Բացել գլխավոր ցանկը
Գորշ արջ
Գորշ արջ
Գորշ արջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Արջեր (Ursidae)
Ցեղ Ursus
Տեսակ Գորշ արջ (U. arctos)
Միջազգային անվանում
Ursus arctos
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գորշ արջ (լատ.՝ Ursus arctos), կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բովանդակություն

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանու զանգվածը՝ 190-300 կգ։ Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր։ Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով։ Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն։

ՍննդառությունԽմբագրել

 
Արու գորշ արջը սաղմոնի ճարպառատ կաշին է ուտում

Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Կտղուցը հունիս-հուլիսին է։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Հղիությունը տևում է 7 ամիս։ Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում։ Ունենում են 1-2 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Մազափոխվում են ապրիլ-հունիսին։ Ապրում են 30-40 տարի։

ՏարածվածությունԽմբագրել

Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է։ Հայաստանում հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր։ Գրանցվել է ծովի մակարդակից 400-500 մինչև 3000 մ բարձրություններում[1]։

ՊահպանությունԽմբագրել

Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է։ Արջերը վնաս են հասցնում պտղատու այգիներին և փեթակներին․ հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը և մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։