Ներգաղթ
մարդկանց տեղաշարժ մեկ այլ երկիր կամ տարածք, որը նրանց համար հայրենի չէ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներգաղթ, իմիգրացում (լատին․՝ immigrare — բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր։ Ներգաղթի պատճառները տարբեր են՝ տնտեսական (աշխատուժի ներմուծում), ռազմական (օտար հողերի զավթում), քաղաքական (փախուստ քաղաքական, ռասայական, կրոնական ևն հետապնդումներից)։ Ներգաղթ արտագաղթի հետ մեկտեղ նպաստել է բազմաթիվ երկրների բնակչության ձևավորմանը։ Ներգաղթի ժողովրդագրական ցուցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուցվածքով (գերակշռում են երիտասարդ և միջին տարիքի անձինք, այդ թվում՝ տղամարդիկ)։


![]() |
Ներգաղթ Վիքիպահեստում |
---|