Ֆրանսիական ռազմագործողություն

Ֆրանսիական ռազմագործողություն, նաև հայտնի որպես Ֆրանսիայի անկում, Գերմանիայի ներխուժումը Ֆրանսիա և Բենիլյուքսի երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վեց շաբաթվա ընթացքում, սկսած 1940 թվականի մայիսի 10-ից գերմանական զորքերը պարտության մատնեցին Դաշնակիցներին արագ գործողությամբ և նվաճեցին Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները, որից հետո Արևմտյան ռազմաճակատում ցամաքային գործողություններն ավարտվեցին մինչև 1944 թվականի հունիսի 6-ը։ Իտալիան միացավ պատերազմին 1940 թվականի հունիսի 10-ին և ներխուժեց Ֆրանսիա Ալպերի վրայով։

Ֆրանսիական ռազմագործողություն
Թվական10 մայիս – 25 հունիս 1940 (46 օր)
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրՊատմական Նիդերլանդներ, Ֆրանսիա
ԱրդյունքԱռանցքի ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Գերմանիան նեչխուժման պլանը կազմված էր երկու գործողությունից։ Fall Gelb (Դեղին ճամպրուկ) գործողությամբ գերմանական զորամիավորումները պետք է անցնեին Արդենները, դրանից հետո կտրեին Սոմ գետը և շրջափակեին Դաշնակիցների զորամիավորումները, որոնք գերմանական զորքերին սպասում էին Բելգիայից։ Երբ բրիտանական, բելգիական և ֆրանսիական զորքերը հետ մղվեցին դեպի ծով գերմանացիների արագ և լավ կազմակերպված գործողությունների արդյունքում, բրիտանացիները տարհանեցին բրիտանական էքսպիդիցիոն զորքերը և մի շարք ֆրանսիական դիվիզիաներ Դյունկերկից Դինամո գործողության շրջանակներում։

Տարհանումից հետո գերմանացիները սկսեցին Fall Rot (Կարմիր ճամպրուկ) գործողությունը հունիսի 5-ին։ Մնացած ֆրանսիական վաթսուն դիվիզիաները փորձեցին դիմադրություն ցույց տալ, սակայն չկարողացան դիմակայել գերմանական օդուժին և զորամիավորումներին։ Գերմանական տանկերը շրջանցեցին Մաժինոյի գիծը և մտան Ֆրանսիայի խորքերը։ Գերմանացիները նվաճեցին անպաշտպան Փարիզը հունիսի 14-ին, Ֆրանսիայի կառավարության փախուստից և Ֆրանսիայի բանակի փլուզումից հետո։ Գերմանացի հրամանատարները հանդիպեցին ֆրանսիացի պաշտոնյաների հետ և որոշեցին ավարտել ռազմական գործողությունները։

Հունիսի 22-ին ստորագրվեց Կոմպիենի երկրորդ զինադադարը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Չեզոք Վիշի կառավարությունը մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ փոխարինեց Երրորդ հանրապետությանը և Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիայի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները և նրանց հարակից տարածքները։ Իտալիան իր վերահսկողության տակ առավ փոքր օկուպացված գոտի հարավ արևելքում և Վիշի ռեժիմը մնաց չօկուպացված տարածք հարավում։ Գերմանացիները օկուպացրեցին այս տարածքը «Անտոն» ռազմագործողության ժամանակ 1942 թվականի նոյեմբերին, մինչև Դաշնակիցները այն ազատագրեցին 1944 թվականի ամռանը։

Նախապատմություն

խմբագրել

Մաժինոյի գիծ

խմբագրել

1930-ական թվականներին Ֆրանսիան կառուցեց Մաժինոյի գիծը, որը մրացված գոտի էր Գերմանիայի սահամանի երկայնքով։ Գիծը կոչված էր պաշտպաներ Ֆրանսիան Գերմանիայի ներխուժումից Ֆրանս-գերմանական սահմանից, իսկ Բերլգայով հարձակման դեպքում նրանց պետք է դիմակայեին Ֆրանսիական բանակի լավագույն դիվիզիաները։ Պատերազմը պետք է ընթանար Ֆրանսիայի տարածքից դուրս, և պետք է լիներ Առաջին համաշխարհային պատերազմի կրկնությունը[1][2]։ Մաժինոյի գծի հիմնական գոտին սկսվում էր Շվեյցարիայի սահմանից և ավարտվում էր Լոնգվիում։ Տարածքը անմիջապես հյուսիսում ծածկված էր Արդենների ծառախիտ անտառային տարածքներով[3]։ Գեներալ Անրի Ֆիլիպ Պետենը Արդենները հռչակեց «անանցանելի» և դրանք անցնելու համար «գերբնական ջանքեր» են անհրաժեշտ։ Այսպիսով նա հավատում էր, որ ցանկացած թշնամի, որը կմտնի անտառ, կհայտնվի ծուղակում և հեշտ կոչնչացվի։ Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Մորիս Գամելենը նույնպես կարծում էր, որ տարածքը պաշտպանված է հարձակումներից և ոչ ոք չի փորձի այդ մասով հարձակվել։ 1938 թվականի Ֆրանսիայի զորավարժությունները, որոնք փորձարկեցին Գերմանիայի Արդեններով գրոհի վարկածը, եկան եզրակացության, որ տարածքը դեռ անանցանելի է, միայն կարելի է անցնել Մաաս գետո, սակայն Ֆրանսիան ժամանակ կունենա զորքեր բերել տարածք և անցնել հակագրոհի[4]։

Գերմանիայի ներխուժում Լեհաստան

խմբագրել

1939 թվականին Բրիտանիան և Ֆրանսիան Լեհաստանի ռազմական աջակցություն առաջարկեցին հնարավոր Գերմանիայի ներխուժումից պաշտպանվելու համար[5]։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան։ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային, երբ անցավ Գերմանիայի արագորեն զորքերի դուրս բերման վերջնագրի ժամկետը[6][7]։ Դրանից հետո Գերմանիային պատերազմ հայտարարեցին նաև Ավստրալիան (3 սեպտեմբեր), Նոր Զելանդիան (3 սեպտեմբեր), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (6 սեպտեմբեր) և Կանադան (10 սեպտեմբեր)։ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցության պարտականությունը Լեհաստանին չկայացավ քաղաքական պատճառներով, փոխարենը որոշվեց երկարատև պատերազմի պլան մշակել ընդդեմ Գերմանիայի ցամաքային գործողությունների, իսկ Գերմանիայի առևտրային շրջափակումը ստիպեց Գերմանիային պատրաստվել ռազմագործողության ընդդեմ դաշնակիցների[8]։

Տարօրինակ պատերազմ

խմբագրել
 
Ֆրանսիացի զինվորը Սաարի գերմանական գյուղում:

Սեպտեմբերի 7-ին, որպես Լեհաստանի դաշնակից, Ֆրանսիան սկսեց Սաարի գրոհը Մաժինոյի գծից դեպի Սաար։ Ֆրանսիան մոբիլիզացրեց 98 դիվիզիա (բացի 28 դիվիզիայից, մնացածը պահակակետային կազմավորումներ էին) և 2.500 տանկ ընդդեմ Գերմանիայի զինված ուժերի 43 դիվիզիայի (որոնցից 32-ը պահեստային էին) և ոչ մի տանկի։ Ֆրանսիան առաջ գնաց մինչև հանդիպեցին թույլ պաշտպանված Զիգֆրիդի գծին։ Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի գլխավոր հրամանատար Մորիս Գամելինը հրաման տվեց նահանջել ելման դիրքեր, վերջին զինվորը լքեց Գերմանիան հոկտեմբերի 17-ին։ Սաարի գրոհից հետո ժանակաշրջանը կոչվեց Տարօրինակ պատերազմ (ֆրանսերենով Drôle de guerre, կատակով պատերազմ, գերմաներենով` Sitzkrieg, նստակյաց պատերազմ)։ Ադոլֆ Հիտլերը հույս ուներ, որ Ֆրանսիան և Բրիտանիան կհամակերպվեն Լեհաստանի կորստի հետ և արագորեն խաղաղություն կհաստատվի։ Հոկտեմբերի 6-ին նա խաղաղության առաջարկ արեց երկու արևմտյան տերություններին[9]։

Գերմանիայի մարտավարություն

խմբագրել

Fall Gelb (Դեղին ճամպրուկ)

խմբագրել

Հոկտեմբերի 9-ին Հիտլերը թողարկեց համար 6 Ֆյուրերի դիրեկտորիատը (Führer-Anweisung N°6)[9]: Հիտլերը ընդունեց ռազմակագործողության անհրաժեշտությունը ընդդեմ Արևմտյան Եվրոպայի տերությունների, քանի որ Արևելյան Եվրոպան նվաճելիս պետք էր խուսափել երկու ճակատով պատերազմից, սակայն այս նպատակները բացակայում էին N°6 դիրեկտորիատից[10]։ Նախագիծը հիմնված էր իրատեսական գերմանական հզոր բանակի վրա, որը պետք է կառուցվեր մի քանի տարվա ընթացքում։ Այդ ժամանակ շատ քիչ փաստեր էին խոսում ի օգուտ երկարատև պատերազմի արևմուտքում[11]։ Հիտլերը հրամայում էր նվաճել Պատմական Նիդերլանդները, որի միջոցով իր ռազմաօդային ուժերը կարող էին ավելի արագորեն վնաս հասցնել Դաշնակիցների ուժերին[12]։ Այն նաև կօգտագործվեր Բրիտանիայի դեմ երկարամյա ծովային և օդային պատերազմի համար։ Դիրեկտորիատով չէր նշվում, որ անհաժեշտ է արագորեն նվաճել Ֆրանսիան, սակայն նշվում էր, որ որքան հնարավոր է շուտ պետք է նվաճվեն Ֆրանսիայի հյուսիսային առափնյա շրջանները[10][13]։

1939 թվականի հոկտեմբերի 10-ին Բրիտանիան մերժեց Հիտլերի խաղաղության առաջարկը և Ֆրանսիան իր հերթին մերժեց հոկտեմբերի 12-ին։ Գեներալ գնդապետ Ֆրանց Հալդերը (Գլխավոր շաբի պետ) ներկայացրեց Fall Gelb պլանը (Դեղին ճամպրուկ) հոկտեմբերի 19-ին։ Հալդերի պլանը նման էր Շլիֆենի պլանին, որը նախագծվել էր Առաջին համաշխարհային պատերազմի համար[14]։ Դրանք նման էին, քանի որ երկու պլաններով Գերմանիան հարցակվում էր Բելգիայով։ Fall Gelb պլանը ենթադրում էր սահմանով հարձակում, որում կես միլիոն գերմանական ուժերն իրենց վրա պետք է կենտրոնացնեին Դաշնակիցներին Սոմ գետի մոտ։ 1940 թվականին Գերմանիան այս պլանով դեռ պատրաստ չէր և պատրաստ կլիներ միայն 1942 թվականին[15]։ Հիտլերը մերժեց այս պլանը և փոխարենը առաջարկեց արագ գրոհ զրահատեխնիկայով ինչպես Լեհաստանում, սակայն Հալդերը և Բրաուխիչը փորձեցին հակառակվել նրան` պնդելով որ այդ մարտավարությունը աշխատեց, որովհետև Լեհաստանի բանակը բավական պատրաստված չէր և չի աշխատի, որովհետև Ֆրանսիական բանակը առաջին կարգի զորամիավորումներ ունի[16]։

Հիտլերը մերժեց Հալդերի պլանը և նախապես որոշել էր, որ գերմանական բանակը պետք է իսկույն սկսի գրհը, անկախ նրանից պատրաստ է թե ոչ, հույսով որ Դաշնակիցները չեն սպասում և դա կլինի արագ հաղթանակի գրավականը։ Հիտլերը նախատեսում էր հարձակումը սկսել հոկտեմբերի 25-ին, սակայն համաձայնվեց, որ դա ոչ իրական է։ Հոկտեմբերի 29-ին Հալդերը առաջ քաշեց նոր պլան` Aufmarschanweisung N°2, Fall Gelb, որով երկրորդական գրհը պետք է լիներ Նիդերլանդներով[17]։ Նոյեմբերի 5-ին Հիտլերը տեղեկացրեց Վալտեր ֆոն Բրաուխիչին, որ ծրագրում է ներխուժումը սկսել նոյեմբարի 12-ին։ Բրաուխիչը պատասխանեց, որ զինված ուժերը դեռ վերականգնվում են Լեհաստանի գործողությունից և խնդրեց հրաժարվել։ Հիտլերը մերժեց, սակայն երկու օր անց հետաձգեց հարձակումը` պատճառաբանելով իբր վատ եղանակը[18][19]։ Հետագայում եղան ավելի շատ հետաձգումներ, քանի որ հրամանատարները խնդրում էին Հիտլերին հետաձգել գրոհը մի քանի օրով կամ շաբաթով, քանի որ անհրաժեշտ էր վերացնել մի քանի կորևոր թերություններ կամ սպասել ավելի լավ եղանակի։ Հիտլերը նաև փորձեց առաջ քաշել այլընտրանքային պլան, որն հետագայում համարեց անհեռանկարային։ Նրա թույլ պատկերացումները, թե ինչքան վատ է Գերմանիան պատրաստված պատերազմին և որքան կորուստներ կկրեին, եթե այդ ժամանակ կսկսեին պատերազմը չէին հաշվի առնվում։ Չնայած Լեհաստանը արագ պարտություն կրեց, շատ զրահամեքենաներ շարքից դուրս էին եկել և ժամանակ էր անհրաժեշտ դրանք փոխարինելու համար։ Սա դարձավ պատճառը, որ Գերմանիան հրաժարվեց վաղ գրոհից, սակայն հիմնական պլանը մնաց կենտրոնական Բելգիայի վրայով հարձակումը, երկրորդական գրոհները պետք է լինեին թևերով[20]։

Միայն Հիտլերը չէր, որ չէր հավանում այսպլանը։ Գեներալ Գերդ ֆոն Ռունդշդատը, ով Բանակային խումբ Ա-ի հրամանատն էր, նույնպես չէր հավանում այն։ Ռունդշդատը ընդունում էր, որ չի տիրապետում Bewegungskrieg-ի (մանևրային պատերազմ) հիմնական գործոններին, որը համարվում էր Գերմանիայի հիմնական մարտավարությունը 19-րդ դարից։ Նրա կարծիքով պետք էր ներխուժել թշնամու տարածքի խորքեր, շրջափակել և ոչնչացնել թշնամու հիմնական ուժերը։ Սա իրագործելու համար ամենահարմար տարածաշրջանը ըստ նրա Սեդանն էր, որն ընկած էր իր բանակի գոտում[21]։

Մոնշտեյնի պլան

խմբագրել
 
Fall Gelb պլանի էվոլյուցիան, ներխուժում պատմական Նիդերլանդներ:

Մինչ Մոնշտեյնը աշխատում էր նոր պլանի շուրջը Կոբլենցում, XIX բանակային կորպուսի հրամանատար Գեներալ-լեյտենանտ Հայնց Գուդերյանը հանգրվանել էր մոտակա հյուրանոցում[22]։ Մոնշտեյնը սկզբում մտածում էր Սեդանի ուղղությամբ հյուսիսով շարժվել և ուղղակի շրջանցել Դաշնակիցների զորքերին Բելգիայում։ Երբ Գուդերյանը հրավիրվեց նայելու պլանը ոչ պաշտոնական քննարկումներում, Գուդերյանը առաջարկեց արմատական նոր միտք։ Տանկերի մեծ մասը պետք է կենտրոնանա Սեդանում։ Այս հավաքված զրահամեքենաները պետք է շարժվեին դեպի Լա Մանշ` առանց սպասելու հիմնական հետևակային դիվիզիաներին։ Սա կարող է բերել մարտավարական խառնաշփոթ թշնամու մոտ և կունենան մեծ թվով կորուստներ ծուղակային մարտերում[23]։

Զրահատեխնիկայի այսպիսի ռիսկային օգտագործումը քննարկվել էր Գերմանիայում մինչև պատերազմը, սակայն Գերմանիայի գլխավոր շտաբը կասկածներ ուներ, որ այն կաշխատի[23]։ Մոնշտեյնի մարտավարական մոտեցումները անմիջապես արժանացան Գուդերիանի հավանությանը, ով ուներ մեծ փորձ և մասնակցել էր Գերմանիայի բանակի գործողություններին 1914-1918 թվականներին[24]։ Այլընտրանքային պլանի նոր նախագիծը Մոնշտեյնը նշեց իր հուշագրում հոկտեմբերի 31-ին։ Նա իր նախագծում խուսափեց նշել Գուդերյանի միտքը և զրահատեխնիկայի դերը քչացրեց` խուափելով ավելորդ քննադատություններից[25]։ Դրանից հետո Մոնշտեյնը ներկայացրեց ևս վեց նախագիծ հոկտեմբերի 31-ից մինչև 1940 թվականի հունվարի 12-ը, յուրաքանչյուրը մյուսից արմատական։ Դրանք բոլորը մերժեց Գլխավոր շտաբը և ոչ մեկը չհասավ Հիտլերին[24]։

Մեխելենի պատահար

խմբագրել

1940 թվականի հունվարի 10-ին Գերմանական մի ինքնաթիռ, որի մեջ էր կենտրոնական Բելգիայի վրա հարձակման պլանի պատճենը և վարում էր Լյուֆտվաֆե-ի սպան, հարկադիր վայրէջք կատարեց Բելգիայի Մեխելեն քաղաքում։ Փաստաթղթերը առգրավվեցին, սակայն Դաշնակիցների մասնագետները կասկածում էին, որ դրանք հավաստի են։ 1940 թվականի գիշերահավասարին Դաշնակիցները ևս մեկ ազդանշան ստացան հնարավոր գրոհի վերաբերյալ Պատմական Նիդերլանդներով, մեկ գրոհ Մաժինոյի գիծը շրջանցելով և գրոհ Շվեյցարիայով Մաժինոյի գծի ուղղությամբ։ Ոչ մի ազդանշան չկար, որ Գերմանացիները կգրոհեն Արդեններով, սակայն Լյուֆտվաֆեի կողմից պլանի կորստից հետո Գերմանացիները որոշեցին, որ պլանները կարիք ունեն վերափոխման։ Aufmarschanweisung N°3, Fall Gelb-ը փոփոխության ենթարկվեց հունվարի 30-ին և նախկին պլանից միայն մնաց գերմանացիների գործողությունները Արդենների հարավով[26]։ Քսան դիվիզիա (ներառյալ յոթ տանկային և երեք մոտոհրաձգային դիվիզիա) տեղափոխվեցին Բանակային խումբ Բ-ից Բանակային խումբ Ա դեպի Արդեններ։ Ֆրանսիայի ռազմական ղեկավարությունը տեղեկացված էր, որ գերմանական դիվիզիաներ են տեղափոխվել Սաարի շրջանից դեպի հյուսիս, սակայն չգիտեին, որ դրանք տեղակայված էին հոլանդական սահմանին[27]։

Մոնշտեյնի պլանի հաստատում

խմբագրել

Հունվարի 27-ին Մոնշտեյնը հեռացվեց Բանակային խումբ Ա-ի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվեց Արևելյան Պրուսիայի բանակային կորպուսի հրամանատար։ Մոնշտեյնին լռեցնելու համար Հալդերը նրան ուղարկեց Շեցին փետրվարի 9-ին։ Մոնշտեյնի աշխատակազմը նրա պլանը ներկայացրեցին Հիտլերին, ով անկախ իր հերթին մտածում էր Սեդանով գրոհի մասին, հակառակ գլխավոր շտաբի խորհրդին։ Փետրվարի 2-ին Հիտլերին տեղեկացրին Մոնշտեյնի պլանի մասին և փետրվարի 17-ին Հիտլերը իր մոտ հրավիրեց Մոնշտեյնին, գեներալներ Ռուդոլֆ Շմունդտին և Ալֆրեդ Յոդլին և կազմակերպեց քննարկում[28]։ Մյուս օրը Հիտլերը հայտարարեց որ իր կարծիքով Մոնշտեյնի պլանը պետք է ընդունվի, քանի որ այն ենթադրում է հնարավոր արագ հաղթանակ[29]։ Հիտլերն ընդունեց որ Սեդանը հրաշալի մարտավարական դիրք է։ Նա նաև մտածում էր Լա Մանշով Դաշնակիցների բանակի շրջափակման մասին Բելգիայում, եթե այն հաջողվեր այն կունենար մեծ մարտավարական արդյունք[30]։

Հալդերը Հիտլերի մոտ գնաց մտափոխված` համաձայնվելով, որ հարձակումը պետք է լինի Սեդանով։ Այնուամենայնիվ նա տարակուսում էր, արդյոք լավ միտք էր յոթ տանկային դիվիզիաների կտրվելը Բանակային խումբ Ա-ից։ Գուդերիանի այս միտքը բացակայում էր նոր պլանից Aufmarschanweisung N°4, Fall Gelb, թողարկված փետրվարի 24-ին[17]։ Հալդերը քննադատության ասրժանացավ Մոնշտեյնի պես, երբ առաջ քաշեց հարձակման իր մտահղացումները։ Գերմանիայի սպաների կորպուսը Հալդերին անվանեց «տանկերի գերեզման փորող»։ Անգամ երբ հաստատվեցին ավելի սովորական մեթոդները, նոր պլանը բերեց բուռն քննադատությունների գերմանացի գեներալների կուղմից։ Նրանք կարծում էին, որ զորքի կտրումը միմյանցից կհեշտացնի ֆրանսիացիներին կտրել դրանց մատակակարման ուղիները։ Եթե դաշնակիցները չարձագանքեին ինչպես սպասվում էր, Գերմանիայի գրոհը աղետալի ավարտ կունենար։ Նրանց տեսակետը չլսվեց և Հալդերը պնդեց, որ Գերմանիայի մարտավարական դիրքը հույս է ներշնչում ամեն դեպքում, կա փոքր հնարավորություն հասնելու արագ հաղթանակի[31]։ Ներխուժումից քիչ առաջ Հիտլերը, ով խոսաց զորքի հետ Արևմտյան ճակատում և ով տպավորված էր Նորվեգիայի հաղթանակով, համարեց, որ արշավանքը կտևի ընդամենը վեց շաբաթ[32]։

Դաշնակիցների մարտավարություն

խմբագրել

Շելդայի պլան/Պլան E

խմբագրել

1939 թվականի սեպտեմբերի 3-ին հաստատվեց Ֆրանսիայի ռազմական մարտավարությունը` վերլուծելով աշխարհագրությունը, ռեսուրսները և մարդկային ուժը։ Ֆրանսիական բանակի պետք է պաշտպաներ Ֆրանսիայի սահմանը և Բելգիայից գրոհը։ Հետագա գործողությունները կախված էին իրավիճակից, որոնք խճճվեցին, երբ Բելգիան դուրս եկավ 1920 թվականին ստորագրված Ֆրանս-բելգիական դաշինք, Գերմանիայի կողմից Ռեյնլանդի ռեմիլիտիզացիայից հետո (7 մարտ 1936 թվական)։ Որպես չեզոք կողմ Բելգիան չէր ցանկանում բաց համագործակցել Ֆրանսիայի հետ, սակայն տեղեկատվություն էր տրամադրում Բելգիայի պաշտպանության վերաբերյալ։ 1940 թվականի մայիսի դրությամբ Բելգիայի և Ֆրանսիայի կողմից տեղի ունեցավ Գերմանիայի հնարավոր հարձակման դեպքում պաշտպանողական մարտավարությունների փոխանակում, սակայն քիչ ուշադրության էր արժանացել Գերմանիայի հարձակմանը արևմուտքից Լյուքսեմբուրգի վրայով և Բելգիայի արևելքից։ Ֆրանսիան սպասում էր, որ Գերմանիան կխախտի Բելգիայի չեզոքությունը և սպասում էր, որ Բելգիան օգնության կդիմի, եթե Գերմանիան ներխուժի։ Ֆրանսիայի բանակի հիմնական ուժերը տեղակայված էին Բելգիայի սահմանի երկայնքով, պատրաստ դիմակայելու գերմանացիներին[33]։

Բելգիայի վաղ օգնության կոչը թույլ կտար Ֆրանսիայի ժամանակ գտնել հասնելու Գերմանիա-Բելգիա սահմանին, սակայն եթե ոչ, ապա կար երեք իրական պաշտպանական գծեր թիկունքում։ Առաջին հնարավոր պաշտպանական գիծը Ժիվեից Նամյուր էր, 70-80 կմ, ինչն ավելի կարճ էր այլընտրանքային գծերից։ Երկրորդ հնարավոր գիծն անցնում էր Ֆրանսիայի սահմանից Շելդայով, Տուրնեով, հետո Հյուսիսային ծովի Զիբրյուգգեափով, հետագայում մինչև Անդվերպեն, որը դարձավ հայտնի որպես Շելդայի պլան կամ Պլան E: Երրորդ հնարավոր գիծը դաշտային պաշտպանություններն էին Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի սահմանից մինչև Դանկիրկ։ Պատերազմի սկզբնական փուլում Գամելենը նախընտրում էր Պլան E-ն, քանի որ այն կարող էր դիմակայել Գերմանիայի արագ ներխուժմանը։ Գամելենը և այլ Ֆրանսիացի հրամանատարները կասկածում էին, ավելի առաջ կարող էին դիրքավորվել, երբ գերմանացիները ժամանեն։ Սեպտեմբերի վերջին արդեն Գեմելինը հրամայեց 1-ին բանակային խմբին գործել համաձայն E-ի[34]։

Դայլի պլան/Պլան D

խմբագրել

1939 թվականի վերջին բերլգիացիները սատատեցին իրենց պաշտպանությունները Ալբերտ ջրանցքի երկայնքով և մեծացրին բանակի պատրաստվածությունը։ Գամելինը և Ֆրանսիայի գլխավոր շտաբը սկսեցին մտածել Էսկաուտիվ ավելի հեռու հարձակման մասին։ Նոյեմբերին Ֆրանսիայի գլխավոր շտաբը որոշեց, որ Դայլի գիծը իրական է, չնայած հյուսիս-արևելյան ճակատի հրամանատար գեներալ Ալֆոնս Ժորժե կասկածում էր, որ ֆրանսիացիները կհասնեն գծին գերմանացիներից շուտ։ Բրիտանացիները դեմ չէին Բերլգիայով հարձակմանը և Դայլի պլանը հաստատվեց նոյեմբերի 9-ին։ Նոյեմբերի 17-ին Պատերազմական գերագույն խորհուրդը գտավ որ Դայլի գծի օկուպացումը անհրաժեշտ է և Գեմլինը ուղեցույց հրապարակեց, որտեղ մանրամասնում էր Գիվեից Նամուր, Ժեմբլու Գապ, Վավր, Վուվեյն և Անդվերպեն դիրքերի նվաճումների մասին։ Մյուս չորս ամիսներին, հոլանդական և բելգիական բանակները ուժեղացրին իրենց պաշտպանությունները Բրիտանական էքսպիդիցիոն զորքերը (ԲԷԶ) ընդարձակվեցին և Ֆրանսիայի բանակի կողմից ստացան զենք, զինամթերք և կազմակերպեցին համատեղ զորավարժություններ։ Գամելինը նաև պատրաստվում էր շարժվել Նիդերլանդների Բրեդա քաղաքի ուղղությամբ, եթե Դաշնակիցները որոշեին թույլ չտալ Գերմանիային օկուպացնել Հոլանդիան և հոլանդական բանակը կմիանար դաշնակիցներին, որպեսզի վերահսկեին հյուսիսային ծովը և թույլ չտային Բրիտանիայի վրա հարձակումը[35]։

1940 թվականի դրությամբ 1-ին բանակային խմբին հանձնարարվեց պաշտպանել Ֆրանսիան Լա Մանշի ափից մինչև Մաժինո գիծ։ Յոթերորդ բանակին (Գեներալ Հենրի Ժիրու), ԲԷԶ-ին (Գեներալ Լորդ Գորտ), Առաջին բանակին (Գեներալ Ժորժ Մորիդ Ժան Բլանշարդ) և Իններորդ բանակին (գեներալ Անդրե Կորապ) հանձնարարվեց առաջանալ դեպի Դայլ հգիծ, որին աջից պետք է սատարեր Երկրորդ բանակը։ Յոթերորդ բանակը պետք է տեղակայվեր Անվերպենի արևմուտքում, պատրաստ ընդունելու հոլանդացիներին և բելգիացիներին, որոնք նահանջելու էին գերմանական հարձակումից Ալբերտի ջրանցքից Դայլ, Անդվերպենից Լուվեյն։ Բերգայում ԲԷԶ-ը պաշտպանում էր 20կմ ճակատ Լուվեյնից Վավրե, իսկ Առաջին բանակը ԲԷԶ-ի աջից պաշտպանում էր 35կմ հատված Վավրեից Նամուր։ Դայլից Նամուր դեպի հյուսիս Սամբրե, Մաասրիխտ և Մոնս պետք է պաշտպաներ Երկրորդ բանակի ձախ թևը[36]։

Երկրորդ բանակը գնտվում էր 1-ին բանակային խմբի աջում և պաշտպանում էր Դայլի գիծը Պոնտա-Բարից 6կմ դեպի արևումտք, Սեդանից Լոնգույոն։ Գլխավոր շտաբը ենթադրում էր, որ Երկրորդ և Իններորդ բանակների խնդիրները հեշտագույն էին, քանի որ Մոս գետի արևմտյան ափը պաշտպանելն ավելի հեշ է քան Արդենները, ինչից հենթադրելով գերմանացիները հիմնական ուժերը կնետեին ֆրանսական ճակատի կենտրոնական մաս։ Յոթերորդ բանակի և 1-ին բանակային խմբի պահեստազորի համալրումից հետո, նրանք նետվեցին Երկրորդ և Իններորդ բանակների թիկունք` մաժինոյի գիծ։

Դաշնակիցների հետախուզություն

խմբագրել

1939-40 թվականների ձմռանը Բելգիայի գլխավոր հյուպատոսը Քյոլում կանխատեսում էր, որ հիմնական գրոհի ուղղությունը կլինի Մանշտեյնի նախագծով։ Չնայած հետախուզության հաշվետվություններից ելնելով՝ բելգիացիները եզրակացրին, որ գերմանական զորքերը կներխուժեն Բելգիայի և Լյուքսեմբուրգի սահմաններում։ Բելգիացիները ակնկալում էին, որ գերմանացիները կփորձեն նվաճել բելգիական ամրությունները, սակայն այս զգուշացումներին ականջալուր չդարձան Ֆրանսիան և Բրիտանիան։ 1940 թվականին շվեյցարական հետախուզությունը զեկուցեց, որ վեց կամ յոթ տանկային դիվիզիա կա գերմանա-լյուքսեմբուրգյան-բելգիական սահմանին և ավելի շատ մոտոհրաձգային դիվիզիաներ նույնպես կան այս տարածքում։ Ֆրանսիայի հետախուզությունը զեկուցեց, որ գերմանացիները նախագծում են կառուցել ժամանակավոր կառույթներ Օուր գետի վրա, Լյուքսեմբուրգ-Գերմանիա սահմանին։ Ապրիլի 30-ին Ֆրանսիայի ռազմական կցորդը Բեռնում զգուշացրեց, որ Գերմանիայի գրոհը տեղի է ունենալու Մաասի կողմից դեպի Սեդան մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակում։ Այս զեկույցները քիչ ազդեցություն ունեցան Գամելինի վրա, ով ուներ նաև նման այլ չեզոք զեկույցներ, ինչպիսիք էին Վատիկանից և ֆրանսիացիները կարծում էին, որ Լյուքսեմբուրգի սահմանին տեղի է ունենում զորավարժություններ, և նրանք շուտով կվերադառնան Գերմանիա[37][38]։

Հակամարտող զորքեր

խմբագրել

Գերմանական բանակ

խմբագրել

Գերմանիան մոբիլիզացրել էր 4,200,000 զինվոր բանակում, 1,000,000 զինվոր Լյուֆտվաֆեում (Գերմանիայի ռազմաօդային ուժեր), 180,000 զինվոր Կրգսմարինեում (Գերմանիայի նավատորմ) և 100,000 ՍՍ-ի զորքերում (Նացիստական կուսակցության զինված ուժեր)։ Երբ որոշումն ընդունվեց բանակն ուներ պատրաստ 3,000,000 զինվոր հարձակման համար 1940 թվականի մայիսի 10-ին։ Այս մարդկային ուժից ստեղծվեց 157 դիվիզիա։ Դրանցից 135-ը ներքաշվեցին գրոհի մեջ, ներառյալ 42 պահեստային դիվիզիա։ Մայիս և հունիս ամիսներին արևմուտքում գտնվող գերմանական ուժերը տեղակայեցին մոտ 2439 տանկ և 7 378 թնդանոթ[39]։ 1939-40 թվականներին բանակի 45 տոկոսը նվազագույները 40 տարեկան էր և 50 տոկոսը ունեին ընդամենը մի քանի շաբաթվա պատրաստություն։ Գերմանական բանակը հեռու էր մոտոհրաձգային լինելուց։ Միայն տասը տոկոսն էր մոտոհրաձգային 1940 թվականին և ունեին ընդամենը 120,000 մեքենա, իսկ ֆրանսիական բանակը՝ 300,000։ Բրիտանական էքսպիդիցիոն ուժերն ամբողջությամբ մոտոհրաձգային էին[40]։ Գերմանացիների տրանսպորտի մեծ մասը ձիաքարշ էին[41]։ 1940 թվականին գերմանական բանակի միայն կեսն էր պատրաստ պատերազմի, որոնք իրենց հանդերձանքով զիջում էին ֆրանսիացիներին և բրիտանացիներին, անգամ 1914 թվականի գերմանական բանակին։ 1940 թվականի գարնանը գերմանական բանակը կիսաժամանակակից էր[42]։ Փոքրաթիվ լավ զինված և էլիտար դիվիզիաների կողքին կռվում էին մեծ թվով երկրորդ կամ երրորդ կարգի դիվիզիաներ[42]։

Բանակային խումբ A-ի հրամանատարն էր Գերդ ֆոն Ռունդշտադտը, որը կազմված էր 45 և կես դիվիզիաներից, ներառյալ յոթ զրահատանկային դիվիզիայից ևնպատակադրված էր կոտրել դաշնակիցների պաշտպանությունը Արդենում։ Գերմանացիների կողմից կիրառված մանևրումը հաճախ անվանում էին «Sichelschnitt», գերմաներենից թարգմանած նշանակում էր «մանգաղի կտրում», որը հետագայում գործածության մեջ դրեց Ուինսթոն Չերչիլը։ Այն բաղկացած եր երեք բանակներից (4-րդ, 12-րդ և 16-րդ) և երեք տանկային կորպուսներից։ XV կորպուսը մտցվեց 4-րդ բանակի մեջ սակայն XLI-ը (Ռեյնհարդտ) և XIX (Գուդերիան) միացան XIV բանակային կորպուսին, որն ուներ անկախ հրամանատարական կետ[43]։ Բանակային խումբ B-ն (Ֆյոդոր ֆոն Բոխ) կազմված էր 29 և կոս դիվիզիաներից ներառյալ երեք զրահատանկային դիվիզիայից, նպատակն եր հարձակվել Նիդերլանդների ուղղությամբ և ջախջախեր դաշնակիցների հյուսիսային ստորաբաժանումները։ Նրա մեջ մտում էին 6-րդ և 18-րդ բանակները։ Բանակային խումբ C-ն (Վիլհելմ Ռիթեր ֆոն Լիբ) կազմված էր 18 դիվիզիայից և 1-ին ու 7-րդ բանակներից։ Նպատակներ թևանցում կատարել արևելքով և հարձակվել Մաժինոյի գծի ու վերին Հռենոսի թույլ պաշտպանված դիրքերի վրա[44]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jackson, 2003, էջ 33
  2. Roth, 2010, էջ 6
  3. Kaufmann, Kaufmann, էջ 23
  4. Jackson, 2003, էջեր 32–33
  5. Baliszewski, 2004, no page
  6. Viscount Halifax to Sir N. Henderson (Berlin) Արխիվացված 2 Հոկտեմբեր 2017 Wayback Machine Cited in the British Blue book
  7. «Britain and France declare war on Germany». The History Channel. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  8. Indiana University. «Chronology 1939». indiana.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 Shirer 1990, p. 715
  10. 10,0 10,1 Frieser 2005, p. 61.
  11. Frieser 1995, p. 32
  12. Frieser 2005, p. 74.
  13. «Directive No. 6 Full Text». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Shirer 1990, p. 717.
  15. Frieser 1995, p. 67.
  16. Megargee, 2000, p. 76.
  17. 17,0 17,1 Shirer 1990, p.718
  18. Frieser 1995, p. 25
  19. Atkin, 1990, pp. 42–43
  20. Frieser 2005, p. 62.
  21. Frieser 2005, p. 63.
  22. Frieser 1995, p. 79
  23. 23,0 23,1 Frieser (2005), p. 60.
  24. 24,0 24,1 Frieser 2005, p. 65.
  25. Frieser 1995, p. 87.
  26. Frieser, 1995, էջ 76
  27. Hinsley, 1979, էջեր 114, 128, 130
  28. Frieser 2005, pp. 65–67.
  29. Bond 1990, pp. 43–44.
  30. Melvin 2010, pp. 148, 154–55.
  31. Frieser 2005, pp. 88, 94–95, 113, 116
  32. Beevor, Antony (2013). The Second World War. էջ 97.
  33. Doughty, 2014a, էջեր 5–6
  34. Doughty, 2014a, էջեր 6–7
  35. Doughty, 2014a, էջեր 7–8
  36. Doughty, 2014a, էջ 11
  37. Bond 1990, pp. 36, 46.
  38. Atkin, 1990, p. 53
  39. Frieser 2005, pp. 35–37
  40. Frieser 2005, p. 29
  41. DiNardo and Bay 1988, pp. 131–32.
  42. 42,0 42,1 Frieser 2005, pp. 29–30
  43. Frieser 2005, pp. 71, 101.
  44. Dear and Foot 2005, p. 323.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական ռազմագործողություն» հոդվածին։