Հոներ
Հոներ (հուն․՝ Hunnoi, լատ.՝ Chunni, Hunni), քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը (չինարեն՝ 匈奴)։

Հոները առավելագույն հզորության շրջանը V դարի առաջին կեսն էր, երբ նրանք Աթթիլայի առաջնորդությամբ միավորելով մի շարք ցեղեր և ցեղախմբեր, վերահսկում էին Չինաստանի սահմանից մինչև Հռենոս գետն ընկած տարածքները։
Այդ անկայուն միությունը անմիջապես կազմալուծվեց Աթիլլայի մահից հետո, իսկ հոների կորիզը նստակյաց բնակություն հաստատելով ներկայիս Կենտրոնական Եվրոպայի տարածքներում անհետացավ որպես ժողովուրդ՝ իրենց անունը թողնելով ժամանակակից Հունգարիա պետության անվանման մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 544)։ ![]() |