Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

օվկիանոս

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս[5] կամ Սառուցյալ օվկիանոս[5], աշխարհի ամենափոքր և ամենացածր օվկիանոսը։ Այն եզրափակված է մի կողմից Եվրասիայով և մյուս կողմից Հյուսիսային Ամերիկայով։ Նրա մակերևույթի ընդհանուր մակերեսը 14,056,000 քառակուսի կիլոմետր է, ինչը գրեթե համընկնում է Ռուսաստանի չափերի հետ[6]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Տեսակօվկիանոս
ՎարչատարածքԲաց ծով
ԲԾՄ0 մետր
Ամենացածր կետMolloy Deep?[1]
Խորություն5550 մետր[1] և 1038 մետր[2]
Մակերես14 056 000 ± 1 կմ²
Ծավալ18 750 000 կմ³
Կազմված էԼինքոլնի ծով, Վանդելի ծով, Հուդզոնի նեղուց, Դևիսի նեղուց, Հուդզոնի ծոց, Բաֆֆինի ծով, Բարենցի ծով, Լապտևների ծով, Արևելասիբիրական ծով, Բոֆորտի ծով, Հյուսիս-արևմտյան ծովանցք, Կարայի ծով, Scoresby Sound?, Rijpfjorden?, Duvefjorden? և Նորվեգական ծով[3]
Մասն էԱտլանտյան օվկիանոս և Համաշխարհային օվկիանոս[4]
Ջրահավաքի տարածքArctic Ocean basin?
Ավազանի երկիր Ռուսաստան,  Նորվեգիա,  Իսլանդիա,  Գրենլանդիա,  Կանադա և  ԱՄՆ
Լիճ հոսող գետKukpuk River?, Wolf River? և Hood River?
Անվանված էհյուսիս
Քարտեզ
Քարտեզ
Սառուցյալ օվկիանոս
Երկիր մոլորակի օվկիանոսներ

Օվկիանոսի ջրի ծավալը կազմում է 18,07 մլն. կմ³։ Միջին խորությունը 1225 մ է, իսկ ամենամեծ խորությունը՝ 5527 մ, Գրենլանդական ծովում է։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակի ռելիեֆի մեծ մասը զբաղեցնում են խութերը (օվկիանոսի հատակի ավելի քան 45 %-ը) և մայրցամաքների ծայրամասերի ստորջրյա հատվածները (հատակի մինչև 70 %-ը)։ Ընդունված է օվկիանոսը բաժանել ջրային երեք տարածքների՝ Արկտիկական ավազան, Հյուսիս-Եվրոպական ավազան, Կանադական ավազան։ Բևեռային դիրքի շնորհիվ օվկիանոսի կենտրոնական մասի մակերեսի սառցաշերտը պահպանվում է ողջ տարվա ընթացքում, թեև գտնվում է շարժման մեջ։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը ողողում են Դանիայի (Գրենլանդիա), Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ափերը։ Օվկիանոսի վերահսկողության իրավունքի հարցը միջազգային մակարդակում հստակ սահմանված չէ։ Այն մասնակիորն սահմանված է Արկտիկայի երկրների ազգային օրենսդրություններում ու միջազգային իրավական համաձայնագրերում։ Տարվա մեծ մասը օվկիանոսն օգտագործվում է բեռների տեղափոխման համար, որ իրականացնում են Ռուսաստանը՝ Հյուսիսային ծովային ուղով, և ԱՄՆ-ն ու Կանադան՝ Հյուսիսարևմտյան անցումով։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Օվկիանոսը որպես ինքնուրույն առանձնացվել է աշխարհագրագետ Վարենիուսի կողմից 1650 թվականին Հիպերբորեական օվկիանոս անունով («Հեռավոր հյուսիսում գտնվող օվկիանոս», հին հունարեն՝ Βορέαςհյուսիսային քամու առասպելական աստված կամ այլ կերպ՝ Հյուսիս, հին հունարեն՝ ὑπερ- – նախածանց, որը ցույց է տալիս ինչ-որ բանի գերազանցումը)։ Այն ժամանակների արտասահմանյան աղբյուրներում կիրառվում էին նաև հետևյալ անվանումները՝ Oceanus Septentrionalis – «Հյուսիսային օվկիանոս» (լատին․՝ Septentrio — հյուսիս), Oceanus Scythicus — «Սկյութական օվկիանոս» (լատին․՝ Scythae — սկյութացի), Oceanes Tartaricus — «Թարթարյան օվկիանոս»[7], Μare Glaciale — «Սառուցյալ ծով» (լատին․՝ Glacies — սառույց)։ Ռուսական հողի վախճանի մասին ասքում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կոչվել է «շնչող ծով»։ 17-18-րդ դարերի ռուսական քարտեզների վրա կիրառվում են հետևյալ անվանումները՝ Ծով օվկիանոս, Սառուցյալ ծով օվկիանոս, Սառուցյալ ծով, Հյուսիսային կամ Սառուցյալ ծով, Սառուցյալ օվկիանոս, Հյուսիսային Բևեռային ծով, իսկ ռուսազգի ծովագնաց, ծովակալ Ֆեոդոր Լիտկեն 19-րդ դարի 20-ական թվականներին այն անվանել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս[8]։ Այլ երկրներում լայնորեն կիրառվում է անգլ.՝ Arctic Ocean — «Արկտիկական օվկիանոս» անվանումը, որը 1845 թվականին օվկիանոսին տվել է Լոնդոնյան աշխարհագրական միությունը[9]։

1935 թվականի հունիսի 27ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ ընդունվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս անվանումը, որը համապատասխանում էր այն ձևին, որն օգտագործվում էր Ռուսաստանում 19-րդ դարի սկզբից, և մոտ էր ռուսական ավելի վաղ անվանումներին[8]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել
Օվկիանոսների հիմնական ձևաբանական բնութագրերը
(«Օվկիանոսների քարտեզագրքի» տվյալներով. 1980 թվական)[10]
Օվկիանոսներ Ջրի
մակերևույթի
մակերեսը, մլն.կմ²
Ծավալը,
մլն.կմ³
Միջին
խորությունը,
մ
Օվկիանոսի
առավելագույն խորությունը,
մ
Ատլանտյան 91,66 329,66 3736 Պուերտո Ռիկո փողրակ (8742)
Հնդկական 76,17 282,65 3711 Զոնդյան փողրակ (7209)
Հյուսիսային սառուցյալ 14,75 18,07 1225 Գրենլանդական ծով (5527)
Խաղաղ 178,68 710,36 3976 Մարիանյան իջվածք (11 022)
Համաշխարհային 361,26 1340,74 3711 11 022

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը գտնվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է Հուդզոնի նեղուցի արևելյան մասով, այնուհետև Դևիսի նեղուցի միջով և Գրենլանդիա կղզու ափով մինչև Բրուստեր հրվանդանը, Դանիական նեղուցի միջով մինչև Իսլանդիա կղզու վրա գտնվող Ռեյդինուպյուր հրվանդանը, նրա առափնյայով մինչև Գերպիր հրվանդանը, այնուհետև Ֆարերյան կղզիների մոտ, այնուհետև Շետլանդյան կղզիների մոտ և 61° հյուսիսային լայնությամբ մինչև Սկանդինավյան թերակղզին[11]։ Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության տերմինաբանության մեջ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սահմանն անցնում է Գրենլադիայից Իսլանդիայի միջով, այնուհետև Շպիցբերգենի մոտ, այնուհետև Արջի կղզու միջով և մինչև Նորվեգիայի առափնյան, ինչը Ատլանտյան օվկիանոսի կազմի մեջ է ներառում Գրենլանդական և Նորվեգական ծովերը[12]։ Խաղաղ օվկիանոսի հետ սահմանը համարվում է Բերինգի նեղուցի գիծը Դեժնյովի հրվանդանից մինչև Ուելսի արքայազնի հրվանդանը։ Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության տերմինաբանության մեջ սահմանն անցնում է Հյուսիսային բևեռային շրջանով Ալյասկայի և Սիբիրի միջև, որը նույն տերմինաբանության մեջ բաժանում է Չուկոտի և Բերինգի ծովերը։ Միևնույն ժամանակ, որոշ օվկիանոսագետներ Բերինգի ծովը դասում են Հյուսիսային աառուցյալ օվկիանոսին[13]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը ամենափոքրն է օվկիանոսների թվում։ Օվկիանոսի սահմանները որոշելու մեթոդներից կախված, նրա մակերեսը կազմում է 14,056-ից[14] մինչև 15,558[15] միլիոն կմ², այսինքն Համաշխարհային օվկիանոսի մոտ 4%-ը։ Ջրի ծավալը կազմում է 18,07 միլիոն կմ³: Որոշ օվկիանոսագետներ[16] դիտում են այն որպես Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը համարվում է ամենասակավաջուրը օվկիանոսների թվում, նրա միջին խորությունը կազմում է 1225 մ (առավելագույն խորությունը՝ 5527 մետր է, որը գտնվում է Գրենլանդական ծովում)[17][18]։ Ջրափնյա գծի երկարությունը կազմում է 45 389 կմ[14]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերի, ծոցերի և նեղուցների մակերեսը կազմում է 10,28 միլիոն կմ² (օվկիանոսի ընդհանուր մակերեսի 70%-ը), ծավալը՝ 6,63 միլիոն կմ³ (37%)[19]:

Ծայրամասային ծովերն են (արևմուտքից արևելք)՝ Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտևների ծովը, Արևելասիբիրական ծովը, Չուկոտի ծովը, Բոֆորտի ծովը, Լինքոլնի ծովը, Գրենլանդական ծովը, Նորվեգական ծովը։ Ներքին ծովերն են՝ Սպիտակ ծովը, Բաֆֆինի ծովը։ Ամենախոշոր ծոցն է համարվում Հուդզոնի ծոցը[20]։

Կղզիներ

խմբագրել

Կղզիների քանակությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը զբաղեցնում է երկրորդ տեղը Խաղաղ օվկիանոսից հետո։ Օվկիանոսում է գտնվում Երկրի ամենամեծ Գրենլանդիա կղզին (2175,6 հազար կմ²) և մեծությամբ երկրորդ կղզեխումբը՝ Կանադական Արկտիկական կղզեխումբը (1372,6 հազար կմ², այդ թվում նաև խոշորագույն կղզիները՝ Բաֆինի երկիր, Էլսմիր, Վիկտորիա, Բանքս (կղզի), Դևոն, Մելվիլ, Աքսել Հեյբերգ, Սաութհեմպտոն, Արքայազն Ուէլսի, Սոմերսետ, Արքայազն Պատրիկ, Բատերստ, Քինգ Վիլյամ, Բայլոտ, Էլլեֆ Ռինգնես)։ Խոշորագույն կղզիները և կղզեխմբերը՝ Նոր Երկիր (Հյուսիսային և Հարավային կղզիներ), Շպիցբերգեն (Արևմտյան Շպիցբերգեն, Հյուսիս-Արևելյան Երկիր կղզիներ), Նորսիբիրական կղզիներ (Կոտելնի կղզի), Հյուսիսային երկիր (Հոկտեմբերյան Հեղափոխության կղզի, Բոլշևիկ կղզի, Կոմսոմոլեց կղզի), Ֆրանց Իոսիֆի երկիր, Վրանգելի կղզի, Կոլգուև կղզի, Միլնի Երկիր, Վայգաչ կղզի[19]։

 
 
 
 
Սառցադաշտ Կլայդ Ռիվերի մոտ։
Բաֆինի երկիր
Բևեռային գիշեր Ռոգաչյովո գյուղում։
Նոր Երկիր
Լոնգյիր։
Շպիցբերգեն
Նորտբրուկ կղզու առափնյան։
Ֆրանց Իոսիֆի Երկիր կղզեխումբ

Ցամաքի ռելիեֆը օվկիանոսի հյուսիսամերիկյան ափերի մոտ հիմնականում բլրապատ է՝ ոչ բարձր դենուդացիոն հարթավայրերով և ցածրադիր լեռներով։ Հյուսիսարևմտյան ճկվածքի համար բնորոշ են ակումուլյատիվ հարթավայրերը ռելիեֆի սառածության ձևերով։ Կանադական կղզեխմբի հյուսիսի խոշոր կղզիները, ինչպես նաև Բաֆինի երկրի հյուսիսային հատվածը ունեն լեռնային սառցադաշտային ռելիեֆ սառցադաշտային վահաններով և դրանց մակերևույթի վերևում ցցված պիկերը և լանջերը, որոնք գոյացնում են Արկտիկական Կորդիլերներ։ Էլսմիր Երկրի վրա առավելագույն գագաթը հասնում է 2616 մ (Բարբո գագաթը)։ Գրենլանդիայի մակերեսի 80%-ը զբաղեցված է լայնածավալ սառցադաշտային ծածկույթը մինչև 3000 մ շերտով, որը բարձրանում է մինչև 3231 մ։ Ցամաքի առափնյա գիծը (5-120 կմ լայնությամբ) ափի համարյա ամբողջ երկայնքով ազատ է սառույցից և բնորոշվում են տրոգային հովիտներում, սառցե կրկեսներով և կարերով լեռնային ռելիեֆով։ Մի շարք վայրերում ցամաքի այդ հատվածը ճեղքելով անցնում է արտատար սառցադաշտերի հովիտներով, որոնց միջոցով տեղի է ունենում սառցանետումը դեպի օվկիանոս, որտեղ գոյանում են այսբերգներ։ Իսլանդիա կղզու մակերևույթի ռելիեֆի գլխավոր առանձնահատկությունները համարվում են հրաբխային ձևերը՝ այստեղ կան ավելի քան 30 գործող հրաբուխներ։ Բազալտային սարահարթի ամենաբարձր շրջանները զբաղեցնում են ծածկույթային տիպի սառցադաշտերը։ Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ամբողջ Իսլանդիայի միջով անցնում է ռիֆտային զոնան (Միջինատլանտյան լեռնաշղթայի հատվածը, որի հետ կապում են հրաբուխների մեծամասնությունը և երկրաշարժերի էպիկենտրոնները)[21]։

Եվրասիայի արևմուտքում ափերը գերազանցապես բարձր են, մասնատված են ֆյորդներով, որոնց գագաթները հաճախ պատված են սառույցներով։ Առափնյա գծում լայն տարածում ունեն խոյի ճակատներ, դրումլիններ, կամեր, եզրային գոյացություններ։ Սկանդինավյան թերակղզու հյուսիսային հատվածը ներկայացված է Ֆինմարկ ցածրադիր լեռներով, հիմնական տարրերը այստեղ նույնպես ստեղծված են սառցադաշտերի կողմից։ Ափերի նմատատիպ ռելիեֆը բնորոշ է նաև Կոլայի թերակղզուն։ Սպիտակ ծովի կարելական ափը խորը մասնատված է սառցադաշտային հովիտներով։ Հանդիպակաց ափը ռելիեֆում ներկայացված է մակերևույթային հարթավայերով, որոնք իջնում են հարավից դեպի Սպիտակ ծով։ Այստեղ ափ են դուրս գալիս ցածրադիր լեռներով Տիմանի բլրաշարը և Պեչորայի ցածրավայրը։ Այնուհետև դեպի արևելք տարածվում է Ուրալի և Նոր Երկրի լեռնային գոտին։ Նոր Երկրի Հարավային կղզին ազատ է սառցածածկույթից, սակայն առկա են սառցակալման հետքեր։ Հարավային կղզու և Հյուսիսային կղզու հյուսիսում առկա են հզոր շերտով սառցադաշտեր։ Կղզիներում գերակշռում են լեռնա-սառցադաշտային ռելիեֆ, որի մեծ մասը ծածկված է սառցադաշտերով, որոնք իջնում են դեպի ծովը և գոյացնում են այսբերգներ։ Ֆրանց Իոսիֆի Երկրի 85%-ը ծածկված է սառցադաշտերով, որոնց տակը գտնվում է բազալտային սարահարթը։ Կարայի ծովի հարավային առափնյան գոյացնում է Արևմտասիբիրական հարթավայրը, որն իրենից ներկայացնում է երիտասարդ պլատֆորմա։ Թայմիր թերակղզին իր հյուսիսային հատվածում զբաղեցված է Բիրանգա բարձրավանդակով, որը բաղկացած է լեռնաշղթաներից և սարահարթանման զանգվածներից։ Ամենուրեք տարածված են ռելիեֆի սառեցված ձևերը։ Հյուսիսային երկրի մակերեսի մոտ կեսը ծածկված է սառցե վահաններով և գմբեթներ։ Հովիտների ստորին հատվածները հեղեղված են ծովի կողմից և առաջացնում են ֆյորդներ։ Արևելասիբիրական և Չուկոտի ծովերի ափերը տեղակայված են Վերխոյանսկ-Չուկոտսկի ծալքավորման սահմաններում։ Լենա գետը առաջացնում է լայնածավալ և ծագումով բարդ դելտա։ Դրանից արևելք, դեպի Կոլիմա գետի բերանը տարածվում է Պրիմորսկի հարթավայրը, որը բաղկացած է հավերժական սառածության չորրորդական նստվածքներից՝ ճեղքված բազմաթիվ գետերի հովիտների կողմից[21]։

Հատակի երկրաբանական կառուցված և ռելիեֆ

խմբագրել
 
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռելիեֆը

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակի ռելիեֆի մեծ մասը (օվկիանոսի հատակի ավելի քան 45%) և մայրցամաքների ստորջրյա եզրերը (հատակի մինչև 70%) զբաղեցնում է շելֆը։ Հենց դրանով է բացատրվում օվկիանոսի փոքր միջին խորությունը. նրա խորության մակերեսի մոտ 40%-ն ունի 200 մ-ից քիչ խորություն։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն եզրապատում և հաճախ ստորջրյա շարունակվում են մայրցամաքային տեկտոնական կառուցվածքները՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմը. կալեդոնական Եվրասիական պլատֆորմի Իսլանդա-Ֆարերյան ելուստը, Արևելաեվրոպական պլատֆորմը՝ Բալթյան վահանով և համարյա ամբողջությամբ ջրի տակ գտնվող Բարենցի ծովի հնագույն պլատֆորմը, Ուրալա-նորերկրյան լեռնային զանգվածը, Արևմտասիբիրական հարթավայրը և Խատանգի ճկվածքը, Սիբիրյան պլատֆորմը, Վերխոյանսկ-Չուկոտյան ժայռոտ երկիրը[21]։ Ռուսական գիտական գրականությունում օկիանոսն ընդունված է բաժանել 3 ընդարձակ ջրատարածության՝ Արկտիկական ավազանը, որը ներառում է օվկիանոսի կենտրոնական խորջրյա հատվածը, Հյուսիսեվրոպական ավազանը, որը ներառում է Բարենցի ծովի մայրցամաքային լանջը մինչ 80-րդ զուգահեռականը՝ Շպիցբերգենի և Գրենլանդիայի միջև, Կանադական ավազանը, որը ներառում է Կանադական արկտիկական կղզեխմբի նեղուցների, Հուդզոնի ծոցի և Բաֆֆինի ծովի ջրատարածությունները[22]։

Հյուսիս–Եվրոպական ավազան

խմբագրել

Հյուսիս–Եվրոպական ավազանի հատակի ռելիեֆը կազմում է Միջինօվկիանոսային լեռնաշղթան, որը հանդիսանում է Միջինատլանտյան լեռնաշղթայի շարունակությունը։ Ռեյկյանես լեռնաշղթայի շարունակության վրա է գտնվում Իսլանդիայի ստորջրյա խութային շրջանը, որը բնութագրվում է ակտիվ հրաբխայնությամբ և ինտենսիվ հիդրոթերմալ գործունեությամբ։ Օվկիանոսի հյուսիսում այն շարունակվում է Կոլբեյնսեյ խութային լեռնաշղթայով, վառ արտահայտված խութային հովտով և լեռնաշղթան հատող լայնակի ճեղքվածքներով։ Հյուսիսային լայնության 72°–ում լեռնաշղթան հատվում է Յան Մայենի ճեղքվածքի հսկայական գոտով։ Լեռնաշղթայի հյուսիսային մասի հատումը այս ճեղքվածքով լեռնազանգվածը տեղափոխել է մի քանի հարյուր կիլոմետրով դեպի արևելք։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայի տեղաշարժված հատվածը ունի լայնակի տարածում և կոչվում է Մոնի լեռնաշղթա։ Լեռնաշղթան պահպանում է հյուսիս–արևելյան տարածումը մինչև հյուսիսային լայնության 74°, որից հետո փոխվում է միջօրեագծային ուղղությամբ և անվանվում է Կնիպովիչի լեռնաշղթա։ Լեռնաշղթայի արևմտյան մասն իրենից ներկայացնում է բարձր մոնոլիտ լեռնազանգված, իսկ արևելյանը՝ համեմատաբար ցածր է և միաձուլվում է մայրցամաքային ստորոտին, որի նստվածքների տակ լեռնաշղթայի այս հատվածը զգալիորեն թաղված է[22]։

Յան Մայենի կղզուց հարավ մինչև Ֆարեր–Իսլանդական սահանքներ ձգվում է Յան Մայենի լեռնաշղթան, որը հանդիսանում է հնագույն Միջինօվկիանոսային լեռնաշղթա։ Գոգահովտի հատակը, որը գտնվում է նրա և Կոլբեյնսեյան լեռնաշղթայի միջև կազմված է բազալտից, որի շնորհիվ էլ հարթ է և ձևավորում է Իսլանդական ստորջրյա սարահարթը։ Եվրոպական մայրցամաքի Սկանդինավյան թերակղզու ստորջրյա ծայրամասը հանդիսանում է Վորինգի սարահարթը։ Այն Նորվեգական ծովը բաժանում է երկու գոգավորությունների՝ Նորվեգական և Լոֆոտինյան, որոնց խորությունը հասնում է մինչև 3970 մետրի։ Նորվեգական գոգավորությունն ունի բլրային և ցածրալեռնային ռելիեֆ։ Նորվեգական լեռնաշղթան գոգավորությանը բաժանում է երկու մասի, որը ոչ բարձր լեռներով ձգվում է Ֆարերյան կղզիներից մինչև Վորինգի սարահարթ։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայից արևմուտք գտնվում է Գրենլանդական գոգավորությունը, որում գերակշռում են հարթավայրերը։ Գրենլանդական ծովի առավելագույն խորությունը կազմում է 5527 մետր, որը հանդիսանում է նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի առավելագույն խորությունը[22]։

Ստորջրյա մայրցամաքային ծայրամասում երկրակեղևը ցամաքային տիպի է շատ մոտ խութային հիմքի բյուրեղային նստվածքի մակերևույթին։ Գրենլանդական և Նորվեգական խութերի հատակի ռելիեֆին բնորոշ է աբրազիոն սառցադաշտային տիպը[22].

Կանադական ավազան

խմբագրել

Կանադական ավազանի մեծ մասը կազմում է Կանադական Արկտիկական կղզեխմբի նեղուցները, որոնք կոչվում են Հյուսիս–արևմտյան լեռնանցք։ Նեղուցների մեծամասնության հատակը խորն է և գերազանցում է 500 մետրը։ Հատակի ռելիեֆին բնորոշ է սառցադաշտային մնացուկային տարածումը և կղզիների ու Կանադական կղզեխմբի բարդ ուրվագծերը։ Սա վկայում է ռելիեֆի տեկտոնական կառուցվածքը, ինչպես նաև օվկիանոսի հատակի այս հատվածի ոչ վաղ սառցակալումը։ Կղզեխմբի շատ կղզիների մակերևույթներ այժմ նույնպես պատված են սառցադաշտերով[22]։ Խութի լայնությունը կազմում է 50—90 կիլոմետր[23], մեկ այլ աղբյուրով մինչև 200 կիլոմետր[13]։

Հուդզոնի ծոցի հատակի ռելիեֆին բնորոշ է սառցադաշտային տիպը, որը ի տարբերություն նեղուցների հիմնականում ծանծաղուտային է։ Բաֆինի ծովն ունի մինչև 2141 մետր խորություն։ Նա գրավում է խոր և խոշոր գոգավորություն՝ հստակ արտահայտված ցամաքային թեքությունով և լայն խութերով, և նրա մեծ մասն ունի 500 մետրից ավել խորություն։ Խութերին բնորոշ է ռելիեֆի սառցադաշտային տիպը։ Հատակը պատված է տերիգեն նստվածքներով և այսբերգային նյութի խոշոր տարածքներով[22]։

Արկտիկական ավազան

խմբագրել

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հիմանական մասը կազմում է Արկտիկական ավազանը։ Ավազանի կեսից ավելին խութեր են, որոնց լայնությունը կազմում է 450-1700 կիլոմետր, միջինում 800 կիլոմետր։ Այն բաժանվում է արկտիկական ծովերին համապատասխան՝ Բարենցի, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, զգալի մասն էլ սահմանակից է Հյուսիսային Ամերիկային[13][22][23]։

Բարենցի ծովի խութը կառուցվածքաերկրաբանական առումով իրենից ներկայացնում է մինչքեմբրյան հաստվածք՝ պատված պալեոզոյան և մեզոզոյան նստվածքային ապարներով, որի խորությունը հասնում է 100-350 մետրի[23]։ Բարենցի ծովի հատակը ձևավորված է տարբեր տարիքի ծալքավորություներից։

Սպիտակ ծովի հատակը հյուսիսային և արևմտյան մասերում կազմում է բալթյան վահանը, իսկ արևելյանում՝ ռուսական պլատֆորմը։ Բարենցի ծովի հատակին բնորոշ է մասնատված ծովով ծածկված սառցադաշտային և գետային հովիտները։ Կարայի ծովի հարավային մասի խութերը հիմնականում հանդիսանում են Արևմտասիբիրական հարթավայրի Գերցինյան պլատֆորմի շարունակությունը։ Խութի հյուսիսային մասը հատում է Ուրալյան մեգանոթլինորիումը, որը շարունակվում է Հյուսիսային Թայմիրում և Հյուսիսային երկիր կղզեխմբում։ Ավելի հյուսիս գտնվում է Նոր Երկիր իջվածքը, Վորոնինի իջվածքը, Միջին Կարայական բարձրավանդակը։ Կարայի ծովի հատակը հատում են հստակ արտահայտված Օբի և Ենիսեյի հովիտների շարունակությունները։ Նոր Երկրի, Հյուսիսային Երկրի և Թայմիրի մոտակայքում հատակը աբրազիոն և ակումուլյացիոն մնացուկային սռցադաշտային ռելիեֆի տիպ ունի[22]։ Խութի խորությունը կազմում է միջինում 100 մետր։ Լապտևների ծովախութի գերակշիռ մասը, որի խորությունը կազմում է 10-40 մետր[23], ծովային ակումուլյատիվ հարթավայր է։ Այս հարթեցված ռելիեֆը շարունակվում է Արևելասիբիրական ծովի հատակը, որտեղ տեղ–տեղ հստակ արտահայտված է թմբային ռելիեֆը (Նորսիբիրական կղզիների մոտ և Արջի կղզիներից հյուսիս արևմուտք)։ Չուկոտյան ծովի հատակում գրիշխում են ջրածածկ եղած դենուդացիոն հարթավայրերը։ Ծովի հարավային մասը իրենից ներկայացնում է խորը կառուցվածքային իջեցվածք, լցված փխրուն նստվածքներով և մեզոկայնոզոյան հրաբխային նստվածքներով[22]։ Չուկոտյան ծովախութի խորությունը կազմում է 20-60 մետր[23]։

Արտկիկական ավազանի մայրցամաքային թեքությունը մասնատված է խոշոր ստորջրյա կիրճերով։ Տիղմային հոսքերը ձևավորում են ակումուլյատիվ խութեր՝ ցամաքային ստորոտներ։ Այսպիսի խոշոր խութ է ձևավորում Կանադական գոգավորության հարավային մասում Մակենզի ստորջրյա կիրճը։ Արկտիկական ավազանի աբիսալային մասը զբաղեցնում է Միջինօվկիանոսային Գակելի լեռնաշղթան, որի խորությունը կազմում է 2500 մետր։ Գակելի լեռնաշղթան սկսվում է Լենայի հովտից, զուգահեռ ձգվելով Եվրասիական ստորջրյա ուրվագծին և հատվում է Լապտևների ծովի ցամաքային թեքության հետ։ Լեռնաշղթայի խութային հատվածում կան բազմաթիվ երկրաշարժային էպիկենտրոններ։ Հյուսիսային Գրենլադիայի ստորջրյա ծայրամասից մինչև Լապտևների ծովի ցամաքային թեքությունը ձգվում է Լոմոնոսովի լեռնաշղթան։ Սա մոնոլիտ լեռնազանգված է թմբաձև տեսքով 850-1600 մետր ծովի մակերևույթից ցածր։ Արևելասիբիրական ծովի ստորջրյա ծայրամասից, Վրանգելի կղզիներից հյուսիս, դեպի Էլսմիր կղզի Կանադական կղզեխմբում ձգվում է Մենդելեևի լեռնաշղթան, որը գտնվում է ծովի մակերևույթից 1200-1600 մետր ներքև։ Այն ունի մեծաբեկորային նստվածքային կառուցվածք՝ բնորոշ օվկիանոսային երկրակեղևին։ Արկտիկական ավազանում է գտնվում նաև երկու ծայրամասային սարահարթ՝ Երմակը՝ Շպրիցբերգենից հյուսիս և Չուկոտյանը՝ Չուկոտյան ծովից հյուսիս։ Երկուսն էլ ունեն ցամաքային տիպի երկրակեղև[22][23]։

Եվրասիայի ստորջրյա մասի և Գակելի լեռնաշղթայի միջև ձգվում է Նանսենի գոգավորությունը, որի առավելագույն խորությունը 3975 մետր է։ Գակելի և Լոմոնոսովի լեռնաշղթաների միջև է գտնվում Ամուդսենի գոգավորությունը, որի հատակը իրենից ներկայացնում է հարթ աբիսալային հարթավայր՝ 4485 մետր առավելագույն խորությամբ։ Հյուսիսային բևեռը գտնվում է այս գոգավորությունում։ Լոմոնոսովի և Մենդելեևի լեռնաշղթաների միջև է գտնվում Մակարովի գոգավորությունը, որի առավելագույն խորությունը 4510 մետրից ավել է։ Գոգավորության հարավային, համեմատաբար ծանծաղուտային մասը, առավել 2793 մետր խորությամբ, առանձնացնում են որպես Ջրասուզորդների գոգավորություն։ Մակարովի գոգավորության հատակը ձևավորում են հարթ և ալիքաձև աբիսալային հարթավայրերը, իսկ Ջրասուզորդների գոգավորությանը՝ թեք ակումուլյատիվ հարթավայրը։ Կանադական գոգավորությունը, որը գտնվում է Մենդելեևի լեռնաշղթայից հարավ դեպի արևելք Չուկոտյան սարահարթ, ամենամեծն է իր մակերեսով և ունի 3909 մետր առավելագույն խորություն։ Հատակը առավելապես հարթ աբիսալային հարթավայր է։ Բոլոր գոգավորությունների տակ երկրակեղևը չունի գրանիտային շերտ։ Կեղևի հաստությունը այստեղ հասնում է մինչև 10 կիլոմետրի՝ ի շնորհիվ նստվածքային շերտի մեծացման[22]։

Արկտիկական հատակային նստվածքները բացառապես տերիգենային ծագում ունեն։ Գերակշռում է նուրբ մեխանիկական կազմով նստվածքները։ Բարենցի ծովից հարավ Սպիտակ և Կարայի ծովերի առափնյա շրջանում գերակշռում է ավազաքարային նստվածքները։ Շատ տարածված է երկաթամանգանայի կոնկրեցիան, առավելապես Բարենցի և Կարայի ծովախութերում։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակային նստվածքների հզորությունը հասնում է 2-3 կիլոմետրի՝ ամերիկյան մասում, իսկ եվրասիական մասում՝ 6 կիլոմետրի։ Հատականին նստվածքների մեծ հզորությունը պայմանավորված է օվկիանոս մտնող նստվածքային նյութի մեծ քանակությամբ, տարեկան մոտ 2 միլիարդ տոննա կամ ընդհանուր Համաշխարհային օվկիանոս մուտք գործող նստվածքային նյութի մոտ 8 %-ը[22][24]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կլիման պայմանավորված է, առաջին հերթին, իր բեևեռային աշխարհագրական դիրքով։ Հսկայական սառցե զանգվածների առկայությունը ուժգնացնում է կլիմայի խստությունը, կապված բևեռային շրջաններում արևի ջերմության բացակայության հետ[22]։ Արկտիկական զոնայի ռադիացիոն ռեժիմի գլխավոր բնութագիրը հանդիսանում է այն, որ բևեռային գիշերների ժամանակ արևային ռադիացիայի ներհոսք չի նկատվում, արդյունքում 50-150 օրվա ընդհացքում մակերեսի անընդհատ սառեցում է տեղի ունենում։ Ամռանը բևեռային օրվա երկարության հետ կապված, ջերմության քանակը արևի ռադիացիայի հաշվին բավականին մեծ է։ Ռադիացիայի հաշվեկշռի տարեկան մեծությունը ափերում և կղզիներում դրական է և կազմում է 2-ից մինչև 12-15, իսկ օվկիանոսի կենտրոնական շրջաններում այն բացասական է և կազմում է մոտ 3 կկալ/սմ[21]։ Բևեռային շրջաններում տեղումների քանակը քիչ է, այն դեպքում, երբ մերձբևեռային շրջաններում, որտեղ գերիշխում են արևմտյան քամիները, տեղումները մի փոքր շատ են։ Տեղումների մեծ մասը ընկնում է սառցե ծածկույթի վրա և ջրային բալանսի վրա առանձնակի ազդեցություն չի ունենում։ Օվկիանոսում ջրի գոլորշիացումը քիչ է, քան տեղումների քանակը[23]։

Ձմեռվա ընթացքում, որի տևողությունը ավելի քան 6,5 ամիս է, օվկիանոսի վրա գերիշխում է կայուն մթնոլորտային բարձր ճնշումը՝ արկտիկական անտիցիկլոնը, որի կենտրոնը բևեռից տեղաշարժված է դեպի Գրենլանդիա։ Ձմռան ընթացքում արկտիկական օդի սառը զանգվածը ներթափանցում է մայրցամաք՝ մինչև մերձարևադարձային կլիմայական գոտի և առաջացնում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ամռանը՝ հունիսից սեպտեմբեր, ձևավորվում է իսլանդական դեպրեսիան, ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, ինչպես նաև ակտիվ ցիկլոնային գործունեության հետ, որը հասնում է գրեթե արկտիկական բևեռ։ Այդ ժամանակ հարավից այստեղ տաք հոսանք է ներթափանցում, ինչպես նաև տաքանում է գետային ջրերի հաշվին[22][23]։

Արկտիկայում ջերմաստիճանի փոփոխության վրա մեծ ազդեցություն է ունենում արկտիկական և խաղաղօվկիանոսյան տասնամյա տատանումները, որի հետ են կապում ջերմային անոմալիաների տարածումը՝ համապատասխանաբար Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում[25]։ Հյուսիսատլանտյան հոսանքի ներթափանցումով օվկիանոսին է տրվում ջերմության ավելի քան 70 %-ը։ Սա մեծ ազդեցություն է ունենում օդային զանգվածների շարժունության վրա։ Ատլանտյան ջրերի հզոր ջերմատվությունը, որը ներթափանցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հզոր խթան է հանդիսանում օվկիանոսի հսկա տարածքների մթնոլորտային գործընթացների վրա։ Գրենլանդական անտիցիկլոնը, որը կայուն է տարվա ընթացքում, նույնպես զգալի ազդեցություն է ունենում տեղի մթնոլորտային շրջապտույտի վրա։ Այն նպաստում է քամիների առաջացմանը, իր ուղղությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս ջրի արտանետումը մեծացնելուն[22][23]։

Արկտիկայում դիտարկված կլիմայական փոփոխությունները տարածաշրջանում պատմության մեջ ամենամեծն են, ինչպես նաև վերջին 2000 տարվա ընթացքում։ Հիմնական ազդեցությունը, ընդ որում, ցուցաբերում են սառցե ծածկույթի անդրադարձնող և մեկուսացնող հատկությունները, որոնք կապված են ջերմաստիճանի սեզոնային և պարբերաբար փոփոխությունների և տեղումների հետ։ Չնայած ընթացող անոմալիաները կարելի է բացատրել երկարաժամկետ տատանումների հետ, ընդհանուր տենդենցը, կապված առաջին հերթին վերջին հինգ տարվա ընթացքում դիտված գերտաքացման հետ, ստիպում է մի շարք գիտնականների խոսել այն մասին, սառռույցների ամառային հալոցքը և արևային ռադիացիայի կլանումը այլևս չի կոմպեսացվում սառցե ծածկույթի ձմեռային աճով[25]։ XX դարասկզբի դիտարկումների արդյունքների վրա հիմնված Արկտիկայի մակերևույթի օդի ջերմաստիճանում փոփոխություններ են նկատվել։ Լավ արտահայտված են 1930-1940 և 1990-2000 թվականների երկարաժամկետ տատանումները, որոնք ձևավորվել են ջերմաստիճանի տաքացման և 1970-ական թվականների՝ ջերմաստիճանի նվազման հետևանքով։ 1990-2000 թվականներին բնական տատանումներին ավելանում է նաև արտաքնին ազդեցություններ՝ ենթադրաբար մարդածին ծագման, ինչն էլ տալիս է միջին տարեկան ջերմաստիճանի տատանումների մեծ շեղում։ Տաքացումը արագացել է 2000-ական թվականներին և առավել արտահայտվել է ամառային ամիսներին։ Միջին տարեկան ջերմաստիճանի բացարձակ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2007 թվականին, որից հետո մի փոքր իջեցում է նկատվել[26]։

 
 
 
 
Ձմեռային հյուսիսափայլը Ալյասկայում Հյուսիսային բևեռում «Հյուսիսայի բևեռ-37» դրեյֆող կայանը Այսբերգները Գրենլանդիայի ափերին

Ջրաբանական ռեժիմ

խմբագրել

Օվկիանոսի բևեռային աշխարհագրական դիրքի շնորհիվ, Արկտիկական ավազանի սառցե ծածկույթը պահպանվում է ամբողջ տարվա ընթացքում, չնայած մշտապես գտնվում է շարժման մեջ[22]։

Մակերևույթային ջրերի շրջապտույտ

խմբագրել

Մշտական սառցե ծածկույթը մեկուսացնում է օվկիանոսի մակերևույթային ջրերը մթնոլորտի և արևի ռադիացիայի անմիջական ազդեցությունից։ Մակերևույթային ջրերի շրջապտույտի վրա կարևոր հիդրոլոգիական ազդակ է հանդիսանում ատլանտյան ջրերի ներհոսքը Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Հյուսիսատլանտյան հոսանքի տաքություն է սահմանում Հյուսիս–Եվրոպական ավազանի, Բարենցի և Կարմիր ծովերի հոսանքների բաշխման ամբողջ պատկերը։ Արկտիկայում ջրային շրջապտույտի վրա մեծ ազդեցություն ունեն նաև խաղաղօվկիանոսյան հոսանքները, ինչպես նաև գետային և սառցադաշտային ջրերը։ Հենց սա էլ հանդիսանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մակերևույթային հոսքերը։ Ջրի մի փոքր մասը հոսում է օվկիանոսից դեպի Ատլանտյան օվկիանոս, Կանադական Արկտիկայի կղզեխմբի նեղուցներով[22]։

Օվկիանոսի մակերևութային ջրային շրջանառության ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել գետային հոսքը, թեև ծավալով այն փոքր է։ Գետայինի հոսքի ավելի քան կեսը գալիս է Ասիայի և Ալյասկայի գետերից, այստեղ կա ջրի և սառույցի անընդհատ հոսք։ Ձևավորվում է հոսանք, որը անցնում է օվկիանոսը և արևմտյան մասում, ուղղվում է Շպիցբերգենի և Գրենլանդիայի նեղուց ։ Այս հոսքը միանում է Խաղաղ օվկիանոսյան ջրերի ներհոսքին, որը հոսում է Բերինգի նեղուցով։ Այսպիսով, Տրանսարկտիկական հոսանքը այն մեխանիզմն է, որն ապահովում է սառույցի դրեյֆի ընդհանուր ուղղությունը և, մասնավորապես, «Հյուսիսային բևեռ» դրեյֆող կայանի[22][23]։

Բոֆորտի ծովում, Ալյասկայի և Տրանսատլանտյան հոսանքների միջև ձևավորվում է տեղական շրջանապտույտ։ Մեկ այլ շրջապտույտ է ձևավորվում Հյուսիսային Երկրից արևելքից։ Կարայի ծովում տեղական շրջապտույտ է ձևավորվում է Արևելա–Նորերկրյան և Յամալյան հոսանքների կողմից։ Բարենցի ծովում նկատվում է հոսանքների բարդ համակարգ, որտեղ այն լիովին կապված է Հյուսիսատլանտյան հոսանքի և նրա ճյուղերի հետ։ Անցնելով Ֆարերյան-իսլանդական սահանքը, Հյուսիսատլանտյան հոսանքը ուղղվում է հյուսիս-արևելք՝ Նորվեգիայի ափերիի երկարությամբ՝ձևավորելով Նորվեգական հոսանքը, որը հետագայում ճյուղավորվում է Արևմտա–Շպիցբերգենյան և Հյուսիսային Կապի հոսանքների։ Վերջինս, Կոլայի թերակղզու մոտ, կոչվում է Մուրմանսկյան հոսանք, այնուհետև դառնում Արևմտանորերկրյա հոսանք, որը աստիճանաբար դուրս է գալիս Կարայի ծովի հյուսիսային հատված։ Այս բոլոր տաք հոսքերը շարժվում են վայրկյանում ավելի քան 25 սմ[22][23]։

Տրանսատլանտյան հոսանքի շարունակությունը Գրենլանդիայի արևելյան ափի երկայնքով դառնում է Արևելագրենլանդական հոսանք։ Այս ցուրտ հոսանքը առանձնանում է բարձր արագությամբ և հզորությամբ։ Շրջանցելով Գլենլանդիայի հարավային հատվածը, Բաֆինի ծովում դառնում է Արևմտագրենլանդական հոսանք։ Այս ծովի հյուսիսային հատվածում այն միավորում է Կանադական կղզեխմբի կղզիներից եկող ջրերի հոսքի հետ։ Արդյունքում ձևավորվում է ցուրտ Կանադական հոսանքը, որը վայրկյանում 10-25 սմ արագությամբ անցնում է Բաֆինի Երկրի երկայնքով և առաջացնում է Արկտիկայի ջրերի հոսք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Հուդզոնի ծոցում նկատվում է տեղական ցիկլոնային շրջանառություն[22][23]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային բալանսը («Атласа океанов»–ի տվյալներ 1980 թվական)[19].
Ներհոսք Ջրի քանակը
հազար կիլոմետր խորանարդ
տարում
Արտահոսք Ջրի քանակ
հազար կիլոմետր խորանարդ
տարում
Ատլանտյան օվկիանոսից Դևիսի, Դանիական, Ֆարերաիսլանդական, և Ֆարերաշոտլանդական նեղուցներով 225 Ատլանտյան օվկիանոս Դևիսի, Դանիական, Ֆարերաիսլանդական, և Ֆարերաշոտլանդական նեղուցներով 260
Խաղաղ օվկիանոսից Բերինգի նեղուցով 30 գոլորշիացում 3
Տեղումներ 5 Սառցակալում 2
Գետային հոսք 5
Ընդամենը 265 Ընդամենը 265

Ջրային զանգվածներ

խմբագրել

Արկտիկական օվկիանոսում ջրային զանգվածների մի քանի շերտեր կան։ Մակերևութային շերտը (մինչև 25-50 մ) ունի ցածր ջերմաստիճան (-1,5 °C-ից ցածր) և ցածր աղիություն (28-33,5‰): Վերջինս կապված է գետային հոսքի քաղցրահամության, հալված ջրերի շատ թույլ գոլորշիացման հետ։ Նորվեգական ծովում, որտեղ գերիշխում է Հյուսիսատլանտյան հոսանքը, չկա մակերեսային շերտ, միջին ջերմաստիճանը 6-8 °C է, աղիությունը՝, 34-35‰: Արևելագրենլանդական հոսանքում ջերմաստիճանը մոտավորապես -1 °C է, և աղիությունը՝ 30-33 ‰: Ավելի ցած առանձնանում է ենթամակերևույթային շերտը (մինչև 150-200 մ), առավել սառը (մինչև -1.8 °C), և առավել աղի (մինչև 34.3 ‰), որն առաջանում է մակերևութային և առավել խորքային ջրերի միախառնումից։ Այս շերտը թույլ չի ջերմության ներթափանցումը միջանկյալ շերտից դեպի մակերես։ Միջանկյալ ջրային շերտը գալիս է Գրենլանդական ծովից, ունի դրական ջերմաստիճան և բարձր աղիության (ավելի քան 37‰), տարածվում է 750-800 մ խորության վրա[22][23]։

Ավելի խորը տարածվում խորքային ջրային շերտը, որը ձևավորվում է ձմռան ամիսներին Գրենլանդական ծովում ուղղահայաց կոնվեկցիայի շնորհիվ և դանդաղորեն հոսում է Գրենլանդիայի և Շպիտցբերգենի նեղուցով։ Խորքային ջրային շերտի աղբյուրներ են Չուկչիի և Բարենցի ծովերի խութային ջրի աղբյուրները, ինչպես նաև Շպիցբերգենի ֆիորդները։ Խորքային ջրերի խառնումը տեղի է ունենում Նորվեգական ծովում։ Նեղուց մտնելուց 12-15 տարի հետո այս ջրային զանգվածը հասնում է Բոֆորտի ծովի տարածաշրջան։ Խորքային ջրերի ջերմաստիճանը մոտավորապես -0.9 °C է (բացառությամբ Լոմոնոսովի լեռնաշղթայի կողմից առանձնացված Կանադական գոգավորությունը, որտեղ ջերմաստիճանը -0.4 °C է), աղիությունը՝ մոտ 35 ‰: Գոյություն ունի նաև ստորին ջրի զանգված, լճացած (շրջանառության շրջան է 700 տարի), գրեթե չի մասնակցում օվկիանոսի ընդհանուր շրջանառությանը։ Ստորին ջրերը կուտակվում են օվկիանոսի հատակին (Նանսենի, Ամունդսենի և Կանադական գոգավորություններում)[22][23]։

2007-2008 թվականներին՝ Միջազգային բևեռային տարվա շրջանակներում ուսումնասիրությունների ընթացքում ձեռք բերված ռուսական և միջազգային տվյալների համախմբման արդյունքում հայտնի դարձավ Արկտիկական օվկիանոսի մակերեսային շերտերում ձևավորվող անոմալ աղիության գոտիների մասին։ Ամերիկյան մայրցամաքի երկայնքով ձևավորվել է տարածք, որտեղ աղիությունը միջին տարեկան արժեքից 2-4 ‰ -ով պակաս է, իսկ Եվրասիական ենթաավազանում գրանցվել է մինչև 2 ‰-ով գերազանցող աղիություն։ Այս երկու գոտիների սահմանը անցնում է Լոմոնոսովի լեռնազանգվածի երկայնքով։ Մակերևութային ջրի ջերմաստիճանի անոմալիաներ գրանցվեցին Կանադական ենթաավազանի ջրային տարածքի զգալի մասում, հասնելով + 5 °C արժեքին, միջին բազմամյա ցուցանիշի հետ համեմատ։ Մինչև + 2 °C անոմալիա է գրանցվել է Բոֆորտի ծովում, և Արևելասիբիրական ծովի արևմտյան մասում։ Արկտիկական ավազանի որոշ շրջաններում նկատվում է նաև խորքային ատլանտյան ջրերի ջերմաստիճանի բարձրացում (երբեմն շեղումները հասնում են + 1.5 °C` միջին կլիմայական ցուցանիշի հետ համեմատ)[27].:

 
 
Ջրային զանգվցածներ Ջերմաստիճանի և աղիության գրաֆիկներ

Մակընթացություն, տատանումներ և ալեկոծում

խմբագրել

Արկտիկական ավազանում այս երևույթները հիմնականում որոշվում են Ատլանտյան օվկիանոսից տարածվող մակընթացային ալիքով։ Բարենցի և Կարայի ծովեր մակընթացային ալիքը գալիս է արևմուտքից` Նորվեգական ծովից, իսկ Լապտևների, Արևելասիբիրական, Բոֆորտի և Չուկոտյան ծովեր` հյուսիսից` Արկտիկական ավազանով։ Գերակշռում են կեսօրյա կանոնավոր մակընթացային և մակընթացատեղատվային տիպի հոսանքները։ Այստեղ արտահայտված են փուլային երկու տիպի անհավասարություններ (կախված լուսնի փուլերից), որոնցում մեկը մինիմում, մյուսը` մաքսիմում։ Բարձր մակընթացության արժեք է գրանցվում Արևելասիբիրական ավազանում (ավելի քան 1,5 մետր), Բարենցի ծովի հարավային մասում և Սպիտակ ծովի հյուսիսարևելյան մասում։ Առավելագույն արժեք գրանցվում է Մեզենյան խորշում, որտեղ նրա բարձրությունը հասնում է 10 մետրի։ Ավելի արևելք, Սիբիրի, Ալյասկայի և Կանադայի առափնյա շրջաններից մեծամասնությունում մակընթացության բարձրությունը հասնում է 0,5 մետրի, բայց Բաֆինի ծովում` 3-5 մետրի, իսկ Բաֆինի Երկրի հարավային ափերի մոտ այն հասնում է 12 մետրի[22]։

Արկտիկական օվկիանոսի ափերի մեծ մասում ջրի մակարդակի տատանումները շատ ավելի մեծ է, քան մակընթացությունն ու տեղատվությունը։ Բացառություն է կազմում Բարենցի ծովը, որտեղ մակընթացության բարձր տատանումների ֆոնի վրա նրանք աննշան են։ Ջրի մակարդակի տատանումները հասնում են մինչև 2 և ավել մետրի, որոնք բնորոշ են Լապտևների և Արևելասիբիրական ծովերին։ Առավել ուժգին նկատվում են Լապտևների ծովի արևելյան մասում, Վանկինյան ծովածոցում, որտեղ նրանց առավելագույն մակարդակը կարող է հասներ 5-6 մետրի։ Կարայի ծովում ջրի մակարդակի տատանումները հասնում են մինչև 1 մետրի, իսկ Օբի ծովածոցում և Ենիսեյի ծոցում՝ մոտ 2 մետրի։ Չուկոտի ծովում սրանք գերազանցում են մակընթացատեղատվայինին, և միայն Վրանգելի կղզու մոտ նրանք գրեթե հավասար են[22]։

Արկտիկական ծովերում ալեկոծումը կախված է քամու ազդեցությունից և սառցադաշտային պայմաններից։ Ընդհանրապես, Արկտիկական օվկիանոսում սառցայինի ռեժիմը անբարենպաստ է ալիքային գործընթացների զարգացման համար։ Բացառություն են կազմում Բարենցի և Սպիտակ ծովերը։ Ձմռանը այստեղ տեղի են ունենում փոթորիկներ, որոնց ժամանակ բաց ծովում ալիքի մակարդակը հասնում է 10-11 մետրի։ Կարայի ծովում ալիքի բարձրությունը հասնում է միջինում 1,5-2,5 մետրի, իսկ աշնանը՝ նուսնիսկ 3 մետրի։ Արևելասիբիրական ծովում հյուսիսարևելյան քամիների ժամանակ ալիքի բարձրություը կարող է հասնել մինչև 2-2,5 մետրի, իսկ հյուսիսարևմտյան քամիների ժամանակ՝ երբեմն մինչև 4 մետրի։ Չուկոտի ծովում հուլիս-օգոստոս ամիսներին ալեկոծումը թույլ է, սակայն աշնանը՝ փոթորիկների ժամանակ ալիքները կարող են հասնել մինչև 7 մետրի։ Ծովի հարավային մասում հզոր ալեկոծումներ կարելի նկատել մինչև նոյեմբեր ամսվա սկզբին։ Կանադական ավազանում, ամռան ամիսներին ալեկոծում հնարավոր է Բաֆինի ծովում, որտեղ այն կապված է հարավարևելյան փոթորկաբեր քամիների հետ։ Հյուսիսեվրոպական ավազանում ամբողջ տարվա ընթացքում հնարավոր են փոթորկային ալեկոծումները, որոնք ձմռանը կախված են արևմտյան և հարավարևմտյան, իսկ ամռանը՝ գլխավորապես հյուսիսային և հյուսիսարևելյան քամիներից։ Նորվեգական ծովի հարավային մասում ալիքների մակարդակը հասնում է մինչև 10-12 մետրի[22]։

Սառույց

խմբագրել
 
Սառցե ծածկույթի հաստության փոփոխությունը 2050 թվականին 1950 թվականի համեմատությամբ:

Արկտիկական եղանակի և հիդրոդինամիկայի վրա մեծ նշանակություն ունի սառցե ծածկույթը։ Սառույցը ամբողջ տարի առկա է արկտիկական ծովերում։ Օվկիանոսի կենտրոնական մասերում սառցե ծածույթի հաստությունը հասնում է 30-35 մետրի և առկա է նաև ամռանը։ Այսպիսի դրեյֆող սառցե կղզու վրա է գտնվում «Հյուսիսային բևեռ» դրեյֆող կայանը։ Սառույցը դրեյֆում է 1 օրում 7 կմ, առավելագույնը՝ 100 կմ արագությամբ[28]. Ափամերձ ծովերը ամռանը զգալիորեն ազատվում են սառցից, սակայն սառցազանգվածներ մնում են, որոնք խանգարում են նավարկությանը։ Կարայի ծովում ամռանը պահպանվում է տեղային դրեյֆող սառցե զանգված, մեկ այլը առկա է Վրանգելի կղզուց հարավ։ Ամռանը ափամերձ սառցադաշտը անհետանում է, սակայն ափից որոշակի հեռավորության վրա առաջանում են Հյուսիսային Երկրյա, Յանայան, Նովոսիբիրյան սառցադաշտային զանգվածները։ Ափամերձ սառցադաշտերը զգալիորեն ընդարձակվում են Լապտևների և Արևելասիբիրական ծովերում, որոնց լայնությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի[21]։

Մեծ սառցակալում է տեղի ունենում Կանադական ավազանում։ Նեղուցներում սառույցը մնում է տարվա ընթացքում։ Բաֆինի ծովի արևելյան մասը, օգոստոսից հոկտեմբեր ամիսներին, մասամբ ազատվում է սառույցներից։ Հուդզոնի ծովածոցը օգոստոսից հոկտեմբեր ամիսներին նույնպես ազատվում է սառցե ծածկույթից։ Խոշոր ափամերձ սառցադաշտ է պահպանվում Գրենլանդիայի հյուսիսային ափերի և Ելիզավետայի կղզեխմբի ծովածոցերում[21]։ Ամեն օր մի քանի հազար այսբերգներ են գոյանում Գրենլանդիայի արևմտյան և արևելյան մասերում և Լաբրադորյան հոսանքում։ Նրանցից որոշները հասնում են մինչև Եվրոպայի և Ամերիկայի միջև նավարկության ծովային ուղուն և նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի ափամերձ հատվածները[23]։

Կոլորադոյի համալսարանի «Ձյան և սառցի հետազոտության ազգային կենտրոնի» (անգլ.՝ NSIDC) տվյալներով արկտիկական ծովային սառույցը պակասում է, հատկապես արագ է անհետանում հին սառույցը, որի արդյունքում սառցածածկույթը ավելի խոցելի է դառնում։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին օվկիանոցում դիտվել է սառցե մակերեսի օրական և ամսական մինիմումը՝ 3.61 միլիոն կիլոմետր քառակուսի, որը 13 %-ով ցածր է 1979-2000 թվականների միջին ցուցանիշից։ Այլ մինիմումներ են նկատվել 2007 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 4.24 միլիոն կիլոմետր քառակուսի և 2011 թվականի սեպտեմբերի 9-ին՝ 4.33 միլիոն կիլոմետր քառակուսի։ Այս ընթացքում լրիվ ազատվում է Հյուսիսարևմտյան անցումը, որը սովորաբար անանցանել է համարվում։ Այս տեմպերով Արկտիկան 2100 թվականին ամբողջությամբ կկորցնի ամառային սառույցը։ Սակայն վերջին ժամանակներս սառույցի հալման արագությունը մեծացել է և որոշ կանխատեսումներով ամառային սառույցը կարող է վերանալ 21-րդ դարի կեսերին[29][30].

Բուսական և կենդանական աշխարհ

խմբագրել

Խիստ կլիմայական պայմանները մեծ ազդեցություն է ունենում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի աղքատիկ օրգանական աշխարհի վրա։ Բացառություն են կազմում միայն Հյուսիսեվրոպական ավազանը, Բարենցի և Սպիտակ ծովերը, որոնք ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Օվկիանոսի կենդանական աշխարհը հիմնականում իրենից ներկայացնում են լամինարիաներ, ֆուկուսներ, անֆելցիաներ, իսկ Սպիտակ ծովում նաև զոստերաներ (լատին․՝ Zostéra): Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հաշվվում է ֆիտոպլանկտոնների մոտ 200 տեսակ, որոնցից 92-ը՝ դիատոմային ջրիմուռներ, որոնք լավ հարմարված են օվկիանոսի խիստ միջավայրին։ Սրանցից շատերը հաստատվում են սառույցի ներքին մակերևությին։ Դիատոմային ջրիմուռները Բարենցի ծովում կազմում են բուսականության 79 %-ը, իսկ Արկտիկական ավազանում՝ 98 %-ը[22]։

Խիստ կլիմայական պայմանների պատճառով աղքատիկ են նաև օվկիանոսի կենդանական պլանկտոնները։ Կարայի, Բարենցի, Նորվեգական և Գրենլանդական ծովերում հաշվվում են մոտավորապես 150-200 կենդանական պլանկտոնների տեսակներ, Արևելասիբիրական ծովում՝ 80-90 տեսակ, Արկտիկական ավազանում՝ 70-80 տեսակ։ Գերակշռում են խեցգետնանմանները (կոպեպոդներ), աղեխորշավորները, պարեգոտավորները, նախակենդանիները։ Չուկոտի ծովում հանդիպում են խաղաղօվկիանոսյան որոշ պլանկտոններ։ Օվկիանոսի հատակում կենդանական աշխարհը անհավասար է բաշխված։ Բարենցի, Նորվեգական, Սպիտակ ծովերի կենդանական բենթոսը համեմատել է Ատլանտյան օվկիանոսի մերձարկտիկական չափավոր գոտու բազմազանությանը՝ 1500-1800 տեսակ՝ 100-350 գ/ մ² բիոմասսայում։ Լապտևների ծովում միջինում 25 գ/մ² բիոմասսայում տեսակների քանակը նվազում է 2-3 անգամ։ Շատ աղքատիկ է Արևելյան Արկտիկայի ծովերի հատակի կենդանական աշխարհի բազմազանությունը՝ հատկապես Արկտիկական ավազանի կենտրոնական մասում։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հաշվվում է ձկների մոտավորապես 150 տեսակներ, այդ թվում մեծ մասամբ արդյունաբերական տեսակներ՝ ձողաձկներ, սաղմոնաձկներ, ծովատառեխներ, խեցգետնանմաններ, տափակաձկներ և այլն։ Արկտիկայում ծովային թռչունները հիմնականում վարում են գաղութային ապրելակերպ և բնակվում են ափերում։ Այստեղ մշտապես բնակվում են թռչունների մոտ 30 տեսակներ՝ սպիտակ որորներ, թանձրահավեր, որոշ կտցարներ, այդերուկներ, սանիտարներ, սպիտակ սագեր և այլն։ Հսկայական թռչնաշուկաների բնակիչները բացառապես սնվում են օվկիանոսի սննդային պաշարներով։ Կաթնասուններից այստեղ բնակվում են ծովառյուծներ, ծովացուլեր, կետեր (հիմնականում զոլավոր և գրենլանդական կետեր) և կենտեղջյուրներ։ Կղզիներում հանդիպում են դաշտամկներ, բևեռաղվեսներ, հյուսիսային եղջերուներ։ Օվկիանոսի կենդանական աշխարհի ներկայացուցիչ է նաև Սպիտակ արջը։ Կենդանիների և թռչունների մեծամասնությունը հիմնականում տարվա ընթացքում ունենում է սպիտակ կամ շատ բաց գունավորում[22][31]։

Հյուսիսային ծովերի ֆաունան առանձնանում է մի շարք բնորոշ առանձնահատկություններով, դրանցից մեկն էլ գիգանտիզմն է, որը բնորոշ է որոշ տեսակների։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում են բնակվում ամենամեծ միդիաները, ամենամեծ մեդուզաները (մինչև 2 մետր լայնքով և 20 մետր երկարությամբ շոշոփուկներով), ամենամեծ օձապոչերը։ Կարայի ծովում հայտնի են հսկայական միայնակ կորալը և ծովասարդերը, որոնց ոտքի բացվածքը հասնում է 30 սանտիմետրի։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ օրգանիզմները երկարակյաց են։ Օրինակ՝ Բարենցի ծովում բնակվող միդիաները ապրում են մինչև 25 տարի (Սև ծովում նրանք ապրում են 6 տարուց ոչ ավել), ձողաձկները ապրում են մինչև 20 տարի, տափակաձկները՝ 30-ից մինչև 40 տարի։ Սա կապված է նրա հետ, որ սառը արկտիկական ջրերում կենսական պրոցեսները դանդաղ են ընթանում[22]։

Վերջին տարիներին գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայում նկատվում է ձողաձկների գլխաքանակի ավելացում Շպիցբերգենից հյուսիս, Կարայի ծովում և Սիբիրի առափնյա մասերում։ Ձկները շարժվում են տաքացման հետևանքով հյուսիսից արևմուտք ընդարձակվող սննդի աղբյուրների ուղղությամբ[32].

 
 
 
 
Սպիտակ արջ
Ֆրանց Իոսիֆի երկիր
Փոքր թանձրահավ
Շպիցբերգեն
Գրենլանդական կետ
Ֆոքսի ծովածոց
Crossota norvegica
Բոֆորտի ծով

Բնապահպանական խնդիրներ

խմբագրել

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի բնությունը մոլորակի ամենախոցելիներից է։ 1991 թվականին Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, ՌԴ, Շվեյցարիան և ԱՄՆ-ն Արկտիկայի շրջակա միջավայրի պաշտպանության ռազմավարություն ընդունեցին (AEPS): 1996 թվականին Արկտիկական շրջանի երկրների արտաքին գործերի նախարարությունները ստորագրեցին Օտտավայի հռչակագիրը և ստեղծեցին Արկտիկական խորհուրդը։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) սահմանում է Արկտիկայի հիմնական բնապահպանական խնդիրները՝ սառույցի հալում, արկտիկական կլիմայի փոփոխություն, հյուսիսային ջրերի աղտոտում նավթամթերքային և քիմիական թափոններով, արկտիկական կենդանական աշխարհի պոպուլյացիայի նվազում և տարածման վայրի փոփոխություն[33]։

Ամառային սառույցի հալչումը Արկտիկայում բերում է բնապահպանական շատ խնդիրների առաջացմանը։ Ծովային սառույցի սահմանների փոփոխությունը դժվարացնում է սպիտակ արջերի և ծովացուլերի գոյատևումը, որոնք սառույցը օգտագործում են որպես որսի և հանգստի վայր։ Օվկիանոսի բաց ջուրը նվազեցնում է արտացոլումը, որը բերում է արևի էներգիայի 90 % կլանմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գլոբալ տաքացման։ Ընդ որում կսկսվեն հալվել նաև շրջակա ցամաքի սառցադաշտերը, և այս ջուրը թափվելով օվկիանոս կբարձրացնի ծովի մակարդակը[34]։

Ափամերձ ջրերի վիճակը վատթարանում է։ Հյուսիսային նավատորմում տարեկան շուրջ 10 միլիոն մ³ աղտոտված ջուր է արտահոսում։ Արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերի հետ արկտիկական ջրեր են թափվում նաև նավթամթերքների, ֆենոլների, ծանր մետաղական միացությունների, ազոտի և այլ նյութերի մնացորդներ։ Վտանգ կա նաև ռադիոակտիվ աղտոտման։ Կարայի ծովում ջրասույզ են արվել միջուկային թափոններով և սուզանավերի միջուկային ռեակտորներով բեռնված արկղներ։ Կոլայի ծոցում կան 200 լքված և ջրասույզ արված նավեր, որոնք աղտոտման աղբյուր են հանդիսանում։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին թափված են շուրջ 12 միլիոն տակառ՝ հաճախ վառելիքով, նավթով և քիմիական հումքով լցված[35]։

1954-ից 1990 թվականներին Նովայա Զեմլյայի միջուկային փորձարկման տարածքում միջուկային փորձարկումներ անցկացվեցին։ Այս ընթացքում կատարվեցին 135 միջուկային պայթյուն՝ 87-ը մթնոլորտային (84 օդային, 1 ցամաքային, 2 վերջրյա), 3 ստորջրյա և 42 ստորգետնյա։ Փորձարկումների թվում էին չափազանց հզոր մեգատոնային միջուկային փորձարկումներ։ 1961 թվականին Նովայա Զեմլյայի վրա պայթեց մարդկության պատմության մեջ ամենահզոր ջրածնային ռումբը (58 մեգատոն)[36][37]։ 1968 թվականի հունվարի 21-ին, Գրենլանդիայում գտնվող ամերիկյան Տուլե ռազմաբազայից 7 մղոն հարավ, կործանվեց ռազմական B-52 ռմբակոծիչը՝ միջուկային ռումբերով, որը կոտրելով 2 մետրանոց սառույցը՝ խորտակվեց Հյուսիսային Աստղ ծոցում։ Ռումբերը բաժանվել էին կտորներների, որն էլ հանգեցրել էր խոշոր տարածքի ռադիոակտիվ աղտոտմանը[38]։

Հետազոտության պատմություն

խմբագրել

Օվկիանոսի բացահայտում և առաջին հետազոտություններ

խմբագրել

 

Օվկիանոսի մասին առաջին հիշատակումը կատարվել է մ.թ.ա. 4-րդ դարում, երբ հույն ճանապարհորդ Պիֆեոսը Մասիլիայից ճանապարհորդեց Թուլե երկիր, որը, ամենայն հավանականությամբ, հեռու էր Հյուսիսային բևեռի շրջանից։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Թուլե երկիրը Իսլանդիան է[39]։ 5-րդ դարում իռլանդացի վանականները ուսումնասիրեցին Ֆարերյան կղզիները և Իսլանդիան։ Իսկ 9-րդ դարում, առաջին սկանդինավյան ծովագնաց Օթարը, որը Հոլուգալանդից էր, մեկնեց արևելք և հասավ Սպիտակ ծով[40]։ 986 թվականին վիկինգները բնակեցրել են Գրենլանդիան, XI դարում՝ Սպիցբերգենը և Նովայա Զեմլյան, իսկ XIII դարում`Կանադական Արկտիկան[41]։

1553 թվականին անգլիացի ծովագնաց Ռիչարդ Չենսլերը շրջանցելով Նորդկին հրվանդանը հասավ այնտեղ, որտեղ այժմ տեղակայված է Արխանգելսկը։ 1556 թվականին Սթիվեն Բարոուն հասավ Նովայա Զեմլյա։ Հոլանդացի ծովագնաց և հետազոտող Վիլեմ Բարենցը 1594-1596 թվականներին կատարել է երեք արկտիկական էքսպեդիցիա, որոնց նպատակն էր գտնել դեպի Արևելյան Հնդկաստան տանող հյուսիսային ծովային երթուղի և ողբերգորեն մահացել է Նովայա Զեմլայում։ Եվրասիայի հյուսիսային շրջանները ուսումնասիրվել են ռուսական կամ օտարերկրյա հետազոտողների կողմից։ 11-րդ դարում ռուսական ձկնորսները և հողատերերը հասել են Սպիտակ ծովի ափերին, իսկ 15-16-րդ դարերում մորթու առևտրով զբաղվողները մտան Անդրուրալ և զավթեցին այն հողերը, որտեղ մինչ այդ բնակեցված էր որսորդների, ձկնորսների և եղջերապահների կողմից։ 18-րդ դարից սկսած Ռուսաստանը սկսեց ակտիվ գիտական հետազոտություններ անցկացնել Սիբիրում և Հեռավոր Արևելքում, որի արդյունքում հայտնի դարձավ Արկտիկայի օվկիանոսի ուրվագծի շատ մանրամասներ[41]։

1633 թվականին ռուս ծովագնացներ Իվան Ռեբրովն ու Իլյա Պերֆիլևը ծովով նավարկեցին Լենա գետաբերանից մինչև Յանա գետը։ 1636 թվականին Ռեբրովը հասավ Ինդիգիրկա գետի բերանը, որը հոսում է Արևելյասիբիրական ծով։ Միխայիլ Ստադուխինը 1643 թվականին առագաստանավով անցավ Ինդիգիրկա գետի երկայնքով գետաբերանից մինչև ծով, հասնելով Կոլիմա գետի գետաբերանը[42]։

1641-1647 թվականներին կազակ Ս. Ի. Դեժնյովը ուսումնասիրել է Հյուսիսային Ասիայի ափերը Կոլիմա գետի բերանից մինչև մայրցամաքի արևելյան կետը (այժմ` Դեժնյովի հրվանդան)։ 1648 թվականին Դեժնյովը Ասիայի և Ամերիկայի միջև հայտնագործեց նեղուց, որը հետագայում անվանվեց Բերինգի անունով (1728 թվականին այն կրկին հայտնագործվեց Վ Բերինգի կողմից)։ Այս հանյտնագործությունները Հյուսիսային Մեծ արշավի հիմք հանդիսացան, որը 1733—1743 թվականներին պետք է գտներ Բերինգի և Սպիտակ ծովերի միջև ամենակարճ ճանապարհը։ 1742 թվականին՝ այս էքսպեդիցիայի ընթացքում Սեմյոն Իվանովիչ Չելյուսկինը հայտնագործեց Ասիայի ամենահյուսիսային կետը[43]։

1576 թվականին Հյուսիսարևմտյան ուղղու որոնման ընթացքում Մարտին Ֆրոբիշերը ափ դուրս եկավ Բաֆինի երկրում, որը մինչ այդ հայտնագործվել էր սկանդինավների կողմից։ 1585 թվականի օգոստոսին Ջոն Դևիսը անցավ նեղուցով, որն այժմ կոչվում է իր անունով և նկարագրեց Քամբերլանդ թերակղզու արևելյան ափը։ Ավելի ուշ, հաջորդ երկու ճանապարհորդությունների ընթացքում նա հասավ հյուսիսային լայնության 72°12' աստիճանին, սակայն չկարողացավ հասնել Մելվիլի ծովածոց։ 1610 թվականին Հենրի Հուդզոնը «Դիսքավրի» նավով հասավ ծովածոց, որն այժմ կրում է իր անունը։ 1616 թվականին Ռոբերտ Բայլոտը «Դիսքավրի» նավով հատեց ամբողջ Բաֆինի ծովը հյուսիսային ուղղությամբ և հասավ Սմիթի նեղուց՝ Էլսմիր և Գրենլանդիա կղզիների միջև։ 1771 թվականին Սամյուել Հիրնը հասավ Կոպերմայն գետի գետաբերան, իսկ 1789 թվականին Ալեքսանդր ՄաքՔենզին հասավ մի գետի գետաբերան, որը հետո կոչվեց իր անունով։ 1845 թվականին Ջոն Ֆրանկլինի էքսպեդիցիան, երկու նավով՝ «Էլբրուս» и «Տեռոր», ուղղվեց Ամերիկյան Արկտիկայի ջրերը, Վիկտորիա նեղուցում ընկնելով սառցե շրջափակման մեջ մահացան։ Բազմաթիվ էքսպեդիցիաներ, որոնք ուղղված էին Ֆրանկլինի որոնմանը, 15 տարի շարունակ, ճշգրտեցին Կանադական Արկտիկական կղզեխմբի մի շարք առափնյա շրջանների ուրվագծերը և հաստատեցին Հյուսիսարևմտյան անցումի գոյությունը։

 
Արկտիկա մայրցամաքը 1595 թվականի Հերարդ Մերկատորի քարտեզում

Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ սկսեցին առևտրական նավերի նավարկությունները Ատլանտյան օվկիանոսից դեպի Ենիսեյ գետ, սակայն Հյուսիսային ծովային երթուղով կանոնավոր նավարկությունները սկսվեցին 1920 թվականից։ 1932 թվականին «Ալեքսանդր Սիբիրյակով» սառցահատը մեկ նավարկության ընթացքում կարողացավ անցնել Արխանգելսկից Բերինգի նեղուց, իսկ 1934 թվականին «Ֆյոդր Լիտկե» սառցահատը անցավ հետադարձ երթուղին արևելքից արևմուտք։ Հետագայում Ռուսաստանի Արկտիկական ափերի երկայնքով առևտրական նավերի պարբերաբար նավարկությունները կատարվեցին սառցահատների ուղեկցությամբ։ Ողջ Հյուսիսարևմտյան ծովային երթուղով, առաջին անգամ 1903-1906 թվականներին, նավարկեց նորվեգացի հետախույզ Ռուալ Ամուդսենը իր «Յոա» փոքրիկ նավով։ 1940-1942 թվականներին, հակառակ ուղղությամբ, նավարկություն կատարեց կանադական «Սենտ Ռոք» ոստիկանական երկկայմ առագաստանավը, որը 1944 թվականին դարձավ առաջինը, որը հաղթահարեց երթուղին մեկ նավարկության ընթացքում։ 1980-ական թվականներին առաջին անգամ Հյուսիսարևմտյան ծովային երթուղով անցան մի քանի ոչ մեծ մարդատար և «Լինդբլեդ Էքսփլորեր» տուրիստական նավերը։

Հյուսիսային բևեռի նվաճում

խմբագրել

Հյուսիսային բևեռի նվաճման առաջին փորձերը նախաձեռնվում էին Սմիթի ծովածոցից և Քենեդու նեղուցից, որը գտնվում է Էլսմիր և Գրենլանդիա կղզիների միջև։ 1875-1876 թվականներին անգլիացի Ջորջ Ներսուին հաջողվեց «Դիսքավրի» և «Ալերտ» նավերին հասցնել մինչև սառցե հաստ ծածկույթի եզր։ 1893 թվականին նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենը Ռուսական Արկտիկայի հյուսիսում, «Ֆրամ» նավով շրջափակվեց սառցե ծածկույթով և նրա հետ դրեյֆեց դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Ամերիկացի Ռոբերտ Պիրին իր սևամորթ ծառա Մեթ Հենսոնի և չորս էսկիմոսների հետ ձմեռեց իր «Ռուզվելտ» նավի վրա և վստահեցնում էր, որ հասել է հյուսիսային բևեռին։ Մեկ ուրիշ ամերիկացի բժիշկ Ֆրեդերիկ Կուկը հայտարարել է, որ 1908 թվականի ապրիլի 21-ին հասել է բևեռին։ Սակայն այժմ շատ հետազոտողներ համարում են, որ ո՛չ Կուկին, ո՛չ Պիրիին չի հաջողվել հասնել Հյուսիսային բևեռ[41]։

1926 թվականի մայիսի 11-14-ը Ռուալ Ամուդսենը ամերիկացի հետազոտող Լինքոլն Էլեսվորտի և իտալացի օդաչուՈւմբերտո Նոբիլի հետ «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգենից ուղևորվեց Ալյասկա՝ անցնելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային բևեռի վրայով և անցկացնելով 72 ժամ անդադար թռիչքում[44]։ 1928 թվականին Ուիլքիսը և օդաչու Կարլ Բեն Էյելսոնը թռիչք կատարեցին Ալյասկայից դեպի Շպիցբերգեն։ Երկու հաջող թռիչք ՍՍՀՄ-ից դեպի ԱՄՆ ևս կատարվեց սովետական օդաչուների կողմից 1936-1937 թվականներին (երրորդ փորձը ձախողվեց՝ օդաչու Ս․ Ա․ Լեվանեվսկին իր օդանավով անհետ կորավ)[41]։

Առաջին մարդիկ, որոնք անհերքելի հասել են Հյուսիսային բևեռ՝ սառցե մակերևույթի վրայով և չօգտագործելով շարժիչային փոխադրամիջոց, համարվում ենբրիտանական տրանսարկտիկական էքսպեդիցիայի անդամները՝ Ուոլի Հերբերտի գլխավորությամբ։ Սա տեղի է ունեցել 1969 թվականի ապրիլի 6-ին[45]։

1926 թվականի մայիսի 9-10-ը, ամերիկացի Ռիչարդ Իվլին Բեռդը, ինքնաթիռով թռիչք կատարեց դեպի Շպիցբերգենից Հյուսիսային բևեռ և վերադարձավ։ Թռիչքը իր հայտարարությամբ տևեց 15 ժամ։ Դեռևս Շպիցբերգենում կասկածներ առաջացան նրա հաջողության վերաբերյալ։ Այն հաստատվեց 1996 թվականին երբ հայտնի դարձան Ազգային աշխարհագրական ընկերությանը տրված պաշտոնական հաշվետվության մեջ թռիչքային տվյալների կեղծարարությունները[46]։

1977 թվականի օգոստոսի 17-ին սովետական «Արկտիկա» ատոմային սառցահատը առաջին անգամ հասավ երկրագնդի հյուսիսային գագաթը։ 1987 թվականի մայիսի 25-ին, «Սիբիր» ատոմային սառցահատը Մուրմանսկից ամենակարճ ճանապարհով հասավ Հյուսիսային բևեռ։ 1990 թվականի ամռանը «Ռոսիա» ատոմային սառցահատը արդեն զբոսաշրջիկներով հասավ Հյուսիսային բևեռ[47]։

 
 
 
 
Նանսենի և Յոհանսենի մեկնարկը
1895 թվական
«Նորվեգիա» Դիրիժաբլը
1926 թվական
«Սքեյթ» ատոմային սառցահատը
Հյուսիսային բևեռում, 1959 թվական
«Յամալ» ատոմային սառցահատը
տզբոսաշրջիկներով, 2001 թվական

Օվկիանոսի գիտական ուսումնասիրություն

խմբագրել

1937-1938 թվականներին Ի․Դ․ Պապանինի գլխավորությամբ կազմակերպվեց «Հյուսիսային բևեռ» գիտահետազոտական կայանը, որը տեղակայված էր բևեռի մոտ դրեյֆող սառցաբեկորի վրա։ Իննամսյա դրեյֆի ընթացքում անցկացվեցին բազմաթիվ օդերևութաբանական և գեոֆիզիկական չափումներ, հիդրոկենսաբանական ուսումնասիրություններ, կատարվեցին օվկիանոսի խորքային չափումներ։ 1950-ական թվականներից Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում պարբերաբար գործում են բազմաթիվ համանման դրեյֆող կայաններ։ ԱՄՆ-ի, ՍՍՀՄ-ի և Կանադայի կառավարությունների ջանքերով կազմակերպել են երկարաժամկետ հետազոտական բազաներ մեծ սառցաբեկորների վրա, որոնց հաստությունը հասնում է 50 մետրի[41]։ 1948 թվականին սովետական գիտնականների կողմից հայտնագործվեց Լոմոնոսովի լեռնաշղթան[13], իսկ 1961 թվականին ամերիկացի գիտնականները գտան Միջինատլանտյան լեռնաշղթայի շարունակությունը[24]։

1930 թվականին կանադական կառավարության աջակցությամբ առաջին անգամ ուսումնասիրություններ կտարվեցին Հուդզոնի ծովածոցում, ուսումնասիրվեցին օվկիանոսի կանադական ջրային տարածության հոսանքները։ 1948 թվականին անցկացվեցին շրջանի կենսաբանական ուսումնասիրություններ, կառուցվեց Արկտիկական կենսաբանական կայանը և «Calanus» հետազոտական նավը։ 1949 թվականից ԱՄՆ-ն և Կանադան համատեղ ուսումնասիրություն անցկացրեցին Չուկոտի ծովում, իսկ 1950-ական թվականներից՝ Բոֆորտի ծովում[48]։

1980 թվականին լույս տեսավ «Օվկիանոսների ատլաս․ Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» հսկայածավալ աշխատությունը։ 1980-ական թվականներին գերմանական «Polarstern» սառցահատը օդերևութաբանական, հիդրոքիմիական, հիդրոլոգիական, կենսաբանական և աշխարհագրական աշխատանքներ կատարեց օվկիանոսի եվրասիական մասում։ 1991 թվականին նմանատիպ հետազոտություններ է կատարել «Oden» շվեդական սառցահատը։ 1993 և 1994 թվականներին Արկտիկական ավազանի արևելյան մասում հետազոտություններ է կատարել ամերիկյան «Polar Star» սառցահատը։ Հաջորդող տարիներին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Արկտիկական ավազանի ջրատարածքների ուսումնասիրությունները պարբերական բնույթ են կրել։ 2007 թվականի օգոստոսի 2-ին, «Արկտիկա-2007» ռուսական բևեռային արշավի շրջանակներում, «Ակադեմիկոս Ֆյոդորով» գիտահետազոտական նավից, հյուսիսային բևեռի կետում երկու ստորջրյա սուզում կատարվեց «Միր» սարքերով։ 2009 թվականին կայացավ ամերիկա-կանադական համատեղ գիտական էքսպեդիցիան, որի ժամանակ ուսումնասիրվեց 200 կիլոմետր տարածքով օվկիանոսային ընդերքի խութերը (հյուսիսային Ալյասկայի շրջան, Լոմոնոսովի լեռնաշղթա, Կանադական արկտիկական կղզեխումբ)[49]։

Այժմ Ռուսաստանի «Արկտիկայի և անտարկտիդայի գիտահետազոտական ինստիտուտի» կողմից կոմպլեքս գիտահետազոտական աշխատանքններ է տարվում[50]։ Ամեն տարի ինստիտուտի կողմից կազմակերպվում է բևեռային էքսպեդիցիաներ։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում իր դրեյֆը սկսեց «Северный полюс-40» կայանը[51]։ Ինստիտուտի անմիջական մասնակցությամբ ստեղծվեց Ֆրամի անվան ռուս-նորվեգական Արկտիկական լաբորատորիան, որը ուսումնասիրում է Արկտիկայի կլիման[52] և ռուս-գերմանական Օտտո Շմիդտի անվան բևեռային և ծովային ուսումնասիրությունների լաբորատորիան[53]։ Կանադայում օվկիանոսի ուսումնասիրությամբ զբաղվում է Բեդֆորդի օվկիանոսագիտության ինստիտուտը[48]։

Օվկիանոսը եվրասիական ժողովուրդների դիցաբանությունում

խմբագրել

Օվկիանոսը կարևոր տեղ է զբաղեցնում հյուսիսային Եվրասիայի ժողովուրդների դիցաբանության մեջ։

 
Կաթի օվկիանոսի փոխակերպումը և 14 գանձերի ստացումը 1910 թվականի լիտոգրաֆիայում

Հյուսիսային օվկիանոսը հյուսիսեվրասիական ժողովուրդներիդի դիցաբանական նկարում հանդես է գալիս, որպես խավարի աշխարհ, տարտարոս, մեռյալների թագավորություն (ֆինն-ուգրիներ, սամոյեդներ, տունգուս-մանջուրներ)։ Նման տեսակետը ձևավորվել է հին ժամանակներում և հյուսիսեվրասիական տիեզերական առասպելում վերակառուցվում է որպես անդրշիրիմյան սահման։ Սիբիրի ժողովուրդները տիեզերքը բաժանում էին ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական` Համաշխարհային գետի համեմատ։ Գետի լեռնային ակունքներում ենթադրվում էր լույսի վերին աշխարհը, որտեղից գարնանը չվող թռչունները նորածինների հոգիները բերում էին մարդկանց աշխարհ։ Մահացածների հոգիները գետով իջնում էին ներքև՝ մեռյալների թագավորություն։ Աշխարհի այս պատկերացումը պայմանավորված էր աշխարհագրական իրողություններով, մասնավորապես` Սիբիրի խոշոր գետերը հոսում էին հարավից դեպի հյուսիս և թափվում օվկիանոս։ Սուզվող թռչունների առասպելը և դրանից աշխարհի ստեղծումը առաջացել է սառցադաշտային ժամանակաշրջանից հետո, երբ Սիբիրի գետերի ջրերը հյուսիսում կուտակվել են հետ քաշվող սառցադաշտերի դեմ և առաջացրել հսկայական ջրամբար[54].

Հնդիրանական դիցաբանական ավանդույթներում կան որոշակի արձագանքներ, որոնք կապված են արիական նախահայրենիքի հյուսիսային հարևանների հետ։ Մասնավորապես, որոշ գիտնականներ, Արիական դիցաբանության համաշխարհային լեռը (հնդարիացիների Մերուն, իրանցիների Բարձր Հարան) կապում են Ուրալյան լեռների հետ։ Այս լեռան ստորոտին է գտնվում Համաշխարհային օվկիանոսը (իրանցիների Վորուկաշան), որը համեմատվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ, և դրա վրա` Օրհնյալների կղզին (Շվետադվիպա հնդարիացիների մոտ)։ Մահաբհարաթայում հատուկ նշվում է, որ Մերու լեռան հյուսիսային լանջը գտնվում է Կաթի ծովի ափին[55]։ Մի շարք հետազոտողների կարծիքով, այս պատկերի որոշ տարրեր սկյության ավանդույթների միջոցով փոխառնվել են Հին հունական ավանդույթններ և ազդել, մասնավորապես, Ռիպեյան լեռների և Հիպերբորայի կերպարների ծալման վրա[56][57]։

Հին և միջնադարյան գրքային ավանդույթներում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը չափազանց անորոշ էր ներկայացված, ինչի հետևանքով էլ այն ակտիվորեն ներառվել է դիցաբանության մեջ։ Մասնավորապես, նրա ափերը համարվում էին աշխարհի եզրը, հետևաբար, այնտեղ պետք է բնակեցված լինեին տարբեր հրեշներով (արիմասպներով և այլն), կուսական քաոսի ժառանգներով[58]։ Հին ռուսական ավանդույթներում այս առասպելները կուտակված տարածաշրջանի զարգացման և տեղական բնակչության հետ ակտիվ շփումների շնորհիվ աստիճանաբար փոխարինվում էին օբյեկտիվ տվյալներով։ Միևնույն ժամանակ, եվրոպական աշխարհագրական ավանդույթներում, որոշակի պատկերավում է ձևավորվել Արկտիկա մայրցամաքի մասին, որը, աշխարհագիտության զարգացման հետ մեկտեղ վերածվել է Արկտիկայի տեսության։ Առավել հայտնի էին Արկտիկայի խորհրդավոր կղզիների պատկերումը, որոնք մարմնավորվել են Սաննիկովի երկրի լեգենդում, և ոչ գիտական գրականության մեջ այդ առասպելները շարունակում են մնալ մինչ այսօր։

Օվկիանոսի մասին որոշ տեղեկություններ պահպանվել են նաև արաբական աշխարհագրական ավանդույթների շնորհիվ։ 12-րդ դարի կեսերին Վոլժյան Բուլղարիա այցելած արաբ ճանապարհորդ Աբու Համիդ ալ-Գարնաթին պատմում էր իր հյուսիսային հարևանի` Յուրայի (Յուգրա) երկրի մասին, որը գտնվում էր Վիսու շրջանից հետո, Խավարի ծովում, այսինքն` Արկտիկական օվկիանոսի ափին։ Արաբական տեղեկությունները զուրկ չեն նաև ֆանտաստիկ մանրամասներից, օրինակ, ասվում է, որ Բուլղարիայի հյուսիսային առևտրականների ժամանումով սարսափելի ցուրտ սկսվեց[59]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի իրավական կարգավիճակը

խմբագրել

Արկտիկայի տարածքի իրավական կարգավիճակը միջազգային մակարդակով կարգավորված չէ։ Մասնակի դեպքերում այն որոշված է արկտիկական երկրների ազգային օրենսդրությամբ և միջազգային իրավական համաձայնագրերով, հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում[60]։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին անմիջականորեն հարակից են 6 պետությունների տարածքներ. Դանիա (Գրենլանդիա), Կանադա, Նորվեգիա, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսլանդիա։ Վերջինս Արկտիկայի հատվածի նկատմամբ սեփականության պահանջներ չի ներկայացնում։ Այսօր Արկտիկայի երկրների միջև օվկիանոսի ընդերքի համար հստակ իրավական համաձայնագրեր չկան[60]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի համար գոյություն ունեն արկտիկական պետությունների իրավական բաժանման երկու հիմնական ուղիներ՝ սեկտորային (յուրաքանչյուր արկտիկական պետությունը ունի օվկիանոսի եռանկյուն տարածք, որի գագաթները հյուսիսային աշխարհագրական բևեռն է, պետության ափամերձ արևմտյան և արևելյան սահմանները) և կոնվենցիոն (1982 թվականի դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված ծովային տարածքների իրավունքի սահմանազատման կանոններ)[60]։ Կոնվենցիան պահպանելու համար ստեղծվել է մայրցամաքային խութի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողով, որն ուսումնասիրում է Դանիային, Նորվեգիային և Ռուսաստանին պատկանող խութերի երկարությունը հաստատող փաստաթղթերը[14][61][62][63]։ 2008 թվականին Ռուսաստանի, Նորվեգիայի, Դանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև ստորագրվեց Իլուլիսաթի հռչակագիրը, այն մասին, որ Արկտիկայի վերաբերյալ նոր միջազգային պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ, պետությունները պայմանավորվեցին շրջակա միջավայրի բնապահպանական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում հնարավոր ապագա փրկարարական գործողությունների համակարգման մասին[64]։

 
Հանսի կղզի

Դանիան իր արկտկական տարածքների մեջ է ներառել Գրելանդիան և Ֆարերյան կղզիները։ Դանիայի իշխանությունը Գրնենլանդիային վրա հաստատվել է 1933 թվականին։ Դանիայի բևեռային տարածքների մակերեսը կազմում է 0,372 մլն․ կմ2[65]։ Դանիան և Կանադան վիճարկում են Քենեդու նեղուցի կենտրոնում գտնվող Հանսի կղզու սեփականության իրավունքը[66]։ 2002 թվականին Դանիան 62 հազար կմ² մայրցամաքային խութի իրավունքի հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին (ներառյալ Հյուսիսային բևեռը)[67]։

Կանադա

խմբագրել

1880 թվականին Մեծ Բրիտանիան պաշտոնապես Հյուսիսային Ամերիկայի տարածքները փոխանցեց Կանադային։ Սակայն կանադական Արկտիկայի բազմաթիվ կղզիներ հայտնաբերվել են ամերիկացի և նորվեգացի հետազոտողների կողմից, ինչն էլ կարող էր վտանգ ներկայացնել տարածաշրջանում Կանադայի ինքնիշխանության համար։ Կանադան առաջինն էր 1909 թվականին սահմանել Արկտիկայի իրավական կարգավիճակը, պաշտոնապես հայտարարելով Գրենլանդիայի արևմտյան կողմում գտնվող, Կանադայի և Հյուսիսային բևեռի միջև բոլոր հողերը և կղզիները որպես սեփականություն (ինչպես հայտնագործված այնպես էլ հետագայում հայտնագործվող)[68]։ 1926 թվականին այդ իրավունքը իրավաբանորեն ամրագրվեց թագավորական հրամանագրով, որը արգելում էր բոլոր օտարերկրյա երկրներին առանց Կանադայի կառավարության լիազորված թույլտվության կանադական արկտիկական հողերում և կղզիներում որևէ գործունեություն իրականացնել։ 1922 թինվական Կանադան հայտարարեց Վրանգելի կղզու՝ իրեն պատկանելու մասին։ ԽՍՀՄ-ը վիճարկեց այս հայտարարությունը և 1924 թվականին այստեղ խորհրդային դրոշ տեղադրեց։ Այսօր Կանադան սահմանում է իր ունեցվածքը Արկտիկայում, որպես մի տարածք, որը ներառում է Յուկոն գետի ջրային ավազանը, հս․ լ․ 60°-ից դեպի հյուսիս բոլոր հողերը, այդ թվում` Կանադական Արկտիկական կղզեխումբը, նրա նեղուցները և ծոցերը, Հուդզոնի և Ջեյմսի ծոցերի ափամերձ գոտիները։ Կանադայի բևեռային տիրույթների տարածքը 1.43 մլն կմ² է[65]։ 2007 թվականին Կանադայի վարչապետը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որը նպատակ ուներ ամրապնդել Արկտիկայի նկատմամբ Կանադայի ինքնիշխանությունը։ Ինչի արդյունքում, 2009 թվականին Կանադայի խորհրդարանի կողմից ընդունվեց «Կանադայի Հյուսիսային ստրատեգիան», որը, ի լրումն քաղաքական բաղադրիչի, ավելի շատ ուշադրություն է դարձնում արկտիկական տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա` հիմք ունենալով գիտահետազոտական ուսումնասիրությունները[49]։ 2013 թվականին Կանադան դիմել է ՄԱԿ-ին` մայրցամաքային խութի (ներառյալ Հյուսիսային բևեռի) 1.2 միլիոն կմ² սեփականության իրավունքի համար[67]։

Նորվեգիա

խմբագրել

Նորվեգիան չի ներկայացնում իր հյուսիսային տարածքների պաշտոնական սահմանումը։ 1997 թվականին արկտիկական պետությունների շրջակա միջավայրի նախարարները որոշեցին, որ Նորվեգիայի արկտիկական տարածքը ձևավորում են Նորվեգական ծովի՝ հյուսիսային լայնության 65°-ից հյուսիս ընկած տարածքները։ Նորվեգիայի բևեռային տարածքը կազմում է 0,746 միլիոն կմ²։ 1922 թվականին Փարիզում 42 երկրներ ստորագրեցին Սվալբարդ կղզեխմբի նկատմամբ նորվեգական իշխանությունը հաստատող պայմանագիր։ Սակայն քանի որ Շպիցբերգենում մի քանի երկրներ ածուխ են արդյունահանում, կղզեխումբը ստացավ ապառազմականացված գոտու կարգավիճակ։ 1925 թվականին Նորվեգիան պաշտոնապես հայտարարեց Շպիցբերգենի միացումը իր տարածքներին և կղզեխմբի շուրջ ստեղծեց 200 մղոնանոց տնտեսական գոտի, որը սակայն Խորհրդային Միությունը և ապա Ռուսաստանը չճանաչեցին։ 1957 թվականի Փետրվարի 15-ին ԽՍՀՄ-ն և Նորվեգիան Բարենցի ծովում երկու երկրների միջև ծովային սահմանի մասին համաձայնագիր ստորագրեցին[65]։ 2010 թվականին Նորվեգիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվեց համաձայնագիր «ծովային սահմանների սահմանազատման, Բարենցի ծովում և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում համագործակցության» մասին[14], ինչի արյունքում որոշվեց հսկայական՝ մոտ 175 հազար կմ 2 ծովային տարածքների պատկանելիության հարցը[69]։

Ռուսաստան

խմբագրել

Ռուսական արկտիկական գոտու կարգավիճակը առաջին անգամ սահմանվել է 1916 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարության հայտագրում։ Այն սահմանում է Սիբիրյան մայրցամաքային հովիտի հյուսիսում գտնվող բոլոր ռուսական հողային տարածքերի կարգավիճակը։ 1924 թվականի նոյեմբերի 4-ին ԽՍՀՄ արտաքին գործերի կոմիսարիատի հուշագիրը հաստատեց 1916 թվականի հայտագրի դրույթները։ 1926 թվականի ապրիլի 15-ին ԽՍՀՄ-ի ԿԸՀ նախագահության «Հուսիսային սառուցյալ օվկիանոսի ԽՍՀՄ հողերի և կղզիների մասին» հրամանով սահմանվեց Խորհրդային Միության արկտիկական տարածքների իրավական կարգավիճակը։ ԿԸՀ-ի հրամանագիրը հայտարարում էր, որ «ԽՍՀՄ-ի տարածք են հանդիսանում ԽՍՀՄ-ի ափերից մինչև հյուսիսային բևեռ Գրինվիչի արևելյան երկարության 32° 4′ 35″-ի, որն անցնում է Վայդա ծովախորշի արևելյան կողմով, Կեկուրի հրվանդանով և Գրինվիչի արևմտյան երկարության 168° 49′ 30″-ի, որն անցնում է Բերինգի նեղուցի Դիոմեդա կղզեխմբի Ռաթմանովա և Կռուզենշտերն կղզիերի միջով, արդեն հայտնագործված տարածքները և հետագայում հայտնագործվելիք հողերը և կղզիները, որոնք հռչակման հրապարակման պահին չեն կազմել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում օտարերկրյա պետությունների տարածքը։ ԽՍՀՄ բևեռային ընդհանուր տարածքը կազել է 5.842 մլն կմ²[65]։ 2001 թվականին Ռուսաստանը առաջինն էր, որ ՄԱԿ-ի հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացրեց մայրցամաքային խութի մինչև 1,2 մլն կմ² ընդլայնված սահմանների մասին (ներառյալ Հյուսիսային բևեռը)[67]։

1924 թվականին ԱՄՆ-ն նպատակադրվել էր Հյուսիսային բևեռը միացնել իր տարածքներին, հենվելով այն բանի վրա, որ Հյուսիսային բևեռը Ալյասկայի շարունակությունն է։ Այսօր ԱՄՆ-ն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում իր տարածքները սահմանում է Հյուսիսային շրջանից դեպի հյուսիս Պորկյուպայն, Յուկոն և Կուսկոկվիմ գետերով սահմանազատված տարածքները ինչպես նաև բոլոր կից ծովերը, ներառելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, Բոֆորտի և Չուկոտի ծովերը։ ԱՄՆ-ի բևեռային տարածքները կազմում են 0.126 միլիոն կմ²[65]։ ԱՄՆ-ն և Կանադան վիճարկում են Բոֆորտի ծովով անցնող սահմանի հարցը։ Բացի այդ ամերիկացիները պնդում են, որ Հյուսիսարևմտյան անցումը ծովային օրենքով պատկանում է միջազգային ջրերին, ի տարբերություն կանադացիների՝ որնք կարծում են, որ դա իրենց է պատկանում[14][49][68]։ 1990 թվականի համաձայնագրով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ծովային սահմանն անցնում է Չուկոտի ծովով, որը շարունակվում է դեպի հարավ Բերինգի ծովով։ Այս համաձայնագիրը չի վավերացվել Ռուսաստանի կողմից, սակայն ստորագրման պահից կիրառվում է երկու կողմերի կողմից[70]։

Տնտեսական օգտագործում

խմբագրել

Տրանսպորտ և նավահանգստային քաղաքներ

խմբագրել

Տարվա մեծ մասը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը օգտագործվում է ծովային բեռնափոխադրման համար, որոնք իրականացնում են Ռուսաստանը՝ Հյուսիսային ծովային ուղղով, ԱՄՆ-ն և Կանադան՝ Հյուսիսարևմտյան անցումով։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հիմնական ծովային նեղուցներն են՝ Բերինգի, Լոնգի, Դմիտրի Լապտևի, Վիլկիցկու, Կարայի դարպասներ, Մատոչկին Շար, Յուգորսկի Շար, Դանիական և Հոդզոնի[71]։ Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ ծովային ուղղին ունի 12,3 հազար կիլոմետր երկարություն։ Հյուսիսային ծովային ուղղու ամենադժվար անցանելի հատվածը հանդիսանում է Մուրմանսկից մինչև Բերինգի նեղուց ընկած հատվածը։ Արկտիկային ռուսական բեռնաշրջանառության 60 %-ն իրականացնում են Մուրմանսկի և Արխանգելսկի նավահանգիստները։ Հյուսիսային ծովային ուղղու կարևորագույն բեռներն են հանդիսանում անտառահումքը, ածուխը, պարենամթերքը, վառելիքը, մետաղական կոնստրուկցիաները, մեքենաները, ինչպես նաև հյուսիսի բնակիչների համար առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արկտիկայի ռուսական հատվածում բեռնափոխադրումների քանակով առանձնանում են Կանդալակշան, Բելոմորսկը, Օնեգան, Դուդինկան, Իգարկան, Տիկսին, Դիկսոնը, Խատանգան, Պևեկը, Ամդերման, Զելյոնի Միսը, և Շմիդտի Միսը[21][72]։

Հուսիսային սառուցյալ օվկիանոսի ամերիկյան հատվածում կանոնավոր նավարկություն չի իրականացվում, գերակշռում է առաջին անհրաժեշտության ապրանքների միակողմանի բեռնափոխադրումը սակավ բնակչության համար։ Ալյասկայի ափին է գտնվում Պրուդո Բեյ ամենախոշոր նավահանգիստը, որը սպասարկում է համանուն նավթարդյունահանող շրջանին։ Հուդզոնի ծովածոցի խոշոր նավահանգիստը Չերչիլն է, որով իրականացվում է ցորենի արտահանումը կանադական Մանիտոբա և Սասկաչևան նահանգներից, Հուդզոնի նեղուցով դեպի Եվրոպա։ Կարգավորված բնույթ ունի բեռնափոխադրումները Գրենլանդիայի (Կեկերտարսուկ նավահանգիստ) և Դանիաի միջև (Դանիա է տեղափոխվոմ ձուկ, լեռնարդյունաբերական ապրաքներ, Գրենլանդիա՝ արդյունաբերական և մթերային ապրանքներ)[21]։

Նորվեգական ափի երկարությամբ տարածված է նավահանգիստների և նավահանգստային կենտրոնների խիտ ցանց, որտեղ զարգացած է մշտական նավարկությունը։ Նորվեգական կարևորագույն նավահանգիստներից են՝ Տրոնհեյմը (անտառամթերքներ), Մու ի Ռանան (հանքաքար, ածուխ, նավթամթերք), Բուդյոն (ձուկ), Օլեսուն (ձուկ), Նարվիքը (երկաթի հանքաքար), Կիրկենեսը (երկաթի հանքաքար), Թրոմսյոն (ձուկ), Համերֆեստը (ձուկ)։ Իսլանդիայի ափամերձ տարածքում զարգացած է առափնյա նավարկությունը։ Նշանակալի նավահանգիստներն են Ռեյկյավիկը, Գրունդարտանգին (ալյումին), Աքուրեյրին (ձուկ)։ Շպիցբերգենի նավահանգիստներն են Լոնգյիրը, Սեվա, Բարենցբուրգը, և Պիրամիդան, որը մասնագիտացած է քարածխի բեռնափոխադրման մեջ[21][72]։

Հյուսիսային ուղղու բացումով առաջացավ այլընտրանքային երթուղի Ասիայից դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, շրջանցելով Սուեզի և Պանամայի ջրանցքները, որը երթուղու երկարությունը կրճատում է 30—50 %-ով[73][74]։ Հյուսիսային ծովային ուղղու երկարությունը մոտ 5 հազար կիլոմետրով կարճ է Սուեզի ջրնցքով ուղղուց, իսկ Հյուսիսարևմտյան անցումինը՝ 9 հազար կիլոմետրով Պանամայի ջրացքով երթուղուց[75]։

 
 
 
 
Մուրմանսկ Աքուրեյրի Նորթսթար արհեստական կղզու նավթահոր
Ալյասկայից հյուսիս, Բոֆորտի ծովում
Բարենցբուրգ

Ձկնորսություն

խմբագրել

Ձկնորսությունը երկար ժամանակ հանդիսանում էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի օգտագործման հիմնական տնտեսական ճյուղը։ Հիմնականում մասնագիտացված են Եվրոպական ավազանի Նորվեգական, Գրելանդական և Բարեցի ծովերը ինչպես նաև Դևիսի նեղուցը և Բաֆֆինի ծոցը, որտեղ տարեկան արդյունահանվում է մոտ 2,3 միլիոն տոննա ձուկ[72]։ Ռուսաստանի Դաշնության ձկնորսության մեծ մասն իրականացվում է Բարենցի ծովում։ Ամբողջ մեծատոննաժ նավատորմը տեղակայված է Արխանգելսկում և Մուրմանսկում։ Նորվեգիայի մեծաթիվ նավատորմը տեղակայված է տասնյակ նավահանգիստներում, որոնցից են՝ Տրոնհեյմ, Թրոմսյո, Բուդյո Համերֆեստ և այլն։ Իսլանդիայի ամբողջ ձկնորսությունը իրականացվում է Գրենլանդական և Նորվեգական ծովերում։ Հիմնականում ձկնորսությունը իրականացվում է փոքրատոննաժ նավերով, որոնք բազավորված են 15 նավահանգիստներում։ Կարևորագույն նավահանգիստներից են Սիգյեֆերդուրը, Աքուրեյրին և այլն։ Գրենլանդիային բնորոշ է միայն առափնյա ձկորսությունը (հիմնականում փոկերիի որսը)։ Ձկնորսությունը կենտրոնացված է կղզու արևմտյան ափին։ Կանադան և ԱՄՆ-ն արկտիկական ջրերում գործնականում չեն զբաղվում ձկնարդյունահանմամբ[21]։ Ալյասկայի 500 հազար կմ² ափամերձ հատվածում արգելվում է արդյունաբերական ձկնորսությունը[73]։

Նավթ և գազ

խմբագրել

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը և նրան հարող տարածքները հանդիսանում են նավթի և գազի հարուստ գերավազաններ։ ԱՄՆ-ի երկրաբանական ընկերության 2008 թվականի տվյալներով, արկտիկական խութի չհետախուզված պաշարները գնահատվում են 90 մլրդ բարել նավթ և 47 տրիլիոն մետր բնական գազ, ինչը կազմում է աշխարհի չհետխուզված նավթի 13%-ը և գազի 30%-ը։ Նավթի չհետախուզված պաշարների 50 %-ը գտնվում է Ալյասկայի առափնյա հատվածում (30 մլրդ բարել), Ամերասիական ավազանում (9,7 մլրդ բարել)։ Երկնագույն վառելիքի 70 %-ը կենտրոնացած է Արևելասիբիրական շրջանում, Բարենցի ծովի արևելքում և Ալյասկայի ափերին։ 2008 թվականի տվյալներով Արկտիկայում հետախուզվել է առավել քան 400 ածխաջրածինային հանքավայրեր, որոնց ընդհանուր պաշարը կազմում է 40 մլրդ բարել նավթ, 31,1 տրիլիոն մ³ գազ և 8,5 մլրդ բարել գազային կոնդեսատ։

Տարածաշրջանի ամենակարևոր նավթի և գազի արդյունահանման ծրագրերը հետևյալն են.

Հանքային ռեսուրսներ

խմբագրել

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռուսական առափնյա հատվածը հարուստ է քարածխի և գորշածխի պաշարներով։

  • Թայմիրում և
  • Անաբարի և Խատանգայի առափնյա հատվածում,
  • Օլոնեցկի առափնյա հատվածում,
  • Տիկսի ծովախորշում,
  • կղզիներում՝
    • Բեգիչև,
    • Վիզե,
    • Ուշակով,
    • Իսկաչենկո։

Սիբիրի արկտիկական ածուխի պաշարները գերազանցում են 300 մլրդ տոննան, որոնց 90 %-ը տարբեր տիպի քարածուխներ են։ Ածուխի հարուստ պաշարներ կան նաև Կանադայի և ԱՄՆ-ի արկտիկական առափնյա հատվածներում։ Գրենլանդիյում՝ Բաֆինի ծովափին հայտնաբերել են ածուխի և գրաֆիտի հանքավայրեր[21]։

Հանքանյութեր

խմբագրել

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերը հարուստ են տարատեսակ հանքանյութերով․

  • Թայմիրը հարուստ է իլմենիտի հանածոներով,
  • Անագի հանքավայրեր Չաունսկի ծովախորշում,
  • Ոսկու հանքավայրեր Չուկոտսկի ափերին,
  • ալյումին,
  • երկաթի հանքաքար,
  • ապատիտ,
  • տիտան,
  • փայլար,
  • ֆլոգոպիտ,
  • վերմիկուլիտ Կոլսկի թերակղզում,
  • երկաթի հանքավայր Սիդվարանգերում (Նորվեգիայի արևելքում),
  • ոսկու և բերիլիումի հանքավայրեր Լոուս Ռիվերում,
  • անագի և վոլֆրամի հանքավայրեր Ալյասկայի Սյուարդ թերակղզում,
  • կապարի և ցինկի հանքավայրեր Ալյասկայի Ռեդ Դոգում (աշխարհում ցինկի մինչև 10 % արդյունահանում),
  • կապարի և ցինկի հանքավայր Կանադական կղզեխմբում,
  • արծաթի և կապարի հանքավայրեր Բաֆինի Երկրում,
  • Երկաթի հանքավայրեր Մելվիլ կղզում,
  • բազմամետաղների հանքավայրեր արծաթի բարձր պարունակությամբ Գրենլանդիայի արևմտյան ափերին,
  • ուրանի խոշոր հանքավայր Գրենլանդիայուն, որը հայտնաբերվել է 2010 թվականին[21][73][78]։

Ռազմական օգտագործում

խմբագրել

XX դարում ռազմական նպատակներով օվկիանոսի օգտագործումը սահմանափակ էր նավագնացության ծանր պայմանների պատճառով, կառուցվել էին մի քանի ռազմակայաններ, իրականացվել էին թռիչքներ օվկիանոսի վրա։ Ամռան ամիսներին սառույցի ծածկույթի կրճատումը, ինչպես նաև սառույցի հնարավոր ամբողջական հալումը կարող է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում թույլ տալ ռազմածովային ուժերի ներկայություն, ինչպես նաև ռազմական ուժերի արագ տեղակայում և ծովային տրանսպորտային երթուղիների օգտագործման ավելի ճկուն ծրագրեր։ Տարածաշրջանում անվտանգության, սահմանների և շահերի պաշտպանության ռազմավարությունը նույնպես փոփոխում է է[73][74]։

Դանիական նավատորմը երկու փոքր և մեկ պարեկային նավ է օգտագործում Գրենլանդիայի ափերի պարեկության համար։ Դանիայի թագավորական նավատորմի բազան գտնվում է Գրենլանդիայի հարավում՝ Կանգիլինգուիթում։ Նորվեգիայի թագավորական նավատորմն ունի 6 «Ուլա» տիպի սուզանավ, 5 «Ֆրիտյոֆ Նանսեն» տիպի եռակայմ հետախուզանավ, որի վրա տեղակայած է գերձայնային NSM հականավային հրթիռներ։ Նորվեգական առափնյա պահակազորը նույնպես ունի մի քանի պարեկային նավեր, որոնք կարող են լողալ բարակ սառույցի պայմաններում, ոչ մի նորվեգական նավ չի կարող կոտրել հաստ սառույցը։ Կանադայի հյուսիսային ջրերի պարեկությունը իրականացնում է առափնյա պահակազորը, որն իր օգտագործման տակ ունի 11 անզեն սառցահատ, և որից երկուսը հագեցված են հետազոտական ծրագրերի համար։ Կանադայի թագավորական նավատորմն ունի 15 նավ և 4 սուզանավ, որորնք կարող են նավարկել միայն ամռանը։ Մոտակա ծովային բազան գտնվում է Հալիֆաքսում, սակայն նախատեսվում է նաև Նունավուտում և Ռեզոլյուտ Բեյում[75][79]։

Արկտիկայի ռուսական նավատորմը կենտրոնացված է Կոլսկի թերակղզու հյուսիսարևմուտքում։ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը երկրի 5 նավատորմերից ամենախոշորն է, և տեղակայված է Բարենցի և Սպիտակ ծովերի ռազմական բազաներում։ Հյուսիսային նավատորմի զինանոցում կա սուզանավեր, այդ թվում միջուկային բալիստիկ հրթիռներով, «Адмирал флота Советского Союза Кузнецов» Ռուսաստանի միակ ավիակիրը, ինչպես նաև «50 лет Победы» խոշոր սառցահատը։ Բացի այս Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը կազմված են փոքրածավալ 97 և 97П տիպի սառցահատներով։ Տարածաշրջանում ռազմական ներկայությունը ուժեղացված է ռուսական «Мистраль» տիպի դեսանտային ուղղաթիռակիրներով։ Ինչպես նաև Արկտիկական ջրերում աշխատում են 20 քաղաքացիական սառցահատներ։ Ալյասկայի առափնյա ջրերը գտնվում են ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի պատասխանատվության գոտում։ Նավատորմն ունի 39 ատոմային սուզանավ, որից 10-ը՝ «Ohio» տիպի, 6 ատոմային ավիակիր, և այլ նավեր։ Նավերը հիմանակնում հարմարեցված չեն սառույցներում լողալու համար, բացառությամբ M/V Susitna փորձարարական նավի։ Միևնույն ժամանակ նրանք լավ հագեցած են հյուսիսային լայնություններում աշխատելու համար։ Սուզանավերի մեծ մասը կարող են աշխատել Արկտիկայի սառույցների տակ և իրականացնում են մշտական շրջայցեր, ներառյալ նավարկություն Հյուսիսային բևեռի շուրջ։ ԱՄՆ-ի առափնյա պարեկային «Legend» նավը հատուկ նախագծվել է Արկտիկայում գործողություններ իրականացնելու համար։ Առափնյա պարեկազորը ունի նաև 3 անզեն սառցահատ, որոնք հիմնականում օգտագործվում են հետազոտական նպատակներով[75][79]։

2008 թվականից Կանադան ամեն տարի արկտիկական վարժանքներ է իրականացնում։ Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվացրել է իր ներկայությունը, մի շարք բալիստիկ հրթիռներ արձակելով սուզանավերից[79], ինչպես նաև Բոֆորտի ծովում Ту-95 ստրատեգիկ ռմբակոծիչներով թռիչքներ իրականացնելով։ 2007 թվականից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պարբերաբար իրականացնում են համատեղ վարժանքներ։ 2009 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ընդունեցին Արկտիկական ստրատեգիան։

Աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը նշում է, որ իրականացվում է նավերի վերազինում և վերատեղաբաշխում՝ քաղաքական և տնտեսական իրականության համապատասխան։ Խոսել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռազմական հակամարտության մասին վաղաժամ է, միևնույն ժամանակ, տարածաշրջանի հարուստ պաշարների, ռազմական և տնտեսական ակտիվացման պատճառով, հնարավոր է անկանխատեսելի միջադեպեր, որից խոսափելու համար ինստիտուտը խորհուրդ է տալիս առափնյա երկրներին վարել բաց քաղաքականություն[79]։

ԱՄՆ-ի ստրատեգիական և միջազգային հետազոտությունների կենտրոնը նկատում է, որ ակտիվացման հետ կապված ավելացել է վթարներն ու աղետները՝ նման 2010 թվականի օգոստոսին Նունավուտի ափերի մոտ «Clipper Adventurer» ծովաշրջիկային նավի միջադեպի, որի կանխարգելման համար հարկավոր է բոլոր առափնյա երկրների ջանքեր[73]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Five Deeps Expedition is complete after historic dive to the bottom of theArctic Ocean
  2. https://www.marianatrench.com/mariana_trench-oceanography.htm
  3. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 18.
  4. https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=1906
  5. 5,0 5,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
  6. Michael Pidwirny (2006). «Introduction to the Oceans». www.physicalgeography.net. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
  7. «van Schagen 1680 World & Continents - 5 maps». The International Antiquarian Mapsellers Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип.. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 170
  9. Северный Ледовитый океан / Е. Г. Никифоров, А. О. Шпайхер // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — Третье изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978
  10. Օվկիանոսների քարտեզագիրք. Տերմիններ, հասկացություններ, տեղեկատվական աղյուսակներ.— М.: ГУНК МО СССР, 1980. С. 84—85
  11. Большая Российская энциклопедия. Т.2. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — С. 445
  12. Международная гидрографическая организация. Limits of oceans and seas (special publication 23). — 3. — Монте-Карло, 1953. — P. 11—12. — 39 p.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Ned Allen Ostenso. «Arctic Ocean». Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Arctic Ocean». ЦРУ. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  15. «Volumes of the World's Oceans from ETOPO1». Национальное управление океанических и атмосферных исследований. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  16. Tomczak, Matthias & J Stuart Godfrey. Chapter 7. Arctic oceanography; the path of North Atlantic Deep Water // Regional Oceanography: an Introduction. — 2. — Дели: Daya Publishing House, 2003. — P. 83—104. — 390 p. — ISBN 8170353076.
  17. Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз. — ISBN 5-7707-2044-1.
  18. Физическая география материков и океанов / Под общей ред. А.М.Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 546—551.
  19. 19,0 19,1 19,2 Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. — С. 84—119.
  20. Географический атлас для учителей средней школы, четвёртое издание. — М.: ГУГК, 1980. — С. 29.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 Каплин П.А., Леонтьев О.К., Лукьянова С.А., Никифоров Л.Г. Берега. — М.: Мысль, 1991. — С. 58—71.
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 22,16 22,17 22,18 22,19 22,20 22,21 22,22 22,23 22,24 22,25 22,26 22,27 Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 551—558.
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 23,12 23,13 23,14 Tomczak, Matthias & J Stuart Godfrey. Chapter 7. Arctic oceanography; the path of North Atlantic Deep Water // Regional Oceanography: an Introduction. — 2. — Дели: Daya Publishing House, 2003. — P. 83—104. — 390 p. — ISBN 8170353076
  24. 24,0 24,1 Moran K., Backman J. The Arctic Coring Expedition (ACEX) Recovers a Cenozoic History of the Arctic Ocean(անգլ.) // Oceanography. — 2006. — Т. 19. — № 4.
  25. 25,0 25,1 John E. Walsh, James E. Overland, Pavel Y. Groisman, Bruno Rudolf Ongoing Climate Change in the Arctic(անգլ.) // Royal Swedish Academy of Sciences. — 2012. Архивировано из первоисточника 21 Հուլիսի 2012.
  26. «Г.В. Алексеев, Н.Е. Иванов, А.В.Пнюшков, А.А.Балакин. Изменения климата в морской Арктике в начале XXI века» (PDF). Проблемы Арктики и Антарктики. № 3, 2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  27. «И.Е. Фролов, И.М. Ашик, Г.А. Баскаков, С.А. Кириллов. Российские морские исследования Арктики — прошлое и настоящее» (PDF). Проблемы Арктики и Антарктики. № 4, 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  28. Горная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1984—1990.
  29. «Daily image update». The National Snow and Ice Data Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  30. «Poles apart: A record-breaking summer and winter». The National Snow and Ice Data Center. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  31. «Животные Арктики и Субарктики». Третья планета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  32. «Треска мигрирует в российские воды из-за потепления Баренцева моря». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  33. «Экология Арктики». Русское географическое общество. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  34. «Загадки арктического потепления». Арктика и Антарктика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  35. «Арктика становится помойкой». Арктика и Антарктика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  36. «Штольни полигона ядерных испытаний на Новой Земле». Сайт о каменоломнях, рукотворных пещерах, катакомбах, подземных ходах (спелестология). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  37. «Ядерный полигон». Архипелаг Новая Земля. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  38. «Разбился американский бомбардировщик «B-52» с четырьмя водородными бомбами на борту». Издательство «ВОКРУГ СВЕТА». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  39. Широкова Н. С. Путешествие Пифея и открытие Ultima Thule (реалистическая традиция о Туле) // Культура кельтов и нордическая традиция античности / Н. С. Широкова. — СПб.: Евразия, 2000.
  40. «Путешествие Охтхере». Скандинавский информационный центр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 Арктика. История открытий и исследований. — Энциклопедия Кольера.
  42. Всемирная история. Т.IV.— М., 1958.— С. 100.
  43. «Третий период». История открытий и исследований Северного Ледовитого океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  44. Нобиле У. Крылья над полюсом. — М.: Мысль, 1984. — С. 96—117.
  45. Магидович И. П., Магидович В. И. Очерки по истории географических открытий. Т. 5. — М.: Просвещение, 1985. — С. 63—65.
  46. «The International Journal of Scientific History, Vol. 10, January 2000» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  47. ««Арктика» на Северном полюсе». Электронная библиотека Web orbita. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  48. 48,0 48,1 «Arctic Oceanography». Канадская энциклопедия онлайн. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  49. 49,0 49,1 49,2 «Канадо-Американские отношения в Арктическом регионе». Россия и Америка в XXI веке. Электронный научный журнал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  50. «Государственный научный центр «Арктический и антарктический научно-исследовательский институт» — лидер российской полярной науки». ААНИИ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  51. «Информация по дрейфу». Дрейфующая станция Северный Полюс-40. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  52. ««Fram» Arctic Climate Research Laboratory». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  53. «Home». Otto Schmidt Laboratory for Polar and Marine Research. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  54. Напольских, Владимир Владимирович Древнейшие этапы происхождения народов уральской языковой семьи: данные мифологической реконструкции (прауральский космогонический миф) / Материалы к серии «Народы СССР». Выпуск 5. Народы уральской языковой семьи. —М., 1991.
  55. Молочный океан // Бонгард-Левин Г. М., Грантовский Э. А. От Скифии до Индии. М.: Мысль, 1983.
  56. Бонгард-Левин, Григорий Максимович, Грантовский, Эдвин Арвидович|Грантовский Э. А. От Скифии до Индии. М.: Мысль, 1983.
  57. Круглов Е. А. Аристеева Гиперборея: «Профанная» география или сакральный идеал? Արխիվացված 2014-10-27 Wayback Machine // Исседон: Альманах по древней истории и культуре. Т. II. Екатеринбург: УрГУ, 2003.
  58. Белова О. В., Петрухин, Владимир Яковлевич «Человек незнаемый в восточной стране»: Ориген за полярным кругом в древнерусской традиции // Фольклор и книжность. — М.: Наука, 2008. — С. 57—66.
  59. Белова О. В., Петрухин В. Я. «Человек незнаемый в восточной стране»: Ориген за полярным кругом в древнерусской традиции // Фольклор и книжность. — М.: Наука, 2008. — С. 64.
  60. 60,0 60,1 60,2 «Правовой режим Арктики». Русское географическое общество. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  61. «Commission on the Limits of the Continental Shelf (CLCS): Purpose, functions and sessions». ООН. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  62. Ted L. McDorman The Role of the Commision on the Limits of the Continental Shelf: A Technical Body in a Political World(անգլ.) // The International Journal of Marine and Coastal Law : журнал. — 2002. — Т. 17. — № 3. Архивировано из первоисточника 13 Դեկտեմբերի 2013.
  63. «Submissions, through the Secretary-General of the United Nations, to the Commission on the Limits of the Continental Shelf, pursuant to article 76, paragraph 8, of the United Nations Convention on the Law of the Sea of 10 December 1982». ООН. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  64. «Пять стран приняли декларацию о сотрудничестве в Арктике». Лента.Ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  65. 65,0 65,1 65,2 65,3 65,4 «Правовой статус Арктики». Закон. Информационный портал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  66. «Канада предлагает Дании поделить остров Ганса пополам». CANADA2DAY.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  67. 67,0 67,1 67,2 «Канада просит отдать ей Северный полюс и Арктику». РосБизнесКонсалтинг. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  68. 68,0 68,1 «Arctic Sovereignty». Канадская энциклопедия онлайн. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  69. «Эксперт: Арктические фобии в России мощно подогреваются силовой акцией НАТО против Ливии». ИА REGNUM. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  70. «Соглашение между СССР и США о линии разграничения морских пространств 1990 года: разные оценки «временного применения»». МГИМО Университет МИД России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  71. Серебряков В. В. География морских путей. — М.: Транспорт, 1981. — С. 37.
  72. 72,0 72,1 72,2 «Arctic Ocean». Еврокомиссия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  73. 73,0 73,1 73,2 73,3 73,4 Heather A. Conley A New Security Architecture for the Arctic: an American Perspective(անգլ.) // Center for Strategic and International Studies. — January 2012. Архивировано из первоисточника 3 Մարտի 2016.
  74. 74,0 74,1 Kazumine Akimoto Power Games in the Arctic Ocean (English) // Arctic Ocean Quarterly Bulletin. — Ocean Policy Research Foundation. — В. 2.
  75. 75,0 75,1 75,2 «Военно-политическая ситуация в Арктике и сценарии возможных конфликтов: Проект "Борьба за Арктику"». ИА Regnum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  76. «Разработка нефтегазовых проектов Северного Ледовитого океана (с обзором проектов)» (PDF). Российское энергетическое агентство. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  77. «США подсчитали запасы Арктики». ECOTECO. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  78. Большая Российская энциклопедия. Т.Россия. — М.: Большая Российская энциклопедия, 2004. — С. 121—129.
  79. 79,0 79,1 79,2 79,3 Siemon T. Wezeman Military Capabilities in the Arctic(անգլ.) // SIPRI Background Paper. — March 2012. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2012.

Գրականություն

խմբագրել
  • Агранат Г. А. Зарубежный Север. Опыт освоения. — М., 1970.
  • Атлас океанов : Северный Ледовитый океан / отв. ред.: С. Г. Горшков ; гл. ред.: В. И. Фалеев. — Л. : Гл. упр. навигации и океанографии Мин. Обороны СССР, 1980. — 188 с.
  • Атлас океанов : Термины. Понятия. Справочные таблицы. — Л. : Гл. упр. навигации и океанографии Мин. Обороны СССР, 1980. — 160 с.
  • Визе В. Ю. Моря Советской Арктики. Очерки по истории исследования. — М.—Л., 1948.
  • Географический энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1986.
  • Гаккель Я. Я. Наука и освоение Арктики. — Л., 1957.
  • Гордиенко П. А. Северный Ледовитый. — Л., 1973.
  • Зубов Н. Н. В центре Арктики. Очерки по истории исследования и физической географии Центральной Арктики. — М.—Л., 1948.
  • История открытия и освоения Северного морского пути, т. 1—3. — М.—Л., 1956—1962.
  • Козловский А.М. SOS в Антарктике. Антарктика черным по белому. — СПб.: ААНИИ, 2010.
  • Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988.
  • Paul Arthur Berkman, Alexander N. Vylegzhanin Environmental Security in the Arctic Ocean. — Springer, 2013.
  • Robert R. Dickson, Jens Meincke, Peter Rhines Arctic-Subarctic Ocean Fluxes: Defining the Role of the Northern Seas in Climate. — Springer, 2008. — 736 с.
  • R. Stein Arctic Ocean Sediments: Processes, Proxies, and Paleoenvironment: Processes, Proxies, and Paleoenvironment. — Elsevier, 2008. — 608 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 448