Գյուղատնտեսական կենդանիներ
Գյուղատնտեսական կենդանիներ, մարդու կողմից գյուղատնտեսական միջավայրում պահվող ընտելացված անասուններ՝ անասնաբուծական արտադրանք (միս, ձու, կաթ և այլն), ինչպես նաև աշխատուժ ստանալու համար։
Գյուղատնտեսական կենդանիները պահվում են շահույթ ձեռք բերելու նպատակով։ Անասնաբուծությունն համարվում է ժամանակակից գյուղատնտեսության բաղադրիչներից։ Գյուղատնտեսական կենդանիների բուծումն սկսվել է մարդու՝ որսորդությունից ու հավաքչությունից նստակյաց կյանք անցում կատարելուց հետո։
ՏեսակներըԽմբագրել
«Գյուղատնտեսական կենդանիներ» եզրույթն ինչ-որ չափով անորոշ է և կարող է սահմանվել լայն ու նեղ իմաստներով։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսական կենդանիներ են համարվում բոլոր այն ընտելացված կամ կիսաընտելացված անասունների սեռահասակային խմբերը, որոնց մարդիկ պահում և բուծում են կոմերցիոն նպատակներով։
Կենդանի / տեսակ | Ընտելացվածություն | Վայրի նախնի | Առաջին ընտելացում/որս | Առաջին ընտելացման/որսի վայր | Ներկայիս կոմերցիոն օգտագործում | Պատկեր |
---|---|---|---|---|---|---|
Ալպակա կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վիկունյա | Ք. ա. 5000 - 4000 | Անդեր | բուրդ, միս | |
Բանտենգ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Բանտենգ | Անհայտ | Հարավ-Արևելյան Ասիա, Ճավա | միս, կաթ, աշխատուժ | |
Բիզոն կաթնասուն, խոտակեր |
Սանձելի | — | 19-րդ դարի վերջ | Հյուսիսային Ամերիկա | Միս, կաշի | |
Ուղտ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Բակտրյան ուղտ, վայրի միասապատ ուղտ | Ք. ա. 4000 - 1400 | Ասիա | Աշխատուժ, միս, կաթ ուղտամազ | |
Կատու կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Աֆրիկյան վայրի կատու | Ք. ա. 7500[1][2][3] | Մերձավոր Արևելք | Դեզինսեկցիա, ընկերակցություն, միս | |
Տավար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Նախնադարյան կով | Ք. ա. 6000 | Հարավ-Արևելյան Ասիա, Հնդկաստան, Հյուսիսային Ամերիկա (՞) | Միս, կաթ, կաշի, աշխատուժ | |
Եղջերու կաթնասուն, խոտակեր |
Սանձելի | — | Ք. հ. 1-ին դար | Մեծ Բրիտանիա | Միս, կաշի, եղջյուր | |
Շուն կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գայլ | Ք. ա. 12000 | Աշխատուժ, հսկում, որսորդություն, որոնում, հավաքում, միս | ||
Ավանակ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Աֆրիկյան վայրի էշ | Ք. ա. 4000 | Եգիպտոս | Աշխատուժ, միս, կաթ | |
Գայալ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գաուլ | Անհայտ | Հարավային Ասիա | Միս, աշխատուժ | |
Այծ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի այծ | Ք. ա. 8000 | Հարավ-Արևելյան Ասիա | Կաթ, միս, բուրդ, կաշի, աշխատուժ | |
Ծովախոզուկ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Կավիա չուդիի | Ք. ա. 5000 | Հարավային Ամերիկա | միս, ժամանց | |
Ձի կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ձի | Ք.ա. 4000 | Եվրասիա | Հեծնում, աշխատուժ, կաթ, միս, բեռնավորում, կումիս | |
Լամա կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գուանակո | Ք.ա. 3500 | Անդեր | Աշխատուժ, բեռնում, միս, բուրդ | |
Ջորի կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Ձիու և ավանակի խառնուրդ | Աշխատուժ, բեռնում | |||
Խոզ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վարազ | Ք. ա. 7000 | Հայկական լեռնաշխարհ | միս, կաշի, ժամանց, փորձաքննություն | |
Ճագար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ճագար | Ք. ա. 400-900 | Ֆրանսիա | միս, մորթի, կաշի, ժամանց, փորձաքննություն | |
Հյուսիսային եղջերու կաթնասուն, խոտակեր |
Կիսաընտանի | Հյուսիսային եղջերու | Ք. ա. 3000 | Հյուսիսային Ռուսաստան | միս, կաշի, եղջյուր, կաթ, աշխատուժ | |
Ոչխար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Ասիական մուֆլոն ոչխար | Ք. ա. 11000 - 9000 | Հարավ-Արևմտյան Ասիա | բուրդ (ոչխարենի), կաթ, կաշի, միս | |
Ասիական գոմեշ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ասիական գոմեշ | Ք. ա. 4000 | Հարավային Ասիա | Աշխատուժ, միս, կաթ | |
Յակ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Յակ | Ք. ա. 2500 | Տիբեթ, Նեպալ | Միս, կաթ, բուրդ, աշխատուժ |
ԽոտանումԽմբագրել
Ծեր, ստերջ, անբուժելի հիվանդություններով տառապող կամ ֆիզիկական արատներով կենդանիների առանձնացումը հոտից կոչվում է խոտանում։ Որպես կանոն, անցկացվում է ամեն տարի յուրաքանչյուր հոտում՝ նրա որակական ցուցանիշները (մթերատվություն, տոհմային արժեք և այլն) բարելավելու նպատակով։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արդյոք կատու՞ն է ամենահին տնային կենդանին: Կիպրոսում գտնվել է 9500 տարեկան թաղված կատու»։ News.nationalgeographic.com։ 2010-10-28։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10–ին
- ↑ Մույր Հեյզել (2004-04-08)։ «Գտնված հնագույն մնացորդները կարող են կապված լինել ամենահին ընտանի կատվի հետ»։ «Նյու սայնթիսթ»։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23–ին
- ↑ Մարշա Ուոլթոն (2004-04-09)։ «CNN.com՝ գտնված է հնագույն ընտանի կատուն իր տիրոջ հետ»։ «Edition.cnn.com»։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10–ին
Արտաքին հղումներԽմբագրել
Գյուղատնտեսական կենդանիների կառավարում Վիքիպահեստում |
- ՀԱԱՀ գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոն Archived 2015-09-15 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 81)։ |