Բալթիկ ծով[4] (հին սլավոներեն՝ море Варяжское, շվեդերեն՝ Östersjön, ֆիններեն՝ Itämeri, լեհ.՝ Morze Bałtyckie, գերմ.՝ Ostsee, էստ․՝ Läänemeri, լատիշ․՝ Baltijas jūra, լիտ.՝ Baltijos jūra), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը՝ 470 մ։ Խոշոր կղզիները՝ Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը՝ Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա (Դաուգավա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակ ծով - Բալթյան ջրանցքով՝ Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները՝ Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։

Բալթիկ ծով
BalticSea March2000 NASA-S2000084115409.png
Տեսակներքին ծով, սահմանային ծով և Էպիկոնտինենտալ ծով
ՄայրցամաքԵվրոպա
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա, Flag of Finland.svg Ֆինլանդիա, Flag of Russia.svg Ռուսաստան, Flag of Estonia.svg Էստոնիա, Flag of Latvia.svg Լատվիա, Flag of Lithuania.svg Լիտվա, Flag of Poland.svg Լեհաստան, Flag of Germany.svg Գերմանիա և Flag of Denmark.svg Դանիա
Ամենացածր կետLandsort Deep?
Խորություն459 մետր և 57 մետր
Մակերես377 000 ± 1000 կմ²
Կազմված էBothnian Bay?, Ֆիննական ծոց[1], Ռիգայի ծոց[2], Գդանսկի ծոց, Præstø Fjord?, Great Belt?, Բելտ, Langelandsbælt?, Fehmarn Belt?, Baltic Proper?, Bothnian Sea?, Ալանդական կղզեխումբ և Արշիպելագի ծով
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա և Համաշխարհային օվկիանոս[3]
Ջրահավաքի տարածքBaltic Sea basin?
Ավազանի երկիրFlag of Sweden.svg Շվեդիա, Flag of Finland.svg Ֆինլանդիա, Flag of Russia.svg Ռուսաստան, Flag of Estonia.svg Էստոնիա, Flag of Latvia.svg Լատվիա, Flag of Lithuania.svg Լիտվա, Flag of Poland.svg Լեհաստան, Flag of Germany.svg Գերմանիա և Flag of Denmark.svg Դանիա
Աղիություն10 ‰
Լիճ հոսող գետÅngermanälven?, Նեման, Օդրա, Pasłęka?, Q3609401?, Վենտա, Šventoji?, Łeba?, Łupawa?, Laajoki?, Leniwka?, Parsęta?, Rīva River?, Recknitz?, Słupia?, Salaca?, Trave?, Warnow?, Wieprza? և Aura River?
Անվանված էարևելք և արևմուտք
Քարտեզ
Քարտեզ

ԱնվանումԽմբագրել

Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները՝ Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ՝

  1. Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում),
  2. լիտվերեն baltas կամ լատիշերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը),
  3. լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)[5]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1(b) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  2. 1(c) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  3. https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=2401
  4. Հովհաննես Բարսեղյան, Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, Երևան, «9-րդ հրաշալիք», 2006, էջ 47։
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 57