Հյուսիսային Իռլանդիա

երկիր Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս

Հյուսիսային Իռլանդիան (իռլանդերեն՝ Tuaisceart Éireann, անգլ.՝ Northern Ireland, օսթել-շոտլանդերեն՝ Norlin Airlann) Միացյալ Թագավորության վարչա-դիվանագետային մասն է, որը գտնվում է Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքում։ Մայրաքաղաքը և ամենամեծ բնակավայրե Բելֆասթն է։ Վարչական առումով 1975 թվականից բաժանված է 6 կոմսությունների։

South Irleand and European Union.png
Հյուսիսային Իռլանդիա
իռլ. Tuaisceart Éireann
անգլ. Northern Ireland
օսթ.-շոտլ. Norlin Airlann
Դրոշ
Flag of the United Kingdom (3-5).svg


Northern Ireland in the UK and Europe.svg
ԿարգավիճակՄեծ Բրիտանիայի երկրներ, ներքին անդրծովյան տարածք, Պետականություն չունեցող ազգ և երկիր
Մտնում էՄիացյալ Թագավորություն
Ներառում էFermanagh and Omagh?, Derry City and Strabane?, Mid Ulster?, Causeway Coast and Glens?, Mid and East Antrim?, Antrim and Newtownabbey?, Ards and North Down?, Armagh City, Banbridge and Craigavon?, Lisburn and Castlereagh?, Newry, Mourne and Down? և Բելֆասթ
Պետական լեզուանգլերեն, իռլանդերեն և Ulster Scots?
ՄայրաքաղաքԲելֆասթ[1]
Պետական կարգսահմանափակ միապետություն և խորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինNorthern Ireland Assembly?
Մակերես13,843 կմ²
Ազգաբնակչություն1 862 100 մարդ (2016)
Հիմնադրված էմայիսի 8, 1921[2] թ.
ԱրժույթՖունտ ստերլինգ
Ժամային գոտիUTC+0, Europe/Belfast? և UTC+1
Հեռախոսային կոդ+35348 և +4428

ՊատմությունԽմբագրել

Հյուսիսային Իռլանդիան ստեղծվել է 1921-ին երբ բրիտանական խորհրդարանի՝ Իռլանդիայի կառավարման մասին ակտով կղզին բաժանվեց Հյուսիսային և Հարավային հատվածների։ Արդյունքում Հարավային Իռլանդիան 1922-ին հռչակվեց որպես Իռլանդական Ազատ Պետություն, իսկ Հյուսիսային Իռլանդիան, որի բնակչության մեծ մասը կազմում էին յունիոնիստները, ցանկություն հայտնեց մնալ Միացյալ Թագավորության կազմում։

ԱշխարհագրությունԽմբագրել

Հյուսիսային Իռլանդիայի կենտրոնական մասում գտնվում է ամբողջ թագավորության ամենամեծ լիճը՝ Լոհ-Նեյը (392 կմ²)։ Մեծությամբ երկրորդ տեղն են զբաղեցնում Ներքին և Վերին Լոհ-Էռն լճերը հարավ-արևելքում։ Այդ լճերի մեջտեղին գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի դաշտային մասը, իսկ այդ շրջանի հյուսիս, արևելքը, հարավ-արևելքը և արևմուտքը զբաղեցնում են սարերը։ Հյուսիսային Իռլանդիայի ամենաբարձր կետը Սլիվ Դոնարդն է Մոռնի սարերում (848 մետր)

Վարչական բաժանումԽմբագրել

Վարչական առումով Հյուսիսային Իռլանդիան բաժանվում է 6 կոմսությունների և 26 շրջանների։ Իռլանդիա կղզին համարվում է բաժանված չորս պատմական շրջանների՝ Մանսթեր, Լեյնսթեր, Քոննահթ և Օլսթեր, որի 6 կամսությունները մտնում են Հյուսիսային Իռլանդիայի կազմի մեջ, իսկ մնացած 3 Իռլանդիայի Հանրապետության կազմում են - Դոնեգալ, Քավան, Մոնական։

ԿամսություններԽմբագրել

ՇրջաններԽմբագրել

  1. Անթրիմ (Antrim, Aontroim)
  2. Արդս (Ards)
  3. Արմա (Armagh)
  4. Բանբրիջ (Banbridge)
  5. Բելֆասթ (Belfast, Béal Feirste)
  6. Բելլիմանի (Ballymoney)
  7. Բելլիմենա (Ballymena)
  8. Դանգեննոն և Հարավային Թիրոն (Dungannon and South Tyrone)
  9. Դաուն (Down)
  1. Դերրի (Derry)
  2. Քասլրի (Castlereagh)
  3. Քոլրեյն (Coleraine)
  4. Քրեյգևոն (Craigavon)
  5. Քուքսթաուն (Cookstown)
  6. Քերրիֆերգյուս (Carrickfergus)
  7. Լառն (Larne)
  8. Լիմավեդի (Limavady)
  9. Լիսբերն (Lisburn)
  1. Մահերաֆելթ (Magherafelt)
  2. Մոյլ (Moyle)
  3. Նյուրի և Մուռն (Newry and Mourne)
  4. Նյութաունեբբի (Newtownabbey)
  5. Օմա (Omagh)
  6. Հյուսիսային Դաուն (North Down)
  7. Սթրաբեյն (Strabane)
  8. Ֆերմանա (Fermanagh)

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. https://www.rte.ie/news/2021/0503/1213418-northern-ireland-100/