցենտաուրեան ունի ազգակիցներ մեր ներկայիս բնության մեջ դրանցից մեկն է Վասիլյոկը բայց պալեոցենտաուրեան ավելի պարզ է քան Վոսիլյոկը

Տեղական տեսակներից են ճայերը գուլլսերը և այլ կենդանատեսակներ :Ափամերձ ջրերում հայտնաբերվել են , բուլետերներ, սկումբրիաներ, պելամիդ,ներ սարդիններ եւ այլ ձկներ ինչպես նաեւ մի շարք խեցգետիններ:

Ափին մոտ դուք կարող եք տեսնել դելֆիններ:


ՍպորտԽմբագրել

Մալտաըում զարգացած է հատկապես պրոֆեսիոնալ ֆուտբոլը ամենահայտնի ֆուտբոլային թիմն է Վալետտա ՖԱ ն: Վալետտան ստեղծվել է Մալթայի երկու ուժեղ թիմերի միավորումից, որոնցից Վալետտա Յունայթեդը հայտնի էր որպես 'հրապարակի թիմ', քանի որ ակումբը տեղակայված էր Սուրբ Գեորգի հրապարակում: Վալետտա Յունայթեդը ներկայացնում էր քաղաքը 1904-ից 1932 թվականներին:

Մալթայի Վալետտա քաղաքը ունի հարուստ ֆուտբոլային պատմություն: 1886-ից 1919 թվականներին քաղաքն ուներ 14 ֆուտբոլային ակումբ:

Վալետտա Յունայթեդ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1903 թվականին տեղի երիտասարդների կողմից: Կղզու երիտասարդության մոտ ֆուտբոլի նկատմամբ սերը եկել է Մեծ Բրիտանիայից: Նրանք կտրում էին իրենց սպիտակ անդրավարտիքները և դարձնում էին կիսաանդրավարտիք, որով խաղում էին ֆուտբոլ:

Վալետտա Յունայթեդը իր առաջին խաղն անցկացրել է 1904 թվականի հունվարի 9-ին[1]: Վալետտան հանդիպեց Քոլեջի դպրոցի թիմի հետ և հաղթեց 1-0 հաշվով[1]:

Մալթա Հայաստան Խաաղը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 7ին Մալթան հաղթել է 1-0 հաշվով:

Տես նաևԽմբագրել


Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել