Ղրիմի թաթարներ (Ղրիմի թաթարերեն՝ qırımtatarlar, къырымтатарлар, եզակի թիվ՝ Ղրիմի թաթարերեն՝ qırımtatar, къырымтатар) կամ ղրիմցիներ[1][2][3] (Ղրիմի թաթարերեն՝ qırımlar, къырымлар, եզակի թիվ՝ Ղրիմի թաթարերեն՝ qırım, къырым), Ղրիմի թերկղզու տարածքում ձևավորված և այժմ այնտեղ բնակվող թյուրքախոս ժողովուրդ։ Ղրիմի թաթարների մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են և պատկանում են Հանաֆիական մազհաբին։

Ղրիմի թաթարներ

Բնակեցում խմբագրել

Հիմնականում բնակվում են Ղրիմում (շուրջ 260 հազար), մայրցամաքային Ռուսաստանի հարակից շրջաններում (2, 4 հազար, հիմնականում Կրասնոդարի երկրամասում), Ուկրաինայում (2,9 հազար), ինչպես նաև Թուրքիայում, Ռումինիայում (24 հազար), Ուզբեկստանում (90 հազար)[4], գնահատ.՝ 10-ից մինչև 150 հազար), Բուլղարիայում (3 հազար)։ Տեղական ղրիմթաթարական կազմակերպությունների տվյալներով Թուրքիայում ղրիմթաթարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարների, սակայն հստակ թվերը բացակայում են, քանի որ Թուրքիայում չեն հրապարակվում երկրի ազգային կազմի տվյալները։ Թուրքիայի այն բնակիչների ընդհանուր թիվը, որոնց նախնիները ժամանակին արտագաղթել են Ղրիմի կազմում է շուրջ 5-6 միլիոն, սակայն դրանց մեծ մասը ձուլվել է տեղացի թուրքերի հետ և իրենց համարում է ոչ թե ղրիմթաթար, այլ ղրիմական ծագում ունեցող թուրքեր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тюркские народы Крыма. Караимы. Крымские татары. Крымчаки. / Отв. ред. С. Я. Козлов, Л. В. Чижова. — М.: Наука, 2003.
  2. Озенбашлы Энвер Мемет-оглу. Крымцы. Сборник работ по истории, этнографии и языку крымских татар. — Акмесджит: Доля, 1997.
  3. Очерки истории и культуры крымских татар. / Под. ред. Э. Чубарова. — Симферополь, Крымучпедгиз, 2005.
  4. О миграционном потенциале крымских татар из Узбекистана и др. к 2000 г.
  5. «Türkiyedeki Qırımtatar milliy areketiniñ seyri, Bahçesaray dergisi, Mayıs 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել