Բացել գլխավոր ցանկը

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզումը (այլ կերպ՝ լուծարում, կազմալուծում, ռուս.՝ Распад СССР) տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն[1]։ Որոշումը ճանաչեց նախկին խորհրդային պետությունների անկախացումը և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը։ Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում վերջին անգամ իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով[2]։

ԽՍՀՄ փլուզում
1991 coup attempt1.jpg
ԱմսաթիվԴեկտեմբերի 26, 1991
ՎայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի (ԲԽՍՀ), Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (ՈւԽՍՀ) ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը[3]: 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ (հռչակագրին չէին մասնակցել Մերձբալթիկայի երկրները և Վրաստանը)[4]: 1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվում շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ։

Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, սերտ կապեր են պահպանել Ռուսաստանի հետ՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են ԱՊՀ-ը, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն[5]։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել