Բնակչության խտություն
Բնակչության խտություն տարածքի բնակեցվածության աստիճանն արտահայտող ցուցանիշ, որը հաշվում են բնակչության թվի և տարածքի հարաբերությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով, այդ իսկ պատճառով անվանում են բնակչության միջին խտություն։ Երբեմն հաշվարկում են նաև խտությունն ավելի իրականորեն արտահայտող ցուցանիշներ՝ 1 կմ² միայն բնակեցված տարածքի կամ էլ՝ օգտագործվող վարելահողի հաշվով։
Առավել խիտ բնակեցված երկրներ և տարածքներ
խմբագրելԸստ 2013 թվականի տվյալների[1].
- Բանգլադեշ — 1087 կմ²
- Պաղեստին — 734 կմ²
- Չինաստանի Հանրապետություն — 649 կմ²
- Հարավային Կորեա — 505 կմ²
- Լիբանան — 464 կմ²
- Ռուանդա — 422 կմ²
- Պուերտո Ռիկո — 410 կմ²
- Նիդեռլանդներ — 404 կմ²
- Բուրունդի — 391 կմ²
- Հնդկաստան — 388 կմ²
- Հայիթի — 376 կմ²
- Բելգիա — 366 կմ²
- Իսրայել — 364 կմ²
- Ճապոնիա — 337 կմ²
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Demographia World Urban Areas(անգլ.)
Գրականություն
խմբագրելԱ. Պ. Կուզնեցով, Լ. Ե. Սավելյեվա, Վ. Պ. Դրոնով. Աշխարհագրություն. Երկիրը և մարդը, 7 դասարան — Մ.։ Հրատարակչություն, 2008. — С. 42-43. — 175 с. — ISBN 978-5-09=020084-4.