Բացել գլխավոր ցանկը

Սկանդինավյան լեռներ, լեռնային համակարգ Սկանդինավյան թերակղզում։ Երկարությունը մոտ 1700 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 200-300 կմ, հարավում մինչև 600 կմ, բարձրությունը՝ մինչև 2470 մ (Գալհյոպիգեն լեռ)։ Սկանդինավյան լեռների խիստ կտրտված լեռնաճյուղերը զառիվայր իջնում են դեպի Նորվեգական ծով՝ առաջացնելով բազմաթիվ հրվանդաններ, թերակղզիներ, կղզիներ, խոր հովիտներ և ֆիորդեր։ Սկանդինավյան լեռների ռելիեֆը հնագույն սառցադաշտերի գործունեության հետևանքով հարթվել է։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր ունեն ջրային էրոզիան, ձյան և սառցադաշտերի գործունեությունը։ Սկանդինավյան լեռների բնորոշ են Սկանդինավյան (վահանաձև) տիպի ժամանակակից սառցադաշտեր։ Օգտակար հանածոներից կան երկաթի, պղնձի, տիտանի, պիրիտի հանքանյութեր։ Գետերը կարճ են, ջրառատ, սահանքավոր։ Կան տեկտոնասառցադաշտային ծագման բազմաթիվ լճեր և ջրվեժներ։ Լանջերը (300-1100 մ բարձրությունները) ծածկված են ասեղնատերև անտառներով, ավելի վեր՝ լեռնային տունդրայով և մարգագետիններով։

Սկանդինավյան լեռներ
Ahkka from Maukojaureh.jpg
Տեսակլեռնահամակարգ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա, Flag of Sweden.svg Շվեդիա և Flag of Finland.svg Ֆինլանդիա
ՏեղադրությունՍկանդինավյան թերակղզի
Կազմված էQ52161814?, Q52161815? և Q52161816?
Բարձրություն (ԲԾՄ)2469 մետր
Երկարություն1700 կիլոմետր
Մեծագույն գագաթԳալլհյոպիգգեն
##Սկանդինավյան լեռներ (Եվրոպա)
RedMountain.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 437 CC-BY-SA-icon-80x15.png