Բացել գլխավոր ցանկը

Մուսուլման (արաբ․՝ مسلم‎‎ [մուսլիմ], կանացի ձև مسلمة‎ [մուսլիմա(տ)]), իսլամի հետևորդ:


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մահմեդական

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն է: Համաձայն իսլամի՝ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով Մուհամեդ մարգարեին փոխանցված Աստծո խոսքն է: Մուսուլմանները հետևում են Ղուրանին, ինչպես նաև Մուհամեդի ուսմունքին ու գործունեությանը՝ գրված ավանդական հադիսների հավաքածուում (սուննա)[1]:

Մուսուլմանները հավատում են, որ Աստված (Ալլահ) հավերժ է, անհասանելի և համընկերներ (թաուհիդ) չունի: Նրանք նաև կարծում են՝ Ալլահը աննման է, ինքնաբավ, չի ծնում և չի ծնվել: Մուսուլմանները հավատում են, որ իսլամը Աբրահամյան կրոնների վերջին փուլն է, որը փոխանցվել է այնպիսի մարգարեների միջոցով, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը[2]: Համաձայն իսլամի՝ բոլոր նախկին Սուրբ գրքերը և Հայտնագործությունները մասամբ փոփոխված են եղել (թահրիֆ)[3], և Ղուրանը Աստծո վերջնական և անփոփոխ հայտնությունն է[4]: Մուսուլմանները Մուհամեդին ընդունում են որպես իսլամի վերջին մարգարե, որից հետո այլ մարգարեներ չեն կարող լինել («Մարգարեների կնիք»):

ՍտուգաբանությունԽմբագրել

Մուսլիմ արաբական բառը նշանակում է «նա, ով ենթարկվում է (Ալլահին)» կամ «նա, ով հանձնվում է (Ալլահին)» նմանեցված իսլամ՝ «հաշտեցում», «ընդունում» բառին:

Մուսուլմանի պարտականություններԽմբագրել

Մարդը համարվում է մուսուլման, եթե նա ընդունում է Միաստվածության բանաձևը (Շահադ). «Ես վկայում եմ, որ չկա Աստված, բացի Ալլահից, ինչպես նաև ես վկայում եմ, որ Մուհամմեդը հանդիսանում է Ալլահի պատվիրակը»: Մուսուլմանների կրոնական գործունեությունը բաղկացած է Իսլամի հինգ հիմնասյուներից:

Շահադից բացի, իսլամի հիմնասյուներ են հադիսանում ամենօրյա հնգակի աղոթքները (նամազ), պահքը ռամադանի ժամանակ (Սաում), ողորմությունը (զաքաթ) և ուխտագնացությունը Մեքքա (հաջ)[5][6]:

Բացի իսլամի հիմնասյուներից, գոյություն ունեն նաև հավատքի վեց հիմնասյուները, որոնցից գոնե մեկի չճանաչումը դարձնում է մուսուլմանի հավատը անիրական, անվավեր: Դրանք են.

  • Հավատք առ Ալլահ,
  • հավատք դեպի հրեշտակները,
  • հավատք դեպի Սուրբ գիրքը,
  • հավատք դեպի մարգարեները (նաբի) և պատվիրակները (ռասուլ),
  • հավատք դեպի Դատաստանի օրը,
  • հավատք դեպի ճակատագրի նախորոշումը (քադար), առ այն, որ ցանկացած լավ կամ վատ բան կատարվում է Ալլահի կամքով[7]։

Մուսուլմանները Մուհամեդի մարգարեական առաքելություից առաջԽմբագրել

Ղուրանի մարգարեներն ու պատվիրակները, ինչպես նաև նրանց հետևորդները կոչվում են մուսուլմաններ: Այդպես, Ալ Իմրանի սուրայի 52-րդ այաթում Հիսուսի մարգարեի առաքյալները նրան ասում են. «Մենք Ալլահի օգնականներն ենք: Մենք հավատում ենք Ալլահին: Եղի՛ր այն բանի վկան, որ մենք մուսուլման ենք[8]: Մինչև Ղուրանի բացահայտումը մուսուլմանները պարտավոր էին հետևել Թորային, Սաղմոսարանին և Ավետարանին՝ ուղարկված, համապատասխանաբար, Մովսես մարգարեին, Դավուդին և Հիսուսին:

ՏարածումԽմբագրել

Մուսուլմանների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է մոտ 1,7 մլրդ մարդ[9]: Իսլամը տարածվածությամբ երկրորդ և, ըստ որոշ ԶԼՄ-ների, ամենաարագ ծավալվող կրոնն է աշխարհում[10][11]:

Բոլոր մուսուլմանների 90 %-ն իրեն համարում է սուննի[12]։ Տարածմամբ երկրորդ իսլամական հոսանքը շիան է (10 %)[13]:

Մուսուլմանների թվաքանակով ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է, որտեղ բնակվում է աշխարհի բոլոր մուսուլմանների 12,7 %-ը։ Դրան հաջորդում են Պակիստանը (11,0 %), Բանգլադեշը (9,2 %), Եգիպտոսը (4,9 %)[14]: Մուսուլմանները նաև նշանակալի փոքրամասնություն են կազմում Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Եթովպիայում և այլ երկրներում:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Qurʼan and Sayings of Prophet Muhammad: Selections Annotated & Explained։ SkyLight Paths Publishing։ 2007։ էջեր 21–։ ISBN 978-1-59473-222-5։ Վերցված է 31 August 2013 
  2. Е. А. Фролова История арабо-мусульманской философии. Средние века и современность. — М. 2006. С. 7.
    • F. Buhl; A. T. Welch։ «Muhammad»։ Encyclopaedia of Islam Online 
    • Hava Lazarus-Yafeh։ «Tahrif»։ Encyclopaedia of Islam Online 
  3. Submission.org, Quran: The Final Testament, Authorized English Version with Arabic Text, Revised Edition IV,ISBN 0-9729209-2-7, p. x.
  4. Hooker Richard (July 14, 1999)։ «arkan ad-din the five pillars of religion»։ United States: Washington State University։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-03-ին։ Վերցված է 2010-11-17 
  5. «Religions»։ The World Factbook։ United States: Central Intelligence Agency։ 2010։ Վերցված է 2010-08-25 
  6. «Столпы веры (имана)»։ www.islam.ru։ Վերցված է 2014-08-09 
  7. Коран/Ссылка|3|52
  8. нп3|Махди, Мухсин|Muhsin S. Mahdi||Muhsin Mahdi}}, Annemarie Schimmel, нп3|Малик, Фазлур Рахман|Fazlur Rahman||Fazlur Rahman Malik Islam. // Encyclopædia Britannica
  9. «The List: The World's Fastest-Growing Religions»։ Foreign Policy։ May 14, 2007։ Վերցված է 2010-05-16 
  10. Islamic Beliefs, Practices, and Cultures։ Marshall Cavendish։ 2010։ էջ 352։ ISBN 0-7614-7926-0։ Վերցված է December 19, 2011։ «A common compromise figure ranks Sunnis at 90 percent.» 
  11. «Shīʿite»։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 2010-08-25։ «Shīʿites have come to account for roughly one-tenth of the Muslim population worldwide.» 
  12. «Number of Muslim by country»։ nationmaster.com։ Վերցված է 2007-05-30 

Արտաքին հղումներԽմբագրել