Ստեփանակերտ

քաղաք Արցախում

Ստեփանակերտ, քաղաք Արցախի Հանրապետության կենտրոնական մասում[5]։ Հանդիսանում է երկրի մայրաքաղաքը և բնակչության թվաքանակի ու զբաղեցրած տարածքի տեսակետից խոշորագույն բնակավայրը[5][4][3]։

Քաղաք
Ստեփանակերտ
Դրոշ Զինանշան
Flag of Stepanakert, Artsakh.svg Coat of arms of Stepanakert.svg

Stepanakert collection.jpg
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՔաղաքապետԴավիթ Սարգսյան[1]
Հիմնադրված է1923 թ.
Այլ անվանումներՎարարակն (մինչև 1847)
Խանքենդի (1847-1874)
Տվյալ կարգավիճակում1922 թվականից
Մակերես29,12 կմ²
ԲԾՄ813±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն[2]
Բնակչություն56,6[3] մարդ (2017[3])
Կրոնական կազմՔրիստոնեություն
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 9[4] և +374 97[4]
Պաշտոնական կայքstepanakert.am
##Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

ԱնունԽմբագրել

Բնակավայրի պատմական անունը Վարարակն է, որը կիրառվել է մինչև 19-րդ դար[5]։ Արցախում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1923 թվականին, խորհրդային իշխանությունները բնակավայրը վերանվանել են Ստեփանակերտ ի պատիվ Բաքվի կոմունայի ղեկավար, Բաքվի 26 կոմիսարների առաջնորդ, Կովկասի բոլշևիկների առաջնորդ Ստեփան Շահումյանի[5]։ Ներկայում քաղաքը պաշտոնապես կոչվում է Ստեփանակերտ[5]։

Ռուսական կայսրության պաշտոնական փաստաթղթերում 1800-ական թվականների երկրորդ կեսից բնակավայրի տարածքը ներկայացվում էր Մինգրելսկ անունով[6]։

Ադրբեջանցիները քաղաքն անվանում են Խանքենդի։ Խանքենդի անունը սկսվել է օգտագործվել Վարարակն գյուղի (ներկայիս Ստեփանակերտ քաղաքի) տարածքում Ցարական Ռուսաստանի Մինգրելյան Եգերական գնդի տեղակայումից հետո, երբ ռուսների կողմից տարածքին Մինգրելսկ կոչելուն զուգահեռ թուրքերը այն սկսել էին անվանել Խանքենդի։ Այդ բառն առաջացել է Շուշի քաղաքում նստող Ղարաբաղի խանության Մեհտի Ղուլի խանի անունով (տվյալ ժամանակ արդեն Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր)։ Վերջինը Վարարակն գյուղի տարածքը կապալով վերցրել էր հայ իշխանական Մելիք-Շահնազարյաններ տոհմից և տվել ռուսական զորագնդին, որի հրամանատար Հասան խան Ուցմիևը խանի փեսան էր[6]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրԽմբագրել

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Ստեփանակերտը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասում[4]՝ Արցախի լեռնաշղթայի նախալեռնային գոտու ոչ մեծ հարթության վրա` Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Շրջապատված է անտառներով, այգիներով։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 կմ² տարածք։

ԿլիմաԽմբագրել

Ստեփանակերտն ունի մեղմ կլիմայական պայմաններ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0,2 °C, իսկ հուլիսինը՝ +22,4 °C, օգոստոսինը՝ +22,2 °C։ Մթնոլորտային տեղումները տարեկան միջին հաշվով կազմում են 535 մմ։

Ստեփանակերտի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.7
(40.5)
5.2
(41.4)
9.0
(48.2)
16.1
(61)
19.5
(67.1)
24.5
(76.1)
28.1
(82.6)
27.1
(80.8)
23.2
(73.8)
16.4
(61.5)
11.4
(52.5)
7.3
(45.1)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F) 0.0
(32)
1.0
(33.8)
3.5
(38.3)
9.2
(48.6)
12.8
(55)
16.0
(60.8)
20.4
(68.7)
19.5
(67.1)
16.0
(60.8)
10.8
(51.4)
5.1
(41.2)
2.4
(36.3)
9.7
(49.5)
Միջին ցածր °C (°F) −2.6
(27.3)
−2.5
(27.5)
1.1
(34)
7.0
(44.6)
11.0
(51.8)
15.1
(59.2)
18.4
(65.1)
17.4
(63.3)
14.2
(57.6)
8.7
(47.7)
4.0
(39.2)
0.1
(32.2)
7.7
(45.9)
Տեղումներ մմ (դյույմ) 19
(0.75)
25
(0.98)
42
(1.65)
49
(1.93)
102
(4.02)
79
(3.11)
41
(1.61)
27
(1.06)
34
(1.34)
39
(1.54)
35
(1.38)
13
(0.51)
505
(19.88)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 6 6 10 10 14 10 4 4 6 6 5 4 85
աղբյուր: NOAA[7]

ՊատմությունԽմբագրել

Հնագույն շրջանԽմբագրել

Ստեփանակերտը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիներից մեկն է։ Քարե դարի և բրոնզի դարի ժամանակաշրջաններում Ստեփանակերտի տարածքում եղել են մի շարք բնակատեղիներ։ Քաղաքի տարածքում և շրջակայքում հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն ունի նաև Վանի թագավորության ժամանակներով թվագրվող հնագիտական շերտ[6]։ Վարարակն գյուղը, որի հիման վրա ձևավորվել է ներկայիս Ստեփանակերտ քաղաքը, ունի ավելի քան 2000-ամյա պատմություն[5]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանԽմբագրել

1847 թվականին, երբ տարածաշրջանը անցել էր Ռուսական կայսրության տիրապետության ներքո, Վարարակն գյուղի մոտ է տեղակայվում ռուսական զորագունդը, որի հրամանատարն էր Հասան խան Ուցմիևը։ Զորքի սպասարկման համար շուրջ 60 ընտանիք բնակություն է հաստատում Վարարակն բնակավայրի մոտ։ Այդ տարածքը ռուսական զորքին էր տվել Շուշի քաղաքում նստող Ղարաբաղի խանության Մեհտի Ղուլի խան, ով տվյալ ժամանակ արդեն Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր։ Վերջինը Վարարակն գյուղի տարածքը կապալով վերցրել էր հայ իշխանական Մելիք-Շահնազարյաններ տոհմից։ Հայտնի է նաև, որ Վարարակնի մոտից ռուսական բանակի հեռանալուց հետո Մելիք-Շահնազարյանների ժառանգները դատաիրավական գործընթաց սկսեցին, որպեսզի իրենց պատկանող տարածքները վերադարձնեն։ Գործընթացը շարունակվեց մինչև 1917 թվականը և դադարեցվեց, քանի որ Ռուսական կայսրությունում տեղի ունեցավ փետրվարյան հեղափոխությունը[6]։

Արցախում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին Վարարակն բնակավայրը ավերվել էր թուրքական բանակի ու թաթարական զորքի կողմից։ Այդ ժամանակ, զուգահեռաբար տեղի ունեցան Շուշիի ջարդերը, որի հետևանքով բնակչության հայազգի մեծամասնությունը ենթարկվեց մասսայական կոտորածի, բռնագաղթի և թալանի[6][8]։

Խորհրդային Միության ժամանակաշրջանԽմբագրել

Ստեփանակերտի հատակագծման և կառուցապատման առաջին նախագիծը կազմվել է 1926-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Երկրորդ նախագիծը կազմվել է 1938 թվականին՝ ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ և երրորդը՝ 1968-ին՝ ճարտարապետ Բ. Դադաշյանի կողմից՝ պահպանելով Թամանյանի նախնական պլանը։ 2000 թվականին կազմվում է չորրորդ նախագիծը «Հայնախագիծ» ինստիտուտի կողմից (ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան)։ Այս նախագծում ևս պահպանվել է թամանյանական նախագիծը[9][10][11]։

Արցախյան ազատամարտԽմբագրել

44-օրյա պատերազմԽմբագրել

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Ստեփանակերտ քաղաքի տարածքում եղել են տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են քարեդարով, բրոնզեդարով, վաղ միջնադարով, միջնադարով և ավելի ուշ ժամանակաշրջաններով[6]։ Հայտնաբերվել են տարբեր դարերով թվագրվող բնակատեղիներ (գյուղատեղիներ)[6], տասնյակ եկեղեցիներ[6], կամուրջներ[12], հազարավոր խաչքարեր և տապանաքարեր[6]։

ԲնակչությունԽմբագրել

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Ստեփանակերտ քաղաքի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2013 2014 2015 2016 2017
Բնակիչ 50984[13] 51611[13] 52310[13] 54100[3] 54700[3] 55400[3] 55800[3] 56600[3]

Քաղաքային կյանքԽմբագրել

Ստեփանակերտը Արցախի Հանրապետության խոշոր քաղաքն է և միաժամանակ մայրաքաղաքը։ Բացի քաղաքային իշխանություններից ու հաստատություններից, այստեղ են կենտրոնացված երկրի պետական բարձրագույն մարմինները, գիտակրթական և մշակութային բազմաթիվ հաստատություններ, բազմաթիվ կազմակերպությունների գլխավոր գրասենյակներ։ Մասնավորապես Ստեփանակերտում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահի նստավայրն է, Ազգային ժողովը, Կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները։

ԿրթությունԽմբագրել

Ստեփանակերտը Արցախի կրթության, մշակութային կարևոր կենտրոնն է։ 1920-ական թվականներին այստեղ բացվել է գյուղատնտեսական տեխնիկում, իսկ 1940-ական թվականներին՝ երկամյա ուսուցչական ինստիտուտ, որը կարճ ժամանակից հետո փակվել է։ 1970-ական թվականներին բացվել էր մանկավարժական ինստիտուտ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական բաժանմունքներով։ Այստեղ մինչև 1993 թվականը գործում էին Կիրովականի մանկավարժական և Երևանի ճարտարագիտական համալսարանների մասնաճյուղերը, որոնց հիման վրա կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական համալսարանը (այժմ՝ Արցախի Պետական Համալսարանը)։ 2015 թվականի դրությամբ՝ մայրաքաղաքում գործում է 2 պետական և 3 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետական բուհերն են.

  • Արցախի պետական համալսարան.
  • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ։

Ոչ պետական բուհերն են.

  • «Գրիգոր Նարեկացի» համալսարան.
  • «Մեսրոպ Մաշտոց» համալսարան.
  • «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ։

Կա նաև 4 ուսումնարան.

  • «Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ.
  • Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ.
  • Ստեփանակերտի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ.
  • Ստեփանակերտի արհեստագործական քոլեջ[14]։

Ստեփանակերտում գործում է 12 հանրակրթական դպրոց՝ 6 747 աշակերտով, ինչպես նաև Ստեփանակերտի «Կոմիտասի անվան երաժշտական դպրոց» և «Գյուրջյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ները։ Համայնքն ունի 5 հիմնական մանկապարտեզ՝ 3 պետական, 1 Հայ ավետարանչական ընկերության և 1 «Սոսե» Հայ օգնության միության։ Բացի դրանցից, գործում են մասնավոր մի շարք մանկապարտեզներ։ Ընդհանուր առմամբ, 1313 երեխա է հաճախում Ստեփանակերտի մանկապարտեզներ[14]։

1924 թվականին բացվել է ներկայիս Ստեփանակերտի հանրապետական գրադարանը։ Բացի դրանից, մասսայական մի շարք գրադարաններ են գործում նաև քաղաքի տարբեր մասերում։

Մայրաքաղաքի մշակութային օջախների շարքում իր կարևոր դերն ունի պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արցախ-Ղարաբաղ աշխարհի հնագույն հայկական տնտեսական, մշակութային կյանքին, պատմությանը վերաբերող, մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ։

ՏնտեսությունԽմբագրել

ԱռողջապահությունԽմբագրել

Ստեփանակերտում գործում են առողջապահական մի շարք հաստատություններ, որոնք սպասարկում են թե՛ մայրաքաղաքի և թե՛ ողջ հանրապետության բնակչությանը։ Հաստատությունների ցանկը հետևյալն է՝

  • «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ
  • «Արևիկ» ՓԲԸ (մանկական հիվանդանոց)
  • «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ
  • «Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ
  • «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ
  • «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ
  • «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Ստոմատոլոգիա» ՓԲԸ
  • «Կանխարգելիչ ախտահանման բաժանմունք» ՓԲԸ
  • «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ
  • «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ
  • «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՓԲԸ
  • «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Քաղաքի տարածքում գործում են ատամնաբուժական մի շարք մասնավոր փոքր կենտրոններ և կլինիկաներ ևս[14]։

ՄշակույթԽմբագրել

 
Ստեփանակերտի թատրոնի շենք

Արցախի մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932 թվականին)։ Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական տիրապետության տարիներին հայկական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խաղացանկից գրեթե լրիվ հանվել էին հայ ժողովրդի պատմությանը, կյանքին վերաբերող գործերի բեմադրությունները։ Նույնիսկ թատրոնի ցուցանակից հանվել էր հայկական բառը։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք է ապրում, ամուր կապեր է ստեղծել Երևանի թատերական օջախների հետ։

Քաղաքի ու ամբողջ երկրամասի կյանքում 1959 թվականից յուրահատուկ դեր է խաղում հայկական երգի ու պարի պետական համույթը, որը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։

Այժմ Ստեփանակերտի ռադիոհանգույցը և հեռուստատեսությունը ամեն օր հայերենով հաղորդումներ է տալիս քաղաքի ու հանրապետության բնակչության համար։ 1960-ական թվականներից այստեղ ընդունվել են նաև հեռուստահաղորդումներ, բայց, ցավոք, մինչև 1988 թվականը՝ միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։ Ոչ միայն ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերը, այլև մարզային կենտրոն Ստեփանակերտը հնարավորություն չունեին դիտելու և լսելու հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Արցախյան շարժման հետ կապված, մարզի հայության միահամուռ պահանջով, 1988 թվականի մայիսի սկզբից Ստեփանակերտը ոչ միայն ընդունում է հայկական հեռուստահաղորդումները, այլև հայ մասնագետների աջակցությամբ այստեղ կազմակերպվեցին տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստահաղորդումների կենտրոնը։

Տեսարժան վայրերԽմբագրել

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններԽմբագրել

ՏրանսպորտԽմբագրել

Ստեփանակերտը ավտոճանապարհների կարևոր հանգույց է։ Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երևան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհները։ Խորհրդային տարիներին Ստեփանակերտը երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ։

Հասարակական տրանսպորտԽմբագրել

Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը ներկայացված է «Գազել», «Մերսեդես», «Հյոնդայ Քանթրի» և «Բոգդան» ավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր ավտոմեքենաներ։ Անխափան է գործում Հայաստանի հետ ավտոմոբիլային տրանսպորտը։

ՕդանավակայանԽմբագրել

 
Իվանյան բնակավայրի մոտ գտնվող օդանավակայանի գլխավոր մասնաշենքը

Ունի օդանավակայան, որը խորհրդային տարիներին օդային գծերով կապված էր Երևանի, Թբիլիսիի, Գյումրիի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների հետ։ Օդանավակայանը 1988-1994 թթ. Ադրբեջանի բարբարոսների կողմից հիմնահատակ ավերվել է։

Հետպատերազմյան ողջ շրջանում օդանավակայնը գործել է ուղղաթիռով թռիչքների համար։ Վերջին տարիներին Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է և այժմ ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր պայմանները, սակայն ինքնաթիռով թռիչքներ դեռևս չեն իրականացվում։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Ալբերտի Սարգսյանի մասին տեղեկություններ stepanakert.am կայքում, (արխիվացված 23․03․2022թ․)
  2. Արցախի Հանրապետության սահմանադրություն, ընդունված 2017 թվականի փետրվարի 20-ին, (արխիվացված 23․03․2022թ․)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Արցախի Հանրապետության բնակչության մասին վիճակագրական տեղեկություններ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից։
  4. 4,0 4,1 4,2 4,3 [http://president.nkr.am/am/nkr/generalInformation/ Արցախի Հանրապետության մասին տեղեկություններ Արցախի նախագահի կայքում,] (արխիվացված 24․03․2022թ․)։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ստեփանակերտ քաղաքի պատմության մասին տեղեկություններ stepanakert.am կայքում, (արխիվացված 23․03․2022թ․)
  7. «Stepanakert Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է March 22, 2015 
  8. «Կոմունիստ» թերթ, Բաքու, 1923 թվականի սեպտեմբերի 18-ի համար, թիվ 118։
  9. Մկրտչյան Շահեն (1985)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան։ էջեր 124–125 
  10. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2023-03-12 
  11. «Ճանաչե՛նք Արցախը. Ստեփանակերտ»։ armedia.am (հայերեն)։ Վերցված է 2023-03-12 
  12. Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջները», Երևան, 2009 թվական, էլեկտրոնային տարբերակ Archived 2021-09-27 at the Wayback Machine.։
  13. 13,0 13,1 13,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
  14. 14,0 14,1 14,2 Հակոբ Ղահրամանյան, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը», «Ճարտարագետ», Երևան, 2015