Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ավարներ (այլ կիրառումներ)

Ավարներ (հունարեն՝ Άβαροι, Ουαρχωννιται, լատ.՝ Avari; հին-ռուս.՝ О́бры), քոչվորական ցեղեր։

Բովանդակություն

Էթնիկ պատկանելիությունԽմբագրել

Ավարների ծագման հարցը վիճելի է։ Հոներից հետո, մինչև 6-րդ դար, նրանք թափառում էին Դոնի և Ազովի ափերին։ Ապա, արևելքից եկած ցեղերի ճնշման տակ, անցան մերձդանուբյան շրջանները և 558 թվականին իրենց ծառայությունն առաջարկեցին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I։ Վերջինս Ավարների հրոսախմբերին հանեց բուլղարների և ստորին դանուբյան սլավոնների դեմ, որոնք ներխուժում էին կայսրության հյուսիսարևելյան սահմանները։ Ավարները հաղթեցին նրանց և 560-ական թվականներին Պանոնիայում հիմնեցին մի հզոր թագավորություն՝ Ավարական խականաթը (կահանաթը), որի սահմանները երբեմն ձգվում էին Դանուբից մինչև Ալպերը։

Քաղաքական պատմությունԽմբագրել

Ռազմակայաններում ամրացած Ավարների միակ եկամտամիջոցը հափշտակողական պատերազմներն էին։ Նրանք ավերիչ արշավանքներ էին կատարում Բյուզանդիայի (581), ֆրանկների թագավորության (571, 596), Լոմբարդիայի (610) և այլ երկրների վրա։ 619 թվականին Ավարները նույնիսկ պաշարեցին Կոստանդնուպոլիսը։ Ավարական խականաթը քայքայվեց իր հիմնադիր Բայան խանի մահից (630) հետո։ Սակայն մինչև 8-րդ դարի վերջերը Ավարները պատուհաս էին հարևան ժողովուրդևերի համար։ Ավարներին կարողացավ հնազանդեցնել ֆրանկների թագավոր Կարլոս Մեծը։ Նրա որդի Պիպին Կարճահասակր 796 թվականին ոչնչացրեց Ավարների ռազմակայանները։ Ավարների մնացորդները ձուլվեցին հարևան ժողովուրդներին և 827 թվականից հետո այլևս չեև հիշվում պատմության մեջ։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • История Венгрии / Отв. ред. В. П. Шушарин. — М.: Наука, 1971. — Т. I. С. 75—80.
  • Кёррер, Николай . «Погибоша аки обре…» — газета «История», № 19’2001 (одна из версий происхождения аварских племён).
  • Эрдели И. Исчезнувшие народы. Авары // Природа, 1980, № 11.
  • Эрдели И. Авары // Исчезнувшие народы: Сборник статей (по материалам журнала «Природа») / Сост. канд. филос. наук С. С. Неретина; Под ред. д-ра ист. наук П. И. Пучкова; Худож. оформл. Е. Л. Гольдина. — М.: Наука, 1988. — С. 99-110. — 176 с. — 25 000 экз. — ISBN 5-02-023568-7 (обл.)
  • Breuer, Eric: Byzanz an der Donau. Eine Einführung in Chronologie und Fundmaterial zur Archäologie im Frühmittelalter im mittleren Donau Raum. Tettnang, 2005. — ISBN 3-88812-198-1 (Neue Standardchronologie zur awarischen Archäologie, Standardwerk)
  • Die Awaren am Rand der byzantinischen Welt. Studien zu Diplomatie, Handel und Technologietransfer im Frühmittelalter. Innsbruck 2000. — ISBN 3-7030-0349-9 (Sammelband mit kurzen Aufsätzen verschiedener Autoren zu geographisch, formenkundlichen Zusammenhängen, insbesondere byzantinischem Einfluß)
  • Lovorka Bara, Marijana Perii, Irena Martinovi Klari, Siiri Rootsi, Branka Janiijevi, Toomas Kivisild, Jüri Parik, Igor Rudan, Richard Villems and Pavao Rudan: Y chromosomal heritage of Croatian population and its island isolates, European Journal of Human Genetics (2003) 11, 535—542. (Medizinische Studie zu Genvergleichen, von Fachleuten eher kritisch beurteilt)
  • Nikolajev S. L., Starostin S. A. A North Caucasian Ethymological Dictionary. — Moscow, 1994
  • Pohl, Walter: Die Awaren, Ein Steppenvolk in Mitteleuropa 567—822 n.Chr. München 2002. — ISBN 3-406-48969-9, (Publikation zu den frühmittelalterlichen Awaren aus der Sicht eines der angesehensten Historiker auf diesem Gebiet. Standardwerk!)
  • Rasonyi, Laszlo. Tarihte Türklük. Ankara: Türk Kültürünü Araştırma Enstitüsü, 1971
  • Reitervölker aus dem Osten. Hunnen + Awaren. Burgenländische Landesausstellung 1996, Schloß Halbturn. Eisenstadt 1996. (Ausstellungskat., behandelt alle archäologischen Themenbereiche, besonders für Laien als Einstieg)
  • Sinor, Denis: The Cambridge History of Early Inner Asia. Cambridge 1990.(Publikation zu reiternomadischen Völkern in Mittel-und Innerasien)
  • Szentpéteri, József (Hrsg.): Archäologische Denkmäler der Awarenzeit in Mitteleuropa. Varia archaeologica Hungarica 13. Budapest 2002. — ISBN 963-7391-78-9, ISBN 963-7391-79-7 (Lexikonartige, kurze Zusammenstellung tausender archäologischer awarenzeitlicher frühmittelalterlicher Fundorte, meist Gräberfelder, wichtig als Literaturnachweis)

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։