Մոկոմոկաի կամ տոի մոկո, Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի՝ մաորիի պահպանված գլուխներն են, որտեղ դեմքերը զարդարված են տա մոկո դաջվածքով։ Դրանք առևտրի արժեքավոր առարկաներ են դարձել 19-րդ դարի սկզբի Մուշկետների պատերազմների ժամանակ։

«Գլխի սակարկում, ափին, առաջնորդը գին է բարձրացնում», հեղինակ՝ Հ.Գ. Ռոբլի

Մոկո խմբագրել

Մոկո դեմքի դաջվածքները ավանդական են եղել մաորիի մշակույթում մինչև մոտավորապես 19-րդ դարի կեսերը, երբ դրանց օգտագործումը սկսեց անհետանալ, թեև 20-րդ դարի վերջից փոքր ինչ վերածնունդ է եղել։ Նախաեվրոպական մաորիների մշակույթում նրանք ընդգծել են կրողի բարձր սոցիալական կարգավիճակը։ Սովորաբար միայն տղամարդիկ են ունեցել դեմքի ամբողջական մոկո, իսկ բարձրաստիճան կանայք հաճախ մոկո ունեցել են իրենց շուրթերին և կզակներին[1]։ Մոկո դաջվածքները ծառայել են, որպես կապ անհատի և նրանց նախնիների միջև[2]։

Մոկոն արվել է բարձրաստիճան անձանց հասուն տարիքի անցման արարողությունների, ինչպես նաև նրանց կյանքի կարևոր իրադարձությունների ժամանակ։ Յուրաքանչյուր մոկո եզակի է եղել և պարունակել է տվյալներ անձի աստիճանի, ցեղի, ծագման, զբաղմունքի և սխրագործությունների մասին։ Մոկոների կատարումը թանկ է եղել, իսկ բարդ մոկոներ սովորաբար ունեցել են առաջնորդները և բարձրաստիճան մարտիկները[1]։

Մոկոմոկաիների ստեղծում խմբագրել

Երբ մոկո ունեցող մեկը մահացել է, սովորաբար գլուխը պահպանել են։ Ուղեղը և աչքերը հանել են, բոլոր բացվածքները փակել կտավատի մանրաթելով և խեժով։ Այնուհետև գլուխը եփել կամ շոգեխաշել են ջեռոցում, նախքան բաց կրակի վրա ծխելը և մի քանի օր արևի տակ չորացնելը։ Այնուհետև այն մշակել են շնաձկան յուղով։ Այդպիսի պահպանված գլուխները՝ մոկոմոկաիները, ընտանիքները պահել են զարդարուն փորագրված տուփերում և դուրս են բերել միայն արարողությունների ժամանակ[3]։

Պահպանվել են նաև մարտում զոհված թշնամու առաջնորդների գլուխները. այս մոկոմոկաիները, համարվելով պատերազմի ռազմավար, ցուցադրել են և ծաղրել։ Նրանք կարևոր նշանակություն են ունեցել պատերազմող ցեղերի միջև դիվանագիտական բանակցություններում, ընդ որում՝ մոկոմոկաիի վերադարձը և փոխանակումը խաղաղության էական նախապայման է եղել[1]։  

Մուշկետների պատերազմներ խմբագրել

 
Մոկոյի նախշերի գծանկար

Այս գլուխների առևտուրը արևմտյան գաղութարարների հետ, ըստ երևույթին, սկսվել է բուսաբան սըր Ջոզեֆ Բենքսի օգնությամբ, երբ նա ներքնազգեստի հին արկղերը փոխանակել է 14-ամյա տղայի գլխի հետ[4]։ Ենթադրվում է, որ այս առևտուրը կարող էր կամավոր չանցկացվել, քանի որ հաղորդվում է, որ Բենքսը մուշկետը ուղղել է Մաորի ցեղի առաջնորդի վրա, քանի որ նա չէր ցանկանում հրաժարվել իր նախահոր գլխից[5]։ Գլուխների նկատմամբ հետաքրքրությունը սկսել է աճել։ Մոկոմոկաիները սկսել են փոխանակվել մուշկետների հետ։ Մուշկետների պատերազմների ժամանակ մոկոմոկաիները վերածվել են առևտրի առարկաների, դրանք կարող էին փոխանակվել հրազենի և զինամթերքի հետ, կարող էին վաճառվել որպես արվեստի գործեր և թանգարանային նմուշներ։ Հետագայում դրանք բարձր գներով վերավաճառվում էին Եվրոպայում և Ամերիկայում[1]։  

Հրազենի պահանջարկն այնպիսին է եղել, որ ցեղերը արշավանքներ էին իրականացրել իրենց հարևանների վրա՝ ավելի շատ գլուխներ ձեռք բերելու համար, որպեսզի առևտուր անեն։ Եվրոպացիներին վաճառված վաղ մոկոմոկայիների մեծ մասը սպանված ռազմիկներ են եղել, բայց եվրոպացի առևտրականների պահանջարկը գերազանցել է առաջարկը, ուստի սկսել են ստրուկների և գերիների գլուխները դաջել (թեև անիմաստ մոտիվներով, այլ ոչ թե իսկական մոկոներով), որ վաճառեն[6]։ Մոկոմոկաիների առևտրի գագաթնակետը եղել է 1820-1831 թվականներին։ 1831 թվականին Նոր Հարավային Ուելսի նահանգապետը հռչակագիր է հրապարակել, որն արգելում էր գլխի հետագա առևտուրը Նոր Զելանդիայից, բացի այդ՝ 1830-ականների ընթացքում հրազենի պահանջարկը նվազել է, քանի որ ողջ մնացած յուրաքանչյուր խումբ լիովին զինված է եղել։ 1840 թվականին, երբ ստորագրվել է Վայտանգիի պայմանագիրը, և Նոր Զելանդիան դարձել է բրիտանական գաղութ, մոկոմոկաիների արտահանման առևտուրը գործնականում ավարտվել է, ինչպես նաև մաորի հասարակության մեջ մոկոյի օգտագործումը անկում է ապրել, չնայած առևտուրը փոքր ծավալներով մի քանի տարի շարունակվել է[1][7]։

Ռոբլիի հավաքածու խմբագրել

 
Ռոբլին իր մոկոմոկաիների հավաքածուով

Գեներալ-մայոր Հորացիո Գորդոն Ռոբլին բրիտանական բանակի սպա և նկարիչ է եղել, որ ծառայել է Նոր Զելանդիայում 1860-ականներին Նոր Զելանդիայի պատերազմների ժամանակ։ Նա հետաքրքրված է եղել էթնոլոգիայով և հիացած դաջվածքի արվեստով։ Նա գրել է «Մոկո կամ Մաորիների դաջվածքը» գիրքը, որը հրատարակվել է 1896 թվականին։ Անգլիա վերադառնալուց հետո նա 35-ից 40 մոկոմոկաիներով հավաքածու է կազմել, որը հետագայում առաջարկել է վաճառել Նոր Զելանդիայի կառավարությանը։ Երբ առաջարկը մերժվել է, հավաքածուի մեծ մասը վաճառվել է Բնական պատմության ամերիկյան թանգարանին[8]։

Հավաքածուն 2014 թվականին վերադարձվել է Նոր Զելանդիա և պահպանվում է Տե Պապա Տոնգարևա թանգարանում[9]։

Վերադարձնելու պահանջ խմբագրել

2000-ական թվականներին արշավ է ծավալվել՝ հարյուրավոր մոկոմոկաիները որոնք պահվում են ամբողջ աշխարհի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Նոր Զելանդիա վերադարձնելու պահանջով։ Առաջարկվում է դրանք վերադարձվել են իրենց հարազատներին կամ Նոր Զելանդիայի թանգարան՝ պահեստավորման, այլ ոչ չցուցադրվելու համար։ Արշավն ունեցել է որոշակի հաջողություն, չնայած շատ մոկոմոկաիներ մնում են արտասահմանում, և քարոզարշավը շարունակվում է[8][10][11][12]։

Գրականություն խմբագրել

  • Robley, H.G. (1896). Moko; Maori Tattooing. Chapman & Hall: London. Full text at the NZETC.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Palmer, Christian; Tano, Mervyn L. (2004 թ․ հունվարի 1). Mokomokai: Commercialization and Desacralization (PDF). International Institute for Indigenous Resource Management. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  2. Cultural Heritage, Cultural Rights, Cultural Diversity: New Developments in International Law, edited by Silvia Borelli, Federico Lenzerini, page 163
  3. NZETC: Mokomokai: Preserving the past Accessed 25 November 2008
  4. Fennell, Marc; Stole, Monique Ross for Stuff the British (2020 թ․ դեկտեմբերի 14). «In 1770 Joseph Banks sparked a macabre trade that still haunts New Zealand today». ABC News (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  5. «The Headhunters». ABC Radio National (ավստրալիական անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  6. Walker, Ranginui (2004). Ka Whawhai Tonu Matou - Struggle Without End (2nd ed.). Auckland, New Zealand: Penguin Books. էջ 83. ISBN 9780143019459.
  7. Janes, Robert R.; Conaty, Gerald T. (2005). Looking Reality In The Eye: Museums and Social Responsibility. University of Calgary Press. էջեր 156–157. ISBN 978-1-55238-143-4.
  8. 8,0 8,1 «The trade in preserved Maori heads». The Sunday Star-Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «Largest collection of ancestral remains in NZ history to be repatriated». Māori Television (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Associated Press, Wellington. 7 April 2000. Aussie Museum to return Maori heads.«Moko Mokai - Info». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Maori heads may return home». Reuters/One News. 2003 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Associated Press, Paris. 4 January 2008. French city vows to return Maori head.