Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ
Գիտեի՞ք որ «Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։ Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա այն «թեկնածու» առաջարկելու համար։Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։ |
Նախագծի ենթաէջեր Կաղապարներ Վերահսկող մասնակիցներ |
- ․․․այս լեռնագնացները (լուսանկարում) բոլիվիական ավանդական շրջազգեստներով բարձրացել են 6000 մետրից բարձր մի շարք լեռներ, այդ թվում Ակոնկագուան՝ Ամերիկայի ամենաբարձր լեռը։
- ․․․խխունջի խավիարը սև և կարմիր ձկնկիթից թանկ է։
- ․․․19-րդ դարում ընդունված էր լուսանկարիչ վարձելը և հետո նրանից թաքնվելը։
- ․․․Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ ժամային գոտի չկա։
- ․․․Անտվերպենցի շունը եղել է և՛ թատրոնի տնօրեն, և՛ քաղաքական կուսակցության նախագահ։
- ․․․Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել է արձանիկ (լուսանկարում) Հնդկաստանից։
|
|
|
|