Սաար
Սաար (գերմ.՝ Saarland, ֆր.՝ Sarre), տարածք Գերմանիայում, որը սահմանակցում է Ֆրանսիային և Լյուքսեմբուրգին, ինչպես նաև Ռայնլանդ-Պֆալց երկրամասին։ Իր անունը ստացել է Սաար գետի անունից։ Մայրաքաղաք՝ Սաարբրյուքեն։
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ և չափման միավոր | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Սաարբրյուքեն | ||||
Ամենաբարձր կետ | Dollberg?[1] | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Saarland? | ||||
Դատական մարմին | Սաարլանդի սահմանադրական դատարան | ||||
Բնակչություն | ▼986 887 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] | ||||
Խտություն | 385,03 | ||||
Տարածք | 2570 կմ² | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 17, 1947 թ. | ||||
Սահմանակցում է | Ռայնլանդ Պֆալց, Մոզել, Լորրեյն և Լյուքսեմբուրգ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Saar Protectorate? | ||||
ISO 3166-2 կոդ | DE-SL | ||||
Անվանված է | Սաար | ||||
saarland.de(գերմ.)(ֆր.) | |||||
Առանձնանում է բլրավետ տեղանքով։
Պատմություն
խմբագրելXVII և XVIII դարերում Սաարը երկու անգամ օկուպացվեց Ֆրանսիայի կողմից, իսկ 1815 թվականին Նապոլեոնի վերջնական ջախջախումից հետո բաժանվեց Պրուսիայի և Բավարիայի միջև։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Սաարը անցավ Ազգերի լիգայի վերահսկողության տակ, իսկ դրա ածխահանքերը հայտարարվել էին Ֆրանսիայի սեփականություն։ 1920-1935 թվականներին Սաարի տարածքը նորից համարվում էր Գերմանիայի մասը, սակայն օկուպացված էր դաշնակիցների վարչության կողմից։ Իսկ հետագայում հանրաքվեի որոշմամբ մտավ հիտլերյան Երրորդ Ռայխ կազմը, որպես «Արևմտյան սահմանային մարկա»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սաարը նորից օկուպացված էր դաշնակիցների կողմից, դառնալով ֆրանսիական պրոտեկտորատ։ Նույնիսկ հասցրեց մասնակցել օլիմպիական խաղերին, որպես անկախ պետություն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում էին, Էլզասից և Լոթարինգիայից անմիջապես հետո, Սաարը մտցնել Ֆրանսիայի կազմ։ Այն ժամանակ հենց Ֆրանսիան էր հանդես գալիս, որ Սաարը դառնա սահմանային անկախ պետություն, Լյուքսեմբուրգին նման։ Այդ վերջին առաջարկն ընդունվել է հանրաքվեով և մերժվել 65 % սաարցիների կողմից, որոնք ձգտում էին միանալ ԳՖՀ-ին։ 1957 թվականի հունվարի 1-ին դաժան հասարակական բանավեճից և նոր հանրաքվեից հետո Սաարը մտավ ԳՖՀ-ի կազմ, դառնալով 10-րդ ֆեդերալ տարածք։
Վարչական բաժանում
խմբագրելՍաարի տարածքը բաժանվում է շրջանների (գերմ.՝ Landkreis) և ազատ քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt), շրջանները՝ քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները՝ քաղաքային օկրուգների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները՝ համայնքային օկրուգների (գերմ.՝ Gemeindebezirk):
Շրջաններ
խմբագրել- Մերցիգ Վադերն (MZG)
- Նոյնկիրխեն (NK)
- ազատ քաղաք (գերմ.՝ Kreisfreie Stadt) Սաարբրյուկեն (SB)
- Սաարլուիս (SLS)
- Սաարպֆալց (HOM)
- Սանկտ Վենդել (WND)
Քաղաքները, որոնց բնակչությունը 20 հազարից բարձր է
խմբագրել2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ
Քաղաք | Բնակչություն (հազ.) |
---|---|
Սաարբրյուկեն | 175,3 |
Նոյնկիրխեն | 47,6 |
Հոմբուրգ | 43,7 |
Վյոլկլինգեն | 39,7 |
Սանկտ-Ինգբերտ | 37,2 |
Սաարլուիս | 37,1 |
Մերցիգ | 30,4 |
Սանկտ Վենդել | 26,3 |
Բլիսկատել | 22,0 |
Դիլինգեն | 20,9 |
Լեզու
խմբագրելԱյստեղ խոսում են երկու բարբառով՝ Մոզոլ ֆրանկական և ռեյն ֆրանկական։ Գոյություն ունի նաև սահման (Das-Dat-Grenze)[3]։
Էկոնոմիկա
խմբագրելԳիտություն
խմբագրելՍաարբրյուկեն քաղաքում տեղակայված է Սաարական համալսարանը։ Նրա տարածքում են մի շարք Գերմանիայի գիտական կազմակերպություններ․ DFKI, Մաքս Պլանկի գիտական ընկերությունը, Լեյբնիցի անվան համալսարանը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաար» հոդվածին։ |