Բացել գլխավոր ցանկը
Փյունիկիայի քարտեզը.
PhoenicianTrade.png

Փյունիկեցիներ (անգլ.՝ Phoenicianism), հնագույն սեմական ցեղեր, պատկանել են արևմտասեմական ցեղերի քանանական ճյուղին։ Բնակվել են Փյունիկիայում՝ ներկայիս Լիբանանի տարածքում Ք.ա.1200-146 թվականներին։ Եղել են արհեստավորներ, առևտրականներ և ծովագնացներ, ստեղծել են առաջին հնչյունային այբուբենը։ Հիմնել են մի շարք գաղութներ, որոնցից հայտնի է հատկապես Կարթագենը։ Խոսել են փյունիկերենով։ Նրանց մշակույթը ոչնչացավ, երբ Ալեքսանդր Մեծը գրավեց այդ տարածքը:

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

Փյունիկեցիների անվանումը ծագել է հունական «ֆոինոս» բառից, որը թարգմանաբար «կարմիր» է նշանակում: Նրանց այդպես էին կոչում, որովհետև նրանք մյուրեքս կոչվող ծովային խխունջներից պատրաստում էին վառ ծիրանագույն ներկ: Այդ ներկով ներկված կտորեղենը շատ թանկ էր, այդ պատճառով էլ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում միայն կայսրերն էին հագնում մյուրեքսից պատրաստված հագուստներ:

ԶբաղմունքըԽմբագրել

Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին: Նաև կարողանում էին «ապակի փչել» և ստանալ հրաշալի ապակեղեն: Փյունիկեցի արհեստավորները վաճառքի համար պատրաստում էին կավե, փղոսկրե և մետաղե իրեր, կտորեղեն, ինչպես նաև մայրի ծառի փայտը: Նրանք նաև հմուտ նավաստիներ են եղել և ունեցել են լավ կառուցված նավեր, որով նավարկել են դեպի Բրիտանիա, ապրանքներ փոխանակել անագով և արծաթով: Ք.ա. 600 թվականին Արևմտյան Աֆրիկայի հետազոտության ժամանակ փյունիկեցիները օգնել են եգիպտացիներին: Նրանք կառուցել են նաև աստվածներին նվիրված բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր: Ռազմիկ աստված Բաալն նրանց գերագույն աստվածն էր: Քրմերն ու քրմուհիները անհաջողությունների ժամանակ աստվածներին երեխաներ էին զոհաբերում:

ԿարթագենԽմբագրել

Կարթագենը փյունիկեցիների ամենամեծ քաղաքն էր:

Լեգենդի համաձայն Կարթագենը հիմնել է փյունիկյան թագուհի Դիդոն: Հյուսիսային Աֆրիկայի ափ իջնելով` Դիդոն քաղաք կառուցելու համար տարածք է խնդրում: Կառավարողը թույլատրում է վերցնել այնքան տարածք, որքան հնարավոր կլինի շրջափակել ցուլի կաշվով: Թագուհի Դիդոն կաշին շերտերի է բաժանում և այդպես նշում մի ընդարձակ տարածք: Կարթագենը դառնում է տարածաշրջանի առևտրական ամենակարևոր քաղաքներից մեկը:

Փյունիկեցիների գիրըԽմբագրել

Փյունիկեցիները առաջին ժողովուրդներից էին, որոնք պատկերագրերի փոխարեն այբուբեն են օգտագործել, որը բաղկացած էր 30 բաղաձայնից, և չկային ձայնավորներ: Այդ տառերը հիմք դարձան ժամանակակից այբուբենի համար:

Փյունիկեցիների գաղութների աշխարհագրությունըԽմբագրել

Փյունիկեցիները ժամանակին սփռվել են Միջերկրական ծովի ափերով` գաղութ հիմնելով շատ օտար երկրներում`Կադիսում (Իսպանիա), Մարսելում (Ֆրանսիա), Մալթայում, Սիցիլիայում, Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայի Կարթագենում (այժմ` Թունիս): Կարթագենում նրանք առևտուր էին անում տեղացիների հետ` նրանցից գնելով մորթի և փայտ, թանկարժեք փղոսկրյա իրեր:

ԱղբյուրներԽմբագրել

  • Տ. Հովսեփյան ՙՙ«1000 հարց և պատասխան» Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն