Ջիբրալթար[1] (անգլ.՝ Gibraltar[dʒɪˈbrɔːltɚ]), Բրիտանական տարածք Պիրենեյան թերակղզու հարավում։
Ունի ռազմածովային նշանակություն Բրիտանիայի համար։ Ընդգրկում է ժայռոտ (մինչև 425 մ բարձրությամբ) թերակղզին և ժայռերը Պիրենեյան թերակղզուն միացնող ավազոտ պարանոցը։ Չեզոք գոտիով բաժանվում է իսպանական Լա Լինեա քաղաքից։ Տարածությունը 6,5 կմ² է, բն․ 29,5 հզ․ (2020)։ Պետական լեզուն անգլերենն է, բնակիչները անգլիացիներ են։ Այս երկրում շատ տարածված են կապիկները։ Երկիրը գտնվում Պիրենեյան թերակղզում։ Անունը՝ Ջիբրալթար, արաբերեն բառ է։ Անունը տրվել է ի պատիվ արաբական հրամանատար Թարիք Իբն Ջիյադի, ով գլխավորում էր արաբների ներխուժումը Իբերյան թերակղզի։ Ջիբրալթարն ունի 3000 տարվա պատմություն։ Երկիրը ղեկավարել են հռոմեացիները, կայսրության անկումից հետո նրան տիրեցին գերմանական ցեղերը։ 1462 թվականի պայմանագրով Ջիբրալթարը դարձավ Իսպանիայի սեփականությունը։ 1713 թվականի պայմանագրով կղզին անցավ Մեծ Բրիտանիային։ 1830 թվականին Ջիբրալթարը պաշտոնապես հայտարարվել է բրիտանական գաղութ։ Երկիրն այժմ փորձում է անկախանալ Բրիտանիայից, սակայն դրան դեմ է Իսպանիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 512)։