Հովհաննես Պողոս II
Հովհաննես Պողոս II (լատ.՝ Ioannes Paulus Secundus, մայիսի 18, 1920[1][2][3][…], Վադովիցե, Gmina Wadowice, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4][5] - ապրիլի 2, 2005[2][3][6][…], Վատիկանի առաքելական պալատ, Վատիկան[7][8][9]) 264-րդ Հռոմի Պապն էր։ Ի ծնե տրված, աշխարհիկ անունն է՝ Կարոլ Յուզեֆ Վոյտիլա (լեհ.՝ Karol Józef Wojtyła)։ Նա գահին է նստել Հոկտեմբերի 16, 1978 թ. և որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ մնացել մինչև իր մահը։
Հովհաննես Պողոս II առաջին ազգությամբ ոչ իտալացին էր 1520 թ. հետո։ Նրան հաջորդեց գերմանացի Բենեդիկտ XVI։
Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
Նա այն ընդամենը 4 մարդկանցից մեկն է, որը մտել է «Թայմսի 100-ակի» մեջ և 20-րդ դարում, և մեկ տարի 21-րդ դարում։ Կաթոլիկ եկեղեցին հռչակել է Հովհաննես Պողոս Երկրորդին սուրբ 2014 թվականի ապրիլի 27-ին, Հովհաննես Քսաներեքերորդ պապի հետ մեկտեղ։ Նրա տոնը նշվելու է հոկտեմբերի 22-ին (իր ինագուրացիայի օրը)։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Иоанн Павел II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118558064 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.nytimes.com/2013/02/14/world/europe/popes-birthplace-marktl-am-inn-laments-resignation.html
- ↑ 6,0 6,1 6,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.loc.gov/resource/lcwa00085477.rUaOsjI0RaizrARXM1lLGA/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.catholicculture.org/culture/liturgicalyear/calendar/day.cfm?date=2014-10-22
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://fineartamerica.com/products/pope-john-paul-ii-bw-ylli-haruni-poster.html