Պերիկլեսի դարաշրջան (հին հունարեն՝ Εποχή του Περικλή), դարաշրջան Դասական Հունաստանի պատմության մեջ։ Համարվում է նաև Աթենքի դեմոկրատիայի ծաղկման ժամանակահատվածը[1]։ Պերիկլեսը եղել է աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։

Պերիկլես

Պերիկլեսի դարաշրջանը հաջորդեց հույն-պարսկական պատերազմներին։ Այս դարաշրջանը հիմք հանդիսացավ հետագայում Աթենքում ժողովրդավարության հետագա խորացման համար։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 444 թվականին Աթենական պետության ստրատեգոս է ընտրվում Պերիկլեսը։ Այս շրջանը համարվում է Հունաստանում Պերիկլեսյան դարաշրջանի սկիզբը և Դասական Հունաստանի ծաղկման դարաշրջանը[2]։ Ավելի քան 15 տարի Պերիկլեսը անընդմեջ ընտրվում է ստրատեգոս։

Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով հիմնականում քաղաքացիության հարցը։ Հունաստանի տարածքում ապրող բոլոր օրինական քաղաքացիները համարվեցին Հին Հունաստանի քաղաքացի։ Այս օրենքից հետո ավելի քան 50.000 աթենացի տղամարդիկ մեխանիկորեն ճանաչվեցին Աթենքի պոլիսի քաղաքացիներ։

Աթենքի տարածքում բնակվող կանայք, երեխաները և օտարերկրացիները (խեթեր, ասորիներ, հայեր, արաբներ, պարսիկներ, հնդիկներ) քաղաքացիներ չճանաչվեցին։

Պերիկլեսյան դարաշրջանում սահմանվեց քաղաքացիական իրավահավասարությունը։ Անկախ ունեցվածքային ցենզից, կրթվածության մակարդակից և այլ դրույթներից Ատտիկայի քաղաքացիները հավասար էին օրենքի առաջ։ Պերիկլեսը աշխատավարձ սահմանեց պետական պաշտոն վարելու համար։ Պետական գործերին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ստացան նույնիսկ ամենից աղքատ քաղաքացիները։

Երկրում գնալով աճում էր աշխարհաժողովի դերը և նշանակությունը։ Նրա գործառույթների մեջ մտավ նաև պետական բոլոր օրենքների վավերացումը և դրանց կատարման հետևումը։ Հունական աշխարհաժողովը պարբերաբար վերահսկում էր բոլոր պաշտոնյաների հետևմանը և դրանց կատարմանը։

Ընթացիկ խնդիրները լուծում էր պետխորհուրդը։ Այն իր հերթին ենթակա էր աշխարհաժողովին։ Կարևոր նվաճումներ կատարվեցին նաև արվեստի և գիտության բնագավառներում։ Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական և բնակելի շինություններ։ Արդյունքում Աթենքը դարձավ Հունաստանի գլխավոր կենտրոնատեղին[3]։

Մ.թ.ա. 429 թվականը համարվում է Պերիկլեսի դարաշրջանի ավարտի թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ian Morris. «The growth of Greek cities in the first millennium BC» (PDF). Stanford University. էջեր 14–15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Josiah Ober. «Wealthy Hellas» (PDF). Version 1.1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Հին աշխարհի պատմություն». Պատմության արշալույսը. Հին Հունաստան. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.