Լյուքսեմբուրգ
Լյուքսեմբուրգ (լյուքս.՝ Lëtzebuerg, արտասանություն , ֆր.՝ Luxembourg, գերմ.՝ Luxemburg), պաշտոնապես՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Արևմտյան Եվրոպայում։ Արևմուտքում և հյուսիսում սահմանակցում է Բելգիային, արևելքում՝ Գերմանիային, իսկ հարավում՝ Ֆրանսիային։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Լյուքսեմբուրգն է[6], որտեղ գտնվում է ԵՄ չորս ինստիտուցիոնալ նստավայրերից մեկը (մյուսները գտնվում են Բրյուսելում, Ֆրանկֆուրտում և Ստրասբուրգում), ինչպես նաև Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը[7][8]։
Լյուքսեմբուրգ Groussherzogtum Lëtzebuerg Grand-Duché de Luxembourg Großherzogtum Luxemburg |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ «Մենք ուզում ենք մնալ այն, ինչ կանք» «Mir wëlle bleiwe wat mir sinn» (լյուքսեմբուրգերեն) |
||||
Ազգային օրհներգ՝ Լյուքսեմբուրգի օրհներգ «Մեր հայրենիք»«Ons Heemecht» Թագավորական օրհներգ՝ "«Վիլհելմուս»" «De Wilhelmus» |
||||
![]() |
||||
Մայրաքաղաք | Լյուքսեմբուրգ[1] | |||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||
Պետական լեզուներ | լյուքսեմբուրգերեն, |
|||
Շրջանային լեզուներ | գերմաներեն, ֆրանսերեն |
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական սահմանադրական միապետություն | |||
- | դուքս | Հենրի Ալբերտ | ||
- | վարչապետ | Քսավյե Բետել | ||
Հիմնադրում | ||||
- | անկախացում Ֆրանսիական կայսրությունից և Լյուքսեմբուրգի մեծ դքսության հիմնադրում | մարտի 15, 1815 | ||
- | Նիդերլանդների հետ համատեղ անձնական ունիայի ստեղծում | ապրիլի 19, 1839 | ||
- | Նիդերլանդների հետ անձնական ունիայի կազմալուծում | նոյեմբերի 23,1890 | ||
- | Օկուպացիա Գերմանական կայսրության կողմից Առաջին աշխարհամարտում | օգոստոսի 1,1914 | ||
- | Ազատագրում նացիստական Գերմանիայից | 1944 / 1945 | ||
- | ՄԱԿ անդամակցություն | հոկտեմբերի 24, 1945 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,586 քառ կմ կմ² (179-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.23[2] | ||
Բնակչություն | ||||
- | 2022 նախահաշիվը | 526,510[3] (172-րդ) | ||
- | հունվար, 2022 մարդահամարը | ▲ 645,397[4] | ||
- | Խտություն | 204 /կմ² (44-րդ) 602.8 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $90.532 billion[5] (98-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $140,694[5] (1-ին) | ||
ՀՆԱ (անվանական) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $86.898 միլիարդ[5] (71-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $135,046[5] (1-ին) | ||
Ջինի (2019) | 32.3 | |||
ՄԶՀ (2019) | 0.916 (23-րդ) | |||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | +1,+2 | |||
Ազգային դոմեն | .lu | |||
Հեռախոսային կոդ | +352 |
Ահռելի է Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը Լյուքսեմբուրգի բնակչության, մշակույթի և լեզվի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ ըստ երկրի սահմանադրության լյուքսեմբուրգերենը պետության միակ ազգային լեզուն է[9], ֆրանսերենն ու գերմաներենը ևս ինտենսիվորեն կիրառվում են վարչական և դատական հարցերով՝ ունենալով հատուկ իրավական կարգավիճակ[10]։
Ընդամենը 2586 կիլոմետր քառակուսի տարածք ունեցող Լյուքսեմբուրգը Եվրոպայի ամենափոքր ինքնիշխան պետություններից է[11]՝ այսպես կոչված «գաճաճ պետություն»։ Ըստ 2022 թվականի մարդահամարի տվյալների՝ Լյուքսեմբուրգի բնակչությունը կազմում է 645,397 մարդ, ինչը այն դարձնում է Եվրոպայի ամենաքիչ բնակեցված երկրներից մեկը[12]՝ միևնույն ժամանակ նաև բնակչության աճի ամենաբարձր տեմպերով[13]։ Օտարերկրացիները կազմում են բնակչության գրեթե կեսը[14]։
Լյուքսեմբուրգը ներկայացուցչական ժողովրդավարություն է, որի գլուխ կանգնած է սահմանադրական միապետ, մեծ դուքս Հենրի Ալբերտը։ Լյուքսեմբուրգը աշխարհի միակ ինքնիշխան մեծ դքսությունն է։
Լյուքսեմբուրգը զարգացած պետություն է, որն ունի մեկ շնչի հաշվով ամենաբարձր ՀՆԱ-ն ողջ աշխարհում։ Պետության մայրաքաղաքը՝ Լյուքսեմբուրգը, 1994 թվականին հայտարարվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ ի շնորհիվ լավագույնս պահպանված պատմամշակութային ժառանգության[15]։
Լյուքսեմբուրգը մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության[16], Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Բենիլյուքսի[17][18] հիմնադիր-անդամ է։ 2013-2014 թվականներին եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։ 2022 թվականի դրությամբ Լյուքսեմբուրգի քաղաքացիները ազատ վիզային հասանելիություն ունենեն աշխարհի 189 պետություններում։ Ըստ այս ցուցանիշի, Լյուքսեմբուրգի անձնագիրը երրորդն է աշխարհում՝ Ֆինլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ զուգահեռ[19]։
Անվանում Խմբագրել
Անվանումը ստացել է Լյուքսեմբուրգ քաղաքից։ Ժամանակակից սահմաններում պետությունը գոյություն ունի 1839 թվականից։ Ֆրանսերեն և գերմաներեն (երկրի պաշտոնական լեզուները) համապատասխանաբար կոչվում է Grand-Duché de Luxembourg և Großherzogtum Luxemburg[20]։
Պատմություն Խմբագրել
Լյուքսեմբուրգի պատմության սկիզբ ընդունված է համարել 963 թվականը, երբ Լոթարինգիայի պֆալցի որդի կոմս Զիգֆրիդը Սուրբ Մաքսիմի կայսերական աբբայությունից որպես կալվածք ձեռք է բերում ժայռոտ հրվանդան և հռոմեական դարաշրջանի ամրություններ, որոնք հայտնի էին Լյուսիլինբուրհուկ՝ «փոքր ամրոց» անվանումով[21][22]։ Զիգֆրիդի հաջորդները մեծացնում են իրենց ժառանգած տարածքները՝ ամուսնությունների, նվաճումների և վասալության միջոցով։ Հայտնի է, որ 13-րդ դարում արդեն Լյուքսեմբուրգի կոմսերը թագավորում էին զգալի տարածքի վրա[23]։ 1308 թվականին Լյուքսեմբուրգի կոմս Հենրիխ VII-ը ստանում է «Հռոմեացիների թագավոր» տիտղոսը, իսկ ավելի ուշ՝ օծվում Սրբազան Հռոմեական կայսրության միապետ[24]։ Ուշ միջնադարում Լյուքսեմբուրգների արքայատոհմի ևս 3 ներկայացուցիչներ զբաղեցնում են Սրբազան Հռոմեական կայսրության գահը։ 1354 թվականին Կառլոս IV կայսրը պետական միավորին տալիս է դքսության կարգավիճակ[25]։ Դքսությունը, ի վերջո, դառնում է «Բուրգունդյան շրջան»-ի մի մասը, այնուհետև՝ Հաբսբուրգների Նիդերլանդների տասնյոթ գավառներից մեկը[26]։
Դարերի ընթացքում Լյուքսեմբուրգ քաղաքն ու քաղաքի բերդը ձեռք են բերում առավել մեծ ռազմավարական նշանակություն՝ Ֆրանսիայի թագավորության և Հաբսբուրգների տիրույթների միջև գտնվելու պատճառով։ Այսպիսով, Լյուքսեմբուրգի բերդը ժամանակի ընթացքում դառնալով Եվրոպայի ամենահեղինակավոր ամրություններից մեկը[27]։ Լուի XIV-ի օրոք Ֆրանսիային, իսկ Մարիա Թերեզայի օրոք Ավստրիական կայսրությանը պատկանելուց հետո, Լյուքսեմբուրգը ի վերջո դառնում է Ֆրանսիայի առաջին հանրապետության՝ Նապոլեոնյան տիրակալության մաս[28]։
Մինչև 963 թվականը Խմբագրել
Այժմյան Լյուքսեմբուրգում բնակեցման առաջին հետքերը թվագրվում են պալեոլիթյան դարաշրջանին՝ հուշելով այն մասին, որ մարդը այս տարածաշրջանում բնակվել է դեռևս 35000 տարի առաջ։ Մ․թ․ա․ 2-րդ դարից կելտական ցեղերը բնակություն են հաստատել Հռենոս և Մաաս գետերի միջև ընկած շրջանում՝ այդպիսով հաստատվելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության մերօրյա տարածքում[29]։
Վեց դար անց հռոմեացիները կելտական ցեղերին, որոնք միասին բնակվում էին այս շրջաններում, անվանում են «տրևերներ»։ Հայտնաբերվել են Լյուքսեմբուրգում տրևերների գոյությունն ապացուցող բազմաթիվ հնագիտական ապացույցների, որոնցից ամենահայտնին «Տիտելբերգի օփիդումն» է։
Հուլիոս Կեսարի կողմից Գալլիայի և Մագնա Գերմանիայի մի մասի նվաճումից հետո մինչև մ.թ.ա. 58-ից 51 թվականներին հռոմեացիները ներխուժում են Լյուքսեմբուրգ և նվաճում այն. արդյունքում ներկայիս Լյուքսեմբուրգի տարածքը դառնում է Հռոմեական կայսրության մաս հաջորդ 450 տարիների ընթացքում՝ ապրելով հարաբերականորեն խաղաղ պայմաններում՝ «Pax Romana»-ի ներքո։ Գալլիայում օրինակով, Լյուքսեմբուրգի կելտերը ևս ընդօրինակում են հռոմեական մշակույթը, լեզուն, բարքերը և ապրելակերպը, ձևավորելով մի քաղաքակրթություն, որը պատմաբանները հետագայում նկարագրում են որպես գալլոհռոմեական[30]։ 4-րդ դարից սկսած Լյուքսեմբուրգի մերօրյա տարածքներ են ներթափանցում գերմանական ֆրանկները[31]։ Հռոմեական կայսրությունը Լյուքսեմբուրգի նկատմամբ իր վերահսկողությունը վերջնականապես կորցնում է 406 թվականին՝ այն փոխանցելով Ֆրանկական թագավորությանը։ Կա տարածված տեսակետ առ այն, որ այս տարածքներում բնակություն հաստատած սալիական ֆրանկներն էլ գերմանական լեզուն տարածել են Լյուքսեմբուրգում[32]։
Լյուքսեմբուրգի քրիստոնեացումը նույնպես տեղի է ունեցել այս դարաշրջանում և սովորաբար թվագրվում է 7-րդ դարի վերջին։ Այս գործընթացում աչքի ընկած ամենահայտնի գործիչը Վիլիբրորդն է՝ Նորթումբրյան միսիոներ սուրբ, որը այլ վանականների հետ միասին հիմնում է Էխտերաչի աբբայությունը մ.թ. 698 թվականին[33]։ Մի քանի դարերի ընթացքում աբբայությունը դառնում է Հյուսիսային Եվրոպայի ամենաազդեցիկ աբբայություններից մեկը։ Այստեղ 11-րդ դարում ստեղծվել է Codex aureus Epternacensis-ը, որը իրենից ներկայացնում է իրավական նորմերի հավաքածու՝ գրված ոսկե թանաքով[34][35]։
Պետական կարգ Խմբագրել
Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1868 թվականին (բազմիցս փոփոխվել և լրացվել է)։ Պետության գլուխը՝ մեծ դուքսն է, միանձնյա իրականացնում է գործադիր իշխանությունը։ Նա նաև ղեկավարում է զինված ուժերը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ պառլամենտն է՝ Դեպուտատների պալատը։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պետության գործադիր մարմինը կառավարությունն է։ Կառավարումը օկրուգներում իրականացնում են կոմիսարները, կանտոններում՝ բուրգոմիստրները։ Դատական համակարգն ընդգրկում է՝ Գերագույն դատարանը, օկրուգային դատարանները, հաշտարար դատավորները, իրավունքի հարցերով խորհրդակցական մարմինն ու վարչական բարձրագույն դատարանը (Պետական խորհուրդ)։
Բնություն Խմբագրել
Լյուքսեմբուրգի հյուսիսը զբաղեցնում են Արդենների և Հռենոսյան թերթաքարային լեռների ճյուղավորությունները (400-500 մետր բարձրությամբ)։ Հարավում բարձրադիր հարթավայրեր են (300-400 մետր)՝ հարուստ երկաթի հանքաքարով, թերթաքարով, կրաքարով և հանքային աղբյուրներով։
Կլիմա Խմբագրել
Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0 °C-ից 2 °C է, հուլիսինը՝ 17 °C, տարեկան տեղումները՝ 700-850 մմ։
Ներքին ջրեր և հողեր Խմբագրել
Գետային ցանցը խիտ է, պատկանում է Մոզել գետի ավազանին։ Գերակշռում են գորշ անտառային և պոդզոլային հողերը։ Տարածքի 1/3-ը զբաղեցնում են անտառները։
Բնակչություն Խմբագրել
Մոտ 90%-ը լյուքսեմբուրգցիներ են, մնացածը՝ ներգաղթածներ (իտալացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ և այլք)։ Պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և գերմաներենը, հիմնական խոսակցական լեզուն՝ լյուքսեմբուրգերենը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյան։ Քաղաքային բնակչությունը 90,2%[36] է (2015)։ Խոշոր քաղաքներն են Լյուքսեմբուրգը, Դիֆերդանժը, Դյուքելանժը։
Տնտեսություն Խմբագրել
Լյուքսեմբուրգ զարգացած ինդուստրիալ երկիր է, տիրապետում է արտասահմանյան կապիտալը (ֆրանսիական, բելգիական և այլն)։ Համախառն Ներքին Արդյունքի ավելի քան 87,7%-ը (2014) տալիս է Սպասարկման ոլորտը[37]։
Արդյունաբերություն Խմբագրել
Արդյունաբերությունը տալիս է համախառն ներքին արդյունքի մոտ 12%-ը[37]։ Արդյունաբերությանը բնորոշ են համակենտրոնացման բարձր աստիճանը և արտադրանքի մեծ չափերի հասնող արտահանությունը։ Մետալուրգիայի մեջ օգտագործվում է ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող երկաթի հանքաքարը (գլխավորապես Ֆրանսիայից), քարածուխը և կոքսը (Գերմանիայից)։ Մետալուրգիական գլխավոր կոմբինատները (լրիվ ցիկլով) տեղաբաշխված են հանքահորերի մոտ և Լյուքսեմբուրգի արվարձաններում։ Կան, Մեքենաշինական, քիմիական, սննդի, ցեմենտի և խեցեգործական արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսություն Խմբագրել
Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի մոտ 0.3%-ը[37]։ Մշակում են ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ճակնդեղ։ Հովիտներում զարգացած է պտղաբուծությունը և խաղողագործությունը։
Տրանսպորտ Խմբագրել
Երկաթուղու երկարությունը 275 կմ[38] է, որն ամբուղջությամբ էլեկտրիֆիկացված է։ Լյուքսեմբուրգով են անցնում անդրեվրոպական երկաթուղիները։ Ավտոճանապարհների երկարությունը 2,899 կմ[38] է։ Նավարկություն կա Մոգել գետի վրա։
Արտաքին առևտուր Խմբագրել
Արտահանում է պողպատե գլանվածք, ֆոսֆորային պարարտանյութ, ցեմենտ, փայտանյութ, էլեկտրաէներգիա, ներմուծում՝ քարածուխ, կոքս, երկաթի հանքաքար, մեքենաներ և սարքավորումներ, նավթամթերքներ, գործվածքեղեն, հացահատիկ։ Դրամական միավորը Եվրո-ն է։
Առողջապահություն Խմբագրել
2015 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին 11,37[39], ընդհանուր մահացությունը՝ 7,24[39]: Գերակշռում են աթերոսկլերոզը և սիրտանոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային հիվանդությունը են։ Հանդիպում են մանկական վարակիչ, վեներական հիվանդությունները, լյարդաբորբը։ Վերացվել է պոլիոմիելիտը, կրճատվել են տուբերկուլոզի դեպքերը։
Լուսավորություն Խմբագրել
Ժողկրթության համակարգի մեջ են մտնում նախադպրոցական հիմնարկները (4—6 տարեկան երեխաների համար), պետական և մասնավոր պարտադիր տարրական դպրոցները (ուսուցման տևողությունը՝ 8—9 տարի), միջնակարգ դպրոցները՝ 7-ամյա դասական և 6-ամյա ժամանակակից լիցեյներ։ Գոյություն ունեն նաև լրացուցիչ դպրոցներ (ուսուցման Տևողությունը՝ 3 տարի)։ Պարտադիր դպրոցում ուսուցումը տարվում է գերմաներենով (II դասարանից անցնում են նաև ֆրանսերեն), միջնակարգում՝ ֆրանսերենով։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ինստիտուտները։ Լյուքսեմբուրգում է գտնվում Համեմատական գիտությունների միջազգային համալսարանը (հիմն. 1957 թվականին), 1969 թվականին ստեղծվել են համալսարանական կուրսեր։ Ավարտողներն իրավունք են ստանում արտասահմանյան համալսարանների II կուրս ընդունվելու։ Լյուքսեմբուրգն ունի Ազգային (հիմն. 1798 թվականին, 520 հզ. կտոր գիրք), Քաղաքային (հիմն. 1901 թվականին, 40 հզ. կտոր գիրք) գրադարաններ, Ազգային թանգարան։
Ճարտարապետություն և Կերպարվեստ Խմբագրել
Լյուքսեմբուրգի տարածքում հայտնաբերվել են նախնադարյան մշակույթի հուշարձաններ (դոլմեններ, խեցեղեն), կելտերի գեղարվեստա-արհեստագործական առարկաներ։ XI դ. սկզբին կառուցվել են ռոմանական Վիանդեն դղյակի կապելլան և Էխտերնախի Մանկտ-Վիլլիբրորդուս բազիլիկը, XIV—XVI դդ.՝ քանդակագործական հարուստ հարդարանքով գոթական եկեղեցիներ Լյուքսեմբուրգում և ՍևոՖոնտենում։ XVII դ. կառուցվել են բարոկկո ոճի Վիտրանժ (1610) և Վիլց (1691) դղյակները։ XVIII դ. 2-րդ կեսին ծաղկել է դեկորատիվ արվեստը (կահույքի, մետաղյա առարկաների, հախճապակու արտադրություն, 1775 թվականին հիմնադրված ՍեաՖոնտենի մանուֆակտուրան)։ XIX դ. ճարտարապետությունը զարգացել է կլասիցիզմի, ապա էկլեկտիկայի ուղիներով։ XIX դ. կերպարվեստը կրել է ֆրանսիական դպրոցի, առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ ֆրանսիական ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ ժամանակակից բազմաթիվ գեղանկարիչների գործերում զգացվում է Ա. Մատիսի և Պ. Պիկասոյի ազդեցությունը։ Աբստրակտ կոմպոզիցիաներ է ստեղծում քանդակագործ Լ. Վերկոլիեն։
Արտաքին հղումներ Խմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան
- ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն Archived 2015-11-17 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «The World Factbook» (անգլերեն)։ Central Intelligence Agency։ 24 November 2020։ Վերցված է 11 December 2020
- ↑ «Surface water and surface water change»։ Organisation for Economic Co-operation and Development (OECD)։ Վերցված է 11 October 2020
- ↑ Լյուքսեմբուրգի բնակչությունը 2015 թվականին
- ↑ «Statistiques // Luxembourg»։ statistiques.public.lu։ Վերցված է 11 April 2022
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «World Economic Outlook Database, October 2019»։ IMF.org։ International Monetary Fund։ Վերցված է 8 January 2020
- ↑ «Europe :: Luxembourg — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 12 December 2020
- ↑ «Decision of the Representatives of the Governments of the Member States on the location of the seats of the institutions (12 December 1992)»։ Centre virtuel de la connaissance sur l'Europe։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 13 October 2019-ին։ Վերցված է 24 October 2017
- ↑ «Luxembourg | national capital, Luxembourg»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 12 December 2020
- ↑ «Loi du 24 février 1984 sur le régime des langues. - Legilux»։ legilux.public.lu։ Վերցված է 13 September 2021
- ↑ «Loi du 24 février 1984 sur le régime des langues. - Legilux»։ legilux.public.lu։ Վերցված է 13 September 2021
- ↑ «Eurostat – Tables, Graphs and Maps Interface (TGM) table»։ Epp.eurostat.ec.europa.eu։ Վերցված է 21 February 2010
- ↑ «La démographie luxembourgeoise en chiffres»։ Le Portail des Statistiques (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-21-ին։ Վերցված է 2022-08-06
- ↑ «Country comparison :: POPULATION growth rate»։ The World Factbook։ Արխիվացված է օրիգինալից 27 May 2016-ին։ Վերցված է 16 April 2017
- ↑ Krouse Sarah (1 January 2018)։ «Piping Hot Gromperekichelcher, Only if You Pass the Sproochentest»։ The Wall Street Journal։ էջ 1
- ↑ «City of Luxembourg: its Old Quarters and Fortifications»։ World Heritage List։ UNESCO, World Heritage Convention։ Վերցված է 16 April 2017
- ↑ «European Union | Definition, Purpose, History, & Members»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 12 December 2020
- ↑ Timeline: Luxembourg – A chronology of key events BBC News Online, 9 September 2006. Retrieved 8 October 2006.
- ↑ «Independent Luxembourg»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 12 December 2020
- ↑ «Global Ranking – Visa Restriction Index 2020»։ Henley passport index։ Վերցված է 4 April 2020
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ A propos… Histoire du Grand-Duché de Luxembourg։ Luxembourg: Service information et presse du gouvernement luxembourgeois, Département édition։ 2008։ էջ 1։ ISBN 978-2-87999-093-4
- ↑ Kreins, Jean-Marie (2010)։ Histoire du Luxembourg (5 ed.)։ Paris, France: Presses Universitaires de France
- ↑ A propos… Histoire du Grand-Duché de Luxembourg։ Luxembourg: Service information et presse du gouvernement luxembourgeois, Département édition։ 2008։ էջ 2։ ISBN 978-2-87999-093-4
- ↑ «Henry VII, Holy Roman emperor»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 12 December 2020
- ↑ «Luxembourg - History»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 12 December 2020
- ↑ A propos… Histoire du Grand-Duché de Luxembourg։ Luxembourg: Service information et presse du gouvernement luxembourgeois, Département édition։ 2008։ էջեր 2–3։ ISBN 978-2-87999-093-4
- ↑ «City of Luxembourg: its Old Quarters and Fortifications»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 12 August 2021
- ↑ A propos… Histoire du Grand-Duché de Luxembourg։ Luxembourg: Service information et presse du gouvernement luxembourgeois, Département édition։ 2008։ էջեր 3–4։ ISBN 978-2-87999-093-4
- ↑ Michel Pauly, Geschichte Luxemburgs 2013 p. 9
- ↑ Michel Pauly, Geschichte Luxemburgs 1988 (2013)p. 16
- ↑ Histoire du Luxembourg, le destin européen d'un "petit pays", Trasch Gilbert p. 65, 2003 ISBN 2-7089-4773-7
- ↑ Histoire du Luxembourg, le destin européen d'un "petit pays", Trasch Gilbert p. 70, 2003 ISBN 2-7089-4773-7
- ↑ Michel Pauly, Geschichte Luxemburgs 2013 p. 23
- ↑ Beckwith, John (1979). Early Christian and Byzantine Art. Yale University Press. pp. 122–. ISBN 978-0-300-05295-4.
- ↑ Michel Pauly, Geschichte Luxemburgs 2013, ISBN 978-3-406-62225-0 pp. 9-25
- ↑ «Լյուքսեմբուրգի ուրբանիզացման մակարդակ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ 37,0 37,1 37,2 «Լյուքսեմբուրգի Տնտեսություն»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ 38,0 38,1 «Լյուքսեմբուրգի տրանսպորտային համակարգ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ 39,0 39,1 «Լյուքսեմբուրգի Առողջապահություն»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-08-31
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուքսեմբուրգ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 647)։ |