Նոր Անգլիա (անգլ.՝ New England), շրջան ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Իր մեջ է ներառում Կոնեկտիկուտ, Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ, Վերմոնտ նահանգները։ Սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, Կանադային և Նյու Յորք նահանգին։

Բնակավայր
Նոր Անգլիա
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես186 447 կմ²
Բնակչություն14 845 063 մարդ (2019)[1]
Ժամային գոտիEDT?
Նոր Անգլիա (ԱՄՆ)##
Նոր Անգլիա (ԱՄՆ)

Այստեղ են տեղակայված Հյուսիսային Ամերիկայի ամենահին բնակավայրերից մի քանիսը։ Պիլիգրիմները Անգլիայից՝ 1620 թվականին ստեղծելով Պլիմուտ գաղութը՝ բնակություն հաստատեցին Նոր Անգլիայում։ Տասը տարի անց պուրիտանները բնակություն հաստատեցին Պլիմուտ գաղութից հյուսիս՝ Բոստոնում, ստեղծելով Մասաչուսետսի ծոցի գաղութը։ Հաջորդ 130 տարիների ընթացքում Նոր Անգլիան մասնակցել է չորս ֆրանսիական և հնդկական պատերազմների, մինչև որ բրիտանացիները չհաղթեցին ֆրանսիացիներին և նրանց դաշնակիցներին Հյուսիսային Ամերիկայում։

18-րդ դարի վերջին հենց Նոր Անգլիայում ծնվեց բրիտանական պառլամենտի դեմ հակամարտությունը, որը ստեղծում էր նոր հարկեր առանց գաղութաբնակների համաձայնության։ Բոստոնյան թեյախմությունը, որում արտահայտվեց գաղութաբնակների դժգոհությունը՝ ստիպեց Մեծ Բրիտանիային մաքրազատել գաղութի ղեկավարությանը։ 1775 թվականին հակամարտությունը հանգեցրեց բաց պատերազմի, 1776 թվականի գարնանը՝ Նոր Անգլիայից անգլիացիների վտարման, այնուհետև՝ 1776 թվականի հուլիսին՝ Անկախության հռչակագրի։

Ամերիկյան գրականության, փիլիսոփայության, կրթության մեջ առաջին շարժումներից մի քանիսը ձևավորվեցին Նոր Անգլիայում։ Շրջանը խաղաց կարևոր դեր ստրկության վերացման համար մղված շարժման մեջ և դարձավ ԱՄՆ-ի արդյունաբերական հեղափոխության հետ կապում վերափոխման ենթարկված առաջին նահանգը։ Այսօր Նոր Անգլիան համարվում է կրթության, բարձր տեխնոլոգիաների, ապահովագրության, բժշկության աշխարհի հիմնական կենտրոններից մեկը։ Բոստոնը համարվում է նրա մշակութային, ֆինանսական, կրթական, բժշկական և տրանսպորտային կենտրոնը։

Յուրաքանչյուր նահանգը բաժանվում է փոքր մունիցիպալիտետների, հայտնի որպես քաղաքային հավաքներով կառավարվող Նոր Անգլիայի քաղաքներ։ Սկսած 1970 թվականից ընտրողները ֆեդերալ և պետական մակարդակներում առավել հաճախ են սատարում ազատամիտ թեկնածուների, քան ԱՄՆ-ի յուրաքանչյուր այլ նահանգում։

Նոր Անգլիայի մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ-ի շրջանային մարդահամարի ինը բյուրոներից միակը, որի անունը կապված չէ աշխարհագրական դիրքի, անվան կազմության և սահմանների հետ։ Ամբողջ շրջանին համախմբում է մշակութային նույնության զգացումը, որը նրան առանցնացնում է երկրի մնացած մասից, սակայն մաքրակրոնության և ազատամտության, գյուղատնտեսության և արդյունաբերության, մեկուսացման և ներգաղթի համախմբման պատճառով սա էլ է ժխտվում։

Նյու Հեյվեն Գրին զբոսայգին ստեղծվել է 1638 թվականին[2].

Պատմություն խմբագրել

Արմատական բնակչություն խմբագրել

Ալգոնկինյան լեզուներով խոսող ամերիկական հնդկացիները համարվում են Նոր Անգլիայի ամենահին հայտնի բնակչությունը։ Հայտնի են Աբենակների, Պենոբսքոտների, Պեկոտների, Մոհիկանների, Պոկումտուկների և Վամպանոագների ցեղերը։ Եվրոպացիների գալուց առաջ արևմտյան Աբենակները բնակվում էին Նյու-Հեմփշիրում և Վերմոնտում, ինչպես նաև Քվեբեկի մի մասում և արևմտյան Մենում։ Նրանց կենտրոնը Նորիջվոկն էր ժամանակակից Մեն նահանգում։

Պենոբսքոտները ապրում էին Մեն նահանգում՝ Պենոբսքոտ գետի երկայնքով։ Վամպանոագները զբաղեցնում էին Մասաչուսետս նահանգի հարավ-արևելքը, Ռոդ Այլենդը և Մարտաս-Վինյարդ ու Նանթաքետ կղզիները։ Պոկումտուկները ապրում էին Արևմտյան Մասաչուսետսում, Մոհիկանում, իսկ Պեկոտները՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Այժմյան Վերմոնտ, Նյու Հեմփշիր, Մասաչուսեթս և Կոնեկտիկուտ նահանգներով անցնող Կոնեկտիկուտ գետի հովիտը մշակութային, լեզվական և քաղաքական ասպարեզներում կապում էր տարբեր ազգերը։

Մոտ 1600 տարի Նոր աշխարհը հետազոտող ֆրանսիական, հոլանդական և անգլիական առևտրականները սկսեցին կուղի մորթով երկաթե, ապակե ապրանքների, գործվածքների փոխանակությունը հնդկացիների հետ։

Վիրջինյան ընկերություն խմբագրել

1606 թվականի ապրիլի 10-ին Անգլիայի թագավոր Հակոբ 1-ին-ը հրամանով հաստատեց Վիրջինիայի, Լոնդոնի, Պլիմուտի ընկերությունները։ Դրանք Անգլիայի հողերի սեփականացման համար նախատեսված մասնավոր առևտրաֆինանսական ձեռնարկություններ էին։

Վիրջինյան ընկարության շնորհիվ մինչև Մեն նահանգի հյուսիսային սահմանները տարածությունը յուրացվեց։ 1607 թվականի աշնանը Մեն նահանգում՝ Կեննեբեկ գետի ափին ստեղծվեց Պոֆա գաղութը։ Ի տարբերություն 1607 թվականի ապրիլին հիմնադրված և Հյուսիսային Ամերիկայում առաջին անգլիական բնակավայրը դարձած Ջեյմստայնի (Վիրջինիա), գաղութը չկարողացավ գոյատևել և հաջորդ տարվա գարնանը լքվեց։ Նավապետ Ջոն Սմիթը, 1614 թվականին հետազոտելով շրջանի ափերը, այն անվանեց «Նոր Անգլիա»։ Ինչպես նաև նա հրապարակեց Նոր Անգլիայի նկարագրությունը։ 1616-1617 թթ․ ձմռանը Բիդեֆորդ նավով նավապետ Ռիչարդ Վինին մտավ Նոր Անգլիա։ Մեր օրերում այդ վայրում է տեղակայված Մեն նահանգի Բիդեֆորդ քաղաքը։

1620 թվականին պիլիգրիմները «Մեյֆլաուեր» նավից հիմնեցին Պլիմուտ գաղութը, սկիզբ դնելով Նոր Անգլիայում եվրոպացիների շարունականական բնակեցմանը։

Խորհուրդը Պլիմուտում խմբագրել

«Նոր Անգլիա» անվանումը պաշտոնական դարձավ 1620 թվականի նոյեմբերի 3-ին, երբ Վիրջինիա Պլիմուտ ընկերության կանոնադրությունը փոխարինվեց Նոր Անգլիայում Պլիմուտի խորհրդի մասին Թագավորական հին ձեռագրով։ Դա բաժնետիրական ընկերություն էր, նախատեսված շրջանի ղեկավարման և գաղութացման համար։ Պլիմուտ եկած առաջին գաղութաբնակները կնքեցին Մասաչուսեթսի ծոցի գաղութի առաջին ղեկավարող փասթաթուղթը դարձած Մեյֆլաուերի պայմանագիրը, որը հետագայում (1629) փոխարինվեց թագավորական կանոնադրությամբ։ Գաղութի նավահանգիստ և գլխավոր քաղաք Բոստոնը հիմնադրվել է 1630 թվականին։

1633 թվականից մասաչուսետսի պուրիտանները սկսեցին բնակվել Կոնեկտիկուտում։ Մասաչուսեթսից մոլորության պատճառով արտաքսված Ռոջեր Վիլիամսը իր կողմնակիցների խմբին տարավ հարավ և հետագայում Ռոդ Այլենդ նահանգը դարձած շրջանում ստեղծեց Փրովիդենսը (1636)։ Այդ ժամանակներում Վերմոնտը դեռ բնակեցված չէր, իսկ Նյու Հեմփշիրի և Մենի տարածքները գտնվում էին Մասաչուսեթսի տիրապետության տակ։

Գաղութային պատերազմներ խմբագրել

Գաղութաբնակների և հնդկացիների մեջ հարաբերություններում աշխարհը հերթափոխվում էր զինված բախումներով, որոնցին ամենաարյունոտը Պեժոյի պատերազմն էր (1636—1638), որի ընթացքում տեղի ունեցավ Միստիկ սպանդը։ Վեց տարի անց Մասաչուսեթսի ծոցի, Նյու-Հեյվեն և Կոնեկտիկուտ գաղութները միացան Նոր Անգլիայի կոնֆեդերացիայում (պաշտոնապես «Նոր Անգլիայի Գաղութների Միություն»)։ Կոնֆեդերացիան ստեղծվեց համաձայնեցման համար հիմնական փոխադարձ պաշտպանության մեջ, սակայն արդյունավետ չեղավ և արագորեն կազմալուծվեց։

Մետակոմետ վամպանոագների ղեկավար, մականունով Ֆիլիպ Թագավորը, նպատակ դրեց սպիտակ բնակիչների ամբողջական ոչնչացումը կամ հեռացումը։ Գաղութաբնակները վճռական հաղթանակ տարան Ֆիլիպ Թագավորի Պատերազմում, սակայն ունեցան մեծ կորուստներ։ Մետակոմետը սպանվեց, վամպանոագ ցեղը ոչնչացավ։ Դաշնակից ցեղերի հետ հաշտությունը կնքվեց այնտեղ, որտեղ այժմ գտնվում են Նյու Հեմփշիրը և Մեն նահանգը։

Հաջորդ 100 տարիների ընթացքում Նոր Անգլիայի գաղութաբնակները ստիպված եղան (հիմնականում Նոր Ֆրանսիայի դեմ) անել 6 պատերազմ։ Այդ պատերազմներում Նոր Անգլիայի դաշնակիցները հիմնականում իրոկեզներն էին, իսկ Նոր Ֆրանսիայի դաշնակիցները՝ վաբանակները։ Նոր Անգլիայի Ակադիի պատերազմից հետո այն վերափոխվեց Նոր Շոտլանդիայի, սակայն այդ ժամանակ Նյու Բրանսուիկը և ամբողջ ժամանակակից Մենը դարձել էին կռվախնձոր Նոր Անգլիայի և Նոր Ֆրանսիայի միջև։ Յոթնամյա պատերազմում անգլիացիների հաղթանակից հետո Կոնեկտիկուտ գետի հովտում բացվեց Արևմտյան Նյու-Հեմփշիր բնակեցված շրջանը (այժմ Վերմոնտ

Նոր Անգլիայի ֆերմերները դարձան համեմատաբար անկախ։ Հետագայում մաքրակրոնական աշխատանքային բարոյականության շնորհիվ Նոր Անգլիայում սկսեց զարգանալ առևտուրը և գործը, ի տարբերություն Տասներեք գաղութների, որտեղ ներկրում էին պետքական ապրանքներ Անգլիայից։

Անգլիայի պրոտեկտորատը խմբագրել

Յակոբ 2-րդ արքային անհանգստացնում էր գաղութի մեծացող ինքնուրույնությունը, այդ թվում նրանց ինքնակառավարումը և կանոնադրությունը, նրանց բաց արհամարհանքը Նավիգացիոն Ակտերով, և նրանց աճող ուժը։ Այդ պատճառով նա Նոր Անգլիայում ստեղծեց Նոր երկրի անգլիական բոլոր գաղութները իր մեջ ներառող Վարչական Միության իշխանությունը (1686)։ 1688 թվականին նախկին հոլանդական գաղութներ Նյու Յորքը և Նյու Ջերսիին անդամակցեցին Միությանը։ Միությունը, որը պարտադրված էր, դրսից և շրջանի արմատացած ժողովրդավարական ավանդույթին հակառակ էր, խիստ ժողովրդականություն չէր վայելում գաղութարարների շրջանում։

Ղեկավարությունը էապես փոխեց գաղութի կանոնադրությունը, նշանակելով համարյա բոլոր տեղերում թագավորական նահանգապետներին։ Մի կողմից ճնշում ստեղծվեց թագավորական նահանգապետների միջև, մյուս կողմից՝ ընտրված ղեկավարման մարմինների և գաղութի պաշտոնատար անձանց մեջ։ Նահանգապետները ցանկանում էին ստեղծել անսահմանափակ իշխանություն, իսկ տեղական ընտրված պաշտոնատար անձանց միջից ընտրված բյուրոկրատները հակառակվում էին դրան։ Դեպքերի մեծամասնության մեջ տեղական քաղաքային ղեկավարությունը շարունակեց աշխատել որպես ինքնակառավարման մարմին։

Անգլիայի Պանծալի հեղափոխությունից հետո բոստոնցիները տապալեցին թագավորական փոխարքա սըր Էդմունդ Անդրոսին։ Նրանք անարյուն ազգային ապստամբության ժամանակ առևանգեցին թագավորական բյուրոկրատներին և Անգլիկան եկեղեցու համախոհներին։ Այս ճնշված հարաբերությունները վերջնական արդյունքում վերափոխվեցին Ամերիկական հեղափոխության, 1775 թվականին դնելով ԱՄՆ-ի Ազատագրական Պատերազմի սկիզբը։ Պատերազմի առաջին մարտերը տեղի ունեցան Մասաչուսեթս նահանգի Լեկսինգտոն և Կոնկորդ քաղաքներում, հետագայում տեղի ունեցավ մայրցամաքային զորքերի կողմից Բոստոնի պաշարումը։ 1776 թվականի մարտին բրիտանական զորքերը ստիպված եղան թողնել Բոստոնը։

Նոր Անգլիա և Միացյալ Նահանգների կազմավորում խմբագրել

Հետհեղափոխական Նոր Անգլիա խմբագրել

Ազատագրական Պատերազմից հետո Նոր Անգլիան դադարեց լինել քաղաքական միավոր, սակայն անկախ նահանգներից բաղկացած շրջանը նախկինի պես ունեցավ կարևոր մշակութային նշանակություն։ 1784 թվականին շրջանի բոլոր նահանգները կատարեցին քայլեր ստրկությունը վերացնելու ուղղությամբ, իսկ Վերմոնտը և Մասաչուսեթսը վերացրին ստրկությունը համապատասխանաբար 1777 և 1783 թվականներին։

1812-ի Անգլիայի հետ պատերազմի ժամանակ Նոր Անգլիայում շարժում առաջացավ ԱՄՆ-ից անջատելու համար։ Նոր Անգլիայի առեւտուրը նոր էր սկսել վերականգնվել, եւ նրա առեւտրականները դեմ էին իրենց ամենամեծ առեւտրային գործընկերոջ հետ պատերազմին։ Նոր Անգլիայի նահանգներից քսանյոթ պատվիրակներ 1814-1815 թվականների ձմռանը հավաքվել են Հարտֆորդի խորհրդաժողովին, որպեսզի քննարկեն ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունները տարածաշրջանի շահերը պաշտպանելու և Նահանգների ինքնավարությունը ամրապնդելու համար։ Նրանց կարծիքով հաշվի չառնվողներըը բավարար են պետությունների առևտրային փոխհարաբերություններում։

Վերմոնտը նահանգի կարգավիճակ է ստացել 1791 թվականին Նյու Յորքի նահանգի հետ վեճը լուծելուց հետո։ 1820 թ. մարտի 15-ին, որպես Միսուրիական փոխզիջման մաս, նախկինում Մասաչուսթսի նահանգի մաս կազմող Մեն նահանգի տարածքները միության մեջ ընդունվեցին որպես ստրկությունից ազատ նահանգներ։ Այսօր Նոր Անգլիայի տարածաշրջանը բաղկացած է վեց Նահանգներից՝ Կոնեկտիկուտ, Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ եւ Վերմոնտ։

Մինչև ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի շրջանը նոր Անգլիան տարբերվում էր այլ նահանգներից իր քաղաքական միտումներով։ Մասաչուսեթսը և Կոնեկտիկուտը ֆեդերալիստների վերջին ապաստարանների թվում էին, որոնք պաշտպանում էին յուրաքանչյուր նահանգի մեծ ինքնուրույնությունը։ Երբ ձևավորվեց երկկուսակցական համակարգ (1832)՝ Նոր Անգլիան դարձավ նոր Վիգերի կուսակցության հենարանը։ Վիգերը գերիշխում էին ամբողջ Նոր Անգլիայում, բացի Մենից և Նյու Հեմփշիրից։ Առաջատար պետական գործիչներ, այդ թվում՝ Դենիել Ուեբսթերը, ծագումով այդ տարածաշրջանից են։ Նոր Անգլիան ավանդ է թողել նաև կյանքի այլ ոլորտներում։ Այնտեղից եղել են բազմաթիվ հայտնի գրողներ եւ մտավորականներ, ինչպիսիք են Ռալֆ Էմերսոնը, Հենրի Դեյվիդ Թորոն, Նաթանիել Հոթորնը, Հենրի Լոնգֆելոն, Ջորջ Բանկրոֆթը, Ուիլյամ Պրեսկոտը։

Արդյունաբերական հեղափոխություն խմբագրել

Նոր Անգլիան դարձել է ԱՄՆ-ում արդյունաբերական հեղափոխության առանցքային շրջանը։ 1787 թ․ Բեվերլի (Մասաչուսեթս) ծովային նավահանգստի հյուսիսային ափին հայտնվել է առաջին և հետագայում խոշորագույն բամբակի արտադրության գործարանը Ամերիկայում։ Բեվերլիի արհեստանոցի տեխնոլոգիական նվաճումները հանգեցրել են ավելի ժամանակակից տեքստիլ գործարանների, այդ թվում՝ Ռոդ Այլենդի Պատակետ քաղաքում Սլեյթերի գործարանը։ Բլեքսթոունի հովիտը Մասաչուսեթսում և Ռոդ Այլենդում Ամերիկայի արդյունաբերական հեղափոխության հայրենիք են անվանել։ Լոուրենս եւ Լոուել քաղաքները (Մասաչուսեթս), Վունսոկետը (Ռոդ Այլենդ), Լյուիսթոնը (Մեն) դարձել են տեքստիլ արդյունաբերության կենտրոններ, որոնք հիմնված են Սլեյթերի Ջրաղացի և Բեվեռլիի բամբակյա արհեստանոցի նորարարությունների վրա։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ոսկե աշունը Նոր Անգլիայում

Նոր Անգլիայի նահանգները զբաղեցնում են 71 991,8 քառակուսի մղոն (186 458 կմ2) տարածք, այսինքն մի փոքր ավելի մեծ, քան Վաշինգտոնի նահանգը, և ավելի մեծ, քան Անգլիան։ Մեն նահանգը կազմում է Նոր Անգլիայի ընդհանուր տարածքի գրեթե կեսը, մի փոքր քիչ Ինդիանայից։ Մնացած նահանգները մտնում են ԱՄՆ-ի ամենափոքր նահանգների կազմի մեջ, այդ թվում ամենափոքր նահանգ Ռոդ Այլենդը։

Կլիմա խմբագրել

Եղանակային պայմանները տարածաշրջանում տարբեր են։ Մեն, Նյու Հեմփշիր, Վերմոնտ նահանգների կլիման խոնավ է կարճ մեղմ ամառներով եւ ցուրտ ձմեռներով։ Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն նահանգի հարավային մասը, Նյու Հեմփշիրի և Վերմոնտի հարավային մասը ունեն խոնավ կլիմա երկար տաք ամառներով, ինչպես նաև ցուրտ ձմեռներով։

Աշունը գալիս է Նոր Անգլիա հարևան շրջաններից վաղ, և խիտ թափող անտառների շնորհիվ այն ներկում է վառ գույներով, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։

Տարեկան միջին տեղումների քանակը տատանվում է 40-ից մինչեւ 60 դյույմ (1000-1500 մմ), չնայած Վերմոնտի նահանգի հյուսիսային մասում և Մենում փոքր-ինչ պակաս է՝ 510-1000 մմ։ Ձյան ծածկույթի խորությունը հաճախ գերազանցում է 2,5 մ-ը, ինչը ձմռանը դարձնում է Մեն նահանգի, Նյու Հեմփշիրի և Վերմոնտի լեռնադահուկային հանգստավայրերը չափազանց գրավիչ։

Նոր Անգլիայում գրանցված ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Նոր Անգլիայում՝ -46 °C (1933 թվականի դեկտեմբերի 30, Բլումֆիլդ, Վերմոնտ)։ Ամենափոքր նահանգ Ռոդ Այլենդը համարվում է ամենաջերմը Նոր Անգլիայում, ամենամեծ Մեն նահանգը՝ ամենացուրտը։

Ամենամեծ քաղաքներ խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի արդյունքների ամենաբնակեցված քաղաքների ցանկը։ Փակագծերում ցուցադրվում է համապատասխան քաղաքային ագլոմերացիաների բնակչությունը։

  1.   Բոստոն, Մասաչուսեթս նահանգ։ 617 594 (4 552 402)
  2.   Վուսթեր, Մասաչուսեթս նահանգ։ 181 045 (798 552)
  3.   Փրովիդենս, Ռոդ Այլենդ նահանգ։ 178 042 (1 600 852)
  4.   Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս նահանգ։ 153 060 (692 942)
  5.   Բրիջփորթ, Կոնեկտիկուտ նահանգ։ 144 229 (916 829)
  6.   Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ նահանգ։ 129 779 (862 477)
  7.   Հարթֆորդ, Կոնեկտիկուտ նահանգ։ 124 775 (1 212 381)
  8.   Սթեմֆորդ, Կոնեկտիկուտ նահանգ։ 122 643 (часть MSA Бриджпорт)
  9.   Ուոթերբերի, Կոնեկտիկուտ նահանգ։ 110 366 (228 984)
  10. Կաղապար:Դրոշավորում/Նյու Հեմպշիր Մանչեսթեր, Նյու Հեմփշիր նահանգ։ 109 565 (400 721)
  11.   Լուոել, Մասաչուսեթս նահանգ։ 106 519 (315 158)
  12.   Քեմբրիջ, Մասաչուսեթս նահանգ։ 105 162 (Մեծ Բոստոնի մաս)
  13.   Փորթլենդ, Մեն նահանգ։ 66 194 (518 117)

20-րդ դարում Նյու Յորքը շրջապատող շրջաններում գտնվող քաղաքների բնակչությունը կարևոր դեր խաղաց նրա հարևան և սերտ կապ ունեցող Կոնեկտիկուտի վրա։

Տնտեսություն խմբագրել

Արտադրություն խմբագրել

Կոնեկտիկուտի պետական համալսարանում (2010) անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արտադրությունը Նոր Անգլիայում ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի այլ մասերից ավելի թանկ է։ Միայն Մենն էր ավելի քիչ ծախսատար։ Վերմոնտը, Ռոդ Այլենդը եւ Նյու Հեմփշիրը ցույց են տվել երկրի ամենաբարձր արտադրական ծախսերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://research.stlouisfed.org/fred2/series/CNEWPOP
  2. «New Haven Travel Guide». wcities. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Անգլիա» հոդվածին։