Աթենական ժողովրդավարություն
- Այս հոդվածը ժողովրդավարություն եզրույթի հին ընկալումների մասին է: Տե՛ս նաև ժողովրդավարություն հոդվածը
Աթենական ժողովրդավարություն կամ Աթենական դեմոկրատիա (հին հուն․՝ Αθηναϊκή Δημοκρατία), պետական կառավարման հանրապետական ձև Հին Հունաստանի Աթենք քաղաք-պետությունում:
Մ.թ.ա. 500-321 թվականներին Աթենք պոլիսում գոյատևեց կառավարման ժողովրդավարական ձևը: Աթենքում ստեղծված ժողովրդավարության ձևն առաջինն էր աշխարհում: Աթենքի ցանկացած քաղաքացի իրավունք ուներ (նույնիսկ՝ պարտականություն) մասնակցելու ազգային ժողովի աշխատանքին:
Աթենքում ժողովրդավարության ծաղկման դարաշրջանում երկրի քաղաքացիների երկու երրորդն զբաղեցնում էին հատուկ պետական պաշտոններ: Պետական իշխանության տարանջատման ներկայիս սկզբունքն Աթենքում գոյություն չուներ:
Ըստ «The Guardian» ամսագրի՝ քաղաքական օլիգարխիկ համակարգը ստեղծվել է ոչ թե բրիտանացիների և ամերիկացիների, այլ հին աթենացիների կողմից: 20-րդ դարի վերջին արևմտյան աշխարհում նշվեց ժողովրդավարության 2500 ամյակի տոնակատարությունը: Ընդունված է ժողովրդավարության սկիզբն ընդունել Կլիսթենեսյան բարեփոխումները:
Հին Աթենքի հանրապետությունում մի շարք իրավունքներ սահմանափակված էին օրենքներով: Կանայք, ծառաները, ճորտերը և օտարերկրացիները չունեին քաղաքական իրավունքներ և չէին կարող մասնակցել երկրի կառավարմանը:
ՊատմությունԽմբագրել
Դեմոկրատիա եզրույթի հիմքը հին հունարեն «դոմոս» և «կրատոս» բառերն են, որոնք համապատասխանաբար նշանակում են ժողովուրդ և իշխանություն[1]:
Աթենական ժողովրդավարությունը խոր արմատներ ունի: Երկրում դեմոկրատիայի հաստատման գործընթացի սկիզբը ընդունված է համարել մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը: Շարժառիթներն էին Սոլոնի և Կլիսթենեսյան բարեփոխումները: Հին Հունաստանի արքոնտ Սոլոնի բարեփոխումները նշանավոր էին երկրի պատմության մեջ, քանի որ գրեթե անարյուն կերպով նա ձեռնամուխ եղավ տոհմային ազնվականության իշխանության տնտեսական սոցիալական և քաղաքական հիմքերի թուլացմանը և դեմոսի՝ ժողովրդի, դիրքերի ուժեղացմանը[2]:
Նախ արիստոկրատիայի ձեռքից վերցվեց ազդեցության այնպիսի մի հզոր լծակ, ինչպիսին էր պարտքային ստրկությունը: Մ.թ.ա. 594 թվականին Սոլոնը հայտարարեց պարտքերի լուծարման և ստրկությունից աթենացի պարտապանների փրկագնման մասին աթենական գանձարանի միջոցների հաշվին և նրանց օգտին:
Այս քայլով Սալոնը նպատակ ուներ վերացնել ստրկությունն Աթենքում: Մինչ նրա կառավարումը Աթենքը հայտնի էր, որպես կայուն ստրկատիրական քաղաք-պետության կատարյալ օրինակ: Կատարվեցին նաև դրամական բարեփոխումներ` հօգուտ ժողովրդի: Հաջորդ քայլով արիստոկրատներից վերցվեց ֆինանսա-տնտեսական ոչ պակաս մի լծակ, որն էլ անզավակ աթենացիների ունեցվածքի տնօրինումը հօգուտ տոհմիկ ավագանու:
Հայտնի է այն, որ Աթենքում ժողովրդավարության ծաղումն անմիջականորեն կապված է հաջորդ արքոնտի՝ տիրանոս Պիսիստրատոսի (Մ.թ.ա. 560-552 թվականներ) հետ: Նա շարունակեց արիստոկրատիայի դիրքերի թուլացումը: Բազմաթիվ արիստոկրատներ պարզապես արտաքսվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնազավթվեց և բաժանվեց դեմոսին:
Նրա օրոք Հունաստանում ամրացվեց միջին ունևոր խավը՝ ազատ գյուղացիությունը, որոնց բացի հողերի շնորհումից, տրվեցին արտոնյալ վարկեր և փոխառություններ: Մտցվեց հօգուտ դեմոսի, շրջիկ դատավորների համակատարը:
Դեմոկրատիայի հաստատումն ավարտվեց Կլիսթենեսի (մ.թ.ա. 506 թվական) օրոք: Կլիսթենեսը վերջնականապես խարխլեց արիստոկրատիայի հիմքերը: Նրա օրոք Ատտիկան բաժանվեց ինքնակառավարվող միավորներ՝ դեմերի, որոնք ունեին իրենց ընտրովի ղեկավարը և հրավիրում էին ժողովներ: Արիստոկրատների կողմից կառավարվող 4 ֆիլմերը վերացվեցին, որի փոխարեն ստեղծվեցին 10 նոր ֆիլմեր:
Կլիսթենեսի կառավարման շրջանում Աթենքն իրական ժողովրդավարական երկիր էր: Մտցվեց ստրատեգոսների համակարգ: Դեմոկրատիան թշնամիներից պաշտպանելու նպատակով մտցվեց օստրակիզմը՝ քաղաքական բարեխոսության և վստահության պարբերական ստուգումը:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Qaxaqagitutyun / Քաղաքագիտություն»։ Ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ, թեզեր - referatner.am (en-Us)։ Վերցված է 2016-12-09
- ↑ «Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմություն»։ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմությա, իրավագիտության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոն