Սվաներեն (ինքնանվանումը՝ ლუშნუ ნინ lušnu nin, վրաց.՝ სვანური ენა svanuri ena), սվանների լեզու, պատկանում է քարթվելական կամ հարավ-կովկասյան լեզուների թվին։ Տարածված է Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Մեսթիայի և Լենթեխիի շրջաններում, որոնք միավորված են Սվանեթի պատմական շրջանում։ Խոսողների թիվը շուրջ 30,000 է։

Սվաներեն
ლუშნუ ნინ
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասքարթվելական լեզուներ[1]
ԵրկրներՎրաստան Վրաստան
ՇրջաններՍվանեթ
Խոսողների քանակ15 000 մարդ
Լեզվակիրների թիվը30,000 (1997)[2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[3]
ԴասակարգումՔարթվելական ընտանիք
Գրերի համակարգգիր չունի
IETFsva
ԳՕՍՏ 7.75–97սվս 585
ISO 639-1
ISO 639-2
ISO 639-3sva

Քարթվելական լեզուների տարածվածությունը

Սվաներենը գիր չունի։ 19-րդ դարում կատարվել են առանձին փորձեր ստեղծելու սվաներենի համար գրեր, մասնավորապես 1864 թ. կիրիլյան այբուբենի հիման վրա, սակայն նորաստեղծ գրերը տարածում չեն ստացել։

Ծանոթագրություններ խմբագրել