Բալկանյան պատերազմներ (1912-1913)
Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։
Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս - օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։
Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912 թ-ի դեկտեմբեր -1913 թ.-ի հունվար)։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 28-ին։
Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։
Գրականություն
խմբագրել- Սյունի Արմեն, Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912-1913 թթ Բալկանյան պատերազմում, Բաքու, 1914 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 235)։ |