Երաժշտություն
Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը (որը ազդում է մեղեդու և հարմոնիայի վրա),ռիթմը(և դրա հետ կապված հասկացությունները՝տեմպ,մետր և արտիկուլյացիա) դինամիկան(հնչեղությունն ու մեղմությունը), և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը(որոնք երբեմն բնորոշվում են որպես երաժշտության «գույներ»)։ Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը։ Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ։ Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր (այդ թվում՝ առանց նվագակցության երգեր)և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները։ Երաժշտություն բառը ծագում է հունարեն μουσικήբառից (mousike;«մուսաների արվեստը»)[1]։ Կայացնող գործունեություններն ընդգրկում են երաժշտական գործերի ստեղծումը (երգերը, եղանակները, սիմֆոնիաները և այլն), երաժշտության քննադատությունը, երաժշտության պատմության ուսումնասիրությունը և երաժշտության գեղագիտական քննությունը։ Հին Հունաստանի և Հնդկաստանի փիլիսոփաները երաժշտությունը սահմանում էին որպես ձայնաստիճանների հորիզոնական դասավորություններ (սա բնորոշում էին որպես մեղեդի) և ուղղահայաց դասավորություններ (նկատի ունենալով հարմոնիան)։ Ընդհանուր ասույթները, որոնցից են «ոլորտների հարմոնիան» և «սա իմ ճաշակով երաժշտություն է» հավաստում են այն մասին, որ տվյալ երաժշտությունը հաճելի է ականջին։ Այնուամենայնիվ 20-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Քեյջն այն տեսակետն ուներ, որ յուրաքանչյուր հնչյուն կարող է երաժշտություն դառնալ. «Աղմուկ չկա. կա միայն հնչյուն»[2]։
Իսկապես, ողջ պատմության ընթացքում երաժշտության տարբեր ձևեր և ոճեր քննադատվել են որպես «չերաժշտություն», այդ թվում՝ Բեթհովենի «Grosse Fuge» լարային կվարտետը՝ գրված 1825 թվականին[3], ջազը՝ 1900-ականների սկզբներին[4] և հարդքոր փանքը՝ 1980-ականներին[5]։ Կան երաժշտության բազում ձևեր, որոնք ընդգրկում են փոփ երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, երաժշտությունը՝ գրված կրոնական ծեսերի համար և աշխատանքային երգեր։ Երաժշտությունն ընդգրկում է բարդ շարադրված ստեղծագործություններից (օրինակ՝ դասական սիմֆոնիաները՝ գրված 1700-ականներին և 1800-ականներին) մինչև էքսպրոմտային նվագված իմպրովիզային երաժշտություն (ինչպիսին ջազն է), ժամանակակից երաժշտության ավանգարդ ոճերը՝ ստեղծված 20-րդ և 21-րդ դարերում։
Գիտնականները ապացուցել են, որ երգ լսելուց և աշխատանք կամ դասերն անելուց դուք այն ավելի արագ կընկալեք և այն ավելի հեշտ կլինի. օրինակ՝ շատ բարդ է սահմանազատել ծանր մետալն ու 1980-ականների ծանր ռոքը։ Արվեստների շարքում երաժշտությունը կարող է դասակարգվել որպես կատարողական արվեստ, գեղարվեստ կամ որպես լսարանային արվեստ։ Երաժշտությունը կարող է նվագվել, երգվել և լսվել կենդանի կատարմամբ ռոք համերգի կամ նվագախմբային ելույթի ժամանակ, լսվել կենդանի կատարմամբ, որպես դրամատիկ ստեղծագործության մաս (երաժշտական թատրոն կամ օպերային թատրոն), կամ ձայնագրվել և լսվել ռադիոյով, MP3 նվագարկչով, CD նվագարկչով, սմարթֆոնով կամ որպես ֆիլմին կամ հեռուստատեսային շոուին ուղեկցող մաս։
Շատ մշակույթներում երաժշտությունը կարևոր դեր ունի մարդկանց կենցաղում, որովհետև այն առանցքային նշանակություն ունի կրոնական ծեսերում, կյանքի անցումային փուլերի արարողություններում (ուսման ավարտ, ամուսնություն)։ Երաժշտությունն անհրաժեշտ է նաև պարի և մշակութային այլ բնագավառների համար, որոնք ընդգրկում են ֆանք խմբերում նվագելը, համայնքային երգչախմբերում երգելը։ Շատ մարդկանց համար երաժշտությունը պարզապես հոբբի է։ Օրինակ՝ նվագելը երիտասարդական նվագախմբերում, երգեր գրելը, կատարելը և ձայնագրելը։
Ծագումնաբանություն
խմբագրելMusic բառը ծագում է հունարենից[1] μουσική (mousike; «մուսաների արվեստ»)։ Հունական դիցաբանության մեջ ինը Մուսաները դիցուհիներ էին, որոնք հովանավորում էին գրականությունը, գիտությունը և արվեստները։ Նրանք մարմնավորում էին գիտելիքի աղբյուրը պոեզիայում,երգերի խոսքերում, հունական մշակույթի մեջ՝ առասպելներում։ Համաձայն Առցանց Ծագումնաբանական Բառարանի, «music» տերմինը ծագել է 13-րդ դարի կեսին,Հին Ֆրանսերենի «musique» և Լատիներեն musica,գերմաներեն Musik, հոլանդերեն muziek, իսպաներեն musica, իտալերեն musica, Հին դասական գերմաներեն mosica բառից։ Դասական հունարենում «musik»-ը բնորոշում է ամեն տեսակի արվեստը, որտեղ Մուսաները «նախագահել են» իրենց ներկայությամբ, բայց հատկապես երաժշտությունը և պոեզիան[6]։
Երաժշտությունը որպես արվեստի կամ ժամանցի ձև
խմբագրելԵրաժշտության հորինումը և կատարումը ունի գեղագիտական հաճույք պատճառելու, կրոնական կամ ծիսական նպատակով կամ որպես ժամանցային արտադրանք ներկայացվելու նպատակներ։ Երբ երաժշտությունը հասանելի էր միայն նոտաներով (օրինակ՝ դասական և ռոմանտիկ ժամանակաշրջաններում) երաժշտասերները գնում էին իրենց սիրելի ստեղծագործությունների կամ երգերի նոտաները՝ դրանք տանը դաշնամուրով կատարելու համար։ Երբ ի հայտ եկավ ձայնագրումը, հանրաճանաչ երգերի ձայնագրությունները դոմինանտ դիրք գրավեցին նոտաների հանդեպ։ Երաժշտասերները վայելում էին իրենց սիրելի ստեղծագործությունների ձայնագրությունները։ Իսկ տնային մագնիտոֆոնների ի հայտ գալուց հետո՝ 1980-ականներին և թվային երաժշտության հայտնվելուց հետո (1990-ականներ), երաժշտասերները կարողանում էին իրենց նախընտրած երգերի ժապավենները և նվագացանկերը ստեղծել և բեռնել դրանք դյուրակիր կասետների և MP3 նվագարկչի վրա։ Որոշ աուդիոֆիլներ ստեղծում են իրենց նախընտրած երգերի միքսային ժապավենները, որոնք ծառայում են որպես «ինքնադիմանկար, իդեալական խնջույքի բաղադրատոմս..և բացառապես ամենից սիրված բաներով կահավորված միջավայր»[7]։
Սիրողական մակարդակի երաժիշտները կարող են իրենց հաճույքի համար հորինել կամ կատարել երաժշտություն,նաև՝ եկամուտ ստանալ։ Պրոֆեսիոնալ երաժիշտներն աշխատանքի են անցնում մեծ թվով կազմակերպություններում և հաստատություններում ներառյալ զինված ուժերում (քայլերգեր նվագող խմբերում և փոփ խմբերում),եկեղեցիներում և սինագոգներում,սիմֆոնիկ նվագախմբերում ռադիոհեռարձակող կամ ֆիլմարտադրող կազմակերպություններում և երաժշտական դպրոցներում։ Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են որպես ֆրիլանսեր կամ սեսիոն երաժիշտներ՝ պայմանագրեր և տարբեր պայմաններով համաձայնագրեր փնտրելով։ Սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների մեջ բազում կապեր կան։ Սկսնակ սիրողական երաժիշտները սովորում են պրոֆեսիոնալների մոտ։ Համայնքային շրջանակում աչքի ընկնող սիրողական երաժիշտները ելույթ են ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ տարբեր անսամբլներում,ինչպիսիք են համայնքային համերգային խմբերը և նվագախմբերը։
Հաճախ տարբերություն է մտցվում կենդանի լսարանի համար և ստուդիայում կատարվող երաժշտության մեջ։ Սա արվում է այն նպատակով,որ երաժշտությունը հնարավոր լինի ձայնագրել և տարածել երաժշտության վաճառքի համակարգի և հեռարձակման միջոցով։ Այնուամենայնիվ, շատ հաճախ ունկնդրի առջև կատարվող, կենդանի կատարումները նույնպես ձայնագրվում են և տարածվում։ Կենդանի համերգների ձայնագրումը տարածված է թե՛ դասական,թե՛ փոփ երաժշտության ձևերի մեջ (նաև ռոքում)։ Ռոք երաժշտության համերգների անօրինական ձայնագրությունները մեծ ընդունելություն են գտնում երաժշտասերների մոտ։ Ջեմ-խմբի դեպքում կենդանի,իմպրովիզացիոն ջեմ-սեսիաներն ընդունված է ձայնագրել ստուդիաներում։
Կոմպոզիցիա
խմբագրելԿոմպոզիցիան երգի,գործիքային երաժշտության պիեսի,վոկալի և նվագարանների, կամ երաժշտության այլ տեսակի ստեղծումն է կամ հորինելու հմտությունը։ Արևմտյան դասական և էլի շատ մշակույթներում, կոմպոզիցիան ներառում է նաև նոտագրում,որի միջոցով ստեղծագործությունը հետո կատարվում է կոմպոզիտորի, երաժիշտների, երգիչների կողմից։ Ավանդական և փոփ երաժշտության մեջ ստեղծագործության գործողությունը, որը կոչվում է ուղղակի երգահանություն, ընդգրկում է երգի հիմնական ուրվագծերի ստեղծումը.մեղեդին, խոսքերը և ակորդների հաջորդականությունը։ Դասական երաժշտության մեջ կոմպոզիտորն ինքն է գործիքավորում սեփական ստեղծագործությունները,մինչդեռ երաժշտական թատրոնում կամ փոփ երաժշտության մեջ երգահանները կարող են գործիքավորող վարձել։ Շատ դեպքերում երգահանը չի օգտագործում նոտագրումը։ Դրա փոխարեն հորինում է մտքում և ձայնագրում կամ նվագում հիշողությամբ։ Ջազում և փոփ երաժշտության մեջ ազդեցիկ կատարողների նշանավոր ձայնագրությունները ստանում են նույն կշիռն,ինչ դասական,նոտաներով կատարումները։
Նույնիսկ երբ երաժշտությունը գրված է համեմատաբար հստակ, ինչպես դասական երաժշտության մեջ,կատարողը ստիպված է շատ որոշումներ կայացնել,քանի որ նոտագրումն այնքան էլ հստակ չի արտահայտում երաժշտության բոլոր տարրերը։ Որոշում կայացնելու գործընթացը,թե ինչպես կատարել երաժշտությունը, որը հորինվել և նոտագրվել է նախկինում սահմանվում է «մեկնաբանություն»։ Նույն ստեղծագործության տարբեր կատարողների մեկնաբանությունները կարող են շատ տարբերվել ընտրված տեմպի,երգելու/նվագելու ոճի կամ մեղեդիների ֆրազավորման դիտանկյունից։ Երբ կոմպոզիտորներն ու երգահանները կատարում են իրենց սեփական ստեղծագործությունները, դա նույնպես կոչվում է մեկնաբանություն։ Տարբերակների և մեթոդների կայուն թիվը,որոնք առկա են կոնկրետ ժամանակում և տեղում կոչվում է կատարման հմտություն:Միաժամանակ «մեկնաբանություն» սովորաբար կոչվում է կատարողի անհատական ընտրությունը։
Երաժշտական կոմպոզիցիան հաճախ օգտագործում է նոտագրություն և գրվում է մեկ անձի կողմից:Բայց միշտ չէ այդպես։ Ստեղծագործությունը կարող է ունենալ մի քանի կոմպոզիտորներ։ Սա հաճախ է պատահում փոփ երաժշտության մեջ,երբ խումբը համատեղ գրում է երգ,կամ երաժշտական թատրոնում,երբ մեկը գրում է մեղեդիները, մյուսը՝ խոսքերը,իսկ երրորդը՝ գործիքավորում է երգերը։ Երաժշտության որոշ ոճերում,օրինակ՝ բլյուզում կոմպոզիտոր-երգահանը կարող է ստեղծել,կատարել և ձայնագրել նոր երգեր,կամ պիեսներ՝ դրանք երբևէ չնոտագրելով։ Երաժշտական եղանակը կարող է նաև ստեղծվել բառերով,նկարներով,կամ համակարգչային ծրագրերով,որոնք բացատրում են կամ նշում, թե ինչպես պետք է երգիչը կամ երաժիշտը ստանա երաժշտական հնչյունները։ Նման օրինակներն ընդգրկում են ավանգարդից (որը օգտագործում է գրաֆիկական նոտագրություն գրելու համար այնպիսի ստեղծագործություններ,ինչպիսիք են Aus den sieben Tagen,) մինչև համակարգչային ծրագրեր,որոնք նշում են երաժշտական պիեսների հնչյունները։ Երաժշտությունը,որը հաճախ օգտագործում է պատահականությունը կոչվում է ալեատորիկ երաժտություն և ասոցացվում է 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների հետ,ինչպիսիք են Ջոն Քեյջը, Մորթոն Ֆելդմանը և Վիտոլդ Լուտոսլավսկին։ Պատահականության վրա հիմնված երաժշտության առավել հայտնի օրինակ է զանգակների ՝քամուց առաջացող ղողանջը։
Նոտագրում
խմբագրել2000-ականներում երաժշտության նոտագրումը ենթադրում է նոտաների և ռիթմերի գրավոր արտահայտումը թղթի վրա ՝ սիմվոլների միջոցով։ Նոտագրումը պարունակում է նաև ցուցումներ այն մասին, թե ինչպես կատարել երաժշտությունը։ Օրինակ՝ երգի նոտաները կարող են ցույց տալ,որ երգն իրենից ներկայացնում է «դանդաղ բլյուզ» կամ «արագ սվինգ»։ Սա ցույց է տալիս տեմպը և ժանրը։ Նոտաները կարդալու համար անհրաժեշտ է իմանալ երաժշտության տեսություն,հարմոնիա և ունենալ կատարման փորձ ՝կապված կոնկրետ երգի կամ ստեղծագործության ժանրի հետ։
Գրավոր նոտագրությունը կախված դարաշրջանից տարբեր է։ 2000-ականներին նոտագրությունը ստեղծվում է ավանդական ձևով,կամ համակարգչային նոտագրող ծրագրերով։ Հնում նոտագրություն անում էին քարի և կավե աղյուսների վրա։ Երաժշտությունը նոտաներով կատարելու համար, երաժշտին կամ երգչին անհրաժեշտ է ռիթմիկ և նոտային տարրերի հասկացողություն և կատարման պրակտիկա։ Նվագելով այնպիսի ժանրերում,որոնք պահանջում են երաժշտական իմպրովիզացիա,կատարողը նվագում է այն նոտաներով,որտեղ միայն ակորդային անցումներն ու երգի կառուցվածքն են նշված։ Սա կատարողից պահանջում է երաժշտության կառուցվածքի լավ հասկացողություն,հարմոնիայի և տվյալ ժանրի ոճերի իմացություն (օրինակ՝ ջազ կամ քանթրի)։
Արևմտյան երաժշտական արվեստի մեջ ամենատարածված նոտագրման ձևը պարտիտուրն է, որն ընդգրկում է անսամբլային պիեսի բոլոր պարտիաները և երգիչների ու երաժիշտների առանձին,անհատական նվագաբաժինները։ Փոփ երաժշտության,ջազի մեջ ստանդարտ նոտագրություն է համարվում մեղեդու,ակորդների,խոսքերի(եթե վոկալ ստեղծագործություն է) և կառուցվածքի նշումը։ Պարտիտուր և նվագաբաժիններ կարող են օգտագործվել նաև փոփ երաժշտության և ջազի մեջ,հատկապես ՝մեծ անսամբլներում։ Փոփ երաժշտության մեջ կիթառահարներն ու բաս-կիթառահարները հաճախ կարդում են երաժշտությունը թաբերից,որոնք օգտագործելով կիթառի կամ բասի գրիֆի սխեման,ցույց են տալիս նվագվելիք նոտաների տեղերը։ Թաբերն օգտագործվել են նաև Բարոկկո ժամանակաշրջանում, Լյուտնյայի(լարային,կսմիթային երաժշտական նվագարան) համար։
Իմպրովիզացիա
խմբագրելԵրաժշտական իմպրովիզացիան ինքնաբուխ երաժշտության ստեղծումն է:Այն հաճախ հիմնված է լինում նախորդիվ գոյություն ունեցող հարմոնիկ կառուցվածքի կամ ակորդային հաջորդականության վրա։ Իմպրովիզացիան կատարողի ակնթարթային գրված կոմպոզիցիան է,որտեղ կոմպոզիտորական մեթոդները կիրառվում են հանպատրաստից կամ պատրաստած։ Իմպրովիզացիան զգալի մաս է կազմում երաժշտության որոշ տեսակների համար,ինչիսիք են բլյուզը, ջազը, ջազ ֆյուժընը,որոնցում երաժիշտները սոլո իմպրովիզներ են անում մեղեդու և նվագակցային բաժնի մեջ։ Արևմուտքի երաժշտական արվեստի ավանդույթների մեջ իմպրովիզացիան կարևոր հմտություն էր հատկապես բարոկկո և դասական ժամանակաշրջաններում։ Բարոկկո շրջանում կատարողներն իմպրովիզ էին անում զարդարանքները իսկ basso continuo-ստեղնաշարայինները իմպրովիզ էին անում ակկորդային ձայներում։ Դասական էպոխայում մենակատար երգիչներն ու երաժիշտները իմպրովիզ էին անում վիրտուոզ կադենցիաների ժամանակ ՝ դասական համերգի ընթացքում։ Այնուամենայնիվ 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբում,երբ արևմտյան գեղարվեստական կատարման համընդհանուր ընդունված պրակտիկան ստանդարտացվեց սիմֆոնիկ նվագախմբերում, օպերային թատրոններում, իմպրովիզացիան սկսեց ավելի փոքր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ որոշ ժամանակակից կոմպոզիտորներ ավելի ու ավելի շատ ավելացրին իմպրովիզացիան իրենց ստեղծագործություններում։ Հնդկական դասական երաժշտություն մեջ իմպրովիզացիան հանդիսանում է կարևոր բաղադրիչ և հիմնական չափանիշ։
Տեսություն
խմբագրելԵրաժշտության տեսությունն ընդգրկում է երաժշտության բնույթը և մեղանիկաները։ Այն հաճախ ներառում է նմուշների արտահայտումը,որոնք որոշում են կոմպոզիտորների մեթոդները և ուսումնասիրում է երաժշտական լեզուն և նոտագրությունը։ Լայն իմաստով, երաժշտության տեսությունը որոշում և վերլուծում է երաժշտության հատկանիշները և տարրերը.ռիթմ, հարմոնիա (հարմոնիկ ֆունկցիա), մեղեդի,կազմություն, ձև։ Ընդհանուր առմամբ երաժշտական տեսությունը կարող է ներառել երաժշտության մասին յուրաքանչյուր պնդում, համոզմունք, մտահղացում[8]։ Այս ամենը ուսումնասիրող մարդիկ տեսաբաններն են։ Նրանց մի մասը օգտագործում են ակուստիկան, մարդու ֆիզիոլոգիան և հոգեբանությունը,որ բացատրեն՝ ինչու և ինչպես է ընկալվում երաժշտությունը։
Տարրեր
խմբագրելԵրաժշտությունն ունի շատ տարբեր հիմքեր և տարրեր։ «Տարր» բառը կարող է նշանակել հետևյալ բաները.բարձրություն և բիթ կամ զարկերակ, տեմպ, ռիթմ, մեղեդի, հարմոնիա, տեքստուրա, ոճ, ձայների բաշխում և տեմբր կամ էլ գույն, դինամիկաներ,արտահայտչամիջոցներ, արտիկուլյացիա, ձև ստրուկտուրա։ Երաժշտության տարրերը իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ուսումնական ծրագրերում։ Այս երեք ուսումնական ծրագրերն էլ համարում են բարձրությունը, դինամիկաները, տեմբրը և տեքստուրան երաժշտական տարրեր,սակայն մյուս վերոնշյալ տարրերը ոչ միշտ են համընդհանուր ընդունված։ Ստորև այս երեք ուս.ծրագրերի «երաժշտական տարրերի» պաշտոնական ձևակերպումներն են.
- Ավստրալիա.բարձրություն,տեմբր,տեքստուրա, դինամիկաներ և արտահայտչամիջոցներ,ռիթմ, ձև և ստրուկտուրա[9]։
- Միացյալ Թագավորություն. բարձրություն, տեքստուրա, դինամիկաներ, տևողություն,տեմպ,ստրուկտուրա[10]։
- ԱՄՆ. բարձրություն, տեմբր, տեքստուրա, դինամիկաներ,ռիթմ,ձև, հարմոնիա, ոճ և արտիկուլյացիա[11]։
Միացյալ Թագավորության ուսումնական ծրագրում 2013 թվականին երաժշտական տարրերի ցուցակում ավելացվել է «համապատասխան երաժշտական նշումներ» եզրույթը, իսկ ցուցակը վերանվանվել է «փոխկապակցված երաժշտական մեծություններ»:Այս մեծություններն են ՝ բարձրություն, տևողություն, դինամիկա,տեմպ, տեմբր, տեքստուրա, ստրուկտուրա և համապատասխան երաժշտական նշումներ[12]։
«Երաժշտական տարրեր» արտահայտությունը օգտագործվում է մի շարք տարբեր համատեքստերում։ Դրանցից երկու ամենատարածված համատեքստերը կարելի է տարբերակել ՝ դրանք նկարագրելով որպես «երաժշտական տարրական էլեմենտներ» և «երաժշտության ընկալման տարրեր»։
Երաժշտական տարրական էլեմենտներ
խմբագրել1800-ականներին, «Երաժշտական էլեմենտներ» և «երաժշտական տարրական էլեմենտներ» արտահայտությունները համարվում էին մեկը մյուսին փոխարինող[13][14]։ Այս փաստաթղթերում նկարագրված տարրերը վերաբերում են երաժշտության այն ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են երաժիշտ դառնալու համար։ Էստրելլայի պես[15],նոր գրողները, թվում է ՝ օգտագործում են «երաժշտական տարրեր» արտահայտությունը նույն ձևով։ Սահմանումը,որն ավելի հստակ է արտացոլում այս գործածությունը հետևյալն է.«արվեստի, գիտության և այլնի տարրական սկզբունքները. Քերականության տարրերը»[16]։ Մեծ Բրիտանիայի ուսումնական ծրագրում «փոխկապակցված երաժշտական մեծությունների» անցնելը կարծես հետքայլ է դեպի երաժշտական տարրական էլեմենտներ։
Ընկալման տարրեր
խմբագրել1930-ականներին հոգեակուստիկայի զարգացման հետ, երաժշտության ուսումնասիրությունը ավելի շատ վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք մենք լսում երաժշտությունը, քան՝ ինչպես ենք նվագում։ Կարլ Սիշորն իր «Երաժշտության հոգեբանություն»[17] գրքում առանձնացնում է երաժշտության հոգեբանության չորս հատկանիշ։ Դրանք էին բարձրությունը, հնչեղությունը, ժամանակը և տեմբրը (էջ 3)։ Նա դրանց չէր կոչում «երաժշտության տարրեր»,այլ բնորոշում դրանք որպես «տարրային կոմպոնենտներ» (էջ 2)։ Այնուամենայնիվ այս տարրային կոմպոնենտները ուղղակի կապված են 4 համեմատաբար տարածված երաժշտական տարրերի հետ.Բարձրությունն ու տեմպը ամբողջովին են համապատասխանում, «հնչեղությունը» համապատասխանում է դինամիկային, իսկ «ժամանակը»՝ ժամանակի վրա հիմնված ռիթմին,տևողությանը և տեմպին։ «Երաժշտության տարրեր» արտահայտության այս գործածումը ավելի մեծ կապ ունի Վեբստերի նոր բառարանի ՝ տարրերի սահմանման հետ.նախահիմք,որը հայտնի մեթոդներով չի կարող բաժանվել ավելի պարզ ձևի։
Թեև «երաժշտության տարրական էլեմենտները» ցուցակի հեղինակները կարող են տարբերվել կախված անձնական (կամ ինստիտուցիոնալ) նախասիրություններից, երաժշտության ընկալման տարրերը պետք է բաղկացած լինեն առանձին տարրերի ընդունված կամ ստուգված ցուցակից,որոնք կարող են ինքնուրույն մանիպուլացվել հասնելու համար ցանկալի երաժշտական էֆեկտին։ Թվում է,թե այս փուլում դեռևս տեղ կա հետազոտությունների։
Ոճերի վերլուծություններ
խմբագրելԵրաժշտության որոշ ոճեր այս հիմունքների որոշ դրվագների վրա շեշտադրումներ են անում։ Մյուսներն այս տարրերն ավելի քիչ են շեշտադրում։ Որպես օրինակ, Bebop դարի ջազը շատ բարդ ակորդներ է օգտագործում՝ ներառյալ ալտերացված (փոփոխված) դոմինանտաները և ակորդների բարդ հաջորդականությունները՝ մեկ տակտի մեջ երկու կամ ավելի անգամ փոփոխվող ակորդներով իսկ մեղեդու մեջ մի քանի անգամ փոխվող բանալիով:Մինչդեռ օրինակ ֆանքի մեջ մեծ մասամբ շեշտը դրվում է ռիթմի և սվինգի վրա,և հիմնվում հանպատրաստից հորինված, մեկ ակորդի շուրջ նվագակցության վրա։ Կամ եթե Ռոմանտիզմի դարաշրջանում՝ 1800-ականների կեսերից մինչև դարավերջ, դասական երաժշտությունը լայնորեն կիրառում է դինամիկաների դրամատիկ փոփոխություններ ՝ pianissimo (շատ մեղմ) շշնջալու հատվածներին հաջորդում են հնչեղ fortissimo հատվածները, մինչդեռ որոշ ամբողջական սյուիտներ բարոկկո ոճում՝ գրված կլավեսինի համար 1700-ականների սկզբում, օգտագործում են ընդամենը մեկ դինամիկա։ Եվս մեկ օրինակ.դասական երաժշտության ստեղծագործություններ, ինչպիսիք սիմֆոնիաներն են, ունեն երկար տևողություն, մինչդեռ որոշ փոփ երգեր տևում են ընդամենը քիչ րոպեներ։
Տարրերի նկարագրություն
խմբագրելՁայնի բարձրությունը և մեղեդին
խմբագրելՁայնի բարձրությունը հնչյունի ասպեկտ է, որը մենք կարողանում ենք լսել։ Մի նոտան կամ տոնը կարող է բարձր կամ ցածր լինել մեկ այլ նոտայից կամ երաժշտական հնչյունից։ Մենք կարող են խոսել բարձր կամ ցածր տոնի համար ավելի ընդհանուր իմաստով։ Օրինակ ՝ ինչպես է ունկնդիրը լսում պիկոլոյի սուր ձայնը կամ սուլող տոնը և համարում ավելի բարձր,քան բաս թմբուկի խորը ձայնը։ Մենք խոսում ենք ձայնի բարձրության մասին նաև առավել կոնկրետ իմաստով ՝ կապված երաժշտական մեղեդիների, բասի երաժշտական գծի և ակորդների հետ։ Ձայնի ճշգրիտ բարձրությունը կարող է որոշվել ձայների հստակ և կայուն հաճախությամբ։ Հստակությունն ու կայունությունը պետք է լինեն այնքան,որ ձայնը տարբերվի աղմուկից։ Օրինակ՝ ունկնդրին ավելի հեշտ է տարբերակել դաշնամուրով նվագված նոտայի բարձրությունը,քան հարվածային գործիքինը։
Մեղեդին (կամ եղանակը) հաջորդականորեն հնչող,վարընթաց և վերընթաց շարժվող հնչյունների շարքն է։ Մեղեդու նոտաներն,առհասարակ, ստեղծվում են օգտագործելով այնպիսի հնչյունների բարձրության համակարգեր,ինչպիսիք են գամմաներն ու տոնայնությունները։ Մեղեդիները հաճախ պարունակում են նաև երգի կամ ստեղծագործության մեջ օգտագործվող ակորդի մաս համարվող հնչյուններ։
Պարզ ժողովրդական և ավանդական երգերը կարող են օգտագործել ընդամենը մեկ տոնայնության նոտաներ,այլ տոնայնության նոտաներ,որը կապված է տվյալ գամմայի տոնիկական հնչյունի հետ։ Օրինակ՝ կարող է լինել երգ՝ գրված C-ում (դո մաժոր),որն ունի մեղեդի՝ բաղկացած միայն դո մաժորի նոտաներից (առանձին նոտաները ՝ C,D,E,F,G,A,H: Սրանք այլ կերպ կոչվում են նաև «սպիտակ նոտաներ»,որը կապված է դաշնամուրի վրա համապատասխան ստեղների գույնով)։ Մյուս կողմից էլ, Bebop դարաշրջանի ջազը (1940-ականներ) և 20 և 21-րդ դարերի ժամանակակից երաժշտությունը կարող է օգտագործել շատ խրոմատիկ նոտաներ (այսինքն՝ ի լրումն դաշնամուրի վրա մաժոր գամմայի նոտաների, ընդգրկում է «սև» և «սպիտակ» բոլոր նոտաները) և անսովոր գամմաներ,ինչպիսիք են ամբողջ տոներով գամման (ամբողջական տոներով գամման ներառում է C, D, E, F♯, G♯ և A♯ նոտաները)։ Ցածր ռեգիստրի, բաս գործիքներով (օրինակ՝ կոնտրաբաս,էլեկտրական բաս կամ տուբա ) նվագված խորը երաժշտական գիծը կոչվում է բասային գիծ։
Հարմոնիա (ներդաշնակում) և ակորդներ
խմբագրելՀարմոնիան վերաբերում է երաժշտության «հորիզոնական» նոտաների հնչյուններին.նոտաներին,որոնք նվագվել կամ երգվել են միասին և միաժամանակ ակորդ ստեղծելու համար։ Սա սովորաբար նշանակում է,որ նոտաները միաժամանակ են հնչում, սակայն հարմոնիան կարող է լինել նաև հարմոնիկ կառուցվածք ուրվագծող մեղեդին։ Մաժորա-մինորային համակարգում ստեղծած երաժշտության մեջ, (սա ընդգրկում է 1600-ից 1900 թվականը գրված դասական երաժշտությունը և արևմտյան փոփի սգալի մասը, ռոքը և ավանդական երաժշտությունը) մեղեդու տոնայնությունը որոշում է օգտագործված գամման, որի կենտրոնն է համարվում տոնիկական (առաջին) աստիճանը։ Դասական պարզ կտորները և շատ փոփ և ավանդական երգեր գրված են այնպես,որ ողջ երաժշտությունը գրված է մի տոնայնության մեջ։ Շատ ավելի բարդ դասական,փոփ և ավանդական երգերն ու կտորները կարող են ունենալ 2 տոնայնություն (որոշ դեպքերում ՝ 3 և ավելի)։ Ռոմանտիզմի դարաշրջանի Դասական երաժշտությունը՝ գրված 1820-1900 թվերին հաճախ ունենում է բազում տոնայնություններ։ Այսպես է նաև հատկապես 1940-ականների Bebop ժամանակաշրջանի ջազը, որտեղ երգի հիմնական տոնայնությունը կամ «տոնիկան» փոխվում է ամեն 4 տակտը, կամ նույնիսկ 2 տակտը մեկ։
Ռիթմ
խմբագրելՌիթմը հնչյունների և լռության կարգավորումն է ժամանակի մեջ։ Մետրը (չափը) կենդանացնում է ժամանակը կանոնավոր իմպուլսային խմբերում՝ տակտերում, որոնք արևմտյան դասական, փոփ և ավանդական երաժշտության մեջ խմբավորում են նոտաները 2 քառորդ, 3 քառորդ, կամ 3 ութերորդական (հայտնի է նաև որպես վալսի չափ) և 4 քառորդ չափերում։ Չափերը դարձել են լսելու համար ավելի հեշտ,քանի որ երգերն ու ստեղծագործությունները հաճախ (բայց ոչ միշտ) շեշտ են դնում յուրաքանչյուր (նոտային) խմբավորման առաջին հարվածի (բիթի) վրա։ Գոյություն ունեն նկատելի բացառություններ, ինչպիսին է բեքբիթը,որը լայնորեն օգտագործվում է արևմտյան փոփում և ռոքում։ 4 քառորդ չափով երգում շեշտվում են տակտի 2-րդ և 4-րդ մասերը (թույլ և համեմատաբար թույլ մասեր)։ Սա սովորաբար կատարում է հարվածային գործիքներ նվագողը բարձր և տարբերվող-հնչողություն ունեցող փոքր թմբուկի վրա։ Փոփում և ռոքում երգի ռիթմային հատվածները նվագվում է «ռիթմ սեկցիան», որն ընդգրկում է ակորդներ նվագող գործիքները (էլեկտրոնային կիթառ, ակուստիկ կիթառ, դաշնամուր կամ այլ ստեղնաշարային գործիքներ) բաս-գործիք (սովորաբար ՝ էլեկտրոնային բաս-կիթառ, կամ որոշ տիպիկ ժանրերի համար,ինչպիսիք են ջազը և բլուգրասը ՝ կոնտրաբաս) և հարվածային գործիքներ։
Տեքստուրա
խմբագրելԵրաժշտական տեքստուրան ստեղծագործության կամ երգի ընդհանուր հնչողությունն է։ Ստեղծագործության տեքստուրան արտահայտվում է այն բանով, թե ինչպես են ռիթմիկ, մեղեդային,հարմոնիկ նյութերը համադրվում ստեղծագործության մեջ։ Այս համադրությունն էլ որոշում է ձայնի բնույթը ստեղծագործության մեջ։ Տեքստուրան հաճախ նկարագրվում է խտության կամ ստվարության և դիապազոնի կամ լայնության ամենափոքր և ամենամեծ քայլերի միջակայքում։ Նաև տարբերվում է՝ կախված ձայների քանակից և մասերից և այդ ձայների հարաբերակցությունից։ Օրինակ՝ ստվար տեքստուրան պարունակում է գործիքների բազում «շերտեր»։ Այդ շերտերից մեկը կարող են լինել լարային բաժինը կամ պղնձյա փողայինները։ Ստվարության վրա ազդում է նաև գործիքների քանակն ու հարստությունը։ Տեքստուրայի տարածված բնորոշում է նաև նվագաբաժինների և երաժշտական գծերի քանակն ու հարաբերակցությունը։
Մոնոդիա(միաձայնություն). մեկ մեղեդի ՝(կամ եղանակ) առանց նվագակցության կամ ներդաշնակող հատվածի։ Մոնոդիայի օրինակ է մոր՝ երեխայի համար երգած օրորոցայինը։
- Հետերոֆոնիա. 2 և ավելի գործիքներ կամ երգիչներ նվագում/երգում են միևնույն մեղեդին, բայց յուրաքանչյուր կատարող փոքր-ինչ փոխում է մեղեդու ռիթմը և արագությունը կամ ավելացնում տարբեր զարդարանքներ։ 2 բլուգրասներ, որոնք նվագում են ջութակի նույն ավանդական մեղեդին, յուրաքանչյուրը փոքր-ինչ փոխում կամ զարդարանքներ է ավելացնում այդ մեղեդուն։
- Պոլիֆոնիա. (բազմաձայնություն) մի քանի իրարից անկախ,միահյուսված մեղեդային գծեր,որոնք երգվում կամ նվագվում են միաժամանակ։ Խմբերգային երաժշտությունը՝ գրված վերածննդի շրջանում, որպես կանոն, ստեղծված է այս ոճում։ Պոլիֆոնիայի պարզ օրինակ է "Row, Row, Row Your Boat" երգը, որտեղ երգիչների տարբեր խմբեր սկսում են երգել ոչ միաժամանակ։
- հոմոֆոնիա. (միաձայնություն) պարզ մեղեդի, որն ուղեկցվում է ակորդային նվագակցությամբ։ Արևմտյան փոփ երաժշտության մեծ մասը՝ գրված 19-րդ դարից, գրված են այս տեքստուրայով։ Երաժշտությունը, որը պարունակում է մեծ թվով առանձին պարտիաներ (օրինակ՝ կրկնակի կոնցերտ, որտեղ 100 նվագախմբային գործիքներ են նվագակցում շատ միահյուսված մեղեդային գծերով) համարվում է ավելի ստվար և հոծ տեքստուրա ունեցող, քան քիչ նվագաբաժիններով երկը(օրինակ՝ մենակատար ֆլեյտայի մեղեդին, որին նվագակցում է մեկ թավջութակ)։
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում` մոտ 160 000 տարի առաջ։ Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր մայրցամաքներում։ Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով։ Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի մասը[18]։
Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ։ Դրա օրինակներ են ծառայում ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, 4000 տարեկան է։
Ֆլեյտան գիտնականների կողմից գրանցված ամենահին երաժշտական գործիքն է։ Մի օրինակ հայտնաբերվել է քանդակների կողքը, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 35-40 հզ. տարի առաջ[19]։
Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ։ Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։ Հին հույն և հնդիկ փիլիսոփաները երաժշտությունը սահմանում են որպես հնչերանգներ, որտեղ մեղեդիները դասավորված են հորիզոնական կերպով, իսկ հարմոնները՝ ուղղահայաց կերպով։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի երաժիշտ-ստեղծագործող Ջոն Քեյջը կարծում էր, որ ցանկացած հնչյուն կարող է երաժշտություն լինել։ Երաժշտագետ Ժան Ժակ Նատիզը ամփոփում է մի հարաբերական, հին տեսակետ-"Երաժշտության և աղմուկի միջև եղած սահմանը միշտ մշակութային սահմանում ունի. նույնիսկ միևնույն հասարակության մեջ այդ սահմանը միևնույն տեղով չի անցնում։ Մի խոսքով, հազվադեպ է կոնսեսուս լինում։ Բոլոր հաշվարկներով, չկա որևէ միջմշակութային և միևնույն համընդհանուր գաղափար՝ ըստ որի կտրվի երաժշտության մասին սահմանումը:"
Նախապատմական ժամանակներ
խմբագրելՆախապատմական երաժշտությունը տեսականորեն կարող է բացատրվել ըստ պալեոլիթի հնագիտական կայքերից վերցված բացահայտումներով։ Ֆլեյտաները հաճախ հայտնաբերվում են՝ փորագրված ոսկորներից, որոնց վրա լայնակի անցքեր են արված։ Դիվյե Բաբե ֆլեյտան, որը փորագրվել է քարանձավաբնակ արջի ազդրոսկորից, մոտավորապես, 40,000 տարվա եղելություն ունի։ Հնդկաստանը այն երկրներից է, որոնք ունեն հին երաժշտական մշակույթ։ Ամենահին և ամենամեծ նախապատմական երաժշտական գործիքների հավաքածուն հայտնաբերվել է Չինաստանում (Ք.Ա. 7000-6600 թթ.)։ Ամենահին երգը, որը հայտնաբերվել է կավե ցուցանակների վրա, գրված է մոտավորապես Ք.Ա. 1400 թվականին։
Հին Եգիպտոս
խմբագրելԵգիպտական երաժշտական գործիքների մասին ամենահին նյութերը և ներկայացուցչական փաստերը նախադինաստիական ժամանակաշրջանի են, սակայն ավելի ստույգ փաստերը հաստատվել են Հին Թագավորությունից, որտեղ տավիղ, ֆլեյտա և երկակի կլառնետ էին նվագում։ Եգիպտական ֆոլկ երաժշտությունը, ներառյալ ավանդական Սուֆի դհիրկ ծիսակատարությունները, հին եգիպտական երաժշտությանը ամենամոտ ժամանակակից երաժշտությունն է։
Ասիական մշակույթ
խմբագրելՀնդկական դասական երաժշտությունը աշխարհում ամենահին երաժշտական ավանդույթներից մեկն է։ Հարապայի և Մոհենյո Դարոյի լարային և հարվածային գործիքների տարբեր տեսակներ վերականգնվել են Սըր Մորտիմեր Հիլերի կատարած պեղումների արդյունքում։ Ռիգվեդան պարունակում է ժամանակակից հնդկական երաժշտության տարրեր։ Հնդկական դասական երաժշտությունը՝ մարգան, միահնչյուն երաժշտություն է, և նրա հիմքում ընկած է միևնույն մեղեդային գիծը։ Ասիական երաժշտության մեջ մտնում են արաբական, կենտրոնական ասիական, արևելյան ասիական, հարավային ասիական և հարավարևելյան ասիական երկրների երաժշտությունները։
Աստվածաշնչյան հիշատակումներ
խմբագրելԵրաժշտության և թատրոնի գիտնականները, որոնք ուսումնասիրություններ են անում Սեմիտական և վաղ հրեա-քրիստոնեական պատմության և մարդաբանության վերաբերյալ, ընդհանուր կապեր են հայտնաբերել թատերական և երաժշտական գործունեություններում եբրայեցիների և հույների և հռոմեացիների դասական մշակույթների միջև։ Կատարման ընդհանուր մասը բացահայտվել է "սոցիալական երևույթ՝ լիթանիումում". աղոթք, որը կազմված է աղաչանքների ու պաղատանքների շարքից։
Հին ժամանակներ
խմբագրելԱրևմտյան մշակույթները վիթխարի ազդեցություն են ունեցել երաժշտության զարգացման վրա։ Արևմտյան մշակույթների երաժշտական պատմությունը ձգվում է մինչև հին հունական ժամանակաշրջանը։
Հին Հունաստան
խմբագրելՀին Հունաստանում երաժշտությունը համարվում էր սոցիալ-մշակութային կյանքի կարևոր մաս։ Երաժիշտներն ու երգիչները ականավոր դեր էին զբաղեցնում հունական թատրոնում։ Երկսեռային երգչախմբերը կատարումներ էին ունենում ժամանցային, տոնական և հոգևոր արարողությունների ժամանակ։ Երաժշտական գործիքներից առկա էին երկեղեգյան փողերը և պլուցկեդային լարային գործիքները, քնարը, կիթառը։ Երաժշտությունը կրթության կարևոր մաս էր կազմում. տղաներին տալիս էին երաժշտական կրթության 6 տարեկանից։ Հունական երաժշտական տեսությունը ներառում էր հունական երաժշտական ոճեր, որոնք աստիճանաբար հիմք դարձան արևմտյան կրոնական և դասական երաժշտության համար։ Հետագայում Հռոմեական Կայսրությունից, Արևելյան Եվրոպայից և Բյուզանդիական Կայսրությունից եկած ազդեցությունները փոխեցին հունական երաժշտությունը։ Ամենահին օրինակը, որը պահպանվել է որպես ամբողջական երաժշտական ստեղծագործություն, Սեիկիլոս տապանագիրն է։ Այն ներառում է նոտաներ աշխարհի տարբեր մասերից։
Միջին դարեր
խմբագրելՄիջնադարյան դարաշրջանը սկսվում է Ռոման-կաթոլիկ եկեղեցու ծառայությունների երգերով։ Այդ ժամանակ Արևմտյան երաժշտությունը դառնում էր ավելի շուտ արվեստի ճյուղ՝ երաժշտական նոտաներով։ Միակ եվրոպական միջնադարյան երգացանկը, որը պահպանվել է, ռոման-կաթոլիկ եկեղեցու միահնչյուն պաշտամունքային միաձայն երգերն է։
Ռենեսանսի ժամանակաշրջան
խմբագրելՌենեսանսի ժամանակաշրջանի երաժշտությունը (1400-1600 թթ.) ավելի շատ կենտրոնացած էր աշխարհիկ թեմաների վրա։ 1450-ականներին հայտնագործվեց տպագիր մամուլը, և դա օգնեց երաժշտական ճյուղերի արագ տարածմանը։ Այսպիսով, երաժշտությունը սկսեց աստիճանաբար կարևոր դեր խաղալ առօրյա կյանքում։ Երաժիշտները աշխատում էին եկեղեցիներում, դատարաններում և քաղաքներում։ Եկեղեցական քառյակները աճում էին, իսկ եկեղեցին մնում էր երաժշտության կարևոր հովանավորը։ XV դարի կեսերին երաժիշտները ստեղծագործում էին բազմահնչյուն հոգևոր երաժշտություն։ Այս ժամանակաշրջանի ականավոր երաժիշտներից էին Ջյուլիամ Դուֆեյը, Ջիովաննի Պիեռլուջի դա Պալեստրինան, Թոմաս Մոռլեյը և Օռլանդ դե Լասուսը։ Շատ կարևոր ստեղծագործողներ, որոնց կոչում են ֆրանկո-ֆլամանդական ստեղծագործողներ, սերում էին Հոլանդիայից, Բելգիայից և հյուսիսայից Ֆրանսիայից։ Նրանք կարևոր դեր էին խաղում ամբողջ Եվրոպայում, հատկապես Իտալիայում։
Բարրոկոյի ժամանակաշրջան
խմբագրելԲարրոկոյի ժամանակաշրջանը սկսվեց 1600-1750 թթ. և տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ։ Այս ժամանակաշրջանում երաժշտությունը սկսեց ընդլայնվել իր տիրույթներում։ Բարրոկոյի երաժշտության ժամանակաշրջանը սկսվեց, երբ գրվեցին առաջին օպերաները և երբ ձայնակարգային երաժշտությունը դարձավ լայն տարածված։ Գերմանական բարրոկո երաժշտության ստեղծագործողները երաժշտություն էին գրում փոքր համույթների համար՝ ներառյալ լարային, փողային և հովային գործիքներ, ինչպես նաև երգչախմբեր, սրինգներ, կլավեսին և կլավիկորդ։ Այս ընթացքում մի քանի խոշոր երաժշտական ձևեր սահմանվեցին, որոնք հետագայում ընդլայնվեցին։ Ուշ բարրոկոյի ոճը բազմահնչյունային համալիր էր և հարուստ էր մեղեդիներով։ Բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորներից էին Սեբաստիան Բախը, Ջորջ Ֆրեդերիկ Հանդելը և Ջորջ Ֆիլիպ Թելեմանը։
Կլասիցիզմ
խմբագրելԴասական ժամանակաշրջանի երաժշտությունը (1750-1830) ունի ավելի թեթև, մաքուր և զգալիորեն ավելի պարզ կառուցվածք, և հակված է լինել ձայնային և երգեցիկ։ Այս ընթացքում ի հայտ եկան նոր ժանրեր։ Հիմնական ոճը հոմոֆոնիկ էր, որտեղ հիմնական մեղեդին և նվագակցությունը հստակ տարբերվում են։ Կարևորություն էր տրվում գործիքային երաժշտությանը։ Այս ժամանակաշրջանի երաժշտության հիմքում Բարրոկոյի ժամանակաշրջանի ձևերն էին, որոնք ավելի ընդլայնվեցին (սոնատ, կոնցերտ և սիմֆոնիա)։ Մյուս հիմնական ձևերն էին տրիոն, լարային քառյակները, սերենադները և դիվերտիսմենը։ Ամենակարևոր և զարգացվող ձևը սոնատն էր։ Չնայած բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորները նույնպես գրում էին սոնտեներ, սակայն դասական սոնատները ամբողջովին տարբերվում են։ Դասական շրջանի գործիքային բոլոր ձևերի հիմքում ընկած էր սոնատի դրամատիկական կառուցվածքը։ Դասական շրջանում կատարված ամենակարևոր Էվոլյուցիոն քայլերից մեկը հասարակական կոնցերտների կատարելագործումն էր։ Ազնվականությունը կարևոր դեր էր խաղում երաժշտական կյանքի հովանավորության մեջ, սակայն հիմա կոմպոզիտորները արդեն կարող էին գոյատևել առանց նրա վարձակալության։ Աճող հանրաճանաչությունը հանգեցրեց նվագախմբերի թվերի շատացմանը։ Կլասիցիզմի շրջանի հայտնի կոմպոզիտորներից են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Քրիստոֆ Ուիլիբալդ Գլակը, Յոհան Քրիստինա Բախը, Ժոզեֆ Հայդենը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։
Ռոմանտիզմ
խմբագրելՌոմանտիկ երաժշտությունը (1810-1900) կլասիկ շրջանի խիստ ոճերը և ձևերը վերափոխեց ավելի կրքոտ և արտահայտիչ պիեսների։ Այն փորձում էր մեծացնել հուզական արտահայտությունն ու զորությունը՝ նկարագրելու խորը ճշմարտությունը կամ մարդկային զգացմունքները։ Այս շրջանում ստեղծագործությունների գերիշխող թեման ռոմանտիկ սերն էր։ Որոշ դեպքերում կլասիկ շրջանի ֆորմալ կառուցվածքները պահպանվել են, սակայն որոշ առկա ժանրերում, ձևերում և ֆունկցիաներում ձևափոխվել են։ Ինչպես նաև նոր ձևեր են ստեղծվել։ Օպերան և բալետը շարունակում էին զարգանալ։ 1800 թվականին երաժշտությունը զարգացավ Լյուդվիգ վան Բեթհովենի և Ֆրանզ Շյուբերտի կողմից՝ ներկայացվելով ավելի դրամատիկ, արտահայտչական ոճով։ Բեթհովենի դեպքում մոտիվները եկան փոխարինելու մեղեդուն՝ որպես կարևոր կոմպոզիցիոն միավոր։ Ավելի ուշ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Պյոտր Իլիչ Չայկովսկին, Անտոնին Դվորակը և Գուստավ Մահլերը կիրառեցին ավելի մշակված ակորդներ և ավելի մեծ անհամապատասխանություն՝ դրամատիկ լարվածություն ստեղծելու համար։ Նրանք ստեղծեցին համալիր և հաճախ բավական երկար երաժշտական գործեր։ Ռոմանտիկ շրջանում տոնայնությունը իր գագաթնակետին էր։
XX-XXI դարերի երաժշտություն
խմբագրելXX դարում երաժշտության լսողների շրջանակը մեծացավ, քանի որ ռադիոն դարձավ շատ տարածված, իսկ ֆոնոգրաֆները օգտագործում էին երաժշտություն նվագելու և տարածելու նպատակով։ Արտ երաժշտությանը ցուցաբերած ուշադրությունը բացատրվում է նոր ռիթմերի, ոճերի և ձայների հետազոտությամբ։ XX դարի արտ երաժշտության ականավոր գործիչներից են Իգոր Ստրավինսկին, Առնոլդ Շունբերգը և Ջոն Քեյջը։ Ձայնագրման գյուտը և երաժշտության խմբագրման հնարավորությունը դասական երաժշտության նոր ենթաժանրերի շատացման առիթ դարձան՝ ներառյալ ակուսմատիկ և էլեկտրոնիկ ստեղծագործության Երաժշտական կոնկրետ դպրոցներ։ Ի հայտ եկավ ջազային երաժշտությունը, որը 20-րդ դարի կարևոր երաժշտական ճյուղերից մեկը դարձավ, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին կարևորվեց ռոք երաժշտությունը։ Ջազը ամերիկյան երաժշտական ձև է, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին աֆրո-ամերիկյան համայնքներում՝ աֆրիկյան և եվրոպական ավանդական երաժշտությունների միախառնումից՝ Հարավային Միացյալ Նահանգներում։ Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։ Ջազը ի սկզբանե սնել է մի շարք ենթաժանրեր՝ Նոր Օռլեանի Դիքսիլենդից (1910-ականներ) մինչև 1970-ականներն ու 1980-ականների ջազ-ռոք ֆյուժն։ Ռոք երաժշտությունը պոպուլյար երաժշտության ժանր է, որը ձևավորվել է 1960-ականներից՝ 50-ականների ռոք ընդ ռոլ, ռոքաբիլի, բլյուզ և քանթրի երաժշտություններից։ Ռոքային ձայնը հաճախ կապվում է էլեկտրական կիթառի կամ ակուստիկ կիթառի հետ։ Այստեղ օգտագործվում են ուժեղ ենթաբիթեր՝ էլեկտրական բաս կիթառի ռիթմային բաժնով և ստեղնաշարային գործիքներով (երգեհոն, դաշնամուր կամ անալոգային և թվային սինթեզատորներ և համակարգիչներ)։ 1960-ականներին և 70-ականների սկզբին ռոք ժանրը ճյուղավորվեց տարբեր ենթաբաժինների՝ բլյուզ ռոքից և ջազ-ռոք ֆյուժնից մինչև պրոգրեսիվ ռոք և ռոքի փորձառական ժանրերի տարբեր տեսակներ։
Կատարում
խմբագրելԿատարումը երաժշտության ֆիզիկական արտահայտումն է։ Կատարումը կարող է լինել կամ արդեն փորձած կամ իմպրովիզացված։ Իմպրովիզացիան երաժշտական գաղափար է, որը ստեղծվում է առանց կանխամտածվածության, իսկ փորձված գործը գաղափարի ակտիվ կրկնողությունն է, մինչև կապակցվածության հասնելը։ Երաժիշտները հաճախ իմպրովիզներ են անում արդեն փորձած գաղափարին՝ ունիկալ կատարում ստանալու համար։ Շատ մշակույթներ կատարման և սոլոյի հստակ ավանդական ձևեր ունեն, օրինակ հնդկական դասական երաժշտությունը կամ արևմտյան արտ երաժշտության ավանդույթները։ Այլ մշակույթներ, ինչպիսին է օրինակ Բալին, ունեն խմբակային կատարումների խիստ ավանդական ձևեր։
Ունկնդրելու ավանդույթ
խմբագրելԵրաժշտության շատ տեսակներ, ինչպիսին են օրինակ ավանդական բլյուզը և ֆոլկ երաժշտությունը, ի վերուստ պահպանվում էին կատարողների հիշողություններում, իսկ երգերը կատարվում էին բանավոր կերպով կամ լսողությամբ։ Եթե երաժշտության հեղինակը հայտնի չէ, ապա այն համարվում է ավանդական երաժշտություն։ Մշակութային պատմությունը երգի միջոցով փոխանցվում է մարդկանց ականջին։
Երաժշտական տեսություն
խմբագրելԵրաժշտության տեսական ասպեկտները ուսումնասիրում են երաժշտագիտությունը։
Երաժշտական տեսությունը պատասխանում է այն հարցին, թե ինչ կանոնների է ենթարկվում երաժշտությունը, ինն է նրա հիմքում և ինչ է պետք սովորել, որպեսզի ոչ միայն գրագետ կատարվի երաժշտությունը, այլև հասկանալի լինի։ Երաժշտության վերլուծության ընթացքում առանձնանում են հետևյալ հիմնական կատեգորիաները՝ մեղեդի, Ներդաշնակագիտություն, կոնտրապունկտ, կառուցվածք։ Կիրառական տեսությունը, հիմնվելով ուսումնասիրությունների վրա, նպատակ է դնում ստեղծել և կատարելագործել երաժշտության ուսուցման մեթոդները, որոնք թույլ են տալիս տիրապետել կատարողական արվեստին, մարզել երաժշտության ընկալումը։ Հիմնական հմտություններն են համարվում սոլֆեջիոն՝ երաժշտության ընթերցումը թղթից, նոտաների գրառումը լսողությամբ, լսողությամբ վերլուծությունը և այլն, տարբեր տեսակի պարտիտուրաների ընթերցումը, նվագախմբի համար գործիքավորումը, իմպրովիզացիայի արվեստը, կոմպոզիցիայի սկզբնավորումը[20]։
Երաժշտական հնչյուն
խմբագրելԵրաժշտությունը կազմվում է երաժշտական հնչյուններից։ Դրանք ունեն հստակ բարձրություն (հիմնական տոնի բարձրությունը սուբկոնտրօկտավայի դո նոտայից մինչև հինգերորդ օկտավայի ռե նոտան՝ 16-ից 4000-4500 Հց)։ Երաժշտական հնչյունի տեմբրը որոշվում է օբերտոնների առկայությամբ և կախված է ձայնի աղբյուրից։ Երաժշտական հնչյունը որոշակի երկարություն ունի։ Նրա ֆիզիկական յուրահատկությունն այն է, որ ձայնային ճնշումը գոյանում է ժամանակի պարբերական գործընթացով[21]։
Երաժշտական հնչյունները խմբավորվում են երաժշտական համակարգի մեջ։ Երաժշտության կառուցման հիմքը ձայնասանդղակն է։ Դինամիկական երանգները ենթարկվում են բարձրությունների սանդղակին, որը չունի բացարձակ նշանակություններ։ Լայնորեն տարածված սանդղակում հարևան հնչյունները 1:2 հարաբերակցության մեջ են (ությակները վերաբերում են քառորդներին, քառորդները՝ կեսերին և այլն)։
Երաժշտական արտադրություն
խմբագրելԵրաժշտությունը ստեղծվում և կատարվում է ելնելով մի շարք նպատակներից՝ էսթետիկ հաճույքից, կրոնական կամ արարողական նպատակներից մինչև ժամանցային արտադրանք տվյալ շուկայի համար։ Սիրողական երաժիշտները ստեղծում և կատարում են երաժշտությունը իրենց հաճույքի համար և նրանք որևէ օգուտ չունեն երաժշտությունից։ Պրոֆեսիոնալ երաժիշտներին վարձում են մի շարք կառույցներ և կազմակերպություններ՝ ներառյալ զինված ուժերը, եկեղեցիները, սինագոգները, երաժշտական դպրոցները և այլն։ Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են ինքնուրույն՝ կնքելով պայմանագրեր և համաձայնագրեր։ Երբեմն շատ կապեր են լինում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։ Սկսնակ սիրողական երաժիշտները դասընթացներ են անցնում պրոֆեսիոնալների մոտ։ Որոշ դեպքերում նրանք կարող են ձեռք բերել պրոֆեսիոնալ կատարողականություն և կատարել պրոֆեսիոնալ կերպով։ Տարբերություն կա արդեն ձայնագրված և կենդանի կատարվող երաժշտության միջև, սակայն երբեմն կենդանի համերգների ժամանակ հնչեցնում են արդեն ձայնագրված տարբերակները։
Կոմպոզիցիա
խմբագրելԿոմպոզիցիան երգի ստեղծագործումն ու ձայնագրումն է։ Շատ մշակույթներում կիրառվում է երաժշտական նյութը նախօրոք պատկերացնելուց հետո ստեղծագործությունը մատուցելու գաղափարը։ Եթե նույնիսկ կոմպոզիցիան նոտաներով շատ հստակ գրված է, ստեղծագործողը դեր որոշ որոշումներ պիտի ընդունի դրա վերաբերյալ։ Երաժշտության կատարման ձևը կախված է կատարողից. այն կարող է փոխվել կախված, թե ով է կատարում և ինչպես է դա անում։ Երաժշտական որոշ ճյուղերում, ինչպիսին են ջազը կամ բլյուզը, կատարողական ազատություն է տրվում կատարողին։ Իմպրովիզացված գործը հաճախ ունենում է ոճական կամ ժանրային կոնվենցիաներ։ Կոմպոզիցիա ասելով ոչ միշտ ենք հասկանում նոտաների կիրառում կամ մեկ անհատի բացառիկ հեղինակույթուն։ Երաժշտությունը նաև կարելի է նկարագրվել որպես երաժշտական ձայներ ստեղծելու մի գործընթաց։ Նմանատիպ օրինակ է համակարգչային ծրագիրը, որը ընտրում է ձայները։ Հազվագյուտ տարրեր պարունակող երաժշտությունը կոչվում է "ալեատորիկ" և հաճախ ասոցացվում է Ջոն Քեյջի, Մորտոն Ֆելդմանի կամ Լյուտոսլավսկու հետ։
Նշանագրում
խմբագրելՆշանագրությունը նշաններով երաժշտության նոտաների և ռիթմերի թղթին գրված տարբերակն է։ Երաժշտության գրվելուց հետո նշանագրվում են երաժշտության ռիթմերն ու ձայնային բարձրությունը՝ ներառելով նաև երգը կատարելու ցուցումներ։ Նշանագրումը ճիշտ կարդալու ուսումնասիրությունը ներառում է երաժշտական թեորիա, հարմոնիա, կատարողական փորձի ուսումնասիրություն և որոշ դեպքերում էլ կատարողականության պատմական մեթոդների հասկացողություն։ Արևմտյան արտ երաժշտությունում գրավոր նշումների ամենաընդունված տարբերակներ են նշանները։ Պոպուլյար երաժշտության, ջազի և բլյուզի մեջ ստանդարտ երաժշտական նշանագրումը կատարվում է թղթի վրա, որն ունի լարանման տողեր, և որի վրա նշանագրում են մեղեդին, ակորդները, երգի բառերը և երաժշտության կառուցվածքը. պոպուլյար երաժշտության և ջազի մեջ նույնպես կիրառվում են նշաններ և հատվածներ։
Իմպրովիզացիա
խմբագրելԵրաժշտական իմպրովիզացիան սպոնտան երաժշտության ստեղծումն է։ Իմպրովիզացիան երբեմն համարվում է կատարողների կողմից երաժշտության ակնթարթային հորինում, որտեղ հնարները կիրառվում են առանց նախօրոք պատրաստվելու կամ արդեն փորձելուց հետո։ Բարրոկո և դասական ժամանակաշրջաններում արևմտյան մշակույթում երաժշտության իմպրովիզացիան համարվում էր կարևոր հմտություն։ Սակայն 20-21-րդ դարերում այն ավելի փոքր դեր էր խաղում արևմտյան արտ երաժշտությունում։ Իսկ հնդկական դասական երաժշտությունում իմպրովիզացիան հիմնական բաղադրիչն է և յուրաքանչյուր կատարման էական չափանիշը։
Թեորիա
խմբագրելԵրաժշտության թեորիան ընդգրկում է երաժշտության բնույթն ու մեխանիզմը։ Այն հաճախ բացահայտում է այն օրինակները, որոնք իշխում են կոմպոզիտորի մեթոդների վրա, և ուսումնասիրում է երաժշտության լեզուն և նշանագրումը։ Մեծ իմաստով, երաժշտության թեորիան վերլուծում է երաժշտության պարամետրերը և տարրերը՝ ռիթմ, հարմոնիա, մեղեդի, կառուցվածք և ձև։ Երաժշտական թեորիան կարող է ընդգրկել երաժշտության վերաբերյալ պնդումներ, կարծիքներ և գաղափարներ։
Փիլիսոփայություն և գեղագիտություն
խմբագրելԵրաժշտության փիլիսոփայությունը երաժշտության հետ կապված հիմնական հարցերի ուսումնասիրությունն է։ Երաժշտության փիլիսոփայական ուսումնասիրությունը շատ կապեր ունի մետաֆիզիկայում և գեղագիտությունում առկա փիլիսոփայական հարցերի հետ։ Երաժշտության փիլիսոփայությունում առկա որոշ հիմնական հարցերից են՝
- Որն է երաժշտության սահմանումը?
- Ինչ կապ կա երաժշտության և մտքի միջև?
- Ինչ է բացահայտում երաժշտության պատմությունը աշխարհի մասին?
- Ինչ կապ կա երաժշտության և զգացմունքների միջև?
Ըստ ավանդույթի, երաժշտության գեղագիտությունը ուսումնասիրում է ռիթմիկ և հարմոնիկ կառուցվածքների մաթեմատիկական և կոսմոլոգիկ մեծությունը։ XVIII դարում ուշադրություն սկսեցին դարձնել երաժշտությունը լսելու փորձի վրա՝ այսպիսով երաժշտության գեղեցկության և մարդկային հաճույքի վերաբերյալ հարցերին։ XX դարում կարևոր ներդրումներ արվեցին Պիտեր Կիվիյի, Ջերոլդ Լևինսոնի, Ռոջեր Սկրուտոնի և Ստեֆան Դավիեսի կողմից։ Սակայն շատ երաժիշտներ, քննադատներ իրենց ներդրումը նույնպես ունեցել են երաժշտության գեղագիտության վերաբերյալ։ Կարծիք կա, որ երաժշտությունը ազդում է մեր զգացմունքների, ինտելեկտի և հոգեբանության վրա։ Փիլիսոփա Պլատոնը առաջարկում է այն տարբերակը, որ երաժշտությունը ուղղակիորեն ազդում է հոգու վրա։ Երաժշտության գեղագիտության մեջ կոմպոզիցիոն կառուցվածքի հսկա կարևորությունը ընդգծելու միտում կար։ Սակայն երաժշտության գեղագիտության հետ կապված այլ հարցերից են՝ քնարականություն, հարմոնիա, հիպնոս, զգացմունքայնություն, ժամանակավոր դինամիկա, ռեզոնանս և այլն։
Հոգեբանություն
խմբագրելԺամանակակից երաժշտության հոգեբանությունը նպատակ ունի բացատրելու և հասկանալու երաժշտական վարքագիծը և փորձը։ Այս ոլորտում կատարված ուսումնասիրությունները առաջնային էմպիրիկ են։ Երաժշտության հոգեբանությունը տարբեր ոլորտների հետ կապված ուսումնասիրության ոլորտ է (երաժշտության կատարում, կոմպոզիցիա, կրթություն, քննադատություն և թերապիա և այլն)։
Երաժշտական ճանաչողություն
խմբագրելԵրաժշտական ճանաչողության ոլորտը իր մեջ ընդգրկում է երաժշտության տարբեր ասպեկտների ուսումնասիրություն։ Բացի երաժշտության վերլուծելու, ստեղծելու և կատարելու ստանդարտ փորձերից, այն ուսումնասիրում է այն մտավոր գործընթացները, որոնց հիմքում ընկած են այս փորձերը։ Այս ուսումնասիրությունները նաև փորձում են բացահայտել անհամատեղելի մշակույթների երաժշտական ավանդույթների միջև եղած ընդհանրություններն ու հնարավոր ճանաչողական "սահմանափակումները": Խուլերը կարող են զգալ երաժշտությունը իրենց մարմնում տեղի ունեցող տատանումների միջոցով, որին կարելի է հասնել այն դեպքում, երբ անհատը իր ձեռքում պահում է ռեզոնանտ, սնամեջ առարկա։ Ամենահայտնի խուլ երաժիշտը Լյուդվիգ վան Բեթհովենն է, ով ստեղծել է շատ հայտնի գործեր։ Ավելի ժամանակակից օրինակներից է Էվելին Գլենին և Քրիս Բաքը։ Ուսումնասիրությունները, որոնք տարվում են երաժշտական ճանաչողության ոլորտում, փորձում են բացահայտել երաժշտություն լսելու հետ կապված բարդ մտավոր գործընթացները։
Երաժշտության ճանաչողության նյարդաբանություն
խմբագրելԵրաժշտության ճանաչողության նյարդաբանությունը ուղեղի մեխանիզմների գիտական ուսումնասիրություն է, որոնք մասնակցում են երաժշտության ճանաչողության խորքային գործընթացներում։ Այս վարքագծերից են երաժշտություն լսելը, կատարելը, ստեղծելը, կարդալը, գրելը և օժանդակ գործընթացներ։ Սա նաև կապված է երաժշտական գեղագիտության և երաժշտական էմոցիաների հետ կապված ուղեղի հիմքերի հետ։
Պսիխոակուստիկա
խմբագրելՊսիխոակուստիկան ձայնի ընկալման գիտական ուսումնասիրությունն է։ Ավելի կոնկրետ, ձայնի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական արձագանքները ուսումնասիրող գիտության ճյուղ է։ Այն կարելի է դասակարգել պսիխոֆիզիկայի ճյուղերի շարքին։
Բիոերաժշտագիտություն
խմբագրելԵրաժշտության ուսումնասիրությունն է կենսաբանության տեսանկյունից։ Առաջին անգամ բիոերաժշտագիտություն տերմինը առաջարկել է Նիլս Ուոլինը 1991 թվականին։ Երաժշտությունը մարդկային վարքագծի ասպեկտ է։ Քանի որ մարդիկ կենդանի օրգանիզմներ են, ապա երաժշտության գիտական ուսումնասիրությունը կենսաբանության մաս է, այսպիսով՝ "բիոն" բիոերաժշտագիտության մեջ։
Սոցիոլոգիա
խմբագրելԵրաժշտությունը "կիրառվում" է անհատների կողմից մի շարք սոցիալական շրջանակներում՝ սկսած միայնակ լինելուց մինչև համերգներ այցելելը։ Երաժշտական կատարումները տարբեր մշակույթներում տարբեր ձևեր են ստանում։ Օրինակ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հաճախ տարբերություն կա "բարձր մշակույթի" և "ցածր մշակույթի" երաժշտությունների ընկալման միջև։ Որպես "բարձր մշակույթի" երաժշտություն համարվում են բարրոկոյի, դասական, ռոմանտիկ և ժամանակակից սիմֆոնիաների, կոնցերտների և անհատական աշխատանքների երաժշտությունները, և որպես կանոն մատուցվում են համերգասրահներում և եկեղեցիներում։ Երաժշտության այլ տեսակներ (ջազ, բլյուզ, քանթրի և այլն) հաճախ մատուցվում են բարերւմ, գիշերային ակումբներում և թատրոններում, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա խմելու, պարելու և զվարճանալու։
Մեդիա և տեխնոլոգիաներ
խմբագրելԵրաժշտությունը կարելի է ունկնդրել մի շարք մեդիաներով։ Ամենաավանդական տարբերակը կենդանի ունկնդրելն է։ Կենդանի երաժշտությունը կարելի է հաղորդվել ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետի միջոցով։ Որոշ երաժշտական ոճեր երաժշտությունը ստեղծում են կատարելու համար, իսկ ոմանք էլ ձայնագրելու։ Երբ 20-րդ դարի սկզբին ի հայտ եկան ձայնավոր ֆիլմերը, որոնք իրենց հետ բերեցին նախապես ձայնագրված երգեր, մի շարք կինոտների նվագախմբերի երաժիշտներ մնացին ետին պլանում։ Օրենսդրությունը փորձեց օգնել կատարողներին, կոմպոզիտորներին, արտադրողներին։ Շատ մշակույթներում չնչին տարբերություն կա երաժշտություն կատարելու և լսելու միջև, քանի որ փաստորեն յուրաքանչյուրը ներգրավված է երաժշտական որևէ գործընթացում։
Ինտերնետ
խմբագրելԻնտերնետի հայտնությունը փոխեց երաժշտություն լսելու գործընթացը՝ մասամբ այն ավելի հեշտորեն ձեռք բերելու և ավելի մեծ տարբերակներ ունենալու հնարավորությամբ։ Ինտերնետի մյուս ազդեցությունը "ՅուԹուբ" և "Ֆեյսբուք" սոցիալական ցանցերի հետ է կապված։ Նմանատիպ ցանցերը հեշտացնում են երաժիշտների հետ կապ հաստատելու պրոցեսը և շատ հեշտացնում են երաժշտության տարածումը։
Բիզնես
խմբագրելԵրաժշտության արդյունաբերությունը համարվում է բիզնես արդյունաբերություն՝ ստեղծելով և վաճառելով այն։ Այն բաղկացած է ձայնագրող ընկերություններից, ապրանքանիշերից, հրատարակիչներից, ովքեր տարածում են երաժշտությունը և հաճախ հսկում են արտադրանքի իրավունքները։ Վերջին ժամանակների տեխնոլոգիական հնարավորությունները (MP3 նվագարկիչներ, iPod-ներ և այլն) մեծ ազդեցություն ունեցան երաժշտական ավանդական բիզնեսի վրա։
Կրթություն
խմբագրելՈչ պրոֆեսիոնալ կրթություն
խմբագրելՀյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում սովորական բան է նախադպրոցական երաժշտական պատրաստումը մինչև հետդպրոցական ժամանակաշրջան։ Երաժշտությանը ընդգրկվելը սովորեցնում է այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կենտրոնացումը, հաշվելը, լսելը և համագործակցությունը, ինչպես նաև նպաստում է լեզուների, ինֆորմացիա հիշելու կարողությունները։ Տարրական դասարաններում երեխաներին սովորեցնում են երաժշտական գործիքներ նվագել, երգել փոքրիկ երգչախմբերում և սովորել արևմտյան արտ երաժշտության մասին։ Միջնակարգ դպրոցում աշակերտները հնարավություն ունեն ինչ որ երաժշտական խմբում հանդես գալ, իսկ որոշ դպրոցներում էլ երաժշտության դասընթացներ կարող են կազմակերպվել։ Որոշ աշակերտներ նաև մասնավոր երաժշտական դասընթացներ են ունենում։ Համալսարանում ուսանողները (մասնավորապես արվեստաբանական կամ հումանիտար ֆակուլտետներ,) կարող են ունենալ երաժշտական դասընթացներ, որոնք սովորաբար լինում են երաժշտության պատմության վերաբերյալ դասընթացներ։
Ակադեմիա
խմբագրելԵրաժշտագիտությունը զբաղվում է երաժշտության ուսումնասիրությամբ։ Վաղ սահմանումներում առկա են 3 ենթակարգեր՝ սիստեմատիկ երաժշտագիտություն, պատմական երաժշտագիտություն, համեմատական երաժշտագիտություն կամ էթնոերաժշտագիտություն։ Արդի ժամանակաշրջանում կարելի է բաժանել երաժշտության թեորիայի, երաժշտության պատմություն և էթնոերաժշտագիտություն։ Ոչ արևմտյան մշակութային երաժշտության ուսումնասիրությունն ու երաժշտության ուսումնասիրությունը կոչվում է էթնոերաժշտագիտություն։ Ուսանողները կարող են շարունակել երաժշտագիտության, էթնոերաժշտագիտության, երաժշտության պատմության և երաժշտության թեորիայի ուսումնասիրությունները՝ ստանալով տարբեր աստիճաններ (B.Mus, B.A. և այլն)։ Ավարտական աստիճաններից են երաժշտության մագիստրոսի, Արվեստի մագիստրոսի, փիլիսոփայությունների դոկտորի (PhD) և երաժշտական արվեստի դոկտորի (DMA) աստիճանները։
Էթնոերաժշտագիտություն
խմբագրելԱրևմուտքում երաժշտության պատմության մեծ մասը կապ ունի արևմտյան քաղաքակրթության արտ երաժշտության հետ։ Երաժշտության պոպուլյար ոճերը լայնորեն տարբերվում են կախված մշակույթից, ժամանակաշրջանից։ Երաժշտության դասակարգման բազմազանություն կա, որոնցից շատերը վեճի առիթ են դարձել երաժշտություն տերմինի սահմանման պատճառով։ Ամենամեծ դասակարգումներից է դասական և պոպ երաժշտության բաժանումը։ Սակայն որոշ ժանրեր չեն մտնում այս երկու մեծ դասակարգումների մեջ։
Երաժշտական թերապիա
խմբագրելԵրաժշտական թերապիան ներանձնային գործընթաց է, որի ժամանակ թերապևտը կիրառում է երաժշտություն՝ իր բոլոր արտահայտություններով հանդերձ-ֆիզիկական, էմոցիոնալ, մտավոր, սոցիալ, գեղագիտական և հոգևոր։ Երաժշտական թերապիայի մասին ամենավաղ հիշատակումներից արվել է Ալ Ֆարաբիի բուժումներում (872-950 թվականներ), որտեղ նկարագրվում է երաժշտության բուժական ներգործությունը հոգու վրա։ 17-րդ դարում գիտանական Ռոբերտ Բուրտոնը իր "Մելանխոլիայի անատոմիայում" վիճահարույց նկարագրում է երաժշտական բուժման կրիտիկական հետևանքները մտավոր հիվանդությունների դեպքում։ 2006 թվականի նոյեմբերին դոկտոր Մայքլ Կրաֆորդը իր կոլեգաների հետ միասին նույնպես գտավ, որ երաժշտական թերապիան օգնում է շիզոֆրենիկ հիվանդներին։
Երաժշտության ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա
խմբագրելՄարդկանց մոտ երաժշտություն լսելը կարող է ուղեկցվել էյֆորիայով, որն առաջանում է գլխուղեղի շերտավոր հատվածում դոֆամինի արտազատմամբ[22][23]։ Հաստատվել է, որ մարդկանց, ճագարների, կատուների, ծովախոզուկների և շների մոտ երաժշտության ազդեցության տակ արյան ճնշումը կարող է փոփոխվել՝ սրտի կծկումների հաճախականությունը մեծանալ, շնչառական շարժումների ռիթմն ու խորությունը նվազել՝ ընդհուպ մինչև շնչառության լրիվ դադար[24]։ Պինշեր խմբի շների մոտ այս փոփոխություններն ավելի ուժեղ են, քան մյուս շների մոտ (ճնշումը փոխվում է 70 մմ սնդիկի սյունով)[24]։ Ճապոնիայում անցկացված փորձը ցույց է տվել, որ դասական երաժշտություն լսող կրծքով կերակրող մայրերի մոտ կաթի քանակությունն ավելանում է 20-100%-ով, իսկ ջազ և փոփ երաժշտություն լսելու դեպքում պակասում է՝ 20-50%-ով[24]։
Դասական երաժշտությունը նվազեցնում է Բրազիլիայում բուծված մեղուների նոր տեսակի ագրեսիվությունը, սակայն երաժշտությունը վայելող մեղուները դադարում են աշխատել։ Մարդկանց մոտ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, դասական երաժշտության որոշ ստեղծագործություններ լսելը կարող է առաջացնել տարածության ժամանակի ընկալման կարճաժամկետ (10 րոպեի սահմաններում) բարելավում, որը երբեմն կոչվում է Մոցարտի էֆեկտ[25]։ Էքստրիմ երաժշտությունը հանգեցնում է ագրեսիվության բարձրացման, որն ուղեկցվում է լսելու ընթացքում սրտի զարկերի արագացմամբ։ Այնուամենայնիվ, բարձր ագրեսիվություն ունեցող մարդկանց համար ծանր երաժշտությունը նման ազդեցություն չի թողնում և դրական հույզեր է առաջացնում, ինչը կարող է լավ միջոց լինել զայրույթից ազատվելու համար[26]։ Նույնիսկ նույն տեսակի կենդանիների մեջ կան տարբերություններ՝ մի մասը անտարբեր է երաժշտության նկատմամբ, մի մասը շատ զգայուն է և ընկալունակ, իսկ ոմանք ընդունակ են ակտիվ երաժշտական ստեղծագործական գործունեության[24]։ Ամուզիա ունեցող մարդիկ չեն կարողանում ճանաչել և նվագել երաժշտությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Mousike, Henry George Liddell, Robert Scott, A Greek–English Lexicon, at Perseus». perseus.tufts.edu. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Kozinn, Allen (1992 թ․ օգոստոսի 13). «John Cage, 79, a Minimalist Enchanted With Sound, Dies». The New York Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Watson 2009, 109–10.
- ↑ Reiland Rabaka. Hip Hop's Amnesia: From Blues and the Black Women's Club Movement to Rap and the Hip Hop Movement. Lexington Books, 2012. p. 103
- ↑ Manabe, Noriko. The Revolution Will Not Be Televised: Protest Music After Fukushima. Oxford University Press, 2015. p. 163.
- ↑ «music». Online Etymology Dictionary. Douglas Harper. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Kirszner, Laurie G. (January 2012). Patterns for College Writing. Bedford/St. Martin's. p. 520. 978-0-312-67684-1
- ↑ Boretz, Benjamin (1995). Meta-Variations: studies in the foundations of musical thought…. Open Space.
- ↑ ACARA. (2015). Music glossary. v7.5. Retrieved 28 May 2015, 2015, from «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Education.gov.uk. (2011). Music – Schools. Retrieved 12 July 2013, from http://www.education.gov.uk/schools/teachingandlearning/curriculum/primary/b00199150/music
- ↑ NAfME. (2015). Core music standards glossary. http://www.nafme.org/my-classroom/standards/core-music-standards Արխիվացված 2016-01-10 Wayback Machine /
- ↑ Gov.uk. (2013). National curriculum in England: music programmes of study. Retrieved 6 January 2016, from https://www.gov.uk/government/publications/national-curriculum-in-england-music-programmes-of-study
- ↑ Clementi, M. (1974). Introduction to the art of playing on the piano forte: Da Capo Pr. Cohen, D., & Dubnov, S. (1997). Gestalt phenomena in musical texture: Springer
- ↑ Niecks, F. (1884). A concise dictionary of musical terms. The Musical Times and Singing Class Circular, 25(498), 473. doi: 10.2307/3357513
- ↑ Estrella, E. (2015). The Elements of music. Retrieved 15 Jan. 2015, 2015, from http://musiced.about.com/od/beginnerstheory/a/musicelements.htm(չաշխատող հղում)
- ↑ Element. (n.d.). In Dictionary.com unabridged. Retrieved 10 Jun 2015, from http://dictionary.reference.com/browse/element
- ↑ Seashore, C. E. (1938). Psychology of music: New York: Dover Publications.
- ↑ Նիլս Լենարտ Ուոլին, Սթիվեն Բրաուն «Երաժշտության ծագումը», 2001թ
- ↑ Հին քանդակի կողք հայտնաբերվել են երաժշտական գործիքներ, հունիսի 26, 2009
- ↑ Երաժշտական տեսություն Կոլիերի հանրագիտարան «Բաց հասարակություն» 2000
- ↑ Г. С. Ландсберг Элементарный учебник физики. — 8. — Москва: Наука, 1972. — Т. 3.
- ↑ Anatomically distinct dopamine release during anticipation and experience of peak emotion to music Արխիվացված 2011-09-03 Wayback Machine(անգլ.) // Valorie N Salimpoor, Mitchel Benovoy, Kevin Larcher, Alain Dagher & Robert J Zatorre Nature.
- ↑ Emotion and Music Արխիվացված 2012-02-03 Wayback Machine(անգլ.) // Robert Zatorre.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Морозов В. П. Занимательная биоакустика. Изд. 2-е, доп., перераб. — М.: Знание, 1987. — 208 с. + 32 с. вкл. — С. 54-59
- ↑ J S Jenkins The Mozart effect // Journal of the Royal Society of Medicine. — 2001-4. — В. 4. — Т. 94. — С. 170–172. — ISSN 0141-0768. Архивировано из первоисточника 15 Նոյեմբերի 2017.
- ↑ Leah Sharman, Genevieve A. Dingle Extreme Metal Music and Anger Processing // Frontiers in Human Neuroscience. — 2015-05-21. — Т. 9. — ISSN 1662-5161. — Архивировано из первоисточника 8 Նոյեմբերի 2020.
Արտաքին հղումներ
խմբագրել- ԲիԲիՍի Բլաստ Մյուզիք
- Վիրջինիա Տեք Մուլտիմեդիա երաժշտական բառարան
- Մյուզիք-վեբ երաժշտական հանրագիտարան
- Դոլմեթչ անվճար առցանց երաժշտական բառարան
- Երաժշտական տերմիններ
- Բախ ալս ԷրզիեհերԲլումինգդեիլ երաժշտական դպրոցի առցանց ամսական հոդվածներ Արխիվացված 2014-04-25 Wayback Machine
- Ը Մաստ երաժշտական հիմնադրամ Արխիվացված 2020-01-17 Wayback Machine
- Գիտական Ամերիկա
- https://mediamag.am/interesting-facts-about-music/
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 538)։ |