Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում։ Եվրոպական Միության հիմնումն ու 1999թ․-ին միասնական արժույթի՝ եվրոյի արտադրությունը մասնակից եվրոպական երկրներին ավելի մոտեցրեց ընդհանուր արժույթի հարմարության միջոցով և հանգեցրեց եվրոպական դրամական ավելի ուժեղ հոսքի։ Հարստության տարբերությունը Եվրոպայում կարելի է տեսնել նախկին Սառը պատերազմի բաժանման մեջ, որոշ երկրներով, որոնք խախտում էին բաժանումը (Հունաստան, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա և Չեխիա)։ Մինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին (Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մոնակո, Անդորրա, Նորվեգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն), Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են։

Եվրոպայի տնտեսություն
Վիճակագրություն
Բնակչություն744 միլիոն (2018)
ՀՆԱ$22.9 տրիլիոն (անվանական, 2018)[1]
$26.7 տրիլիոն (2017)[1]
ՀՆԱ-ի աճ2.4% (2017)[1]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$27,330 (2017, 3–րդ)[2]
Միլիոնատերեր (US$)3.17 միլիոն (2011)[3]
Գործազրկություն10.0% (Նոյեմբեր, 2009)

Այս հոդվածում «Եվրոպա»-ն և բառի ածանցյալները վերցված են՝ ներառելով ընտրված այն պետությունները, որոնց տարածքը միայն մասամբ է Եվրոպայում, ինչպիսին են՝ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, և այն պետությունները, որոնք աշխարհագրապես Ասիայի տարածքում են՝ սահմանակցելով Եվրոպային և մշակութորեն հավատարիմ են իրենց աշխարհամասին, ինչպես Հայաստանը և Կիպրոսը։

2018թ․-ին Եվրոպան ուներ 23 տրիլիոն դոլար անվանական ՀՆԱ[4] (աշխարհի 1/4-ը)։ Եվրոպայի ամենամեծ պետական տնտեսություննեը, որոնց անվանական ՀՆԱ-ն 1 տրիլիոն դոլարից ավել է, հետևյալներն են.

Եվրոպական այլ մեծ տնտեսություններ ունեն Նիդերլանդները, Շվեյցարիան, Լեհաստանը, Շվեդիան, Բելգիան, Նորվեգիան, Ավստրիան, Իռլանդիան և Դանիան։ Եվրոպական միությունը (մոտ 16 տրիլիոն դոլար ՀՆԱ) առաջացնում է Եվրոպայի ՀՆԱ-ի 4/5-ը։

ԵՄ-ն՝ որպես ամբողջություն, երկրորդ ամենահարուստ և երկրորդ ամենամեծ տնտեսությունն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետ մնալով մոտ 5 տրիլիոն դոլարով։

Ըստ եկամտի՝ 500 խոշորագույն կորպորացիաների շարքում (Fortune Global 500, 2010 թվականին) 184-ն ունեն իրենց շտաբը Եվրոպայում։ 161-ը տեղակայված են ԵՄ-ում, 15-ը Շվեյցարիայում, 6-ը Ռուսաստանում, 1-ը Թուրքիայում և 1-ը Նորվեգիայում[5]։

ԻՆչպես նշվեց 2010թ․-ին իսպանացի սոցիոլոգ Մանուել Կաստելլսի կողմից, Արևմտյան Եվրոպայի միջին կենսամակարդակը շատ բարձր էր։ «Արևմտյան Եվրոպայի բնակչության մեծ մասը դեռ վայելում է աշխարհում և աշխարհի պատմության մեջ ամենաբարձր կենսամակարդակը[6]»։

Տնտեսական զարգացում խմբագրել

Մինչ 1945թ․: Արդյունաբերական աճ խմբագրել

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական պետություններն էին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան։ Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկսվեց Բրիտանիայում, կտրուկ տարածվեց Եվրոպայում, մինչդեռ վաղուց ողջ մայրցամաքը արդյունաբերական բարձր մակարդակի վրա էր։ Առաջին համաշխարհային պատերազմը կարճ ժամանակում հանգեցրեց որոշ եվրոպական պետությունների արդյունաբերության դադարեցմանը, սակայն առաջիկա Երկրորդ համաշխարհային պատերազմի փուլում Եվրոպան լավ վերականգնվել էր և մրցակցում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անընդհատ աճող տնտեսության ուժի հետ։

Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայի մեծ մասի արդյունաբերական կենտրոնի ոչնչացման պատճառ դարձավ, և մայրցամաքի ենթակառուցվածքի մեծ մասը իզուր վատնվեց։

1945–1992թթ․: Սառը պատերազմի դարաշրջան խմբագրել

Երկրորդ համաշխարհայն պատերազմից հետո եվրոպական կառավարությունները սպիների մեջ էին։ Շատ ոչ սոցիալիստական եվրոպական կառավարություններ շարժվեցին միացնելու իրենց տնտեսությունները՝ հիմք հանդիսանալով նրան, ինչը դառնալու էր Եվրոպական Միություն։ Սա նշանակում էր ընդհանրացված ենթակառուցվածքների և միջսահմանային առևտրի հսկայական աճ։ Մինչ այս Եվրոպական պետությունները արագորեն բարելավում էին իրենց տնտեսությունները, 1980-ականների դրությամբ, Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության տնտեսությունը տուժվում էր մեծ մասամբ Սառը պատերազմի զանգվածային ծախսերի պատճառով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություների ՀՆԱ-ն և կենսամակարդակը ավելի ցածր էր, քան Եվրոպայի այլ հատվածներում։

Եվրոպական համայնքը Երկրորդ Աշխարհամարտին հաջորդող ժամանակահատվածում 6 ինքնատիպ անդամներից աճեց՝ հասնելով 12-ի։

Եվրոպայի միջին կենսամակարդակը զգալիորեն բարձրացավ հետպատերազմյան ժամանակահատվածի ընթացքում, ինչպես բնութագրում են հետևյալ հայտնաբերումները[7]

1980թ. մեկ շնչի հաշվով մասնավոր սպառումը

1980թ. մեկ շնչի հաշվով անհատական մեկանգամյա եկամուտ

Եվրամիության վերելք խմբագրել

1992թ․-ին, երբ լուծարվեց «Սոցիալիստական ճամբարը», այդ պետությունները պայքարում էին ազատ շուկայի համակարգերին հարմարվելու համար։ Ամեն դեպքում հաջողության աստիճանների մեծ տարբերություն կար․ Կենտրոնական Եվրոպայի երկրները՝ Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան և Լեհաստանը արագ հարմարվում էին, մինչդեռ այն պետությունները, որոնք կազմել էին ԽՍՀՄ-ը, ինչպիսին են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, պայքարում էին վերափոխելու իրենց քայքայվող ենթակառուցվածքները։

Շատ զարգացած եվրոպական երկրներ արագ զարգացրին տնտեսական կապերը Եվրոպական այլ պետությունների հետ, որտեղ կրկին ժողովրդավարություն էր տիրում։ 1989թ․-ի հեղափոխություններից հետո, Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրները զբաղվեցին փոփոխություններով, նախկին Հարավսլավական հանրապետությունները ընկան պատերազմի մեջ, իսկ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը դեռևս պայքարում էին իրենց հին համակարգի դեմ։

Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը՝ Գերմանիայինը, պայքարում էր 1991թ․-ին նախկին կոմունիստական Գերմանիայի դեմոկրատական հանրապետության կամ Արևելյան Գերմանիայի հետ միավորման համար՝ Սովետական Միության ազդեցության տակ։ ԳԴՀՍառը պատերազմի ժամանակ իր շատ արդյունաբերական ենթակառուցվածքներ հեռացրեց և շատ տարիներ միացյալ Գերմանիան պայքարում էր կառուցելու ենթակառուցվածքներ նախկին Արևելյան Գերմանիայում՝ հասցնելու նախկին Արևմտյան Գերմանիայի մակարդակին։

Հարավսլավիայում մոտ մեկ դար խաղաղություն չեղավ և 2003թ․-ին դեռ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահ շատ զորքեր կային Բոսնիա և Հերցեգովինայում, Մակեդոնիայում և Կոսովոյում[a]։ Պատերազմը խիստ խանգարեց տնտեսական աճին, միայն Սլովենիան իրական առաջընթաց ունեցավ 1990-ականներին։

Եվրոպական տնտեսության վրա ազդեց 2001թ․-ի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները Միացյալ Նահանգների վրա․ Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ամենավատ հարվածն ունեցան։ Բայց 2002/2003թթ․-ին տնտեսությունը սկսեց վերականգնվել ԱՄՆ-ի վրա հարձակումներից։

Եվրոպայի տնտեսության մեջ գերակշռում էր ԵՄ-ն՝ հսկա տնտեսական և քաղաքական կազմակերպություն, այդ ժամանակ լիիրավ անդամ էին Եվրոպայի 15 պետություններ։ ԵՄ–ին անդամակցությունը դիտվում էր որպես նպատակ և ԵՄ-ն նշանակալի օգնություն էր տրամադրում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն պետություններին, որոնք պատրաստ էին աշխատել այն տնտեսություններին հասնելու համար, որոնք համապատասխանում էին մուտքի պահանջներին։ Այդ ընթացքում, ԵՄ-ի 15 անդամներից 12-ը դարձան Եվրագոտու մաս՝ արժույթի միություն, որը ստեղծվեց 1999թ․-ին, որտեղ ամեն անդամ օգտագործում է ընդհանուր արժույթ՝ եվրո, որը փոխարինեց նրանց նախկին ազգային արժույթներին։ Երեք պետություններ ընտրեցին մնալ Եվրագոտուց դուրս և շարունակել իրենց սեփական արժույթով՝ Դանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը։

2004–2007թթ․: ԵՄ ընդլայնում խմբագրել

2004թ․-ի սկզբում հիմնականում նախկին կոմունիստական 10 պետություններ միացան ԵՄ-ին՝ մեծացնելով միությունը մինչև 25 անդամի (ևս 8–ը առևտրային համաձայնագրի կնքմամբ)․ սա ԵՄ–ի ամենամեծ ընդլայնումն էր իր ողջ պատմության ընթացքում։ Միացող երկրները պարտավոր են միանալ նաև Եվրագոտուն և ապագայում ընդունել ընդհանուր արժույթ՝ եվրոն։ Գործընթացը ներառում է եվրոպական փոխարժեքի մեխանիզմը, որի մասն էին արդեն այս երկրներից որոշները։

Եվրոպական շատ տնտեսություններ շատ լավ վիճակում էին գտնվում, և մայրցամաքային տնտեսությունը արտացոլում էր դա։ Այնուամենայնիվ, նախկին Հարավսլավիայի և Կովկասի պետություններում հակամարտությունը և անկարգությունները խանգարում էին այդ պետությունների տնտեսական աճին։

ԵՄ-ի զանգվածային աճին ի պատասխան՝ 2005թ․-ին Ռուսաստանի կողմից գերիշխող Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծեց ԵՄ-ին մրցակից առևտրային բլոկ, որը բաց էր ցանկացած ԽՍՀՄ նախկին պետության (ներառյալ և՛ Եվրոպական, և՛ Ասիական պետությունները)[8]։ 15 երկրներից 12-ը ստորագրեցին, Բալթյան 3 երկրները որոշեցին միանալ ԵՄ-ին։ Չնայած սրան, երեք Կովկասյան պետություններ նախկինում հայտարարել էին, որ մի օր նրանք կմտածեն ԵՄ–ին անդամակցելու մասին, մասնավորապես Վրաստանը[9]։

2008թ․–մինչ այժմ։ Եվրագոտու ընդլայնում և եվրոպական պարտքային ճգնաժամ խմբագրել

Սլովենիան դարձավ առաջին նախկին կոմունիստ ազգը, որ ընդունեց ԵՄ արժույթը՝ եվրոն, 2007թ․-ին, որին հետևեցին Մալթան և Կիպրոսը 2008թ․-ին և Սլովակիան 2009թ․-ին։ 2011թ․-ին Էստոնիան դարձավ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության առաջին հանրապետությունը, որն ընդունեց եվրոն, որին հաջորդեցին Լատվիան 2014թ․-ին և Լիտվան 2015թ․-ին։ Վերջերս Խորվաթիան դարձավ Եվրոպական Միության 28-րդ անդամը, ով ԵՄ անդամ դարձավ 2013թ․-ի հուլիսի առաջին օրը։

2008թ․-ին Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը զգալի անկում պատճառեց եվրոպական տնտեսությունների մեծ մասի ՀՆԱ-ին, ինչը նախադրյալ էր Եվրագոտու շատ ավելի լայն և ավելի խնդրահարույց պարտքային ճգնաժամի համար, ինչը սպառնում էր հարավում տնտեսությունների փլուզմանը, մասնավորապես Հունաստանի, Իտալիայի՝ որը արդենիսկ ազդված էր շարունակվող քաղաքական ճգնաժամից, Պորտուգալիայի և Իսպանիայի։ Ծանր հարված ստացած Իռլանդիան դուրս եկավ ժգնաժամից 2013թ․-ի կեսերին։ Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի կենտրոնական բանկի աճող վճարումները որոշակի մեղմացրին պարտք ունեցող ազգերի դրությունը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպական տնտեսությունները Գերմանիայի առաջնորդությամբ՝ կարողացան խուսափել 2010–ական թվականների պարտքային ճգնաժամի վատագույնից։

2010-ականների կեսերին՝ 2014-2015թթ․, Իռլանդիան կայուն տեմպերով վերականգնվում էր՝ հաջողությամբ ավարտելով գրավադրման ծրագիրը։ Եվրագոտին՝ որպես ամբողջություն, դարձավ ավելի կայուն, ամեն դեպքում Հունաստանի խնդիրները և Իտալիայի ու Իբերիայի (Իսպանիա և Պորտուգալիա) դանդաղ վերականգնումը շարունակում էր եվրո շրջանի աճը նվազագույնի վրա պահել։ Գերմանիան շարունակում էր առաջնորդել Եվրոպան կայունության և աճի մեջ, մինչ Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան գրանցում էին 3-4% հզոր աճ։ Իռլանդիայում գործազրկությունը նվազում էր Եվրոպայում ամենաարագ մակարդակով՝ կանխատեսվելով 2016թ․-ին հասնել 8%, կրկնակի ցածր, քան 2011թ․-ին։ Չեխիայի Հանրապետությունը և Գերմանիան մշտապես ունեն ԵՄ-ի ամենացածր գործազրկության մակարդակը[10]։ Ընդհանուր առմամբ աճի հեռանկարը լավատեսական է մնում Եվրոպայի համար ապագայում։ Եվրո շրջանում դրական աճ է սպասվում։ Չնայած անորոշությունը շրջապատում է Հունաստանը և պարտքային վճարումները՝ Հունական նահանգները, ներկայումս իրավիճակը կայուն է թվում։

Եվրոպական բիզնեսները ճգնաժամից ի վեր աշխարհի համեմատ անկում էին ապրում։ 50 ամենաարժեքավոր համաշխարհային ընկերություններից միայն 7-ն էին Եվրոպական 2015թ․-ի դրությամբ, համեմատած 2006թ․-ին 17-ի հետ։ 24 տնտեսական ոլորտներից Եվրոպան առաջնորդ է միայն մեկում - սննդում, ինչն առաջնորդում է Շվեյցարիայից Նեստլեն։ Էյչ-Էս-Բի-Սի-ի, Վոդաֆոնի, «Total»–ի և «BNP Paribas»–ի նման ընկերությունները նույնպես առաջատար են իրենց համապատասխան արտադրություններում ամերիկյան և ասիական մրցակիցների դեմ։ Բացի նշվածներից, նախկին տեխնոլոգիական ծանրակշիռ ընկերությունները, ինչպիսին են՝ Նոկիան, Էրիքսոնը և Ալկատելը, նույնպես անկում էին ապրում ընդդեմ Սիլիկոնային հովիտում զարգացող ամերիկյան ընկերությունների[11]։

Տարածաշրջանային փոփոխություն խմբագրել

 
Եվրոպական երկրները ընդհանուր հարստությամբ (միլիարդ դոլար), Կրեդիտ Սուիս 2018

Առևտրային երկար պատմությամբ եվրոպական երկրները, ազատ շուկայական համակարգը, և անցած դարում զարգացման բարձր մակարդակը ընդհանուր առմամբ մայրցամաքի հյուսիսում և արևմուտքում են տեղակայված։ Նրանք հակված են լինելու ավելի հարուստ և կայուն, քան Եվրոպայի արևելքում և հարավում տեղակայված երկրները, չնայած որ բացը լրացվում է, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ բարձր աճի մակարդակի շնորհիվ։

Ամենաաղքատ երկրները այն երկրներն են, որոնք նոր են դուրս եկել կումինիզմից, ֆաշիստական բռնապետությունների տիրապետությունից կամ քաղաքացիական պատերազմներից, մասնավորապես նախկին Խորհրդային Միության և Հարավսլավիայի երկրները, չհաշված Սլովենիան։ Նախկին Արևմտյան բլոկն ինքնին ներկայացնում է կենսամակարդակի որոշակի չափանիշներ և զարգացման տարբերություններ, ամենամեծ տարբերությունը նշվում է Սկանդինավիայի (Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Ֆինլանդիա) և Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի ու Հունաստանի միջև։

Ստորև եվրոպական երկրների քարտեզն է՝ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի հիման վրա[12]։ Բարձր եկամուտը կապույտով է ($12,616 կամ ավել՝ համաձայն Համաշխարհային բանկի), միջինից բարձր եկամուտը՝ կանաչով ($4,086 – $12,615), և միջինից ցածր եկամուտը դեղինով է ($1,036 – $4,085):

Եվրոպական Միություն խմբագրել

Եվրոպական միությունը աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունի։ Միության մեջ առևտուրը աշխարհի ընդհանուրի 1/3-ն է կազմում։

Եվրոպական միությունը կամ ԵՄ-ն 27 եվրոպական երկրներից բաղկացած աշխարհագրական միություն է, ամենավերջին անդամակցող պետությունը Խորվաթիան է, որը դարձավ լիիրավ անդամ 2013թ․-ի հուլիսի 1-ին։ Այն շատ գործառույթներ ունի, ամենակարևորը ընդհանուր միասնական շուկայի ստեղծումը և պահպանումն է՝ կազմված լինելով մաքսային միությունից, մեկ արժույթից (ընդունված 27 անդամ երկրներից 18-ի կողմից)[13]), ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունից և ձկնաբուծության ընդհանուր քաղաքականությունից։ Եվրամիությունը նաև ձեռնարկում է տարբեր միջոցներ՝ անդամ պետությունների գործողությունները համակարգելու համար։

Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա խմբագրել

Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան հիմնվել է 1960թ․-ի մայիսի 3-ին որպես այլընտրանք եվրոպական այն պետությունների համար, որոնք չէին ցանկացել միանալ Եվրոպական միությանը՝ ստեղծելով առևտրային բլոկ ավելի քիչ կենտրոնական ուժով։

Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ պետությունները 1992թ․-ի դրությամբ հետևյալն էին՝ Ավստրիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեդիա և Շվեյցարիա։ 2014թ․-ին միայն 4 երկրներ՝ Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, մնացին Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայում, քանի որ մյուս անդամները աստիճանաբար լքեցին այն՝ ԵՄ-ին միանալու համար։

Եվրոպական տնտեսական տարածք խմբագրել

Եվրոպական Տնտեսական տարածքը ստեղծվեց 1994թ․-ի հունվարի 1-ին՝ հաջորդելով Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի և Եվրոպական Միության միջև համաձայնությանը։ Այն ձևավորվել էր՝ թույլ տալու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրներին մասնակցել Եվրոպական Միասնական շուկային առանց ԵՄ-ին միանալու։

Հանրաքվեում Շվեյցարիան (երբևէ չեզոքության ցանկությամբ) ընտրեց չմասնակցել Եվրոպական Տնտեսական տարածքին (չնայած այն հանգամանքին, որ այն կապված էր Եվրամիության հետ երկկողմ համաձայնագրերով, որոնք իրենց պարունակությամբ նման էին ԵՏՄ-ի համաձայնագրին), այդպիսով ներկա անդամներն էին ԵՄ պետությունները գումարած Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտնենշտեյնը։

Անկախ Պետությունների Համագործակցություն խմբագրել

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) նախկին Խորհրդային Միության 15 պետություններից 9-ից բաղկացած Համադաշնություն է (բացառություն են՝ Բալթյան երեք երկրները, Վրաստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան (Թուրքմենստանը և Ուկրաինան ԱՊՀ մասնակից երկրներ են)։ Չնայած ԱՊՀ-ն ունի փոքր վերազգային ուժ՝ այն ավելին է, քան պարզապես խորհրդանշական կազմակերպություն և տիրապետում է համակարգող ուժի առևտրի, ֆինանսների, օրենքի և անվտանգության հարթակներում։ Ամենանշանակալից խնդիրը ԱՊՀ-ի համար անդամ պետությունների միջև լիարժեք ազատ առևտրի գոտու / տնտեսական միության ստեղծումն է, որը ստեղծվելու էր 2005թ․-ին։ Այն նաև նպաստել է ժողովրդավարացման և միջսահմանային հանցագործությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությանը։

Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագիր խմբագրել

Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագիրը առևտրային բլոկ է կազմված Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Մոնտենեգրոից, Սերբիայից և Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման ադմինիստրացիայից։

Արժույթ և կենտրոնական բանկեր խմբագրել

Եվրոպայում ամենաընդհանուր արժույթը Եվրոն է (€), Եվրամիության արժույթը։ Միանալու համար ամեն նոր ԵՄ անդամ մետք է համապատասխաներ որոշակի պահանջների, երբ դրանք համապատասխանում էին, իրենց սեփական արժույթները փոխարինվում էին եվրոյով։ ԵՄ անդամ դառնալը ենթադրում է եվրագոտու անդամակցության ուղղությամբ աշխատելու գրավական (բացի Դանիայի դեպքից, որն ունի օպտիմալացում)։ Այժմ ԵՄ անդամ 27 երկրներից 19-ը օգտագործում են եվրո։ Յուրաքանչյուր ԵՄ անդամի կենտրոնական բանկը կենտրոնական բանկերի Եվրոպական համակարգի մաս է և ի լրումն՝ նրանք, որոնք օգտագործում են եվրո, Եվրամիության կենտրոնական բանկի՝ Եվրոպական կենտրոնական բանկի մաս են։

Կան մի քանի ոչ ԵՄ անդամներ, որոնք իրենց ազգային արժույթ են ընտրել եվրոն, ինչպես Կոսովոն և Մոնտենեգրոն, կամ դրա համար ԵՄ-ի հետ համաձայնությունների կամ առանց դրա (ԵՄ-ի հետ համաձայնություն ունեցողները կարող էին ստեղծել իրենց սեփական եվրո մետաղադրամները)։ Ֆրանսիական անդրծովյան երկրամասերը և Մայոտի և Ռեյունյոնի գերատեսչությունները Հնդկական օվկիանոսում, Գվադելուպան և Մարտինիկան Կարիբյան ծովում և Ֆրանսիական Գվիանան Հարավային Ամերիկայում նույնպես օգտագործում են եվրո, շատ այլ կղզիների հետ Խաղաղ օվկիանոսում, Կարիբյան ծովում և իրոք ամբողջ աշխարհի այն վայրերում, որոնք ղեկավարվում են եվրոպական երկրների կողմից։

Որոշ երկրներ իրենց սեփական ազգային արժույթը ստեղծելիս դրա արժեքը հասցրել են եվրոյին։ Այս երկրներից որոշներում կա հստակ փոխարժեք ազգային արժույթի և եվրոյի միջև և այս դեպքում արժույթը իրականում եվրոյի ենթամասն է։ Այլ երկրներում ազգային արժույթի արժեքը տատանվում է խմբի ներսում (ընդհանուր առմամբ 15%) սահմանված փոխարժեքի շուրջ։ Եվրոյից կախված արժույթները ներառում են Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կաբո Վերդեյի արժույթները։ Դանիան ունի արժույթի խումբ, որը կապված է եվրոյի հետ։

ԱՊՀ-ն նույնպես ծրագրում է ներկայացնել մեկ արժույթ իր անդամների համար։

Ստորև 2010թ․-ի մայիսի 1-ի դրությամբ 'Եվրոպայի արժույթների և կենտրոնական բանկերի ցուցակն է։

Պետություն Արժույթ Կենտրոնական բանկ
  Ալբանիա Լեկ Ալբանիայի բանկ
  Անդորրա Եվրո (ոչ դե յուրե)/Եվրոպայի կենտրոնական բանկ դե ֆակտո
  Հայաստան Դրամ Հայաստանի կենտրոնական բանկ
  Ավստրիա Եվրո Ավստրիայի ազգային բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Ադրբեջան Մանաթ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկ
  Բելառուս Բելառուսական ռուբլի Բելառուսի Հանրապետության ազգային բանկ
  Բելգիա Եվրո Բելգիայի ազգային բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Բոսնիա և Հերցեգովինա Փոխարկելի մարկ Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ
  Բուլղարիա Լև Բուլղարիայի ազգային բանկ
  Խորվաթիա Կունա Խորվաթիայի ազգային բանկ
  Կիպրոս Եվրո Կիպրոսի կենտրոնական բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Չեխիա Կրոնա Չեխիայի ազգային բանկ
  Դանիա Դանիական կրոն Դանիայի ազգային բանկ
  Էստոնիա Եվրո Էստոնիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Ֆինլանդիա Եվրո Ֆինլանդիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Ֆրանսիա Եվրո Ֆրանսիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Վրաստան Լարի Վրաստանի Ազգային բանկ
  Գերմանիա Եվրո Գերմանիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Հունաստան Եվրո Հունաստանի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Հունգարիա Ֆորինտ Հունգարիայի ազգային բանկ
  Իսլանդիա Կրոն Իսլանդիայի Կենտրոնական բանկ
  Իռլանդիա Եվրո Իռլանդիայի Կենտրոնական բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Իտալիա Եվրո Իտալիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Լատվիա Եվրո Լատվիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Լիխտենշտայն Շվեյցարական ֆրանկ (ոչդե յուրե) / Շվեյցարիայի ազգային բանկ դե ֆակտո
  Լիտվա Եվրո Լիտվայի բանկ
  Լյուքսեմբուրգ Եվրո Լյուքսեմբուրգի կենտրոնական բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Հյուսիսային Մակեդոնիա Դենար Հյուսիսային Մակեդոնիայի ազգային բանկ
  Մալթա Եվրո Մալթայի կենտրոնական բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Մոլդովա Մոլդովական լեու Մոլդովայի ազգային բանկ
  Մոնակո Եվրո (ոչդե յուրե) / Եվրոպայի կենտրոնական բանկ դե ֆակտո
  Չեռնոգորիա Եվրո Մոնտենեգռոյի կենտրոնական բանկ դե յուրե / Եվրոպայի կենտրոնական բանկ դե ֆակտո
  Նիդերլանդներ Եվրո Նիդերլանդական բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Նորվեգիա Նորվեգական կրոն Նորվեգիայի բանկ
  Լեհաստան Զլոտի Լեհաստանի ազգային բանկ
  Պորտուգալիա Եվրո Պորտուգալիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Ռումինիա Ռումինական լեյ Ռումինիայի ազգային բանկ
  Ռուսաստան Ռուսական ռուբլի Ռուսաստանի կենտրոնական բանկ
  Սան Մարինո Եվրո Սան Մարինոյի կենտրոնական բանկ դե յուրե / Եվրոպայի կենտրոնական բանկ դե ֆակտո
  Սերբիա Դինար Սերբիայի ազգային բանկ
  Սլովակիա Եվրո Սլովակիայի Ազգային բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Սլովենիա Եվրո Սլովենիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Իսպանիա Եվրո Իսպանիայի բանկ / Եվրոպայի կենտրոնական բանկ
  Շվեդիա Շվեդական կրոն Շվեդիայի բանկ
  Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ Շվեյցարիայի ազգային բանկ
  Թուրքիա Լիրա Թուրքիայի կենտրոնական բանկ
  Ուկրաինա Գրիվնա Ուկրաինայի ազգային բանկ
  Մեծ Բրիտանիա Ֆունտ ստերլինգ Անգլիայի բանկ
  Վատիկան Եվրո (ոչ դե յուրե) / Եվրոպայի կենտրոնական բանկ դե ֆակտո

Աղյուսակը 2010 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ։

Ֆոնդային բորսաներ խմբագրել

Եվրոպայում կան շատ ֆոնդային բորսաներ։

Տնտեսական ոլորտները խմբագրել

Գյուղատնտեսություն և ձկնորսություն խմբագրել

Եվրոպայի գյուղատնտեսական ոլորտը մեծ մասամբ լավ զարգացած է։ Կենտրոնական Եվրոպայի գյուղատնտեսության բարելավման գործընթացը շարունակական է, և դրան օգնում է Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցումը ԵՄ-ին։ Գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականությունը (ԳԸՔ) օգնում է Եվրոպայում գյուղատնտեսության ոլորտին. այն տրամադրում է ֆերմերներ իրենց ապրանքի դիմաց նվազագույն գնով և սուբսիդավորում է նրանց արտահանումները, ինչը մեծացնում է իրենց ապրանքների մրցունակությունը։ Այս քաղաքականությունը խիստ հակասական է, քանի որ այն խոչընդոտում է ազատ առևտրին ողջ աշխարհում (պրոտեկցիոնիզմը առաջացնում է պրոտեկցիոնիզմ նաև այլ երկրներից՝ առևտրային պատերազմների գաղափարը) և խախտում է արդար առևտրի գաղափարը։

Սա նշանակում է, որ Գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականության պրոտեկցիոնիստական բնության պատճառով զարգացող երկրներից գյուղատնտեսական ապրանքները դառնում են անմրցունակ, թե՛ Եվրոպայում (կարևոր արտահանման շուկա զարգացող երկրների համար), թե՛ իրենց հայրենական շուկաներում (քանի որ եվրոպական գյուղատնտեսական արտադրանքները ուղարկվում են զարգացող երկրների շուկաներ` եվրոպական գյուղատնտեսական սուբսիդիաների օգնությամբ)։ Այս հակասությունը շրջապատում է գյուղատնտեսական սուբսիդիաների ցանկացած համակարգ (Միացյալ Նահանգների քաղաքականությունը ֆերմերների սուբսիդավորման վերաբերյալ ևս հակասական է)։ ԳԸՔ-ն նաև հակասական է, քանի որ ԵՄ-ի բյուջեի 40 տոկոսը ծախսվում է դրա վրա և դրա կողմից պատճառված գերարտադրության վրա։

Ձկնորսության ընդհանուր քաղաքականությունը շրջապատված է կանոնների ծավալուն համակարգով (բաղկացած հիմնականում քվոտաներից)՝ պաշտպանելու շրջակա միջավայրը գերբեռնված ձկնորսությունից։ Չնայած այս կանոններին՝ ձողաձուկը դառնում է մեծապես հազվադեպ Հյուսիսային ծովում՝ կտրուկ պակասություն առաջացնելով այնպիսի երկրներում, ինչպես Կանադան և Միացյալ Թագավորությունն են։ Ձկնորսության խիստ կանոնները Նորվեգիայի և Իսլանդիայի համար գլխավոր պատճառն են Եվրոպական Միությունից դուրս մնալու համար (նաև ձկնորսության ընդհանուր քաղաքականությունից դուրս)։ Գնի երաշխիքները և ձկնորսների սուբսիդավորումները իրականացվում են նույն կերպ, ինչպես գյուղատնտեսական սուսբիդները։ Թունա ձուկը ևս խնդիր է։ Տեսակների համաշխարհային պաշարները գերծանրաբեռնված են վայրի բնության մեջ ապագայում հավանական վերացող տեսակներով։ Սա նաև բացասական ազդեցություն ունի՝ սպառնալով նրանց ավանդական, բնական գիշատիչներին։

Արտադրություն խմբագրել

Եվրոպան ունի բարգավաճ արտադրական ոլորտ. աշխարհի արդյունաբերական արտադրության մեծ մասը տեղ է գտել Եվրոպայում։ Մայրցամաքի արդյունաբերությունների մեծ մասը կենտրոնացված են «Երկնագույն բանան»-ում (ծածկում է Հարավային Անգլիան, Բենիլյուքսը, Արևմտյան Գերմանիան, Արևելյան Ֆրանսիան, Շվեյցարիան և Հարավային Իտալիան)։ Այնուամենայնիվ, աշխատավարձի բարձր մակարդակի և հետևաբար արտադրության արժեքի պատճառով Եվրոպան տառապում է աշխատուժի արտադրության ոլորտներում ապամոնտաժումից և օֆշորներից։ Սա նշանակում է, որ արտադրությունը դարձել է ավելի քիչ կարևոր, և աշխատատեղերը տեղափոխվել են ավելի էժան աշխատանքի ծախսերով շրջաններ (հիմնականում Չինաստան և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա)։

Կենտրոնական Եվրոպան (Բեռլին, Սաքսոնիա, Չեխիայի Հանրապետություն և Փոքր Լեհաստան) մեծապես արդյունաբերականացվեց 1850թ․-ին[14] but Eastern Europe (European Russia) begun industrialisation between 1890–1900 and intensified it during the communist regime (as the USSR), բայց Արևելյան Եվրոպան (Եվրոպական Ռուսաստան) սկսեց արդյունաբերականացվել 1800-1900-ականներին և ուժեղացրեց այն կոմունիստական ռեժիմի ընթացքում (ԽՍՀՄ), բայց այն տառապում էր 1990-ականների կծկումներից, երբ անարդյունավետ ծանր արդյունաբերության վրա հիմնված արտադրական ոլորտը բռնկվել էր կոմունիզմի փլուզումից և շուկայական տնտեսության ներդրմամբ։

Fortune Global 500-ի համաձայն՝ 500 առաջատար ընկերություններից 195-ի կենտրոնակայանները գտնվում են Եվրոպայում[15]։ Եվրոպական արդյունաբերության գլխավոր արտադրություններն են՝ մեքենաները, հեծանիվները, երկաթուղին, մեքենայի մասերը, նավատորմը, տիեզերական սարքավորումները, մթերքը, քիմիական և դեղագործական ապրանքները, ծրագիրը և էլեկտրոնիկան։

Ներդրումներ և բանկային ծառայություններ խմբագրել

Եվրոպան ունի լավ զարգացած ֆինանսական ոլորտ։ Շատ եվրոպական քաղաքներ ֆինանսական կենտրոններ են․ Լոնդոնը ամենամեծն է[16][17][18]։ Եվրագոտու ֆինանսական ոլորտին օգնել է եվրոյի ներկայացումը որպես ընդհանուր արժույթ։ Սա եվրոպական տնային տնտեսությունների և ֆիրմաների համար հեշտացրեց ներդրումներ անել ընկերություններում և ավանդ դնել եվրոպական այլ երկրների բանկերում։ Փոխարժեքի տատանումներն այժմ գոյություն չունեն Եվրագոտում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆինանսական ոլորտին օգնել են այդ շրջանում տնտեսական աճը, Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի կառավարությունների բարձր ստանդարտներին հասնելու հանձնառությունը։

Ֆինանսական կենտրոնների համաշխարհային ինդեքսի համաձայն՝ 2019թ․-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ եվրոպական չորս քաղաքներ դասվում են աշխարհի 20 ամենամեծ ֆինանսական կենտրոնների շարքին՝ Լոնդոն (2–րդ), Ցյուրիխ (14–րդ), Ֆրանկֆուրտ (15–րդ) և Փարիզ (17–րդ)[19]։

Եվրոպական բանկերը աշխարհի ամենամեծ և ամենամեծ շահույթ ունեցող բանկերի շարքում են, այնպիսի բանկեր, ինչպիսին են՝ «Barclays»–ը, «BNP Paribas»–ը, «Crédit Agricole»–ը, «Société Générale»–ը, Շոտլանդիայի Արքայական բանկը, Գերմանական բանկը, «UBS»–ը, «Էյչ-Էս-Բի-Սի»–ն, «Grupo Santander»–ը, «BBVA»–ը, «HBOS»–ը, և «ՅունիԿրեդիտ»–ը[20]։

Տրանսպորտ խմբագրել

Եվրոպայում տրանսպորտը շարժման կարիքների համար ապահովում է ավելի քան 700 միլիոն մարդու[21] և հարակից բեռնափոխադրումների։ Եվրոպայի քաղաքական աշխարհագրությունը բաժանում է մայրցամաքը ավելի քան 50 ինքնիշխան պետությունների և տարածքների։ Այս մասնատումը արդյունաբերական հեղափոխությունից ի վեր մարդկանց բարձրացրած շարժման հետ միասին Եվրոպական երկրների միջև առաջնորդել է համագործակցության բարձր մակարդակի տրանսպորտային ցանցի զարգացման և պահպանման համար։ Վերազգային և միջկառավարական կազմակերպությունները, ինչպսին են՝ Եվրոպական Միությունը (ԵՄ), Եվրոպայի Խորհուրդը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, առաջնորդել են միջազգային ստանդարտների և համաձայնությունների զարգացմանը, որոնք թույլատրում էին մարդկանց և բեռնափոխադրումներին հատել Եվրոպայի սահմանները՝ հիմնականում եզակի ազատության և հեշտության մակարդակներով։

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում երկաթուղային ցանցերը հաճախ լավ պահպանված և զարգացած են, մինչդեռ Արևելյան, Հյուսիսային և Հարավային Եվրոպայում հաճախ ունեն ավելի քիչ ծածկույթ և/կամ ենթակառուցվածքային խնդիրներ։ Էլեկտրաֆիկացված երկաթուղային ցանցերը գործում են տարբեր լարման AC և DC-ի մեծության վրա՝ տատանվելով 750-ից 25,000 վոլտ, և ազդանշանային համակարգերը տարբերվում են երկրից երկիր՝ խոչընդոտելով միջսահմանային երթևեկությանը։ ԵՄ-ի երկաթուղային դոտացիաները կազմել են շուրջ 73 միլիարդ եվրո 2005թ․-ին[22]։

Օդային տրանսպորտ խմբագրել

Չնայած ընդարձակ ճանապարհի և երկաթուղային ցանցի երկար տարածություններին՝ Եվրոպայում միջքաղաքային ճանապարհորդությունների մեծ մասը օդային ճանապարհով է։ Զբոսաշրջության արդյունաբերությունը ևս գրավում է շատ այցելուների դեպի Եվրոպա, որոնց մեծ մասը ժամանում են Եվրոպայի միջազգային մեծ օդանավակայաններից մեկը։ Լոնդոնը աշխարհում երկրորդ ամենազբաղված օդանավակայանն է միջազգային ուղևորների թվով՝ առջևում թողնելով միայն Դուբային[23]։ Վերջին տարիներին ցածր արժեքով փոխադրողների հայտնվելը հանգեցրեց Եվրոպայում օդային ուղևորությունների մեծ աճի։ Օդային տրանսպորտը այժմ հաճախ ամենաէժան ճանապարհն է քաղաքների միջև ճանապարհորդելու։ Օդային ճանապարհորդության աճը առաջացրեց օդային տարածքի գերաբնակեցման և բնապահպանական խնդիրների։ Միասնական եվրոպական երկինքը մեկն է` ուղղված այս խնդիրների լուծմանը[24]։

Համաշխարհային առևտրային հարաբերություններ խմբագրել

ԵՄ-ի արտահանման առևտրի մեծ մասը կատարվում է Չինաստանի, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur)–ի և Միացյալ Նահանգների[25], Ճապոնիայի, Ռուսաստանի և Եվրոպական ոչ անդամ պետությունների հետ։

ԵՄ անդամները ԱՀԿ-ում ներկայացված են մեկ պաշտոնատար անձի կողմից։

ԵՄ-ն ներգրավված է մի քանի մանր առևտրային վեճերում։ Այն ուներ երկար տևող վեճ ԱՄՆ-ի հետ իբր անարդար դոտացիաների մասին, որոնք ԱՄՆ կառավարությունը տալիս էր որոշակի ընկերությունների, ինչպիսին է Բոինգը։ ԵՄ-ն ուներ երկարատև արգելք՝ արգելելով զենքի առևտուրը չինացիների հետ։ ԵՄ-ն հակիրճ կերպով մեղադրեց Մայքրոսոֆթին գիշատիչ և մենաշնորհային պրակտիկայի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «GDP Nominal and PPP Data, current prices». International Monetary Fund. 2018. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  2. «IMF (WEO April 2017 Edition) GDP nominal per capita - international dollar».
  3. Steven Crabill (2012 թ․ հունիսի 19). «Asian Millionaires Outnumber Those in North America, Report Says». Bloomberg.com.
  4. [1]. Last accessed April 2019.
  5. «Global 500 2010: Countries – Australia». Fortune. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին. Number of companies data taken from the "Pick a country" box.
  6. Castells, Manuel (2010 թ․ հունվարի 26). End of Millennium. ISBN 9781444323443.
  7. Responses to poverty: lessons from Europe by Robert Walker, Roger Lawson, and Peter Townsend
  8. Nuriyev, Elkhan (2015). «Russia, the EU and the South Caucasus: Forging an Efficient Over-Arching Cooperative Regional Security Scheme». Connections. 14 (2): 51–64. doi:10.11610/Connections.14.2.04. ISSN 1812-1098. JSTOR 26326397.
  9. Oddo, Paola Lo Bue (2019 թ․ մարտի 28). «The EU or Russia? Interests and ties in the South Caucasus». The New Federalist (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Unemployment statistics». ec.europa.eu. Eurostat. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  11. «From clout to rout». The Economist. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  12. GNI (nominal) per capita 2012, World Development Indicators database [2], World Bank, revised 12 Aug 2013, Atlas method
  13. «EUROPA – The euro». europa.eu. 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Industrialization Map - 1850». mbbnet.umn.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  15. «PDF-Human Rights Policies and Management Practices: Results from questionnaire surveys of Governments and Fortune Global 500 firms» (PDF). Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.
  16. Europe Economics (2011 թ․ հուլիսի 6). «The value of Europe's international financial centres to the EU economy». City of London and TheCityUK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  17. (9 December 2016)։ «Brexit: the United-Kingdom and EU financial services»։ Economic Governance Support Unit of the European Parliament։
  18. «The Bank of England's approach to the authorisation and supervision of international banks, insurers and central counterparties». Bank of England. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին. «The UK's financial sector also brings substantial benefits to EU households and firms, allowing them to access a broad range of services efficiently and reliably. UK-located banks underwrite around half of the debt and equity issued by EU companies. UK-located banks are counterparty to over half of the over-the-counter (OTC) interest rate derivatives traded by EU companies and banks. As many as 30 million EEA policyholders are insured through a UK-based insurer. Central counterparties (CCPs) located in the United Kingdom provide services to EU clients in a range of markets. UK-located asset managers account for 37% of all assets managed in Europe.»
  19. «The Global Financial Centres Index 26» (PDF). Long Finance. 2019 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  20. «Bank List – Top Banks in the World». Bankersalmanac.com. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  21. «World Population Prospects: The 2008 Revision». United Nations Department of Economic and Social Affairs. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  22. «EU Technical Report 2007».
  23. «World's busiest airports announced». cnn.com. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  24. «The Single European Sky». European Organisation for the Safety of Air Navigation. 2009 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  25. As regards the EU-China trade relations, see Paolo Farah (2006) Five Years of China's WTO Membership. EU and US Perspectives on China's Compliance with Transparency Commitments and the Transitional Review Mechanism, Legal Issues of Economic Integration, Kluwer Law International, Volume 33, Number 3, pp. 263–304.