Համբուրգ
Համբուրգ[3] (գերմաներեն՝ Hamburg), մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքն է (Բեռլինից հետո), յոթերորդ խոշորագույնը Եվրամիությունում և առավել բնակեցված քաղաքը Եվրոպական միության ոչ մայրաքաղաքների մեջ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Hamburg[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Ալտոնա, Բերգերդորֆ, Այմսբյուտել, Համբուրգ Միտտե, Հարավային Համբուրգ, Հարբուրգ և Վանդսբեկ | ||||
Առաջին հիշատակում | 810 | ||||
Մակերես | 755,09 կմ² | ||||
ԲԾՄ | 6±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 892 122 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 040 և 4721 | ||||
Փոստային դասիչ | 20095–21149 և 22041–22769 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HH | ||||
Պաշտոնական կայք | hamburg.de/stadt-staat/(գերմ.) | ||||
| |||||
Համբուրգը խոշոր նավահանգստային քաղաք է։ Նրա բնակչությունը գերազանցում է 1.7 միլիոնը, իսկ Համբուրգ Մետրոպոլիտան մարզը ունի ավելի քան 5 միլիոն բնակիչ։ Քաղաքը գտնվում է Էլբա գետի մոտ։ Համբուրգը համարվում է տրանսպորտային հանգույց՝ լինելով 2-րդ խոշորագույն նավահանգիստը Եվրոպայում։ Այն հանդիսանում է ԶԼՄ-ների և արդյունաբերության կենտրոն։ Ռադիո և հեռուստաալիքներ հեռարձակող Norddeutscher Rundfunk Gruner + Jahr և Spiegel-Verlag համարվում են Համբուրգի մեդիա դաշտի կարևորագույն սյուները։
Համբուրգը դարեր շարունակ եղել է կարևոր ֆինանսական կենտրոն և համարվում է աշխարհում երկրորդ հնագույն բանկի՝ Berenberg Bank-ի նստավայրը։
Անվանում Խմբագրել
Հիմնադրել է ֆրանկների կայսր Կարլոս Մեծը 811 թվականին ձկնորսական գյուղի տեղում՝ որպես պաշտպանական կետ։ Անվանումը, որ կազմված է ստորին գերմաներեն Ham ― «խորշ» և Burg ― «ամրացված քաղաք» բառերից, նշանակում է «ամրության խորշի ափին»[4]։
Կլիմա Խմբագրել
Համբուրգն ունի օվկիանոսային կլիմա։ Ձյուն այստեղ շատ հազվադեպ է տեղում, սովորաբար տարվա մեջ մեկ կամ երկու անգամ։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.onomastik.com/on_geschichte_hamburg.php (գերմ.)
- ↑ https://www.statistik-nord.de/fileadmin/Dokumente/Statistische_Berichte/bevoelkerung/A_I_3_j_H/A_I_3_j22_HH.xlsx
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 110)։ |