Երկրորդ Հյուսիսային պատերազմ

Երկրորդ Հյուսիսային պատերազմ ( նաև Առաջին կամ Փոքր Հյուսիսային պատերազմ, 1655-1660), պատերազմ Շվեդիայի և նրա հակառակորդների՝ Ռեչ Պոսպոլիտայի (1655-1660), Ռուսական թագավորության (1656-1658), Բրանդենբուրգ - Պրուսիայի (1657-1660) ), Հաբսբուրգյան միապետության (1657-1660) ու Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության (1657-1658 և 1658-1660) միջև։

Երկրորդ Հյուսիսային պատերազմ
Հյուսիսային պատերազմներ

Կառլ Գուստավ X-ը (1622-1660) Բելտի նեղուցի արշավանքի ժամանակ
Թվական 1655–1660
Վայր ԴանիաՆորվեգիա, Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Հյուսիսային Ամերիկա
Պատճառ Շվեդական կայսրության էքսպանսիոնիստական ծրագրերը
Արդյունք Շվեդական կայսրության հաղթանակ՝
  • Ռոսքիլեի (1658) և Կոպենհագենի (1660) պայմանագրերը (Շվեդիա և Դանիա),
  • Օլիվայի պայմանագիր (1660) (Շվեդիա և Հաբսբուրգ, Բրանդենբուրգ, Լեհաստան – Լիտվա),
  • Վալիեսարի (1658) և Կարդիսի (1661) պայմանագրերը (Շվեդիա և Ռուսաստան)։
Տարածքային
փոփոխություններ
* Սկոնեն, Հալանդը, Բլեքինգեն, Բորնհոլմ կղզին և Վենը անցան Շվեդական կայսրությանը,
  • Պրուսիայի դքսությունը դարձավ ինքնիշխան պետություն,
  • Շվեդական Լիվոնիան ինքնիշխանություն ստացավ
  • Նոր Շվեդիայի տարածքը անցավ Նիդեռլանդներին
Հակառակորդներ
Շվեդական կայսրություն,

Բրանդենբուրգ - Պրուսիա (1656–57), Տրանսիլվանիա (1570–1711), Ուկրաինայի կազակներ (1657)[1], Լիտվական մեծ իշխանություն, Վալախիա, Մոլդավիա

Լեհաստան,

Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն, Հաբսբուրգյան միապետություն, Ռուսական թագավորություն (1656-1658), Ղրիմի խանություն, Բրանդենբուրգ - Պրուսիա (1655-1656, 1657-1660), Կուռլանդական դքսություն (1656-1658),

Նիդերլանդներ Նիդերլանդներ

Հրամանատարներ
Կառլ X Գուստավ
Արվիդ Վիտենբուրգ
Մագնուս դե լա Գարդիե
Կառլ Գուստավ Վրանգել
Գուստավ Օտտո Ստենբոկ
Պեր Բրահե II
Ֆրիդրիխ Վիլհելմ I
Գեորգ II Ռակոցի
Գնդապետ Անտոն Ժդանովիչ
Յան II Կազիմիր
Հետման Պոտոցկի
Հետման Լյանցկորոնսկին
Հետման Լյուբոմիրսկի
Ստեֆան Ցզարնեցկի
Հետման Սապիեհա
Հետման Գոնսեվսկի
Ֆրիդրիխ III
Ուլրիկ Ֆրեդերիկ Գյուլենլյովե
Անդերս Բիլլե
Իվեր Կրաբբե
Ալեքսեյ Միխայլովիչ
Մանվեյ Շերեմենտև
Ֆրիդրիխ Վիլհելմ I
Ռայմոնդո Մոնտեկուկոլի
Ժան Լուի Ռադյուի դե Սուշե
Ընդհանուր կորուստներ
Շվեդական կայսրություն՝ 70,000 զոհ[2] (վարձկանները ներառված չեն), մյուս կողմերի ունեցած զոհերի մասին հայտնի չէ

Անգլիական, գերմանական, ռուսական և սկանդինավյան պատմագրության մեջ այս հակամարտությունները կոչվում են Առաջին Հյուսիսային պատերազմ[3]։ «Երկրորդ հյուսիսային պատերազմ» տերմինը ծագել է լեհական պատմագրության մեջ (Druga Wojna Północna), և վերջին ժամանակներս ավելի ու ավելի է ընդունվում գերմանական և անգլիական պատմագրության կողմից[3]։ Երկրորդ Հյուսիսային պատերազմին վերաբերող մեկ այլ տերմին է «Փոքր Հյուսիսային պատերազմը»[4], սակայն, այդ տերմինը կարող է վերաբերել նաև 1741-1743 թվականներին ընթացող պատերազմին։

1655 թվականին Շվեդիայի Կառլ Գուստավ X թագավորը ներխուժեց և գրավեց Ռեչ Պոսպոլիտայի արևմտյան հատվածը։ Ռեչ Պոսպոլիտայի արևելյան մասը արդեն գրավված էր Ռուսաստանի կողմից։ Շվեդիայի արագ առաջընթացը Լեհաստանում հայտնի դարձավ «շվեդական ջրհեղեղ» անունով։ Լիտվական մեծ իշխանությունը դարձավ շվեդական ֆեյդ, լեհ-լիտվական կանոնավոր զորքերը հանձնվեցին, և Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիր Վասան փախավ Հաբսբուրգների մոտ։ Պրուսիայի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը սկզբում աջակցում էր Թագավորական Պրուսիայի Պրուսական կալվածներին, բայց հետագայում դաշնակցեց Շվեդիային՝ Պրուսիայի դքսությունը ստանալու փոխարեն։ Օգտագործելով բողոքականների օկուպացիայի տակ գտնվող հռոմեական կաթոլիկ բնակչության կրոնական զգացմունքները և Տիշովեցյան կոնֆեդերացիայում համախմբելով լեհ-լիտվական ռազմական առաջնորդներին՝ Յան Կազիմիր II Վասային հաջողվեց 1656 թ. հետ գրավել հողերը։ Ռուսաստանը, օգտվելով Շվեդիայի կրած անհաջողություններից, պատերազմ հայտարարեց Շվեդիայի դեմ։

Կառլ Գուստավ X-ը Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի ցուցաբերած ռազմական օգնության դիմաց Պրուսիայի դքսությանը լիակատար ինքնիշխանություն շնորհեց,և Ռադնոտի պայմանագրով սկսեց դաշնակցել Տրանսիլվանիայի թագավոր Գեորգ II Ռակոցի հետ, ով հարավ-արևելքից ներխուժեց Ռեչ Պոսպոլիտա։ Յան II Վասան դաշնակցում էր Լեոպոլդ I Հաբսբուրգի հետ, որի զորքերը Ռեչ Պոսպոլիտայի տարածք մտան հարավ-արևմուտքից։ Սա դրդեց Դանիայի թագավոր Ֆրիդրիխ III-ին 1657 թվականի գարնանը Շվեդիա ներխուժել՝ փորձելով լուծել հին հաշիվները դանիա-շվեդական պատերազմից։ Բրանդենբուրգ-Պրուսիան դուրս եկավ Շվեդիայի հետ դաշինքից, երբ Վեհլայի և Բրումբերգի պայմանագրերով Լեհաստանի թագավորի կողմից լիակատար ինքնիշխանություն ստացավ։

Ֆրեդերիկ III-ի վարած պատերազմը Շվեդիայի դեմ Կառլ Գուստավ X-ին առիթ տվեց հրաժարվելու լեհ-լիտվական փակուղուց և փոխարենը պայքարել Դանիայի դեմ։ 1657/58-ի ձմռանը Կառլ Գուստավ X-ի բանակը, դեպի արևմուտք շարժվելով, 7 սառեցված նեղուցներով անցնելուց հետո, դանիական կղզիներում հանկարծակի հարձակվեց Ֆրեդերիկ III-ի զորքերի վրա և ստիպեց նրանց հանձնվել։ Ռոսքիլեի հաշտության պայմանագրով Դանիան ստիպված էր հանձնել դանիական բոլոր նահանգները, որոնք այժմ Հարավային Շվեդիայինն են։ Հակաշվեդական դաշնակիցները միաժամանակ չեզոքացրեցին տրանսիլվանական բանակը, և լեհական ուժերը ավերեցին շվեդական Պոմերանիան։

1658 թվականին Կառլ Գուստավ X-ը որոշեց, որ Շվեդիայի մնացած ամրոցները Ռեչ Պոսպոլիտային վերադարձնելու փոխարեն նա կհարձակվի Դանիայի վրա։ Այս անգամ Դանիան դիմակայեց հարձակմանը, և հակաշվեդական դաշնակիցները հետապնդեցին Կառլ Գուստավ X-ին դեպի Յուտլանդիա ու Շվեդական Պոմերանիա։ 1659 թվականի ամբողջ ընթացքում Շվեդիան պաշտպանում էր իր հենակետերը Դանիայում և Բալթիկայի հարավային ափին։ Քանի որ դաշնակիցները քիչ շահեր ունեին, խաղաղություն էր պահպանվում։ Երբ 1660 թվականի փետրվարին Կառլ Գուստավ X-ը վախճանվեց, նրա իրավահաջորդը հաշտություն կնքեց Ռեչ Պոսպոլիտայի հետ Օլիվայի պայմանագրով, Հաբսբուրգների և Բրանդենբուրգի հետ հաշտություն կնքվեց ապրիլին, իսկ մայիսին՝ Դանիայի հետ՝ Կոպենհագենի պայմանագրով։ Շվեդիան պահպանում էր Ռոսքիլեյի պայմանագրով ձեռք բերած իր առավելությունները, Պրուսիայի դքսությունը դարձավ ինքնիշխան պետություն։ Այլ կերպ ասած, կողմերը գլխավորապես վերադարձան «status quo ante bellum»-ին։ 1658 թվականին Շվեդիան արդեն հրադադար էր կնքել Ռուսաստանի հետ, ինչը վերջնականապես կարգավորվեց 1661 թվականի Կարդիսի պայմանագրով։

Միջազգային իրավիճակը և պատերազմի պատճառները խմբագրել

 
Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիր Վասան

1648 թվականին Վեստֆալիայի խաղաղության պայմանագրով ավարտվեց Երեսնամյա պատերազմը, որի ընթացքում Շվեդական կայսրությունը դարձավ եվրոպական խոշոր պետություններից մեկը։ Դանիա-շվեդական պատերազմում Շվեդիան պարտության մատնեց նախկին Բալթյան մեծ տերություն Դանիային։ 1617 թվականին կնքված Ստոլբովյան հաշտության պայմանագրով ավարտվել էր ռուս-շվեդական պատերազմը և Շվեդիայի ու Ռուսաստանի միջև խաղաղություն էր հաստատվել[5]։ Ռեչ Պոսպոլիտայի հետ Շվեդիան պատերազմի մեջ էր լեհ-շվեդական պատերազմից (1626-1629) ի վեր, որն ավարտվեց բազմիցս թարմացված զինադադարի շնորհիվով (Ալթմարկի, Շտուհմսդորֆի հաշտության պայմանագրեր)[6]։ 1651 թվականին Լյուբեկում Շվեդիայի և Լեհաստանի միջև խաղաղ բանակցությունները միջնորդելու համար անհաջող փորձ արվեց։

Մյուս կողմից, Ռեչ Պոսպոլիտան թագավոր Յան II Կազիմիր Վասանյի օրոք, սկսած 1648 թվականից, ճգնաժամ էր ապրում ինչպես հարավ-արևելքում կազակների առաջնորդ Խմելնեցկիի գլխավորած ապստամբության պատճառով, այնպես էլ ազնվականների ներքին վեճերի պատճառով, ներառյալ թագավոր և լիտվացի հետման Յանուշ Ռաձիվիլ ու չհամաձայնության չեկող սեյմիկներ միջև, որոնք 1652 թվականից ի վեր խոչընդոտում էին միմյանց կիառելու ազատ վետոյի (liberum veto) իրենց իրավունքները։ Այսպիսով Ռեչ Պոսպոլիտան չուներ բավարար պաշտպանություն[7]։

1654 թվականի հունվարին կազակական ապստամբության առաջնորդ հետման Բոգդան Խմելնեցկիի և Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի միջև, ով իր ձեռքի տակ ուներ արդիականացված և լավ զինված բանակ, կնքվեց Պերեյասլավյան հակալեհական դաշինքը[8]։ 1654 թվականին, երբ Կառլ Գուստավ X-ը կարողացավ իր զարմիկ Քրիստինային շվեդական գահին բարձրացնել, ռուսական զորքերը արդեն շարժվում էին դեպի անպաշտպան Ռեչ Պոսպոլիտայի տարածք և, կենտրոնանալով հյուսիս-արևելքում, մոտենում էին Բալթիկ ծովի՝ շվեդների հետաքրքրության շրջանկում գտնվող ափերին[9]։

 
Կառլ Գուստավ X-րդ
 
Հետման Լյուբոմիրսկի

Տեսնելով ռուսական կողմի հաջողությունները՝ Շվեդիան որոշեց միջամտել, ի թիվս այլ պատճառների՝ նշելով նաև այն, որ իբր ցանկանում է պաշտպանել է Լեհաստանի բողոքական բնակչությանը։ Սերտ կապեր ունենալով Տրանսիլվանիայի արքայազնի հետ՝ Շվեդիան մտադրություն ուներ պարտության մատնելու կաթոլիկ Լեհաստանին։ Կազակական հետմանությանը, որը լեհական կառավարության դեմ էր դուրս եկել, Շվեդիան խոստացավ ռազմական աջակցություն ցույց տալ ռուսների հետ իրենց դաշնակցությունը խզելու դեպքում[10]։ Բոգդան Խմելնեցկին արշավախումբ ուղարկեց Գալիցիա, որը շուտով հետ եկավ իր շարքերում եղած խժդժության պատճառով։ Հետմանությանի ղեկավարը առողջական վատ պայմանների պատճառով չկարողացավ մասնակցել գործողություններին։

Էքսպանսիոնիստական Շվեդական կայսրությունը, որի բանակը պահպանվում էր օկուպացված տարածքների եկամուտներով, գիտակցում էր, որ իր հիմնական հակառակորդ Ռուսաստանի վրա ուղղակի հարձակումը կարող է հանգեցնել դանիա-լեհ-ռուսական դաշինքի։ Շվեդիան չկարողացավ ձևավորել շվեդա-լեհական դաշինք, քանի որ լեհ-լիտվական ազնվականությունը հրաժարվում էր Շվեդիային տարածքային և քաղաքական զիջումներ անել[11][12]։Լյուբեկում 1655 փետրվարին տեղի ունեցող վերջնական բանակցությունները ավարտվեցին առանց արդյունքի[12]։ Այսպիսով, Շվեդիան նախընտրեց կանխարգելիչ գրոհ կատարել Ռեչ Պոսպոլիտայի վրա՝ իրեն դեռևս հասանելի տարածքները ռուսների առաջ գրավելու համար[13]։

Շվեդական արշավանքները Ռեչ Պոսպոլիտայի դեմ խմբագրել

 
Արվիդ Վիտենբերգ

Արևմուտքից՝ Շվեդական Պոմերանիայից շվեդական զորքերը մուտք են գործեցին Ռեչ Պոսպոլիտա, իսկ հյուսիսից` Լիվոնիա[12][14]։ Արևմտյան մասում գտնվող բանակը, որտեղ կար 13.650 տղամարդ և 72 հրետանի և ենթարկվում էին Արվիդ Վիտենբերգին, մուտք գործեցին Լեհաստան 1655 թվականի հուլիսի 21-ին, նրանց օգոստոսին միացավ ևս 12.700-ից[14] մինչև 15,000 հոգուց բաղկացած զորք[12]․ որի հրամանատարը Կառլ Գուստավ X-ն էր, հուլիսի 12-ին հյուսիսում գտնվող 7,200 հոգանոց զորքը, որը գտնվում էր Մագնուս դե լա Գարդիեի հրամանատարության տակ, արդեն գրավել էր Դաուգավպիլսը[14]։

Արևմտյան ճակատում Վիտենբերգի դեմ էր դուրս եկել լեհական 13 000-անոց աշխարհազորը և լրացուցիչ 1400-անոց գյուղացցիներից կազմված հետևակը։ Տեղեկացված լինելով շվեդական բանակի ռազմական գերակայության մասին, Մեծ Լեհաստանի ազնվականները հուլիսի 25-ին Ուիսցեի մոտ հանձնվեցին Վիտենբերգին, իսկ Ուիսցեի ճակատամարտից հետո հավատարմության երդում տվեցին Շվեդիայի թագավորին։ Պոզնանում Վիտենբերգը կայազոր տեղակայեց[14]։

 
Արքայազն Յանուշ Ռաձիվիլ

Հյուսիսային ճակատում արքայազն Յանուշ Ռաձիվիլը Շվեդիայի հետ 1655 թվականի օգոստոսի 17-ին ստորագրեց Քեդաինի պայմանագիրը՝ Լիտվական մեծ իշխանությունը դնելով Շվեդիայի պաշտպանության տակ։ Թեև Ռաձիվիլը նախկինում բանակցություններ էր վարում Շվեդիայի հետ, Լեհաստանի թագավորի հետ վեճի ընթացքում Քեդաինի պայմանագրում մի կետ էր նախատեսել, որով Ռեչ Պոսպոլիտայի երկու հատվածները՝ Լեհաստանը և Լիտվան, կարիք չունեն միմյանց դեմ կռվելու[14]։ Վիրբալիսում Լիտվական բանակի մի մասը, այնուամենայնիվ, դեմ էր պայմանագրին՝լեհ-լիտվական հետման Պավել Յան Սապիեհաի գլխավորությամբ[15]։

Օգոստոսի 24-ին Կառլ Գուստավ X-ը միացավ Վիտենբերգի զորքերին։ Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիրը նույն ամսին հեռացավ Վարշավայից՝ արևմուտքում շվեդական բանակին դիմակայելու, բայց շվեդական առաջապահ ջոկատների հետ որոշ փոխհրաձգությունից հետո նահանջեց հարավ՝ դեպի Կրակով[14]։ Սեպտեմբերի 8-ին Կառլ Գուստավ X-ը գրավեց Վարշավան, այնուհետև շրջվեց դեպի հարավ՝ դիմակայելու նահանջող լեհ թագավորին։ Սեպտեմբերի 16-ին՝ Շառնուվի ճակատամարտու, որտեղ երկու թագավորները հանդիպեցին, և հոկտեմբերի 3-ին՝ Վոյնիչի ճակատամարտում Շվեդիայի հաղթանակ տարավ։ Յան II Կազիմիրը աքսորվեց Սիլեզիա, իսկ հոկտեմբերի 19-ին Կրակովը հանձնվեց Կառլ Գուստավ X-ին[16]։

Հոկտեմբեր 20-ին վավերացվեց Քեդաինիի երկրորդ պայմանագիրը։ Քեդաինիի միությունը համախմբեց Լիտվային և Շվեդիային, Ռաձիվիլը ընդունեց Կառլ Գուստավ X-ին որպես Լիտվայի Մեծ Դուքս[14]։ Հաջորդ օրերի ընթացքում լեհական բանակի մեծ մասը հանձնվեց Շվեդիային։ Հոկտեմբերի 26-ին Կրակովի մոտակայքում Կոնիեկպոլսկին 5385 տղամարդկանց հետ հանձնվեց, իսկ հոկտեմբերի 28-ին Հետման Ստանիսլավ Լյանցկորոնսկին և Հետման Ստանիսլավը Ռիվերա Պոտոցկին հանձնվեցին 10 000 տղամարդկանց հետ, իսկ Հոկտեմբերի 31-ի Նովի Դվուրեի ճակատամարտից հետո հանձնվեց Մազովիայի ջոկատը[16]։

Ռեչ Պոսպոլիտայի գրավումը և Բրանդենբուրգի միջամտությունը խմբագրել

 
Ռեչ Պոսպոլտայի՝ Շվեդիայի կողմից գրավված տարածքները (կապույտ) և Ռուսաստանի գրաված տարածքները (բաց կանաչ), «Ջրհեղեղը» (1655–1660)

Միևնույն ժամանակ, ռուսական և կազակական ուժերը գրավեցինՌեչ Պոսպոլիտայի արևելյան հատվածը մինչև Լուբլինը, և միայն Լվովը (Լվով, Լեմբերգ) մնաց լեհ-լիտվական վերահսկողության տակ[16]։ Հոկտեմբերի վերջին Կառլ Գուստավ X-ն 3000 շվեդական և 2000 լեհական զորքերով շարժվեց դեպի հյուսիս և Վիտենբերգից հեռացավ Կրակով՝ Շվեդիայի գրաված տարածքները վերահսկելու համար[17]։

Հյուսիսում Թագավորական Պրուսիայի ազնվականները նոյեմբերի 12-ի Ռինսկի պայմանագրով պաշտպանական դաշինք կնքեցին Բրանդենբուրգի Մարկգրավիատի հետ՝ թույլ տալով Բրանդենբուրգյան կայազորների տեղակայումը։ Գդանսկը, Թորնը և Էլբլոնգը չեն մասնակցել պայմանագրի կնքմանը[6][18], Թորնը և Էլբլոնգը հանձնվել են Շվեդիային։ 1656 թվականի հունվարի 17-ին Կյունիգսբերգի պայմանագրով Պրուսիայի Դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին անցավ Պրուսիայի Դքսությունը, որը նախկինում լեհական ֆեյդ էր։ Թագավորական Պրուսիայում գտնվող Բրանդենբուրգյան կայազորները դուրս բերվեցին, և երբ մարտին հանձնվեց Մարիենբուրգը (Մալբորք), Գդանսկը մնաց միակ քաղաքը, որը չէր գտնվում Շվեդիայի վերահսկողության տակ[18]։

Շվեդիայի հանկարծակի ներխուժումը լեհ-լիտվական տարածքներ և գրավումը Լեհաստանում հայտնի դարձավ որպես «(շվեդական) ջրհեղեղ»[19][20][21][22]։

Պարտիզանական շարժումը Ռեչ Պոսպոլիտայում խմբագրել

«Ջրհեղեղը»[19], բողոքական շվեդների և կաթոլիկ լեհերի միջև կրոնական տարբերությունները[15][19], որոնք պատճառ էին դառնում կաթոլիկ հոգևորականների և վանականների սպանությունների համար, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցիների և վանքերի թալանը հիմք հանդիսացան Շվեդիայի գրաված տարածքներում պարտիզանական շարժումների ձևավորման համար։ 1650 թվականի հոկտեմբերին պարտիզանական ուժերը հարձակվեցին Կոսցյանում գտնվող շվեդակն փոքր կայազորի վրա և սպանեցին Շվեդիայի թագավորի փեսային՝ Ֆրիդրիխ Հեսսեին։ Չեստոխովայում գտնվող Յասնա Գուրա վանքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում վանականները պարտիզանական ուժերի հետ միասին 1655 թվականի նոյեմբերից մինչև 1656 թվականի հունվարը հաջողությամբ դիմադրեցին շվեդական պաշարմանը[15]։ Նոյեմբերի 20-ին Օպոլեի մանիֆեստը կոչ էր անում հասարակությանը դիմադրություն ցույց տալ և պահանջում էր Յան II Կազիմիրի վերադարձը[18], իսկ դեկտեմբերին գյուղացիական ուժերը գրավեցին Նովի Սոնչը[15]։ Դեկտեմբերի 29-ին ստեղծվեց պարտիզանական Տիշովեցյան կոնֆեդերացիան՝ Լանկորոնսկու և Պոտոցկիի մասնակցությամբ, իսկ 1656 թվականի հունվարի 1-ին Յան II Կազիմիրը վերադարձավ աքսորից։ Ավելի ուշ հունվարին միացավ Ստեֆան Ցզարնեցկին, և մինչև փետրվարը լեհ զինվորների մեծ մասը, որոնք 1655 թվականի հոկտեմբերից սկսած շվեդական ծառայության մեջ էին, միացան կոնֆեդերացիայի կազմին[18]։

1656 թվականի փետրվարին Կառլ Գուստավ X-ը հետապնդելով Ցզարնեցկուն Գոլոմբի ճակատամարտում նրան պարտության մատնեց[17]։ Այնուհետև մտադրվեց գրավել Լվովը, բայց նրա առաջխաղացումը կասեցվեց Զամոշչի ճակատամարտում, երբ նա գրեթե ամբողջովին շրջապատված էր Սապեհայի և Ցզարնեցկու լեհ-լիտվական բանակով և փախուստի դիմեց ապրիլի 5-ին և 6-ին՝ Սանդոմիերզի ճակատամարտում։ Ապրիլի 7-ին Ֆրիդրիխ Բադենի՝ Շվեդիային օգնության եկած ջոկատը ոչնչացվեց Ցզարնեցկու կողմից Վակայի ճակատամարտում[23]։ Նույն ամսվա ընթացքում Յան II Կազիմիրը Լվովում խոստացավ վերացնել գյուղացիների վրա դրված ծանր հարկերը[18]։

Բրանդենբուրգ-Շվեդիա դաշինքը և ռուս-շվեդական պատերազմը խմբագրել

 
Մագնուս դե լա գարդիե
 
Ալեքսեյ Միխայլովիչ

1656 թվականի հունիսի 25-ին, Կառլ Գուստավ X-ը դաշինք կնքեց Բրանդենբուրգի հետ. Մարիենբուրգի պայմանագրով ռազմական օգնության դիմաց Մեծ Լեհաստանը շնորհվեց Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին։ Ֆրիդրիխը Մեծ Լեհաստանում այլևս շվեդական վասալ չէր, սակայն շարունակում էր շվեդական վասալ լինել Պրուսիայի Դքսությունում[19][23]։ Մեծ Լեհաստանում բրանդենբուրգյան կայազորները փոխարինեցին շվեդներին, որոնք գնացին հզորացնելու Կառլ Գուստավ X-ի բանակը[24]։ Հունիսի 29-ին Յան II Կազիմիրը 28.500-անոց կանոնավոր և 18,000-20,000 ազնվականներից կազմված զորքով հարձակվեց Վարշավայի վրա[23]։

Արդեն 1656 թվականի մայիսին ցար Ալեքսեյ Միխայլովիչը պատերազմ հայտարարեց Շվեդիային՝ օգտվելով այն հանգամանքից, որ Կառլ Գուստավ X-ը գտնվում էր Լեհաստանում, իսկ Լիվոնիան, Էստոնիան և Ինգրիան պաշտպանում էր միայն Լիվոնիայի բանակը՝ 2200 հետևակ և 400 դրագուն։ Ալեքսիսը 35000-անոց զորքով հուլիսին ներխուժեց Լիվոնիա և գրավեց Դաուգավպիլսը[25]։

 
վարշավայի ճակատամարտում Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ X-ը թաթարների հետ կռվի պահին

Հուլիսի վերջին Գդանսկում ավելացվեց հոլանդական կայազորի քանակը, իսկ Դանիայի ու Հոլանդիայի միացյալ նավատորմը ճեղքեց Կառլ Գուստավ X-ի ծովային շրջափակումը[26]։ Հուլիսի 28-30-ը բրենդենբուրգյան-շվեդական միացյալ բանակը կարողացավ Վարշավայի ճակատամարտում հաղթել լեհ-լիտվական բանակին` ստիպելով Յան II Կազիմիրին նահանջել Լյուբլին[19][26]։ : Օգոստոսին Ալեքսեյ Միխայլովիչի զորքը գրավեց Լիվոնյան Կոկնեսեն, պաշարեց Ռիգան և Դորպատը (Տարտու) և արշավեց Էստոնիայի, Ինգրիայի և Պրիոզերսկի վրա[27]։

Հոկտեմբերի 4-ին նախքան Թագավորական Պրուսիա մեկնելը Յան II Կազիմիրը ներխուժեց Մեծ Լեհաստանի Լենչիցա քաղաքը[28], իսկ հոկտեմբերի 8-ին Պրուսիայի դքսությունում Վինսենթ Գոնսևսկին 12,000-13,000 լիտվացի և Ղրիմի թաթարական հեծելազորներով Պրոստկիի ճակատամարտում հաղթեց բրանդենբուրգյան-շվեդական ուժերին[29]։ Այնուհետև ավերեց Պրուսիայի դքսությունը՝ այրելով 13 քաղաք և 250 գյուղ։ Այս արշավը մտավ բանահյուսության մեջ մեծ զոհերի և Ղրիմ արտաքսված գերեվարվածների մեծ քանակի պատճառով[28]։

Հոկտեմբերի 22-ին Ֆիլիպուվի ճակատամարտում Գոնսևսկին ջախջախվեց շվեդական ուժերի կողմից և շրջվեց դեպի Լիտվա[28]։ Հոկտեմբերի 22-ին պաշարված Դորպատը հանձնվեց Ալեքսեյ Միխայլովիչին, իսկ ռուսական զորքերի կողմից Ռիգայի պաշարումը վերացվեց[27]։ Միևնույն ժամանակ, Յան II Կազիմիրը վերցրեց Թագավորական Պրուսիայի Բրոմբերգը (Բիդգոշչ) և Ունտերվելլենբորնը, և 1656 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1657 թվականի փետրվարը մնաց Դանցիգում, որտեղ Հոլանդիայի միջամտության պատճառով շվեդական պաշարումը պետք է վերացվեր, Էլբլոնգում Կառլ Գուստավ X-ի զբաղեցրածտարածքից ընդամենը 55 կիլոմետր հեռավորության վրա[28]։

Շվեդիա-Բրանդենբուրգ-Տրանսիլվանիա-Ռումինիա դաշինքը և հրադադարը Ռուսաստանի հետ խմբագրել

 
Գեորգ II Ռակոցի

Նոյեմբերի 20-ին կնքված Լաբիաուի պայմանագրով պատերազմին ակտիվ մասնակցություն ցույց տալու համար Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ X-ը Բրենդենբուրգի Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին Պրուսիայի դքսությունում լիակատար ինքնիշխանություն տվեց[28][30]։ Դեկտեմբերի 6-ին կնքված Ռադնոտի պայմանագրով Կառլ Գուստավ X-ը պատերազմին մասնակցության դիմաց խոստացավ ընդունել Տրանսիլվանիայի Գեորգ II Ռակոցին որպես Լեհաստանի թագավոր և Լիտվայի Մեծ իշխան[28]։ Ռակոցին պատերազմ մտավ 1657 թվականի հունվարինց[28][30], Ռեչ Պոսպոլիտան անցնելով 25000 տրանսիլվանիա-մոլդովա-վալախյան և 20,000-անոց կազակական բանակով, որը ճեղքեց Կրակովի լեհական պաշարումը, մինչ կհանդիպեին Կառլ Գուստավ X-ին, որը գլխավորել էր շվեդ-բրենդենբուրգյան բանակը դեպի հարավ։ Հաջորդ ամիս շվեդական-բրանդենբուրգ-տրանսիլվանա-ռումինա-կազակական ուժերը «կատու և մուկ էին խաղում» լեհ-լիտվական ուժերի հետ`շարժվելով ամբողջ տարածքով առանց լուրջ բախումների, բացառությամբ մայիսին Կառլ Գուստավ X-ի կողմից Բրեստի գրավմանը, և հունիսի 17-ին Ռակոցիի և Գուստավ Օտտո Ստենբոկի կողմից Վարշավայի ավերումը[28]։

Կազակների մեջ ներքին հակամարտությունների պատճառով գործնականում կազակական հետմանությունը չէր մասնակցում այդ պատերազմին։ Նախորդ արշավներից հոգնած ցար Ալեքսեյ Միխայլովիչը, ի վերջո, ընդունում է Ռեչ Պոսպոլիտայի առաջարկած Վիլնայի զինադադարը, Բոհդան Խմելնիցկիից խնդրում է խզել կապերը Շվեդիայի հետ, և 1657 թվականին շվեդական բանակի դեմ որևէ պատերազմի չմասնակցեց։ Հունիսի 18-ին Վալկի ճակատամարտում շվեդական ուժերը ջախջախեցին 8000 հոգանոց ռուսական բանակը։ 1658 թվականի սկզբին Շվեդիան և Ռուսաստանը բանակցություններ էին վարում զինադադարի կնքման համար[27]։ Արդյունքում կնքվեցին Վալիեսարի պայմանագիրը (1658) և Կարդիսի պայմանագիրը (1661)։ Մինչդեռ ռուսական պատերազմը Լեհաստանի և Լիտվայի դեմ վերսկսվեց 1658 թվականին[31]։

Ավստրիա-Բրանդենբուրգ-Լեհաստան դաշինքը և դանիական արշավանքերը Շվեդիայի դեմ խմբագրել

 
Վելաու-Բրոմբերգ պայմանագրով տարախքային փոփոխությունները՝ համեմատած նախապատերազմյան շրջանի հետ (1654), Կյունիգսբերգի (1656 թ․ հունվար) Լաբիաուի պայմանագրերը (1656 թ․ նոյեմբեր)

Շվեդիայի նման, Յան II Կազիմիրը նույնպես դաշնակիցներ էր փնտրում՝ պատերազմի փակուղուց դուրս գալու համար։ 1656 թվականի դեկտեմբերի 1-ին նա դաշինք կնքեց Վիեննայում գտնվող Հաբսբուրգյան միապետության կայսր Ֆերդինանդ III-ի հետ[19][32], ըստ էության, Ֆերդինանդ III-ը հայտարարել էր խաղաղություն միջնորդելու, այլ ոչ թե ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին, որն ուժի մեջ չմտավ մինչև Ֆերդինանդի մահը՝ 1657 թվականի ապրիլի 2-ը։ Այնուամենայնիվ, մայիսի 27-ին պայմանագիրը թարմացվեց Ֆերդինանդի իրավահաջորդի Հաբսբուրգյան կայսր Լեոպոլդ I-ի կողմից[30][32], ով Վիեննայում համաձայնվեց Յան II Կազիմիրին տրամադրել 12,000-անոց զորք. Այս օգության դիմաց Լեոպոլդը անցան Կրակովը և Պոզենը։ Լսելով այդ մասին` Դանիայի թագավոր Ֆրիդրիխ III-ը անհապաղ պատերազմ հայտարարեց Շվեդիային, և հունիսին ավստրիական բանակը հարավից մտավ Ռեչ Պոսպոլիտա[32], անմիջապես կայունացնելով իրավիճակը հարավային Լեհաստանում[30], մինչ Դանիան հարձակվեց Շվեդիայի Բրեմեն - Վերդենի վրա, իսկ հուլիսին՝ Եմթլանդի և Վեստերգյոտլանդի վրա[32]։

Երբ Կառլ Գուստավ X-ը դուրս եկավ Ռեչ Պոսպոլիտայիցից և շարժվեց դեպի արևմուտք հակադանիական հակահարված հասցնելու, շվեդական-բրենդենբուրգյան-տրանսիլվանական դաշինքը բաժանվեց։ Տրանսիլվանիայի արքայազն Ռակոցին չկարողացավ դիմակայել ավստրիական և լեհ-լիտվական միավորված ուժերին առանց շվեդական աջակցության, իսկ Ուկրաինա հետապնդելուց հետո նրան շրջապատեցին և ստիպեցին զենքերը վայր դնել, իսկ մնացած տրանսիլվանական բանակը պարտվեց թաթարների կողմից[32]։

Բրանդենբուրգը փոխեց իր դիրքերը՝ լեհական Պրուսիայի նկատմամբ պահանջները հետ վերցնելու դիմաց՝ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին հայտարարելով ինքնիշխան դքսության դուքս՝ սեպտեմբերի 19-ի Վելաուի և նոյեմբերի 6-ի Բրոմբերգի պայմանագրերով[30][32]։ Բացի այդ, վերոհիշյալ պայմանագրերով Լաուենբուրգի և Բուտովի հողերը Բրանդենբուրգյան Պոմերանիայի սահմանին մնում էին Բրանդենբուրգին, իսկ Էրմելանդի եպիսկոպոսությունը վերադարձվում էր Լեհաստանին[30]։

Դանիա և Պոմերանիա խմբագրել

 
Դանիայի թագավոր Ֆրեդերիկ III-ը
 
Արշավանքը Մեծ Բելտի գետով

1657 թվականի հունիսին Դանիայի թագավոր Ֆրիդրիխ III-ի հարձակումը, որի նպատակն էր վերականգնել 1645 թվականին կորցրած տարածքները, Կառլ Գուստավ X-ին հնարավորություն տվեց հեռանալու լեհ-լիտվական անհաջող մարտադաշտից։ 9 950 հեծելազորով և 2800 հետևակովով նա անցավ Պոմերանիան և Մեկլենբուրգը։ Հոլշտեյնում շվեդական ուժերը բաժանվեցին, և Կառլ Գուստավ Վրանգելը շարժվեց դեպի արևմուտք՝ մաքրելու Բրեմեն-Վերդենը, իսկ Կառլ Գուստավ X-ը դեպի հյուսիս՝ Յուտլանդիան մաքրելու համար[32]։ Երբ այդ նպատակներն իրագործվեցին, Կառլ Գուստավ X-ը սեպտեմբերին տեղափոխվեց Շվեդիայի Վիսմար նավահանգիստ և Մունի ճակատամարտում ստանձնեց նավատորմի ղեկավարությունը[33]։

Միևնույն ժամանակ, լեհական զորքերը գեներալ Ստեֆան Ցզարնիեցկիի գլխավորությամբ ավերեցին հարավային շվեդական Պոմերանիան և ոչնչացրին ու թալանեցին Պասևալկ, Գարց (Օդեր) և Պենկուն[34]։ Հաբսբուրգի և Բրանդենբուրգի դաշնակիցները, սակայն, դժկամությամբ էին միանում Ցզարնիեցկուն, և հակառակ Յան II Կազիմիրի ցանկության՝ որոշեցին չսկսել պատերազմ Սրբազան Հռոմեական կայսրության դեմ՝ վախենալով նոր Երեսնամյա պատերազմից[33]։

1657/58-ի դաժան ձմեռը ստիպեց դանիա-նորվեգական նավատորմին մնալ նավահանգստում, քանի որ Դանիայի կղզիները մայրցամաքից բաժանող Մեծ և Փոքր Բելտերը սառել էին։ Հարավից Յուտլանդիա մտնելուց հետո 7000 վետերաններից բաղկացած շվեդական բանակը 1658-ի փետրվարի 9-ին ճեղքեց, անցավ Փոքր Բելտը և մի քանի օրվա ընթացքում գրավեց Ֆյուն կղզին, որից հետո՝ Լանգելանը, Լոլլանդը և Ֆալստերը։ Փետրվարի 25-ին շվեդական բանակը շարունակեց Մեծ Բելտով դեպի Զելանդիա, որտեղ գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Չնայած միայն 5000 հոգի կարողացավ անցնել գետի միջով, շվեդական հարձակումը բոլորովին անսպասելի էր։ Ֆրիդրիխ III-ը ստիպված հանձնվեց և 1658 թվականի փետրվարի 26-ին ստորագրեց Ռոսքիլեի հաշտության պայմանագիրը[33]:

Շվեդիան տարավ իր նշանավոր հաղթանակը, իսկ Դանիան կրեց իր ամենածանր պարտությունը[35]։ Դանիան ստիպված էր զիջել Սկոնեն, Հալանդը, Բլեքինգեն ու Բորնհոլմ կղզին։ 1645 թվականի Բրոմսեբրոյի պայմանագրով Հալանդը արդեն գտնվում էր Շվեդիայի հսկողության տակ, բայց այժմ դրանք անորոշ ժամանակով դարձան շվեդական տարածք։ Դանիան ստիպված էր Շվեդիային հանձնել նաև նորվեգական նահանգ Թրյոնդելագը։

Այնուամենայնիվ, Լեհաստանի շվեդական տիրապետության տակ գտնվող տարածքները կրճատվել էին, բացառությամբ Թագավորական Պրուսիայի որոշ քաղաքների՝ մասնավորապես ՝ Էլբլոնգը, Մարիենբուրգը և Թորնը։ Երբ Տրանսիլվանիան վնասազերծվեց և Բրանդենբուրգը հեռացավ, Կառլ Գուստավ X-ի դիրքը տարածաշրջանում թուլացել էր։ Նրա վրա հետագայում ռազմական ճնշում գործադրվեց, երբ ավստրո-լեհական բանակը 1658 թվականի հուլիսին պաշարեց Թորնը, և դիվանագիտական ճնշում, երբ Ֆրանսիան նրան հորդորեց բանակցություններ վարել[33]: Ֆրանսիան չէր ցանկանում ռազմական միջամտություն իրականացնել, իսկ Շվեդիան չէր կարող խախտել Վեստֆալյան հաշտության պայմանագիրը՝ հարձակվելով Սրբազան Հռոմեական Կայսրությունում գտնվող Հաբսբուրգյան և Բրանդենբուրգյան տիրույթների վրա։ Այսպիսով, Կառլ Գուստավ X-ը որոշեց կրկին հարձակվել Դանիայի վրա[36]։

 
Հարձակումը Կոպենհագենի վրա․ ( Ֆրեդերիկ Քրիստիան Լունդ,1887)

Երբ դանիացիները ձգձգեցին Ռոսքիլեի պայմանագրի որոշ դրույթների կատարումը` հետաձգելով վճարումները և չխոչընդոտելով արտասահմանյան նավատորմի մուտքը Բալթիկ ծով, իսկ 2000 դանիացի զինվորների կեսը, որոնք պայմանագրով պարտավոր էին անցնել շվեդական ծառայության, դասալիք դարձան, Շվեդիայի թագավորը օգոստոսի 16-ին դուրս եկավ Քիլից 10 000-անոց զորքով։ Չնայած բոլորը սպասում էին, որ նա կուղևորվի Թագավորական Պրուսիա, օգոստոսի 17-ին նա, հասնելով Զելանդիա, ուղևորվեց Կոպենհագեն[36], որը պաշտպանում էր 10 650 դանիացիներ և 2000 հոլանդացիներ։ Այս անգամ քաղաքը չհանձնվեց, և սկսվեց երկարատև պաշարումը։ Երբ շվեդական զորքերը սեպտեմբերին գրավեցին Կրոնբորգը, նրանք Էրեսունդի (Զունդ) երկու կողմերն էլ վերահսկում էին, սակայն նոյեմբերին հոլանդական նավատորմը կարողացավ ճակատամարտում ճեղքել Շվեդիայի՝ Կոպենհագենի ծովային շրջափակումը[37]։

Միևնույն ժամանակ, հակաշվեդական դաշինքը բանակ էր մտցրել Դանի՝ դիմակայելու Կառլ Գուստավ X-ին․ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի հրամանատարության տակ կար 14․500-անոց բրենդենբուրգերյան զորք, 10․600 ավստրիացիներ՝ Ռայմոնդո Մոնտեկուկոլիի և 4500 լեհեր՝ Ցզարնեցկու գլխավորությամբ։ 1659 թվականի հունվարին դաշնակից ուժերը կանգնած էին Ֆրեդերեսիայի, Կոլդինգի և Ալսի մոտ։ Կառլ Գուստավ X-ը որոշեց փետրվարի 21-ին և 22-ին վճռական հարձակում գործել Կոպենհագենի վրա, սակայն հետ շպրտվեց[37]։

Շվեդիայի պաշտպանությունը խմբագրել

1659 թվականի պատերազմը նշանավորվել է շվեդական ուժերի կողմից Բալթիկ ծովի հարավային ափին գտնվող իրենց հենակետերի հակառակորդների հարձակումներից պաշտպանությամբ։ 17,000 ավստրիացիներից և 13,000 բրանդեբուրգցիներից[37] կազմված զորքը գեներալ Ժան-Լուի Ռադյուի դե Սուշեի գլխավորությամբ ներխուժեցին շվեդական Պոմերանիա, այրեցին Գրիֆինո քաղաքը, գրավեցին Վոլին կղզին և Դոմբեն, պաշարեցին Շչեցին և Գրեյսվալդ քաղաքները, սակայն հաջողություններ չգրանցեցին, նոյեմբերի 9-ին կարողացան գրավել Դեմմին քաղաքը։ Գեներալ Մյուլլեր ֆոն դեր Լյունենը բրայդենբուրգյան իշխան, գեներալ-մայոր Պոլ Վիրցի հետ միասին հակագրոհելով ազատեցին Գրեյսվալդը։ Պոլ Վիրցը պաշարված Շչեցինից կարողացավ գրավել Կուրաուում գտնվող բրենդենբուրգյան զինամթերքի պահեստը և այն տեղափոխեց Շտրալզունդն[34]:

Գրավված և բռնակցված Դանիայի նահանգներում պարտիզանական շարժումները ճնշեցին շվեդական կայազորներին։ Ապստամբությունից հետո 1658 թվականի վերջին նորվեգացիները գրավեցին Տրոնդհեյմը։ Բորնհոլմի շվեդական կայազորը ստիպված հանձնվեց դանիացի ապստամբներին, հրամանատարը սպանվեց[38]։

Թագավորական Պրուսիայում (ժամանակակից Լեհաստանում ՝ Արևելյան Պոմերանիա), Թորն ընկել էր 1658 թվականի դեկտեմբերին արդեն հանձնվել էր, բայց Էլբինգն ու Մարիենվերդերը դիմակայեցին։ Նոյեմբերի 24-ին, Նիբորգի ճակատամարտում կրած պարտությունից հետո, Շվեդիան ստիպված էր հրաժարվել Ֆյունից և Լանգելանից։ 1660 թվականի հունվարին Շվեդիան կորցրեց Լիվոնիայի Միտավա ամրոցը[37]։

Միևնույն ժամանակ, հակաշվեդական դաշինքում Հաբսբուրգների և Լեհաստան-Լիտվայի միջև հակասություններ առաջացան, երբ Հաբսբուրգները ավելին էին պահանջում, սակայն ցույց չէին տալիս այն ջանքերը, որը սպասում էր Լեհաստան-Լիտվան։ Ռուս-լեհական պատերազմի ընթացքում լեհ-լիտվական ուժերի մեծ մասը գտնվում էր Ուկրաինայում։ Անգլիան, Ֆրանսիան և Հոլանդիայի Հանրապետությունը պայմանավորվել էին Հաագայի Առաջին համաժողովում ստորագրահավաքի վերաբերյալ՝ Շվեդիային հորդորելով խաղաղություն հաստատել Դանիայի հետ Ռոսքիլեի պայմանագրի կետերի համաձայն, իսկ Ֆրանսիայի միջնորդությամբ տեղի ունեցող խաղաղ բանակցությունները շարունակվում էին ամբողջ 1659 թվականին[37]։

Նոր Շվեդիա խմբագրել

Նոր Շվեդիայում 1654 թվականի մայիսին, հոլանդական Ֆորտ Կազիմիրը գրավվեց Նոր Շվեդիայի գաղութի (նահանգապետ Յոհան Ռիզինգի) զինվորների կողմից։ Այն վերանվանվեց Ֆորտ Տրինիտի (շվեդերեն՝ Trefaldigheten): Շվեդիան Երկրորդ Հյուսիսային պատերազմը նախաձեռնելուց՝ Ռեչ Պոսպոլիտայի վրա հարձակվելուց անմիջապես հետո, հոլանդացիները առավելությունից օգտվելով և նավերի զինված էսկադրիլիայով գեներալ Պիտեր Ստույվեսանտի գլխավորությամբ գրավեցին Նոր Շվեդիան։ 1655 թվականի ամռանը հոլանդացիները բանակ տեղափոխեցին Դելավեր գետի մոտ և հեշտությամբ գրավեցին Ֆորտ Տրինիտին և Ֆորտ Քրիստինան։ 1655 թվականի սեպտեմբերի 15-ին շվեդական բնակավայրը ընդգրկվեց հոլանդական Նոր Նիդեռլանդներում։ Սկզբում շվեդ և ֆիննական վերաբնակիչները շարունակում էին օգտվել տեղական ինքնավարությունից։ Նրանք ունեին իրենց զինուժ, կրոնը, դատարանը և տարածքները[39]։

Խաղաղություն խմբագրել

 
Ռոսքիլեի պայմանագրով Շվեդիայի տարածքային ձեռքբերումները (կանաչ), Կոպենհագենի պայմանագիրը (1660) (բաց կանաչ).

Կառլ Գուստավ X-ը 1660 թվականի սկզբին հիվանդացավ և այդ տարվա փետրվարի 23-ին մահացավ։ Նրա մահով խաղաղության հիմնական խոչընդոտներից մեկը վերացավ, և ապրիլի 23-ին ստորագրվեց Օլիվայի պայմանագիրը։ Շվեդիան որպես ինքնիշխան ընդունվեց Շվեդական Լիվոնիայում, Բրանդենբուրգը՝ Պրուսիայի դքսությունում, և Յան II Կազիմիրը այլևս հավակնություններ չուներ շվեդական գահին նկատմամբ, չնայած կարող էր ցմահ պահպանել այդ տիտղոսը։ Գրավված բոլոր տարածքները վերականգնվեցին իրենց նախապատերազմական վիճակվով[31]։

Այնուամենայնիվ, Դանիան իր վերջին հաջողություններից հետո ականատես լինելով Շվեդիայի թուլացմանը այնքան էլ հետաքրքրված չէր խաղաղությամբ։ Նիդեռլանդները դադարեցրին իրենց շրջափակումը, բայց շուտով կրկին շարունակեց աջակցել նրանց։ Ֆրանսիան և Անգլիան միջամտեցին Շվեդիայի համար, և իրավիճակը կրկին սրվեց։ Դանիացի պետական գործիչ Հանիբալ Սեհեստեդը սկսեց բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ առանց օտարերկրյա տերությունների անմիջական ներգրավման։ Հակամարտությունը լուծվեց Կոպենհագենի պայմանագրով (1660)։ Շվեդիան Բորնհոլմը և Թրյոնդելագը վերադարձրեց Դանիային[31]։ 1660 թվականի պայմանագրով Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի միջև հաստատվեցին քաղաքական սահմաններ, որոնք մինչ օրս էլ պահպանվել են։ Պայմանագիրը ապահովել է շվեդական գերիշխանությունը Բալթիկ ծովում (dominium maris baltici)։

Ռուսաստանը, որը դեռ պատերազմի մեջ էր Լեհաստանի հետ (1654–1667), Շվեդիայի հետ իր հակասությունները լուծեց Կարդիսի պայմանագրով, որով Շվեդիան վերականգնեց Ռուսաստանի կողմից գրավված շվեդական տարածքները[31]։

Հաշտության պայմանագրեր խմբագրել

  • Կյունիգսբերգի պայմանագիր - Շվեդիա և Բրանդենբուրգ-Պրուսիա (1656 թ․, փոխարինեց Բրոմբերգը և Օլիվան)
  • Բրոմբերգի պայմանագիր - Բրանդենբուրգ-Պրուսիա և Լեհաստան-Լիտվա
  • Ռոսքիլեի հաշտության պայմանագիր - Շվեդիա և Դանիա (1658թ․, որին փոխարինեց Կոպենհագենը)
  • Օլիվայի պայմանագիր - Շվեդիա և Բրանդենբուրգ-Պրուսիա, Ավստրիա և Լեհաստան-Լիտվա (1660թ․)
  • Կոպենհագենի պայմանագիր - Շվեդիա և Դանիա (1660թ․)
  • Կարդիսի պայմանագիր - Շվեդիա և Ռուսաստան (1661թ․)

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hrushevsky (2003), pp. 327ff.
  2. Claes-Göran Isacson, Karl X Gustavs Krig (2002) Lund, Historiska Media. Page 265. 91-89442-57-1
  3. 3,0 3,1 Frost (2000), p.13
  4. Lloyd (1970), pp. 172,176
  5. Anisimov (1993), p.52
  6. 6,0 6,1 Press (1991), p.401
  7. Frost (2000), p.163
  8. Frost (2000), p.164
  9. Frost (2000), p.166
  10. Hrushevsky (2003), p. 327
  11. Frost (2000), pp.166-167
  12. 12,0 12,1 12,2 12,3 Oakley (1992), p.85
  13. Frost (2000), p.167
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Frost (2000), p.168
  15. 15,0 15,1 15,2 15,3 Frost (2000), p.170
  16. 16,0 16,1 16,2 Frost (2000), p.169
  17. 17,0 17,1 Frost (2000), p.172
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Frost (2000), p.171
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Press (1991), p.402
  20. Frost (2004), p.3
  21. Oakley (1992), p.94
  22. Kozicki & Wróbel (eds.) (1996), p.107
  23. 23,0 23,1 23,2 Frost (2000), p.173
  24. Frost (2000), p.174
  25. Frost (2000), p.176
  26. 26,0 26,1 Frost (2000), p.175
  27. 27,0 27,1 27,2 Frost (2000), p.177
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 28,7 Frost (2000), p.178
  29. Frost (2000), pp.177-178
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 Press (1991), p.403
  31. 31,0 31,1 31,2 31,3 Frost (2000), p.183
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 Frost (2000), p.179
  33. 33,0 33,1 33,2 33,3 Frost (2000), p. 180
  34. 34,0 34,1 Buchholz (1999), pp.273ff
  35. Roskildefreden (1658)
  36. 36,0 36,1 Frost (2000), p. 181
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Frost (2000), p. 182
  38. Lockhart (2007), p.238
  39. Upland Court (West Jersey History Project)

Գրականություն խմբագրել

  • Anisimov, Evgeniĭ Viktorovich (1993). John Alexander (ed.). The reforms of Peter the Great: progress through coercion in Russia. The New Russian history. New York: Sharpe. ISBN 1-56324-048-3.
  • Buchholz, Werner, ed. (1999). Pommern (German). Siedler. ISBN 3-88680-780-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Frost, Robert I (2004). After the Deluge. Poland–Lithuania and the Second Northern War, 1655–1660. Cambridge Studies in Early Modern History. Cambridge University Press. ISBN 0-521-54402-5.
  • Hrushevskyi, Mykhailo (2003). «Between Moscow and Sweden». Illustrated History of Ukraine (Russian). Donetsk: BAO. ISBN 966-548-571-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Frost, Robert I (2000). The Northern Wars. War, State and Society in Northeastern Europe 1558-1721. Longman. ISBN 978-0-582-06429-4.
  • Kotljarchuk, Andrej (2006). In the Shadows of Poland and Russia: The Grand Duchy of Lithuania and Sweden in the European Crisis of the mid-17th century. Södertörns högskola. ISBN 91-89315-63-4.
  • Moote, Alanson Lloyd (1970). The seventeenth century; Europe in ferment. Heath.
  • Kozicki, Richard; Wróbel, Piotr, eds. (1996). Historical dictionary of Poland, 966-1945. Greenwood Publishing Group. ISBN 0-313-26007-9.
  • Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513-1660. The rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. ISBN 0-19-927121-6.
  • Oakley, Steward (1992). War and peace in the Baltic, 1560-1790. War in Context. Abingdon - New York: Routledge. ISBN 0-415-02472-2.
  • Press, Volker (1991). Kriege und Krisen. Deutschland 1600-1715. Neue deutsche Geschichte (German). Vol. 5. Munich: Beck. ISBN 3-406-30817-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)