Կենտրոնական հետախուզական վարչություն

Կենտրոնական հետախուզական վարչություն, ԿՀՎ (անգլ.՝ Central Intelligence Agency, CIA), ԱՄՆ դաշնային կառավարության արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայություն։ Կոչված է ողջ աշխարհում ազգային անվտանգության տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության համար։ Որպես ԱՄՆ հետախուզական համայնքի (IC) անդամ, հաշվետու է Ազգային հետախուզության տնօրենին, ինչպես նաև մասնագիտացված է ԱՄՆ նախագահի և կառավարության համար հետախուզական ծառայություններ մատուցելու մեջ։

Կենտրոնական հետախուզական վարչություն
ԿՀՎ զինանշանը
Изображение логотипа
Տեսակհատուկ ծառայություն և ԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա
Երկիր ԱՄՆ[1][2]
ՀապավումCIA
(ԿՀՎ)
Կարգախոս«Ազգի աշխատանք։ Հետախուզության կենտրոն»
Ոչ պաշտոնական՝ «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննես 8:32)[3]
ՆախորդողՌազմավարական ծառայությունների հիմնարկ[4]
ՀիմնադրվածՍեպտեմբերի 18, 1947
Գլխադասային գրասենյակՋ. Բուշի անվան հետախուզական կենտրոն
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լենգլի, Վիրջինիա, ԱՄՆ
ՏարածաշրջանԱՄՆ[2]
Գլխավոր քարտուղարWilliam J. Burns?
ՏնօրենՋոն Օ. Բրենան
ՓոխտնօրենԴեյվիդ Ս. Քոհեն
Վերադաս կազմակերպությունՉկա
Անձնակազմ21 575
Կամավորներ15 միլիարդ ԱՄՆ դոլար (2013)[5]
ՀիմնադիրԴուայթ Էյզենհաուեր, Ուիլյամ Դոնովան, Ալեն Ու․ Դալես և Հարի Թրումեն
Պարգևներ
Կայքcia.gov

Ստեղծվել է 1947 թվականին՝ Ալեն Դալասի կողմից։ ԿՀՎ-ի միջուկն են կազմում 5 վարչությունները՝ թվային նորարարության, վերլուծության, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում), գիտատեխնիկական (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն և այլն) և օժանդակության։ ԿՀՎ տնօրենը նշանակում է նախագահի, և հաստատվում սենատի կողմից։ Գրասենյակը գտնվում է Լենգլի բնակավայրում (Վիրջինիա նահանգ

Գործունեության ողջ ընթացքում ԿՀՎ-ն հաճախ է հայտնվել քննադատությունների կիզակետում։ ԿՀՎ-ի նախաձեռնությամբ տարիների ընթացքում կատարվել են փորձարկումներ մարդկանց վրա, արտահերթ արտահանձնումներ, ֆիզիկական բռնությամբ կիրառվել հարցաքննություններ, կազմակերպվել թիրախային սպանություններ, մահափորձեր, ինչպես նաև ֆինանսավորվել և մարզվել են զինյալների խմբեր, որոնք ավելի ուշ վերածվել են դասալիքների[6][7][8]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 2,0 2,1 National Archives Identifier // National Archives Catalog
  3. «CIA Observes 50th Anniversary of Original Headquarters Building Cornerstone Laying – Central Intelligence Agency»։ Central Intelligence Agency։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-24-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  4. «History of the CIA, CIA official Web site»։ Cia.gov։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-22-ին։ Վերցված է մարտի 28, 2014 (անգլ.)
  5. Gellman Barton, Greg Miller (օգոստոսի 29, 2013)։ «U.S. spy network's successes, failures and objectives detailed in 'black budget' summary»։ Վաշինգտոն Փոստ։ Վերցված է օգոստոսի 29, 2013 (անգլ.)
  6. Resolution 1507 (2006). Alleged secret detentions and unlawful inter-state transfers of detainees involving Council of Europe member states(անգլ.)
  7. DeYoung Karen, Walter Pincus (հունիս 22, 2007)։ «CIA to Air Decades of Its Dirty Laundry»։ Վաշինգտոն Փոստ։ Վերցված է հունիսի 22, 2007 (անգլ.)
  8. Priest, Dana (նոյեմբերի 2, 2005), CIA Holds Terror Suspects in Secret Prisons, Վաշինգտոն Փոստ, http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2005/11/01/AR2005110101644.html, վերցված է փետրվարի 19, 2007 (անգլ.)

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379