Ճապոներեն
Ճապոներեն (ճապ.՝ 日本語 - նիհոնգո), արևելաասիական կամ ալտայական ճապոնական լեզու։ Մարդկանց կողմից վիճելի է համարվում որևէ լեզվաընտանիքի պատկանելը։ Ճապոներենը մայրենի լեզու է 147 միլիոն մարդու՝ գլխավորապես Ճապոնիայում ապրողների համար։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ խոսողների թվով 8-րդն է։ Ճապոներենը պաշտոնական լեզու է Ճապոնիայում։
Ճապոներեն 日本語 | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | ճապոնական լեզուներ |
Երկրներ | Ճապոնիա Գուամ Թայվան Հյուսիսային Կորեա Հարավային Կորեա Պերու Ավստրալիա |
Պաշտոնական կարգավիճակ | Ճապոնիա Պալաու, Անգուր |
Խոսողների քանակ | 141 մլն |
Վերահսկող կազմակերպություն | Kokugo Shingikai?, Council for Cultural Affairs?, Ministry of Education, Culture, Sports, Science and Technology? և Agency for Cultural Affairs? |
Լեզվակիրների թիվը | 141-147 մլն․ |
Ռեյտինգ | 9 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Ճապոնառյուկյուական լեզուներ |
Գրերի համակարգ | կանձի, կանա |
IETF | ja |
ԳՕՍՏ 7.75–97 | Ճապո 870 |
ISO 639-1 | ja |
ISO 639-2 | jpn |
ISO 639-3 | jpn |
Japanese language Վիքիպահեստում |
Քիչ բան է հայտնի ճապոներենի նախապատմության կամ Ճապոնիայում առաջին անգամ նրա հայտնվելու մասին։ 3-րդ դարի չինական փաստաթղթերը հաղորդում են մի քանի ճապոնական բառ, սակայն ամբողջական տեքստեր հայտնի չեն մինչև 8-րդ դարը։ Հեյան ժամանակաշրջանում (794-1185 թվականներ) չինարենը զգալի ազդեցություն ունեցավ Հին ճապոներենի բառապաշարի և հնչյունաբանության վրա։ Ուշ միջնադարի ճապոներենը (1185-1600 թվականներ) կրեց բնորոշ գծերի այնպիսի փոփոխություններ, որոնք այն ավելի մոտեցրեցին մեր օրերի լեզվին։ Այդ ժամանակներում հայտնվեցին եվրոպական առաջին փոխառված բառերը։ 1853 թվականին Ճապոնիայի ինքնամեկուսացման ավարտից հետո, զգալիորեն մեծացավ եվրոպական լեզուներից արվող փոխառությունների ներհոսքը։ Մասնավորապես, անգլերենից փոխառված բառերը դարձան սովորական։
Ճապոներենը Չինարենի հետ ունի ծագումնաբանական ընդհանրություններ ու մոտիկ կապեր, սակայն իր գրենական համակարգում ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի (漢字) լայն գործածություն։ Բառապաշարի միջին և մի խոշոր բաժին նույնպես բերված է չինարենից։ Կանջիի հետ միասին ճապոներենի գրենական համակարգում գործածվում են երկու վանկակազմական գրանշաններ՝ հիրագանան (ひらがな կամ 平仮名) և կատականան (カタカナ կամ 片仮名)։ Լատիներենի գրերի գործածությունը սահմանափակ է, դա արվում է հիմնականում փոխառնված հապավումների դեպքում։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները։
Այլազգիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ական թվականների տնտեսական վերելքը։ Դրանից հետո ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ ճապոներեն սովորողների քանակն աշխարհում հասավ միլիոնների։
Դասակարգում
խմբագրելՃապոներենի գենետիկական կապերը մինչև վերջ դեռ բացահայտված չեն։ Ճապոներենը կարող է դիտարկվել որպես առանձին լեզվախումբ ճյուղ։ Սակայն այժմ բազմաթիվ հետազոտողների ուսումնասիրություններով գերակայում է այն վարկածը, որ ճապոներենը պատկանում է ալտայան լեզվաընտանիքին։ Ճապոներենը որպես լեզու ու Ճապոներենի քերականական կառուցվածքը ամենաշատը նման է չինարենին։ Քիչ չեն նաև այն բառերը կոգուրյո լեզվում, որոնք զուգահեռ կերպով օգտագործվում են նաև հին ճապոներենում։
Ճապոներենի բառապաշարը համեմատվում է ալթայական կամ ավստոնեզյան լեզուների հետ։ Ինչպես կորեերենը, ճապոներենը մեծ ազդեցություն է կրել չինարենից, սակայն այն չի ազդել քերականության վրա, որ ճապոներենը պատկանում է սինո-տիբեթյան լեզուներին։
Աշխարհագրական տարածում
խմբագրելՃապոնախոսների մեծ մասն ապրում է Ճապոնական կղզիախմբում։ Հաճախ օգտագործվում է նաև այն տարածքներում, որոնք երբևէ գրավված են եղել Ճապոնիայի կողմից (Կորեա, Թայվան, Չինաստանի մի մասը)։ Նկատվում է նաև ճապոներենի օգտագործումը գաղթյալների կողմից Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում (Կալիֆոռնիա, Հավայան կղզիներ, Բրազիլիա, Պերու)։ Ճապոներենը՝ որպես դպրոցներում դասավանդվող լեզու, հասանելի է Ասիայի և Օվկիանիայի երկրների մեծամասնությունում։
Վերջին տարիներին անիմեի (և ճապոնական մշակույթի) տարածվածությանը զուգահեռ ավելի հաճախ ուսումնասիրության առարկա է դառնում այդ ժանրի երկրպագուների կողմից ամբողջ աշխարհում։
Պետական կարգավիճակ
խմբագրելՊետական կարգավիճակ ունի Ճապոնիայում և Պալաուի Անգուր կղզում։ դա
Բարբառներ
խմբագրելՃապոնիայի աշխարհագրական առանձնահատկության շնորհիվ գոյություն ունեն լեզվի ավելի քան տասը բարբառներ։ Դրանք տարբերվում են բառապաշարով, ձևաբանությամբ, սպասարկող մասնիկներով, որոշ դեպքերում՝ արտասանությամբ։ Տարածված բարբառների շարքում կարելի է առանձնացնել այնպիսիք, ինչպիսիք են կանսայ-բեն (関西弁), տոհոկու-բեն (東北弁) և կանտո-բեն (関東弁) բարբառները, Տոկիոյի և հարակից շրջանների բարբառը։
Հեռավոր տարբեր բարբառներով խոսելիս հաճախ կարող են իրար չհասկանալ։ Լեզվական ոչ մեծ տարբերություններ կան նաև Ճապոնիայի հյուսիսային և հարավային հատվածների միջև։ Հիմնական մասը բաժնվում է արևելյան և արևմտյան խմբերի։ Հիմնականում լեզուն ձևավորվել է Տոկիոյի բարբառի հիման վրա (共通語 կյո ցու գո)։ Ձևաչափված բարբառը 1886 թվականից սկսել է դասավանդվել ուսումնական հաստատություններում։ Բարբառային առանձնահատկությունների հարթեցումը նաև կապված է ԶԼՄ-ներում կիրառվող ընդհանուր բարբառի օգտագործմամբ։
Հենոհենոմոհե
խմբագրելՃապոնացի դպրոցականների ստեղծած դիմանկար է, որն ստացվում է հիրագանա տեսակի գրեր օգտագործելով։
Հոնքերն ու բերանը պատկերվում են հե へ գրանշանով, աչքերը՝ նո の, իսկ քիթը՝ մո も գրանշաններով։
Հնչյուններ
խմբագրելՁայնավորներ
խմբագրելՃապոներենում բացակայում են երկհնչյունները։ Ձայնավորները հինգն են, ինչպես նաև գոյություն ունի ձայնավորների երկարության-կարճության կատեգորիա։ 叔父さん (օձիսան, տղամարդ) и お爺さん (օձի։ սան, պապ).
Հիրագանա | Հնչյունական միջազգային այբուբեն | Մեկնաբանություն |
---|---|---|
あ | [ä] (ոչ շրթունքային ձայնավոր) | Հայերենում համապատասխանում է ա տառին |
い | [i] (ոչ շրթունքային ձայնավոր) | Հայերենում համապատասխանում է ի տառին |
う | [ü͍] (ոչ շրթունքային ձայնավոր) լսել | Հայերենում համապատասխանում է ը տառին |
え | [e̞] (ոչ շրթունքային ձայնավոր) | է և ի տառերի խառնուրդը |
お | [o̞] [ä] (շրթունքային ձայնավոր) լսել | Հնչում է օ տառի նման, սակայն շրթունքների ավելի փոքր բացվածքով |
Բաղաձայններ
խմբագրելՇրթունքային | ալվեոլային | ալվեոալեզվային | լեզվային | հետին լեզվային | կոկորդային | տարբեր | |
---|---|---|---|---|---|---|---|
բռնկվող | ռ — պ, բ | տ դ | կ, գ | ː — : | |||
չշփվող բաղաձայններ | ts — ց dz — ձ | tɕ — ծ dʑ — ծ | |||||
շփվող բաղաձայններ | ɸ — ֆ | s — ս (z — ձ) | ɕ — ս (ʑ — ծ) | (ç — խ) | h — հ | ||
քթային բաղաձայններ | m — մ | n — ն | (ŋ — գ) | ɴ — ն | |||
միահարված | ɾ̠ ~ɺ~l̠ — ռ | ||||||
մոտավորական բաղաձայննր | j — յ | w͍ — վ |
Քերականություն
խմբագրելՆախադասության կառուցվածք
խմբագրելՃապոներենի ուղղահաձիգ գրավոր նմուշ | Ճապոներենի հորիզոնական գրավոր նմուշ |
Ճապոներենում բայը միշտ դրվում է նախադասության վերջում՝ գործում է SOV, անգլերեն՝ Subject-Object-Verb սխեման։
Նախադասության կառուցման հիմնական ձև
խմբագրելՆախադասության հիմնական կառուցվածքը ենթակայի մեկնաբանությունն է։ Նախադասությունը կառուցվում է թեմայական ենթակայի շուրջ։
- Օրինակ՝ Կոչիրա-վա Տանակա-սան դեսու (こちらは田中さんです)։
«Վա» մասնիկը ցույց է տալիս, որ այստեղ նախադասության թեմայական ենթական «կոչիրա»-ն է (որը նշանակում է՝ այս)։ Դե արու (դեսու-ն նրա դասական՝ դե արիմասու-ի միաձուլվածքն է) բայը հանդիսանում է հանգույց և սովորաբար թարգմանվում է «լինել» կամ «-ն է» (չնայած, կան նաև «լինել» թարգմանվող այլ բայեր)։ Տեխնիկապես այն չունի իմաստ և գործածվում է նախադասությունն առավել «բարեկիրթ» ներկայացնելու համար։ Որպես արտահայտություն՝ Տանակա-սան դեսու-ն մեկնաբանություն է։ Այս նախադասության գրական թարգմանությունն է՝ «Ինչ վերաբերում է այս մարդուն՝ (նա) պարոն/տիկին Տանական է»։
Ճապոներենը, շատ դեպքերում, բնորոշվում է որպես «թեման շեշտող լեզու», քանի որ այն ունի թեման ենթակայից անջատ ցուցադրելու ուժեղ միտում։ Եվ այդ երկուսը երբեք չեն համընկնում։
Սեղմության ձգտում
խմբագրելԶյո վա հանա-գա նագաի (象は鼻が長い) նախադասությունը գրականորեն նշանակում է՝ «Ինչ վերաբերում է փղ(եր)ին, նրա(նց) կնճիթ(ներ)ը երկար է(են)»։ Թեման այստեղ զյո (փիղ) բառն է, իսկ ենթական՝ հանա (քիթ, տվյալ դեպքում՝ կնճիթ նշանակությամբ) բառը։
Ճապոներենում նախադասության ենթական կամ լրացումը կարիք չունեն հայտարարվելու, եթե դա ակնհայտ է համատեքստից։ Որպես հետևանք այս կարգի քերականական թույլտվությունների՝ կա սեղմության ձգտելու միտում. ճապոներեն խոսողներն ունեն դերանունները բաց թողնելու հակում։ Տեսականորեն դրանք ենթադրվում են նախորդող նախադասությունից և, հետևաբար, հասկացվում են։ Վերը բերված օրինակի համատեքստում հանա-գա նագաի-ն կնշանակի՝ «[նրանց] կնճիթները երկար են», այն դեպքում, երբ նագաի-ն ինքը նշանակում է «[դրանք] երկար են»։
Միայն մի բայով կարելի է կազմել նախադասություն՝ Յատտա! (やった!) «[Ես/մենք/նրանք/և այլն] արեցի/նք/ն [դա]»։ Բացի դա, այն բանից հետո, երբ ածականները կարող են ձևավորել ստորոգյալ, ճապոներեն նախադասության մեջ (օրինակ՝ ներքևում բերված) միայն մի ածականը կարող է կազմել նախադասություն՝ Ուրայամաշիի! (羨ましい!)« [Ես] նախանձում եմ [դրան]»։
Խոնարհում և թեքում
խմբագրելՃապոներենի գոյականները չունեն քերականական թիվ, սեռ կամ հոդի կերպ։ Հոն (本) գոյականը կարող է ասվել ինչպես մի հատ գրքի, այնպես և մի քանի հատ գրքերի մասին; հիտո (人) բառը կարող է նշանակել «մարդ, անձ» կամ «մարդիկ»; նմանապես՝ (木) կի բառը կարող է նշանակել ե'ւ «ծառ», ե'ւ «ծառեր»։ Որտեղ որ թիվը կարևոր է, այն կարող է նշվել (հաճախ՝ քանակ նշանակող բառով) կամ (հազվադեպ)՝ ածանց ավելացնելով։
Բառերը ճապոներենում սովորաբար հասկացվում են եզակի թվով։ Այսպես, Տանակա-սան սովորաբար նշանակում է «պրն/տկն Տանակա»։ Մարդկանց կամ կենդանիներին վերաբերող բառերը կարող են ստեղծվել խումբ ցույց տվող ածանց ավելացնելով, ինչպես, ասենք՝ -տաչի, սակայն, այն նույնպես լիարժեք հոգնակի չէ, այլ ավելի շուտ ունի «և մյուսները» նշանակությունը։ Խումբ բնութագրող Տանակա-սան-տաչի արտահայտությունը կարող է ներառել Տանակա ազգանուն չունեցող մարդկանց։ Որոշ ճապոներեն բառեր լիարժեք հոգնակի են, ինչպես հիտոբիտո (մարդիկ) և վարեվարե (մենք, մեզ) բառերը, այն դեպքում, երբ տոմոդաչի (ընկեր) բառն ունի եզակիի նշանակություն, չնայած, որ ունի հոգնակիի կառուցվածք։
Բայի ժամանակներ
խմբագրելԲայերը խոնարհվում են ցույց տալով ժամանակ, որոնք երկուսն են՝ անցյալ և ներկա (կամ՝ ոչ անցյալ), որը գործածվում է ներկա և ապառնի ժամանակների համար։ Ընթացող գործողություն ցույց տվող բայերի համար -տե իրու ձևը ցույց է տալիս նրա շարունակվող կերպը։ Մնացած դեպքերում, ինչպես վիճակի փոփոխությունն է, -տե իրու ձևը ցույց է տալիս կատարյալ կերպ։ Օրինակ՝ կիտե իրու նշանակում է «Նա եկել է (և դեռ այստեղ է)», սակայն, տաբետե իրու նշանակում է «Նա ուտում է»։
Ածականներ
խմբագրելԱծականները երեք տեսակի են՝
- 形容詞 քեյյոշի, որն ունի խոնահվող ի (い) վերջավորություն (ինչպես, օրինակ, 暑いացուի« շոգել, շոգ լինել»), որը կարող է դառնալ անցյալ ( 暑かったացուկատտա« շոգ էր»), կամ ժխտական (暑くない ացուկու նաի «շոգ չէ»). Նշենք, որ նաի-ն իր հերթին նույնպես ի-ածական է և կարող է դառնալ անցյալ (暑くなかった ացուկու նակատտա «շոգ չէր»)։
- 暑い日 ացուի հի «շոգ օր»։
- 形容動詞 քեյյոդոշի, կամ նա-ածականներ, որոնք հետևում են նա հանգույցին։ Դրանցից է հեն «օտար» ածականը
- 変なひと հեն նա հիտո «օտարական»։
- 連体詞 րենթաիշի, որոնց ասում են նաև կանոնավոր ածականներ, ինչպես, օրինակ՝ անո «այն»
- あの山 անո յամա «այն լեռը»։
Երկու՝ քեյյոշի և քեյյոդոշի ածականները կարող են ստորոգեն նախադասությունները։ Օրինակ՝
- Գոհան գա ացուի։ ご飯が熱い。« Բրինձը տաք է»։
- Քարե վա հեն դա։ 彼は変だ。« Նա օտարական է»։
Քեյյոշի-ն և քեյյոդոշի-ն ձևավորում են մակբայներ հետևելով նի-ով ձևին, այնպես, ինչպես քեյյոդոշի-ի դեպքում է՝
- Հեն նի նարու 変になる դառնալ օտարական»,
և ի-ն դարձնելով կու, ինչպես քեյյոշի-ի դեպքում է՝
- Ացուկու նարու 熱くなる «շոգը սկսել»։
Գոյականների քերականական գործառույթներ
խմբագրելԳոյականների քերականական գործառույթները ցույց են տրվում ետադրությունների միջոցով։
- Ուղղական հոլովի համար գործածվում է գա ― が ետադրությունը՝
- Կարե գա յատտա։ 彼がやった。«Նա արեց այդ բանը»։
- Տրական հոլովի համար՝ նի に ետադրությունը՝
- Տանակա-սան նի ագետե կուդասաի 田中さんにあげて下さい。«Խնդրեմ, տվեք սա Պարոն Տանակային»։
Այս մեկը գործածվում է նաև դեպի նպատակ շարժվելը ցույց տալը՝
- Նիհոն նի իկիտաի 日本に行きたい。«Ես ուզում եմ գնալ Ճապոնիա»։
- Սակայն, այդ նպատակի համար ավելի շատ գործածվում է է へ ետադրությունը՝
- Պաատի է իկանաի կա ? パーティーへ行かないか。«Ուզու՞մ ես (դու) գնալ երեկույթի»։
- Սեռական հոլովի համար գործածվում է նո の ետադրությունը՝
- Վաթաշի նո կամերա 私のカメラ。«Իմ տեսախցիկը»։
- Սուկիի-նի իկու նո գա սուկի դեսու «(Ես) սիրում եմ դահուկավարել»։
- Հայցական հոլովի համար գործածվում է օ を ետադրությունը՝
- Նանի օ տաբեմասու կա ? 何を食べますか。«Ի՞նչ ես (դու) ուտելու»։
- Թեմայական ենթակայի համար գործածվում է վա は ետադրությունը՝
- Վատաշի վա սուշի գա իի դեսու 私は寿司がいいです。«Իմ կարծիքով սուշին լավն է»։
Թվականներ
խմբագրելՃապոներենում կիրառվում է թվականների երկու կատեգորիաներ՝
- չինարեն, որով հնարավոր է համարակալել բոլոր թվերը և
- իսկոն-ճապոնական, որով հնարավոր է համարակալել 1-10 և 20 թվանշանները։
Աղյուսակում ներկայացված է չինական և իսկոն-ճապոնական թվականների համեմատությունը
Թիվը | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 20 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ճապոնական տարբերակը | 一 (իտի) | 二 (նի) | 三 (սան) | 四 (սի) | 五 (գո) | 六 (րոկու) | 七 (սիտի) | 八 (հատի) | 九 (կու, կյու։) | 十 (ձյու։) | 二十 (նիձյու։) |
Ճապոնական տարբերակ | 一つ (հիտոցու) | 二つ (ֆուտացու) | 三つ (միցու) | 四つ (յոցու) | 五つ (իցուցու) | 六つ (մուցու) | 七つ (նանացու) | 八つ (յացու) | 九つ (կոկոնոցու) | 十 (տո։) | 二十 (հաթատի) |
Հաճախ խոսակցական լեզվում 四 թվականի կարդացման համար (սի) համանուն հիերոգլիֆի մեկ այլ նշանակության պատճառով 死 (սի, մահ) կիրառվում է կունյոմի (յոն)։ Նույն պատճառով 七 թվական անունը կարդացվում է նանա սիթիի փոխարեն։
Կրթական ոլորտում օգտագործվում են հետևյալ թվականները. 十 (ձյու։, 10) — 二十 (նիձյու։, 20), 百 (հյակու, 100) — 五百 (հոհյակու, 500), 千 (սեն, 1000) — 九千 (կյու։ սեն, 9000), 万 (ման, 10000) — 三万 (սամման, 30000), միլիոն - 百万 (հյակուման), որը բառացիորեն նշանակում է «հարյուր անգամ տասը հազար». Ավելի բարձր կարգի թվականների համար օգտագործվում են 億 (օկու, հարյուր միլիոն), 兆 (տյո, տրիլիոն)։
Բառապաշար
խմբագրելԲառային խմբեր
խմբագրելՍկզբնական ճապոներենում գոյություն ունեցող բառերը, որոնք չէին փոխառնված չինարենից, կազմում են, այսպես կոչված, վագո 和語 (վա բառեր) խումբը։ Այս նախնական բառերին այսօրվա ճապոներենում ավելացվել են որոշ քանակի բառեր, որոնք կամ փոխառնվել են չինարենից, կամ ձևավորվել են չինարենի արմատական բառերից։ Այս բառերը հայտնի են որպես կանգո 漢語 և լեզվի մեջ մուտք են գործել սկսած 5-րդ դարից չինական մշակույթի հետ շփումների միջոցով։ Կանգո բառերը պարունակում են ճապոներենի ամբողջ բառապաշարի 49.1%-ը, վա բառերը՝ 33.8%-ը, այլ օտար բառերը կամ գաիրաիգո-ն 外来語 կազմում են 8.8%-ը և մնացած 8.3%-ը կազմում են հիբրիդացված կամ կոնշուգո 混種語 բառերը, որոնք պարունակում են մեկից ավել լեզուներից վերցրած տարրեր։
Ճապոներենում կան նաև մեծ քանակության դիմախաղերի ծագումով բառեր, ձայնային խորհրդանշանների հարուստ հավաքածու, բնության ձայներից ստացված և ավելի աբստրակտ բառեր։ Բառերի մի փոքր մասը ճապոներենի մեջ է մտել այնու լեզվից։ Դրանցից են լավ հայտնի տոնակաի (հյուսիսային եղջերու), րակկո (ջրասամույր) և շիշամո (ձկան մի տեսակ) բառերը։
Տարբեր ծագում ունեցող բառերը գործածվում են տարբեր բնագավառներում։ Ինչպես եվրոպական լեզուներում լատինական ծագումով բառերը, այնպես և կանգո բառերն ընկալվում են որպես մի տեսակ պաշտոնական կամ ակադեմիական՝ համեմատած համարժեք յամատո բառերի հետ։
Եվրոպական լեզուների ներմուծում
խմբագրելԵվրոպական լեզուներից ներմուծումն սկսվել է 16-րդ դարում պորտուգալերենից փոխառնված բառերից, որին հետևեցին հոլանդերենից փոխառնվածները՝ Էդո ժամանակաշրջանում Ճապոնիայի երկարատև մեկուսացման ժամանակ։ Մեկուսացման ավարտից հետո՝ 19-րդ դարում փոխառումներ իրականացվեցին գերմաներենից, ֆրանսերենից և անգլերենից։
Մեր օրերում հիմնական փոխառնվող բառերն անգլերենից են։ Այդ բառերը կրկնում են հնչելու ձևը՝ ջյու։սու ジュース հյութ (անգլերեն՝ juice [dʒu։s] ), վայֆու ワイフ կին (որպես ամուսնական զույգ) (անգլերեն՝ wife [waɪf] ), սենթա センタ կենտրոն (անգլերեն՝ center ['sɛntə])։
Վասեյ-էյգո
խմբագրելՎերջին մի քանի տասնամյակներում վասեյ-էյգո-ն («Ճապոնիայում շինած անգլերեն») դարձել է առաջնային երևույթ։ Այդպիսի բառերից է, օրինակ՝ սուկինշիպպու スキンシップ (skin+ -ship, ֆիզիկական կոնտակտ)։
Յոջիջուկուգո
խմբագրելՅոջիջուկուգոն (ճապոներեն՝四字熟語, よじじゅրոմաջի՝ yoji-jukugo, բառացի՝ չորս գրանշանանոց պատրաստի բառ), ճապոներենի եզրույթ է, որը կիրառվում է չորս գրանշաններից բաղկացած բարդ բառամիացություններ նշելու համար։ Լինում են իդիոմային և ոչ իդիոմային։
Ոչ իդիոմատիկ յոջիջուկուգո
խմբագրելԴրանք շատ մեծ քանակով են, հավանաբար՝ տասնյակ հազարներ։ Նրանց ճնշող մեծամասնությունն այնպիսին են, որ նրանց իմաստը հասկացվում է հեշտությամբ՝ իրենց առանձին մասերի գրական բացատրությունից։
Օրինակ՝ օկունաիկին'էն 屋内禁煙 «Ներսում չծխե՛լ» բաղադրյալ բառը ոչ իդիոմատիկ յոջիջուկուգո է։ Այն կառուցվել է չորս բառերից՝ օկու 屋 շենք, նաի 内 ներս, կին 禁 արգելվել և էն 煙 ծխել։ Այլ կերպ, այն կարող է կազմվի որպես երկու հատ երկու գրանշանանի բաղադրյալ բառերի միացություն՝ օկունաի 屋内 ներսում և քին'էն 禁煙 ծխելու արգելք։
Ստորև բերված է ոչ իդիոմատիկ յոջիջուկուգոների մի քանի օրինակներ՝
- դաիգաքուքյոիկու 大学教育 (դաիգաքու «համալսարան» + քյոիկու «կրթություն»)՝ բարձրագույն կրթություն
- քանքյոակկա 環境悪化 (քանքյո «շրջակա միջավայր» + ակկա «վատթարացում»)
- րեքիշիշոսեցու 歴史小説 (րեքիշի «պատմություն» + շոսեցու «վեպ»)
Նշենք, որ 四字熟語-ն ինքը ոչ իդիոմատիկ չորս գրանշանանի ֆրազ է։
Իդիոմական յոջիջուկուգոներ
խմբագրելԻ հակադրություն, այս մի քանի հազար չորսնշանանի բաղադրյալ բառերն իսկական իդիոմներ են, ունեն մասնավոր իմաստ, որը տարբերվում է բաղադրիչ բառերի իմաստներից։ Գերազանց իդիոմային բաղադրյալի օրինակ է՝
ումիսենյամասեն 海千山千 (ումի ովկիանոս + սեն հազար + յամա լեռ + սեն հազար)
Ովկիանոս-հազար-լեռ-հազար նշանակում է «խորամանկ ծեր աղվես» կամ՝ մի մարդ, ով ունի կյանքի այնքան մեծ փորձառություն, որ կարող է միայնակ և ի հաշիվ իր ճարպկության դուրս գալ ցանկացած դժվար իրավիճակից։ Իմաստը բխում է մի հին հավատալիքից, ըստ որի ովկիանոսում հազար տարի և լեռներում հազար տարի ապրած օձը դառնում է վիշապ։ Այդ ժամանակից ի վեր խորամանկ, աշխարհիս իմաստուն մարդը ներկայանում է մեզ որպես ովկիանոս-1000-լեռ-1000-մարդ։
Շատ իդիոմական յոջիկուկուգոներ փոխառնվել ն չինական դասական գրականությունից։ Մյուս մասը վերցված են բուդդիստական գրականությունից և ձեռագրերից, հին ճապոնական սովորույթներից և ասացվածքներից, ինչպես նաև ճապոնացիների պատմական և ժամանակակից կյանքից ու փորձառությունից։
Հանրահայտ ասացվածքներ
խմբագրելՔարը նույնպես կարող է բերանից թռցնել։ |
Կույր նվիրվածությունը հեռու չէ անհավատարմությունից։ |
Դեռ կենդանի է՝ չենք գնահատում, իսկ երբ մահանում է խղճում ենք։ |
Չկա լույս առանց ստվերի։ |
Ճյուղերը որոնք զովություն են տալիս, չի կարելի կտրել։ |
Ով լողալ գիտի՝ նա խորտակվել էլ գիտի։ |
Արտաքին կապեր
խմբագրելՏես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Сыромятников Н. А. Древнеяпонский язык. — М., 1972.
- Алпатов В. М. Япония: язык и общество. — М.: Муравей, 2003.
- Язык // В стране восходящего солнца : Очерки и заметки о Японии / [Соч.] Григория де-Воллана. — 2-е испр. и доп. изд. — Санкт-Петербург ; Москва : т-во М. О. Вольф, 1906 (Санкт-Петербург). — [4], 566, V с. : фронт. (портр.), ил.; 22.
- Эрико Сато Японский язык для чайников, 2-е издание = Japanese For Dummies, 2nd Edition. — М.: «Диалектика», 2013. — 384 с. — ISBN 978-5-8459-1880-2
- Эрико Сато Разговорный японский для чайников. — М.: «Диалектика», 2014. — 400 с. — ISBN 978-5-8459-1884-0
- Стругова Е. В., Шефтелевич Н. С. Читаем, пишем, говорим по-японски — М. : Восточная книга, 2016. — Т. 1, 2. — 624 с. — ISBN 978-5-7873-0885-3.
- Лаврентьев Б. П. Самоучитель японского языка. — М., 1992.
- Akamatsu, Tsutomu. Japanese phonology: A functional approach. — München: LINCOM EUROPA, 2000.
- Фельдман-Конрад Н. И. Японско-русский словарь иероглифов. — М., 1977.
- Фельдман-Конрад Н. И., Цын М. С. Учебник научно-технического перевода. Японский язык. — М., 1979.
- Bloch, Bernard. Studies in colloquial Japanese IV: Phonemics // Language. — 1950. — Vol. 26. — P. 86—125.
- 新日本語の基礎. Association for Overseas Technical Scholarship (AOTS)
- «Материалы по японскому языку» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին. (Ստուգված է 26 Հունիսի 2012)
- «Материалы по японской письменности» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին. (Ստուգված է 26 Հունիսի 2012)
- «Материалы по фонетике и грамматике японского языка» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին. (Ստուգված է 8 Հունիսի 2010)
- Bloch, Bernard (1946). Studies in colloquial Japanese I: Inflection. Journal of the American Oriental Society, 66, pp. 97–130.
- Bloch, Bernard (1946). Studies in colloquial Japanese II: Syntax. Language, 22, pp. 200–248.
- Chafe, William L. (1976). Giveness, contrastiveness, definiteness, subjects, topics, and point of view. In C. Li (Ed.), Subject and topic (pp. 25–56). New York: Academic Press. 0-12-447350-4.
- Dalby, Andrew. (2004). "Japanese," in Dictionary of Languages: the Definitive Reference to More than 400 Languages. New York: Columbia University Press. 978-0-231-11568-1;
- Frellesvig, Bjarke (2010). A history of the Japanese language. Cambridge: Cambridge University Press. 978-0-521-65320-6.
- Kindaichi, Haruhiko; Hirano, Umeyo (1978). The Japanese Language. Tuttle Publishing. ISBN 978-0-8048-1579-6.
- Kuno, Susumu (1973). The structure of the Japanese language. Cambridge, MA: MIT Press. 0-262-11049-0.
- Kuno, Susumu. (1976). "Subject, theme, and the speaker's empathy: A re-examination of relativization phenomena," in Charles N. Li (Ed.), Subject and topic (pp. 417–444). New York: Academic Press. 0-12-447350-4.
- Martin, Samuel E. (1975). A reference grammar of Japanese. New Haven: Yale University Press. 0-300-01813-4.
- McClain, Yoko Matsuoka. (1981). Handbook of modern Japanese grammar: 口語日本文法便覧 [Kōgo Nihon bumpō]. Tokyo: Hokuseido Press. 4-590-00570-0.
- Miller, Roy (1967). The Japanese language. Chicago: University of Chicago Press.
- Miller, Roy (1980). Origins of the Japanese language: Lectures in Japan during the academic year, 1977–78. Seattle: University of Washington Press. 0-295-95766-2.
- Mizutani, Osamu; & Mizutani, Nobuko (1987). How to be polite in Japanese: 日本語の敬語 [Nihongo no keigo]. Tokyo: The Japan Times. 4-7890-0338-8.
- Robbeets, Martine Irma (2005). Is Japanese Related to Korean, Tungusic, Mongolic and Turkic?. Otto Harrassowitz Verlag. ISBN 978-3-447-05247-4.
- Shibatani, Masayoshi (1990). Japanese. In B. Comrie (Ed.), The major languages of east and south-east Asia. London: Routledge. 0-415-04739-0.
- Shibatani, Masayoshi (1990). The languages of Japan. Cambridge: Cambridge University Press. 0-521-36070-6 (hbk); 0-521-36918-5 (pbk).
- Shibamoto, Janet S. (1985). Japanese women's language. New York: Academic Press. 0-12-640030-X. Graduate Level
- Tsujimura, Natsuko (1996). An introduction to Japanese linguistics. Cambridge, MA: Blackwell Publishers. 0-631-19855-5 (hbk); 0-631-19856-3 (pbk). Upper Level Textbooks
- Tsujimura, Natsuko (Ed.) (1999). The handbook of Japanese linguistics. Malden, MA: Blackwell Publishers. 0-631-20504-7. Readings/Anthologies
- Vovin, Alexander (2010). Korea-Japonica: A Re-Evaluation of a Common Genetic Origin. University of Hawaii Press. ISBN 978-0-8248-3278-0.
- Rudolf Lange, Christopher Noss (1903). A Text-book of Colloquial Japanese (English ed.). The Kaneko Press, North Japan College, Sendai: Methodist Publishing House. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- Rudolf Lange (1903). Christopher Noss (ed.). A text-book of colloquial Japanese: based on the Lehrbuch der japanischen umgangssprache by Dr. Rudolf Lange (revised English ed.). Tokyo: Methodist publishing house. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- Rudolf Lange (1907). Christopher Noss (ed.). A text-book of colloquial Japanese (revised English ed.). Tokyo: Methodist publishing house. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- «Japanese Language». MIT. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Русско-японский, японско-русский словарь онлайн Электронная версия Большого японско-русского словаря под редакцией академика Н. И. Конрада.
- Русско-японский, японско-русский словарь онлайн Yakuru
- Минна но Нихонго Уроки японского языка + Японско-русский и русско-японский словарь онлайн
- ЯРКСИ — японско-русский словарь иероглифов
- Японско-русский и русско-японский словарь (кандзи, кана и киридзи) Արխիվացված 2012-05-13 Wayback Machine
- Японско-русский и русской-японский онлайн словарь: + программа подстрочного перевода.
- National Institute for Japanese Language and Linguistics
- Japanese Language Student's Handbook
- Ճապոներեն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Ընթերցե՛ք «ճապոներեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոներեն» հոդվածին։ |