Հեկատեոս Միլեթացի
Հեկատեոս Միլետացի (մ.թ.ա. մոտ 540-մ.թ.ա. մոտ 489), ավագ լոգոգրաֆներից ամենանշանավորը։ Գրել Է «Ծագումնաբանություն» (4 գիրք) և «Երկրի նկարագրություն» (2 գիրք) աշխատությունները։ Առաջինը հույն դիցաբանական հերոսների տոհմագրությունն Է, փորձել Է հերոսների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման։ «Երկրի նկարագրություն»-ում շարադրել Է իր բազմաթիվ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ու դիտումները, նկարագրել Եվրոպան և Ասիան, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են Դիոդորոս Սիկիլիացին և, հատկապես, Ստրաբոնը) հնագույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ապրած ցեղերի մասին։ Երկին Հեկատեոս Միլետացին կցել Էր աշխարհագրական առաջին քարտեզներից մեկը։ Հեկատեոս Միլետացու գործերից միայն պատառիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղինակների գործերում։ Հեկատեոս Միլետացու աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել դասական պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն) ստեղծման գործում։
Հեկատեոս Միլեթացի հին հունարեն՝ Ἑκαταῖος ὁ Μιλήσιος | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար[1] |
Ծննդավայր | Միլեթ |
Վախճանվել է | մ. թ. ա. 475[1] |
Վախճանի վայր | Միլեթ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, պատմաբան, գրող և առասպելագիր |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Միլեթ |
Ուշագրավ աշխատանքներ | Genealogia? |
Hecataeus of Miletus Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 343)։ |