Վալախիա նաև Ուլահ (ռումիներեն՝ Ţara Românească, սկզբում Ţeara Rumînească ինչպես նաև Wallahia), պատմական շրջան Ռումինիայի հարավային մասում։ Գտնվում է Կարպատյան լեռների և Դանուբ գետի միջև։ Վալախիան Օլտ գետով բաժանված է Մունթենիայի (Մեծ Վալախիա) և Օլթենիայի (Փոքր Վալախիա)։ Մինչև 1829 թ. գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո և միայն 1829-ին Ադրիանապոլսի պայմանագրով միացել է Ռուսական կայսրությանը։ 1858-ից մտել է Դանուբյան իշխանությունների մեջ։ 1448, 1456- 1462 և 1476 թթ. այստեղ իշխել է «հանրահայտ արյունարբուն»՝ Վլադ Դրակուլան։

Վալախիան Ռումինիայի քարտեզի վրա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալախիա» հոդվածին։