Հնդկական օվկիանոս, մակերեսով և խորությամբ Երկրագնդի երրորդ օվկիանոսը, որը կազմում է երկրի ջրային մակերևույթի 20 %-ը։ Ունի 76․174 միլիոն կմ² մակերես, 282․65 միլիոն կմ³ ջրային ծավալ[3]։ Ամենախորը կետը գտնվում է Զոնդյան փողրակում (7729 մ)[4]։

Picto infobox map.png
Հնդկական օվկիանոս

'
Կոորդինատներ
Ընդհանուր մակերեսը 76,174 մլն․[1] կմ²
Ծավալը 282,65 մլն․[2] կմ³
Ամենամեծ խորությունը 7729 մ
Միջին խորությունը 3711 մ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Օվկիանոսը հյուսիսում ողողում է Ասիայի, արևմուտքում՝ Աֆրիկայի, արևելքում՝ Ավստրիալիայի ափերը, հարավում սահմանակից է Անտարկտիդային։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է միջօրեականի հյուսիսային լայնության 20°-ով, Խաղաղ օվկիանոսի հետ սահմանն անցնում է՝ 146°55՝ հյուսիսային լայնության միջօրեականով։ Ամենահյուսիսային կետը Հնդկական օվկիանոսում գտնվում է մոտավորապես հյուսիսային լայնության 30°-ի վրա՝ Պարսից ծոցում։ Հնդկական օվկիանոսի երկարությունը մոտավորապես կազմում է 10000 կմ Ավստրալիայի և Աֆրիկայի հարավային կետերի միջև։

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

Հին հույներն օվկիանոսի իրենց հայտնի արևմտյան մասի հարակից ծովերը և ծովածոցերը անվանում էին Էրիթրեական ծով (հին հունարեն՝ Ἐρυθρά θάλασσα՝ կարմիր, իսկ հին ռուսական աղբյուրներում՝ «Կարմիր ծով»)։ Աստիճանաբար այդպես սկսեցին կոչել միայն մոտակա ծովը, իսկ օվկիանոսը սկսեց կոչվել տվյալ ժամանակահատվածում առավել հարուստ և հայտնի երկրի՝ Հնդկաստանի անունով։ Մ․թ․ա․ 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին այն անվանում է «Հնդկական պելագոս»(հին հունարեն՝ Ἰνδικόν πέλαγος), ինչը բառացի թարգմանած նշանակում է «Հնդկական ծով»։ Արաբական հին աղբյուրներում օվկիանոսը հայտնի է «Բար ալ Հինդ» (ժամանակակից արաբ․՝ المحيط الهندي‎‎՝ аль-му̣хӣ̣т аль-hиндий)՝ «Հնդկական օվկիանոս» անունով։ 16-րդ դարից սկսած հաստատվեց դեռևս 1-ին դարում հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի կողմից շրջանառության մեջ դրված «Ակեանուս Ինդիկուս» (լատ.՝ Oceanus Indicus) անվանումը, ինչը նշանակում է Հնդկական օվկիանոս[5]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրԽմբագրել

Օվկիանոսի հիմնական կազմաբանական բնութագիր
(ըստ «Ատլաս Օկեանա» հանդեսի, 1980թ․[2]
Օվկիանոսներ Ջրային
մակերես
մլն․կմ²
Ծավալ
մլն․կմ³
Միջին
խորություն,
մ
Առավելագույն
խորություն,
մ
Ատլանտյան 91,66 329,66 3597 Պուերտո Ռիկո փողրակ (8742)
Հնդկական 76,17 282,65 3711 Զոնդյան փողրակ (7209)
Հյուսիսային սառուցյալ 14,75 18,07 1225 Գրենլանդական ծով (5527)
Խաղաղ 178,68 710,36 3976 Մարիանյան իջվածք (11022)
Համաշխարհային 361,26 1340,74 3711 11 022

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Հնդկական օվկիանոսը տեղակայված է հյուսիսային արևադարձից հարավ` Եվրասիայի հյուսիսում, Աֆրիկայի արևմուտքում, Ավստրիալիայի արևելքում և Անտարկտիդայի հարավում[6]։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է Ագուլհասի հրվանդանի միջօրեականով (արևելյան երկայնության 20°-ից մինչև Անտարկտիդայի ափեր (Մոդ թագուհու երկիրԽաղաղ օվկիանոսի հետ սահմանն անցնում է հետևյալ գծով՝ Ավստրիալիայից հարավ մինչև Բասսի նեղուցի արևելյան սահմանը, Թասմանիա կղզիներ, այնուհետև 146°55′ արևելյան երկայնության միջօրեականով մինչև Անտարկտիդա, Ավստրիալիայի հյուսիսում Անդամանյան ծովի և Մալակկայի նեղուցի միջով։ Այնուհետև Սումատրա կղզու, Զոնդյան նեղուցի հարավարևմտյան ափերով, Ճավա կղզու հարավային ափով, Բալի և Սավուի ծովերի հարավային սահմանով, Արաֆուրյան ծովի հյուսիսային սահմանով, Նոր Գվինեայի հարավարևմտյան ափերով և Տոռեսի նեղուցի արևմտյան սահմանով[7]։ Երբեմն օվկիանոսի հարավային հատվածը, որն անցնում է հարավային լայնությունից 35°-ից հյուսիս (ըստ ջրի և մթնոլորտի շրջապտույտի բնութագրիչների) մինչև հարավային լայնության 60° (ըստ ընդերքի ռելիեֆի բնութագրիչների), վերագրում են Հարավային օվկիանոսին։

Ծովեր, ծոցեր և կղզիներԽմբագրել

Հնդկական օվկիանոսի ծովերի, ծոցերի և նեղուցների մակերեսը կազմում է 11,68 միլիոն կմ² (օվկիանոսի ընդհանուր մակերեսի շուրջ 15%-ը), իսկ ծավալը՝ 26,84 միլիոն կմ³ (օվկիանոսի ընդհանուր ծավալի շուրջ 9,5%-ը)։ Օվկիանոսի առափնյա հատվածում գտնվող ծովերն ու ծոցերը, համաձայն ժամացույցի սլաքի, հետևյալ հերթականությամբ են՝ Կարմիր ծով, Արաբական ծով (Ադենի ծոց, Օմանի ծոց, Պարսից ծոց), Լակկադիվյան ծով, Բենգալյան ծոց, Անդամանյան ծով, Թիմորյան ծով, Արաֆուրյան ծով (Կարպենտարիա ծոց), Մեծ Ավստրալիական ծոց, Մոուսոնի ծով, Դևիսի ծով, Համագործակցության ծով, Տիեզերագնացների ծով (վերջին չորս ծովերն երբեմն վերագրում են Հարավային օվկիանոսին)[2]։

Որոշ կղզիներ, ինչպիսիք են Մադագասկարը, Սոքոթրան, Մալդիվները, հանդիսանում են հին մայրցամաքների հատվածներ։ Մյուսները, ինչպիսիք են Անդամանյան, Նիկոբարյան կամ Ծննդյան կղզիները, ունեն հրաբխային ծագում։ Հնդկական ծովի խոշորագույն կղզին Մադագասկարն է, որն ունի 590․000 կմ²։ Օվկիանոսի խոշորագույն կղզիներն ու կղզեխմբերն են՝ Թասմանիան, Շրի Լանկան, Կերգելենը, Անդամանյանը, Մելվիլլը, Մասկարենյան (Ռեյունյոն, Մավրիկյան), Կենգուրու, Նիաս, Մենտավայ (Սիբերուտ), Սոքոթրան, Գրութ Այլենդը, Կոմորյան կղզիները, Թիվիի կղզիները (Բատերստը), Զանզիբարը, Սիմեուլեն, Ֆյուրնեուքսյանը (Ֆլինդերսը), Նիկոբարյանը, Քեշիմ, Քինգ, Բահրեյնը, Սեյշելյան, Մալդիվները, Չագոսը[2]։

Ֆլինդերս կղզի Օվկիանոսը Տանզանիայի ափերից Մայրամուտը Ավստրալիայի լողափում Ազգային պարկ Ուջունգ Կուլոն, Ինդոնեզիա

Օվկիանոսի առաջացման և ձևավորման պատմությունԽմբագրել

Վաղ յուրայի ժամանակաշրջանում Գոնդվանա գերմեծ մայրցամաքը սկսեց տրոհվել։ Դրա հետևանքով առաջանում է Աֆրիկան՝ Արաբական պլատֆորմի հետ, Հնդկական պլատֆորմը և Անտարկտիդան Ավստրալիայի հետ։ Գործընթացը ավարտվեց Յուրյան և կավճե ժամանակաշրջանների սահմանագծում (140-ից 130 միլլիոն տարի առաջ), և սկսվեց ձևավորվել ներկայիս Հնդկական օվկիանոսի երտասարդ իջվածքը։ Կավճի ժամանակաշրջանում օվկիանոսի հատակը մեծանում էր Հնկական պլատֆորմի դեպի հյուսիս տեղաշարժման և Խաղաղ ու Թետիս օվկիանոսների մակերեսների փոքրացման հետևանքով։ Այդ նույն ժամանակ ձևավորման հետևանքով առաջացան նոր խութային գոտիներ՝ Արաբական պլատֆորմը պոկվեց Աֆրիկականից և առաջացավ Կարմիր ծովը ու Ադենի ծոցը։ Կայնոզոյի դարաշրջանի սկզբում Հնդկական օվկիանոսի ընդլայնումը Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ դադարեց, բայց շարունակվեց Թետիս օվկիանոսի ուղղությամբ։ Էոցենի վերջում և Օլիգոցենի սկզբում տեղի է ունեցել Հնդկական և Ասիական մայրցամաքների բախում[8].:

Ներկայումս սալերի տեկտոնական շարժումները շարունակվում են։ Այդ շարժումների առանցքն են հանդիսանում Աֆրիկա-Անտարկտիդական լեռնաշղթայի, Կենտրոնական Հնդկական լեռնաշղթայի և Ավստրալա-Անտարկտիդական բարձրացումի միջին օվկիանոսային խութային գոտիները։ Ավստրալիական սալը շարունակում է շարժումը դեպի հյուսիս տարեկան 5-ից 7 սմ արագությամն։ Այդ նույն ուղղությամբ տարեկան 3-ից 6 սմ արագությամբ շարունակում է շարժվել Հնդկական սալը։ Արաբական սալը շարժվում է հյուսիսարևելք տարեկան 1-ից 3 սմ արագությամբ։ Աֆրիկական սալից շարունակում է առանձնանալ Սոմալիական սալը Արևելաաֆրիկական խութային գոտիով, որը շարժվում է տարեկան 1-ից 2 սմ արագությամբ հյուսիսարևելյան ուղղությամբ[9]։ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հնդկական օվկիանոսում Սիմյոլուե կղզու մոտ, որը գտնվում է Սումատրա կղզու (Ինդոնեզիա) հյուսիսարևմտյան ափին, տեղի ունեցավ մինչև 9,3 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի պատճառ էր հանդիսացել սուբդուկցիայի գոտուց 15 մետր հեռավորության վրա ցամաքային կևեղի մոտավորապես 1200 մետր (մի քանի այլ հաշվարկներով 1600 մետր) տեղաշարժը, որի հետևանքով Հինդուստանյան սալը տեղաշարժվեց դեպի Բիրմայան սալի տակ։ Երկրաշարժը առաջացրեց ցունամի, որը բերեց ահռելի ավերածություններ և մեծ թվով զոհեր (մինչև 300 000 մարդ)[10]։

Երկրաբանական կառուցվածքը և հատակի ռելիեֆըԽմբագրել

Միջինօվկիանոսային լեռնաշղթաներԽմբագրել

Միջինօվկիանոսային լեռնաշղթաները Հնկական օվկիանոսի հատակը բաժանում են երեք հատվածի՝ Աֆրիկական, Հնդկա-Ավստրալիական և Անտարկտիկական։ Առանձնանում են հինգ միջինօվկիանոսային լեռնաշղթաներ՝ Արևմտյան-Հնդկական լեռնաշղթա, Արաբ-Հնդկական լեռնաշղթա, Կենտրոնական-Հնդկական լեռնաշղթա, Արևելյան-Հնդկական լեռնաշղթա և Ավստրալա-Անտարկտիկական վերելքը։ Արևմտյան-Հնդկական լեռնաշղթան գտնվում է օվկիանոսի հարավ-արևմտյան մասում։ Նրան բնորոշ է ստորջրյա հրաբխությունը, սեյսմիկությունը, ռիֆտային տեսակի կեղևը և առանցքային գոտու ռիֆտային կառուցվածքը, նրան հատում են մի քանի օվկիանոսային խորքային տարածումներ։ Ռոդրիգես կղզու տարածքում տարածքում (Մասկարենյան կղզեխումբ), գոյություն ունի այսպես կոչված եռակի հանգույց, որտեղ լեռնաշղթաների համակարգը բաժանված է դեպի հյուսիս, դեպի Արաբա-Հնդկական լեռնաշղթա և հարավ-արևմուտք՝ Կենտրոնական-Հնդկական լեռնաշղթա։ Արաբ-Հնդկական լեռնաշղթան բաղկացած է ուլտրաբազային ժայռերից և հայտնաբերվել են մի շարք հատվող բեկվածքներ, որոնց հետ կապված են շատ խորը իջվածքներ (օվկիանոսային տրոգներ)՝ մինչև 6,4կմ խորությամբ։ Լեռնաշղթայի հյուսիսային մասը հատում է ամենաուժեղ իջվածք Օուենը, որով լեռնաշղթայի հյուսիսային հատվածը հյուսիսում 250 կմ հեռավորության վրա խառնվել է։ Այնուհետև դեպի արևմուտք ռիֆտային գոտին շարունակվում է Ադենի ծոցում և Կարմիր ծովում հյուսիս-հյուսիս-արևմուտք։ Այստեղ ռիֆտային գոտին բաղկացած է հրաբխային մոխրի կարբոնատային նստվածքներից։ Կարմիր ծովի ռիֆտային գոտում հայտնաբերվել են մի շարք էվապորիտների թանձրաշերտեր և մետաղ կրող տիղմ, որոնք կապված են շատ ուժեղ տաք (մինչև 70 °C) և շատ աղի (մինչև 350) ջրերի հետ[6]։ Երեքական միացումից հարավ-արևելյան ուղղությամբ տարածվում է Կենտրոնական -Հնդկական լեռնաշղթան, որն ունի լավ արտահայտված ռիֆտային և կողային գոտիներ, որոնք հարավ-արևմուտքում ավարտվում են Ամստերդամի հրաբխային հարթավայրում՝ Ամստերդամի և Սեն-Պոլի հրաբխային կղզիների հետ։ Այս հարթավայրից դեպի արևելք-հարավ-արևելք ձգվում է Ավստրալիական-Անտարկտիկական վերելքը, որն ունի լայն, թույլ կիսված կամարի տեսք։ Արևելյան մասում վերելքը բաժանված է մի շարք իջվածքներով հատվածների, որոնք միմյանց նկատմամբ խառնվում են միջծովային ուղղությամբ[6]։

Օվկիանոսի աֆրիկյան հատվածըԽմբագրել

Հնդկական օվկիանոսի պետություններԽմբագրել

Հնդկական օվկիանոսի սահմաններում գտնվող պետություններն են (ըստ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը, Տանզանիան, Քենիան, Սոմալին, Ջիբութին, Էրիթրեան, Սուդանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մյանման, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը, Ավստրալիան։ Հնդկական օվկիանոսում տեղակայված են նաև կղզի պետություններ և տարածաշրջանում չգտնվող պետությունների տիրույթներ՝ Բահրեյնը, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքները (Միացյալ Թագավորություն), Կոմորյան կղզիները, Մավրիկիոսը, Մադագասկարը, Մայոտը (Ֆրանսիա), Մալդիվները, Ռեյունյոնը (Ֆրանսիա), Սեյշելյան կղզիները, Շրի Լանկա։

Հետազոտման պատմությունԽմբագրել

 
Հնդկական օվկիանոսի քարտեզ, 1658 թվական

Հնդկական օվկիանոսի ափերը հանդիսանում են հին ժողովուրդների ուսումնասիրման շրջաններից մեկն ու առաջին գետային քաղաքակրթյունների ծագման վայր։ Հնադարում թեթև առագաստանավերն ու կատամարանները մարդկանց կողմից օգտագործվում էին զուգընթաց քամիների ժամանակ Աֆրիկայից Հնդկաստան և հակառակ ուղղությամբ առագաստներով նավարկության համար։ Հին Եգիպտոսում մ.թ.ա. 3500 տարի առաջ Արաբական թերակղզու երկրների, Հնդկաստանի և Արևելյան Աֆրիկայի հետ իրականացնում էին ծովային աշխույժ առևտուր։ Միջագետքի երկրները մ.թ.ա. 3000 տարի առաջ իրականացրել են ծովային արշավանքներ դեպի Արաբիա և Հնդկաստան։ Համաձայն հույն պատմիչ Հերոդոտոսի վկայությունների՝ մ.թ.ա. 6-րդ դարից սկսած փյունիկեցիները Կարմիր ծովից Հնդկական օվկիանոսով դեպի Հնդկաստան և Աֆրիկայի շուրջ իրականացնում էին նավարկություններ։ Մ.թ.ա. 6-ից 5-րդ դարերում աքեմենյան վաճառականները Ինդոս գետի գետաբերանից մինչև Աֆրիկայի արևելյան ափեր իրականացնում էին ծովային առևտուր։ Մ.թ.ա. 325 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու հնդկական արշավանքի շրջանակներում հին հույները 5000 անձից կազմված մեծաթիվ նավատորմով ծանր փոթորկային պայմաններում իրականացրեցին բազմամսյա նավարկություն Ինդոս գետից մինչև Եփրատ։

4-ից 6-րդ դարերում Բյուզանդական վաճառականները ներթափանցեցին Հնդկաստանի արևելք և Եթովպիայի ու Արաբիայի հարավ[11]։ Սկսած 7-րդ դարից արաական ծովագնացները սկսեցին Հնդկական օվկիանոսի ակտիվ ուսումնասիրություններ։ Նրանք հրաշալի հետազոտեցին Արևելյան Աֆրիկայի և Արևելյան ու Արևմտյան Հնդկաստանի ափերը, Ճավա, Սոքոթրա և Ցեյլոն կղզիները, այցելեցին Լաքադիվյան և Մալդիվյան կղզիախմբերը, Սուլավեսի, Թիմոր և այլ կղզիները[12]։

13-րդ դարի վերջին վենետիկյան ճանապարհորդ Մարկո Պոլոն Չինաստանից վերադարձել է Հնդկական օվկիանոսով՝ անցնելով Մալակկայի նեղուցից մինչև Հորմուզի նեղուց և այցելելով Սումատրա, Հնդկաստան, Ցեյլոն։ Այդ ճանապարհորդությունը նկարագրվել է «Աշխարհի հրաշքների գրքում», որն ունեցել է էական ազդեցություն ծովագնացության պատմության մեջ, Եվրոպայի միջնադարյան քարտեզագիրների, գրողների վրա[13]։ Չինական թեթև առագաստանավերն Հնդկական օվկիանոսի ասիական ափերի երկայնքով իրակիանացրել են նավարկություն և հասել Աֆրիկայի արևելյան ափերը (օրինակ, Չժենգ Հեյի յոթ ճանապարհորդությունները 1405-1433 թվականներին)։ Պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի ղեկավարած գիտական արշավանքը, հարավից շրջանցելով Աֆրիկան, 1498 թվականին անցնելով մայրցամաքի արևելյան ափերը, հասավ Հնդկաստան։ 1642 թվականին հոլանդական առևտրային Օստ-Ինդիան ընկերությունը կազմակերպել էր երկու նավերից կազմված գիտարշավ, որը ղեկավարում էր Աբել Թասմանը։ Այդ արշավանքի արդյունքում հետազոտվեց Հնդկական օվկիանոսի կենտրոնական շրջանը և ապացուցվեց, որ Ավստրիալիան մայրցամաք է։ 1772 թվականին բրիտանական արշավախումբը Ջեյմս Կուկի գլխավորությամբ մտան Հնդկական օվկիանոսի հարավ՝ հարավային լայնության 71°: Նրանց հաջողվեց հավաքել օվկիանոսաքարտեզագրության և հիդրոմետալուրգիայի մասին հսկայական գիտական տեղեկատվություն[11]։

1872-ից 1876 թվականներին տեղի է ունեցել առաջին օվկիանոսային գիտարշավը անգլիական «Չելենջեր» առագաստա-գոլորշային կորվետով[14], որի արդյունքում ստացվեցին օվկիանոսի ջրի բաղադրության, բուսական և կենդանական աշխարհի, ընդերքի ռելիեֆի և գրունտի մասին և հավաքագրվեց խոր ստորջրյա կենդանիների առաջին նմուշները։ 1886-1889 թվականների Ռուսական «Վիտյազ» առագաստա-պտուտակային կորվետի շուրջերկրյա արշավանքը օվկիանոսագետ Ստեպան Մակարովի ղեկավարությամբ իրականացրեց Հնդկական օվկիանոսի լայնածավալ ուսումնասիրություն[15]։ Հնդկական օվկիանոսի հետազոտության գործում մեծ ավանդ են ունեցել գերմանական «Վալկիրիա» (1898-1899թթ.) և «Հաուս» (1901-1903թթ.), անգլիական «Դիսքովերի II» (1930-1951թթ.), խորհրդային «Օբ» (1956-1958թթ.) և այլ նավերով իրականացված գիտարշավները։ 1960-1965 թվականներին В 1960—1965 ՅՈՒՆԵՍԿՈ-յի հովանու ներքո Օվկիանոսագիտական միջկառավարական գիտարշավի խմբի կողմից իրականացվեց միջազգային Հնդկաօվկիանոսային արշավանք։ Այն համարվում էր Հնդկական օվկիանոսում բոլոր ժամանակների իրականացված խոշորագույն արշավանքը։ Օվկիանոսագիտական ծրագիրը ընդգրկում էր գրեթե ամբողջ օվկիանոսի դիտարկումը, ինչին նպաստել էր 20 երկրների, այդ թվում՝ ԽՍՀՄ, Հնդկաստան, Պակիստան, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, Ավստրիալիա և այլն։ Գիտական հետազոտությունների արդյունքում հավաքվեցին նոր արժեքավոր տեղեկություններ Հնդկական օվկիանոսի ջրաբանությունից, օդերևութաբանությունից, երկրաբանությունից, գեոֆիզիկայից և կենսաբանությունից[16]։ 1972 թվականից ամերիկյան «Հոլմար Չելենջեր» նավով իրականացվում են կանոնավոր մեծ խորություններում ստորջրյա հորատում, ջրային զանգվածների շարժի ուսումնասիրության աշխատանքներ, կենսաբանական հետազոտություններ[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Географический атлас. — М.: ГУГК, 1982. — С. 206. — 238 с. — 227 000 экз.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. — С. 84—119.(ռուս.)
  3. Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. — С. 84—119.(ռուս.)
  4. Зондский жёлоб — статья из Географической энциклопедии.(ռուս.)
  5. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип.. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 75—76.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 527—530.(ռուս.)
  7. Большая Российская энциклопедия. Т. 11. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — С. 228.(ռուս.)
  8. Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 142—191.
  9. Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 10—15.
  10. «Землетрясение в Индийском океане в 2004 году. Данные цунами»։ Цунами.ком։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 20 
  11. 11,0 11,1 Серебряков В. В. География морских путей. — М.: Транспорт, 1981. — С. 7—30.(ռուս.)
  12. «Освоение арабскими мореходами Индийского океана»։ Мир океана։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 6 (ռուս.)
  13. «Путешествия Марко Поло»։ Институт географии РАН։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 20 (ռուս.)
  14. «Челленджер»։ Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 8 (ռուս.)
  15. «Исследования Мирового океана в 19 в.»։ Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 8 (ռուս.)
  16. «Работы в Индийском океане»։ GeoMan.ru: Библиотека по географии։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 14 (ռուս.)
  17. ««Гломар Челленджер» и проект глубоководного бурения»։ Мир океана։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 8 (ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել

Երկիր մոլորակի օվկիանոսներ