«Ձյան սխալ տեսակ» (անգլ.՝ The wrong type of snow), արտահայտություն, որը ստեղծվել է 1991 թվականին բրիտանական լրատվամիջոցների կողմից, այն բանից հետո, երբ եղանակային ծանր պայմանները խափանումներ են առաջացրել Բրիտանական երկաթուղու բազմաթիվ ծառայություններում։ Բրիտանական երկաթուղու մամուլի հաղորդագրության մեջ ենթադրվում էր, որ ղեկավարությունը և ինժեներական անձնակազմը տեղյակ չեն եղել ձյան տարբեր տեսակների մասին։ Այդուհետ Միացյալ Թագավորությունում այս արտահայտությունը դարձել է առակ՝ մեղմասական և անիմաստ արդարացումներ նշելու մասին[1]։

Իսթ Լանքաշիրի երկաթգծերի վրայի ձյան շերտը։

Նախապատմություն խմբագրել

Ձյան սխալ տեսակ արտահայտությունն առաջացել է 1991 թվականի փետրվարի 11-ին BBC Radio 4-ի «Այսօր» հաղորդման ժամանակ՝ Ջեյմս Նոթիին տված հարցազրույցում։ British Rail-ի տնօրեն Թերի Ուորոլին խնդրել են մեկնաբանել այդ ձմռանը երկաթգծերի վրա 1991 թվականի անսովոր առատ ձյան անբարենպաստ հետևանքները։ Ուորոլը բացատրել է․ «Մենք հատուկ խնդիրներ ունենք ձյան տեսակի հետ, որը հազվադեպ է գալիս Մեծ Բրիտանիայում»։ Նոթին ասել է․ «Օ, ենթադրում եմ՝ դա ձյան սխալ տեսակ է եղել», ինչին Ուորոլը պատասխանել է. «Ոչ, դա ուրիշ տեսակի ձյուն է եղել»։ «Բրիտանական երկաթուղին մեղադրում է սխալ տեսակի ձյանը» վերնագրով հոդվածն արագորեն տարածվել է լրատվամիջոցներում և թերթերում[2]։

Կանխատեսվել է կտրուկ ցուրտ, և Բրիտանական երկաթուղին նշել է, որ պատրաստ է առաջիկա ձյան տեղումներին։ Այնուամենայնիվ, ձյունն անսովոր փափուկ և փխրուն է եղել և չափազանց խորն է եղել ձյուն մաքրող միջոցներով մաքրելու համար.Դրա համար անհրաժեշտ են եղել այլ սերնդի ձյուն մաքրող մեքենաներ։ Ձյունը լցվել է էլեկտրական համակարգեր և հանգեցրել է գնացքների քարշակների կարճ միացումների և վնասների[3]։ Ներկառուցված հովացման օդափոխիչներով և դեպի ներքև ուղղված օդային ընդունիչներով քաշող շարժիչների տեսակներում, որոնք դեռ տարածված են British electric-ի բազմաթիվ միավորների վրա, խնդիրը սրվել է այն պատճառով, որ օդային ընդունիչները լցվել են փխրուն ձյունով։ Միևնույն ժամանակ, ձյունը լցվել է նաև շարժական դռների մեխանիզմների մեջ, ինչը հանգեցրել է դրանց աշխատանքի ձախողման[3][4]։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանը հանգեցրել է երրորդ ռելսից էլեկտրական հոսանքի հավաքման հետ կապված խնդիրների։

Շատ էլեկտրական սարքեր ստիպված են եղել փոխարինել դիզելի հիմքով աշխատող սարքերի հետ, և ներդրվել են արտակարգ իրավիճակների ժամատախտակներ։ Ձգձգումները տևել են մինչև ութ ժամ։ Ընդհատումները շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ[3]։

Օգտագործում խմբագրել

 
158 DMU դասի Հյուսիսային երկաթուղային գնացքը Անգլիայի Դերբիշիր քաղաքում գտնվող Էրեվաշ հովտի գծում, 2010 թվակաին տեղացած առատ ձյան ժամանակ։

«Ձյան սխալ տեսակ» արտահայտությունը և դրա տարբերակները պարբերաբար հայտնվում են բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, որոնք վերաբերում են երկաթուղային այն միջադեպերին, որոնք առաջացել են անբարենպաստ եղանակային պայմաններից՝ ընթերցողին անվստահություն ներշչելու դիտավորությամբ։ Այն պահից ի վեր, երբ ձյան սխալ տեսակը մտել է բրիտանական անգլերենի բառապաշար, այն սկսել են դիտել որպես «snowclone»՝ բազմակի օգտագործման կլիշեի տեսակ[5]։

2009 թվականի դեկտեմբերին Եվրոպայում ձյան տեղումների ժամանակ մի քանի Eurostar գնացքներ փչացել են Եվրոթունելում, ինչի հետևանքով 2000 ուղևոր հայտնվել է մթության մեջ. թերթերը հայտնել են «փափուկ ձյան սխալ տեսակի» մասին[6]։ 2014 թվականին Դեվոն նահանգի Դոուլիշ քաղաքում ափամերձ երկաթուղային գծի ոչնչացումից հետո, Daily Telegraph-ը հրապարակել է Մեթի կողմից ստեղծված ծաղրանկարը, որում ասվել է, որ «գնացքների երթերը չեղարկվել են. պատճառը ջրիմուռների սխալ տեսակն է»[7]։ 2016 թվականի հունվարի 12-ին The Guardian-ը հաղորդել Է Լոնդոնի հարավ-արևելքում գնացքների ուշացումների մասին, որոնք առաջացել են «արևի ուժեղ լույսի» և ձմեռային արևի ցածր ջերմաստիճանի պատճառով՝ «արևի սխալ տեսքը հետաձգում է գնացքների ընթացքը Լոնդոնի հարավ-արևելքում» վերնագրով[8]։

«Ձյան սխալ տեսակ» արտահայտությունն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ բրիտանական երկաթուղու սեփականաշնորհումը լրատվամիջոցներում լայն քննարկումների առիթ է դարձել։ Լրագրողները հաճախ չհաստատված տվյալներ են օգտագործել՝ երկաթուղային օպերատորների աշխատանքում անհաջողությունների մասին պատմություններ կազմելու համար։ Արտահայտությունները, որոնք ներառում են «տերևները գծի վրա» և «ձյունը», վերնագրերում օգտագործվել են եղանակային խափանումները ծաղրելու համար, այն աստիճան, որ այժմ ասում են, որ դրանք մտել են բրիտանական բանահյուսություն[9][10]։

«Ձյան սխալ տեսակ» արտահայտության տարածվածությունը բացատրվում է նրանով, որ այն արտահայտում է Բրիտանական ենթակառուցվածքների հանդեպ համաժողովրդական հիասթափությունը և հպարտության զգացողության կորուստը[11]։ Արտահայտությունը մեջբերվել է որպես վատ կորպորատիվ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի օրինակ։ Հասարակության գիտակցության մեջ դրա երկարակեցությունն ու կայունությունը բացատրվում են շատ արդյունավետ, բայց անհաջող ընտրված անալոգիայով, որն «արմատավորվել է» ժողովրդի մոտ և կարող է մեկնաբանվել այլ համատեքստերում․ այն, ինչ ի հայտ է եկել որպես տեխնիկական խնդրի պարզեցված բացատրություն, դարձել է կաղացող արդարացման հանրաճանաչ ծածկագիր[12]։

Նման արտահայտություններ խմբագրել

Ռուսական մշակույթում տարածված «սխալ համակարգի նռնակներ» («ձեր համակարգի նռնակները չեն») արտահայտությունն օգտագործվում է որպես հեգնական մեկնաբանություն՝  որևէ չկատարված բանի վատ արդարացման նպատակով։ Այն առաջացել է «Անապատի սպիտակ արևը» կուլտային խորհրդային ֆիլմից[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hartley & Bruckmann 2002, էջ 1.
  2. Woodward, Antony and Penn, Robert (2008). The Wrong Kind of Snow: The Complete Daily Companion to the British Weather. London: Hodder & Stoughton. 978-0-340-93787-7
  3. 3,0 3,1 3,2 Gourvish 2002, p. 274.
  4. Bailey, Eric (1991 թ․ փետրվարի 13). «From the archive: British Rail blames 'wrong type of snow' for delays». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Snow by Marcus Sedgwick». Shiny New Books. 2016 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  6. Bird, Steve; Lindsay, Robert (2009 թ․ դեկտեմբերի 21). «Eurostar blames 'fluffy' snow for weekend chaos». The Times. London. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  7. Daily Telegraph, 6 February 2014,
  8. «Wrong kind of sunlight delays Southeastern trains in London». The Guardian. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  9. Gourvish, Terence Richard; Gourvish, Terry; Anson, Mike (2004). «Running the Railways 1990-4». British Rail 1974–1997: From Integration to Privatisation (անգլերեն). OUP Oxford. էջ 274. ISBN 9780199269099. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  10. Dixon, John; Joyner, Melanie (1999 թ․ դեկտեմբերի 1). «Privatization of British Rail: The Holy Grail or a Poisoned Chalice?». Administrative Theory & Praxis. 21 (4): 539–541. doi:10.1080/10841806.1999.11643418. ISSN 1084-1806. JSTOR 25611461.
  11. Candappa, Rohan (2007). «16. What amazing power does 'the wrong kind of snow' have?». Rules Britannia: the 101 Essential Questions of Britishness Answered, from how to keep a stiff upper lip to who ate all the pies. London: Ebury. էջեր 39–42. ISBN 9780091922955. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  12. Hartley, Peter; Chatterton, Peter (2015). Business Communication: Rethinking Your Professional Practice for the Post-digital Age (անգլերեն). Routledge. էջ 5. ISBN 9781136181603. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  13. Безработица в Казахстане: «гранаты» не той системы?

Լրացուցիչ գրականություն խմբագրել