Սարաևո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարաևո (այլ կիրառումներ)
Սարաևո (բոս․՝ , խորվ.՝ , սերբ.՝ Sarajevo [sǎrajeʋo], թուրքերեն՝ Saraybosna), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք[1]։ Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սարաևո | |||||
բոս․՝ Sarajevo, խորվ.՝ Sarajevo, սերբ.՝ Сарајево | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Սարաևոյի շրջան | ||||
Հիմնադրված է | 1263 թ. | ||||
Մակերես | 142 կմ² | ||||
ԲԾՄ | 518±1 մետր | ||||
Բնակչություն | 369 534 մարդ (2013) | ||||
Ագլոմերացիա | 688,354 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +387 (33) | ||||
Փոստային ինդեքս | 71000 | ||||
Փոստային դասիչ | 71000 | ||||
Պաշտոնական կայք | sarajevo.ba | ||||
| |||||
Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը[2]։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելՍարաևոն իր անվանումը ստացել է 15-րդ դարի կեսերին կառուցված պալատի անունից։ Առաջին անգամ «Սարայ-օվասի» տերմինը կիրառվել է 1455 թվականի փաստաթղթում, որը կարող է թարգմանվել որպես «պալատի արևմտյան մասում գտնող դաշտ», թուրքերեն «saraj» և «ovasi» բառերից, որոնք համապատասխանաբար թարգմանվում են «պալատ» և «դաշտ»[3][4]։ Քաղաքը նախկինում կոչվել է Բոսնա Սարայ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «պալատ, վարչական բաժանում» (բառացիորեն «բոսնիական պալատ»), որը կառուցվել է Գազի Հուսրև Բեգ փաշայի կողմից XVI դարում։ Բոսնիայի Ավստրո-Հունգարիային միանալուց հետո 1878 թվականին անվանափոխվել է և դարձել Սարաևո, որը բառացիորեն թարգմանվում է «պալատական»[5][6]։
Վարկածներից մեկի համաձայն՝ Սարաևո քաղաքը հիմնադրվել է միջնադարյան Վրխբոսնա քաղաքի վայրում (առաջին անգամ հիշատակվում է 1415 թվականին[7])՝ «գետի վերին հոսանքը» կամ «լեռ Բոսնայի վերևում», սերբերեն «վրխ»՝ «բարձունք, լեռ» և ''Բոսնա''՝ գետ, որի մոտակայքում գտնվում էր քաղաքը[5]։
Բոսնիացիները քաղաքն անվանել են «Շեհեր-Սարաևո», իսկ թուրքերը՝ «Նոր Դամասկոս»[8]։ Էթնոկրոնական բազմազանության պատճառով քաղաքն անվանում էին նաև Եվրոպական կամ Բալկանյան Երուսաղեմ[9]։
Պատմություն
խմբագրելՄիլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր[10][11][12]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
խմբագրելՍարաևոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Քաղաքը շրջապատում են անտառածածկ ժայռերը և Դինարյան բարձրավանդակի լեռները։ Դրանցից ամենաբարձրը Տրեսկավիցա լեռն է (2088 մ), այնուհետև Բելաշնիցան (2067 մ), Յախորինան (1913 մ), Տրեբևիչը (1627 մ), ամենացածրը՝ Իգման լեռն է (1502 մ)։ Վերջին չորսը հայտնի են նաև Օլիմպիական լեռներ անունով։ Քաղաքի լանդշաֆտը նույնպես բլրապատ է, ինչի մասին վկայում են քաղաքի բազմաթիվ զառիթափ փողոցները և բնակելի շենքերը, որոնք կառուցված են սարալանջերին։ Պատմական կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 541 մետր[13]։
Կլիմա
խմբագրելՍարաևո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման։ Ամառը տաք է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,1 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը դիտվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին՝ 40,0 °C: Սարաևոյում ամառը տևում է 68 օր։ Ձմեռը հով է։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -1,3 °C միջին ջերմաստիճամբ։ Ձմեռը հաճախ լինում է ուժեղ մառախուղ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է 1942 թվականի հունվարի 24-ին՝ -26,4 °C: Ձնածածկույթը պահպանվում է 139 օր։ Ադրիատիկ ծովի մոտ գտնվելու պատճառով աշունը ավելի տաք է, քան գարունը։
Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 1830-ի, այդ թվում 260 ժամ՝ օգոստոսին և 46 ժամ՝ դեկտեմբերին[14]։ Քաղաքը գտնվում է 7-րդ ցրտադիմացկունության գոտում[15]։ Բոսնա գետի և նրա վտակների, այդ թվում նաև Միլյացկայի ափերից դուրս գալու ժամանակ քաղաքում լինում են ջրհեղեղներ[16]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարաևոում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 2,7 | 5,9 | 10,4 | 15,1 | 20,3 | 23,1 | 25,5 | 25,7 | 22 | 16,5 | 9,7 | 3,5 | 15 |
միջին նվազագույնը (°C) | −4,4 | −2,3 | 0,6 | 4,4 | 8,5 | 11,4 | 12,8 | 12,6 | 9,7 | 5,7 | 1,6 | −2,8 | 4,8 |
տեղումների քանակը (մմ) | 71 | 67 | 70 | 74 | 82 | 91 | 80 | 71 | 70 | 77 | 94 | 85 | 932 |
Աղբյուր՝ www.wetterkontor.de |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bosnia and Herzegovina: CIA World Factbook» (PDF). CIA World Factbook. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Census 2013th official data Արխիվացված 2018-11-23 Wayback Machine.
- ↑ Behija, Zlatar. Zlatno doba Sarajeva: XVI stoljeće. — Svjetlost, 1996. — С. 96.
- ↑ Donia, 2006, էջեր 31
- ↑ 5,0 5,1 Поспелов, Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — М.: АСТ, 2001.
- ↑ «Istorijski nazivi: Vrhbosna, Saray». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ Вавилов, С. И. и др. Большая советская энциклопедия, Том 38. — М.: Государственное научное издательство, 1950. — С. 94.
- ↑ Matica: list za književnost i zabavu (Том 3). — Platonova štamparija, 1868. — С. 274.
- ↑ Промицер, К. и др. Southeast European Studies in a Globalizing World. — LIT Verlag Münster, 2014. — С. 130.(անգլ.)
- ↑ Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
- ↑ Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
- ↑ Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2
- ↑ См. стр. 7: «Kanton Sarajevo u brojkama» (PDF). // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Klima Sarajeva». // sarajevo.ba. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Климатические зоны Европы». // plantsdb.gr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.(անգլ.)
- ↑ См. стр. 1: «Regulation of Bosnia River in Sarajevsko Polje — IPA 2011» (PDF). // europa.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարաևո» հոդվածին։ |