Մեծ ճգնաժամ
Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից։ Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին[1]։ Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում[2]։ 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար[3]։
Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես Սև երեքշաբթի)։ 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով։ Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%[4]։ Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[5]։
Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին։ Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով։ ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր։
Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում։ Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց։ Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով[6][7][8]։
Սկիզբ
խմբագրելՏնտեսական պատմիչները սովորաբար Մեծ ճգնաժամի սկիզբ են համարում 1929 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆոնդային բորսայում գների հանկարծակի անկումը։ Այուամենայնիվ[10] որոշները կարծում են, որ այն Մեծ ճգնաժամի առիթներից էր և ոչ հիմնական պատճառը[11]։
Չնայած Ուոլ Սթրիթի ճգնաժամին որոշ ժամանակ լավատեսությունը մնաց։ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն ասել էր,-«Այս օրերում շատերը տուժեցին։ Իմ կյանքի 93 տարիներին ճգնաժամերը եկել և գնացել են։ Միշտ կայունությունը վերադարձել է և կվերադառնա նորից։»[12] Ֆոնդային բորսան սկսեց աճել 1930 թվականի սկզբին` վերադառնալով 1929 թվականի մակարդակին ապրիլին։ Սակայն այն դեռ 30%-ով ցածր էր 1929 թվականի սեպտեմբերի մակարդակից[13]։
Պետությունը և մասնավոր հոտվածը 1930 թվականի առաջին կեսին ավելի շատ ծախսեցին քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում։ Մյուս կողմից հաճախորդները, որոնք մեծ կորուստներ ունեցան ֆոնդայում բորսայի անկման ժամանակ, կրճատեցին իրենց ծախսերը 10%-ով։ Բացի դրանից 1930-ական թվականների կեսերին երաշտ մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը[14]։
1930 թվականի կեսերին տոկոսադրույները ընկան ծացրագույն մակարդակին, սակայն սպասված դեֆլացիան և ծասխումների կրճատումը բերեց ներդրումների կրճատման[15]։ 1930 թվականի մայիսին ավտոմեքենաների վաճառքները նվազեցին` հասնելով 1928 թվականի մակարդակին։ Գները հիմնականում անկում ապրեցին, չնայած աշխատավարձերը մնացին կայուն 1930 թվականին։
Տնտեսական ցուցանիշներ
խմբագրելՏնտեսական ցուցանիշների փոփոխություն 1929-32 թվականներին[16]
ԱՄՆ | Միացյալ Թագավորություն | Ֆրանսիա | Գերմանիա | |
---|---|---|---|---|
Արյունաբերական արտադրանք | −46% | −23% | −24% | −41% |
Մեծածախ գներ | −32% | −33% | −34% | −29% |
Միջազգային առևտուր | −70% | −60% | −54% | −61% |
Գործազրկություն | +607% | +129% | +214% | +232% |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ John A. Garraty, The Great Depression (1986)
- ↑ Charles Duhigg, "Depression, You Say? Check Those Safety Nets", The New York Times, March 23, 2008.
- ↑ Barry Eichengreen, Hall of Mirrors: The Great Depression, The Great Recession, and the Uses-and Misuses-of History (2014)
- ↑ Roger Lowenstein, "History Repeating," Wall Street Journal Jan 14, 2015
- ↑ Garraty, Great Depression (1986) ch1
- ↑ 6,0 6,1 «Commodity Data». US Bureau of Labor Statistics. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 Cochrane, Willard W. (1958). «Farm Prices, Myth and Reality»: 15.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «World Economic Survey 1932–33». Ազգերի լիգա: 43.
- ↑ «World Economic Survey 1932–33». Ազգերի լիգա: 43.
- ↑ Great Depression, Encyclopædia Britannica
- ↑ «Economics focus: The Great Depression». The Economist.
- ↑ Schultz, Stanley K. (1999). «Crashing Hopes: The Great Depression». American History 102: Civil War to the Present. University of Wisconsin–Madison. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
- ↑ «1998/99 Prognosis Based Upon 1929 Market Autopsy». Gold Eagle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Drought: A Paleo Perspective – 20th Century Drought». National Climatic Data Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Hamilton, James (1987). «Monetary Factors in the Great Depression». Journal of Monetary Economics. 19 (2): 145–69. doi:10.1016/0304-3932(87)90045-6.
- ↑ Jerome Blum, Rondo Cameron, Thomas G. Barnes, The European world: a history (2nd ed 1970) 885 pp.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեծ ճգնաժամ կատեգորիայում։ |