Իսպանացի կիթառահար

Էդուարդ Մանեի նկար

Իսպանացի կիթառահար (ֆր.՝ Le Chanteur espagnol, անգլ.՝ The Spanish Singer), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) կտավը՝ ստեղծված 1860 թվականին։ Պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարի չափերն են՝ 147,3×114,3 սմ[2][3]։ Գրականության մեջ գործածվում է նաև «Գիտերերո» (ֆր.՝ Le guitarrero, իսպ.՝ El guitarrero) խորագիրը[4]։

Իսպանացի կիթառահար
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1860
բարձրություն147,3 ± 0,1 սանտիմետր
լայնություն114,3 ± 0,1 սանտիմետր
ուղղությունակադեմիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
Մետրոպոլիտեն թանգարանի կայքում
Ծանոթագրություններ
 The Spanish Singer (Manet) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Իսպանացի կիթառահար» կտավը և նկարչի ծնողների դիմանկարը («Օգյուստ և Էժեն Մանեները՝ նկարչի ծնողները», 1860) Էդուարդ Մանեի առաջին նկաներն էին, որ ընդունվեցին Փարիզի սալոնի հանձնաժողովի կողմից։ Երկու նկարն էլ ցուցադրվել են Փարիզի սալոնում 1861 թվականին[5], և «Իսպանացի կիթառահար» կտավն ստացել է դրական արձագանքներ (ֆր.՝ mention honorable)[6]:

1872 թվականի հունվարին նկարը գնել է ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel), ով կտավի համար վճարեց 3000 ֆրանկ։ 1873 թվականի հունվարին նկարը 7000 ֆրանկով վաճառվեց ֆրանսիացի օպերային երգիչ և նկարների հավաքորդ Ժան Բատիստ Ֆորին (Jean-Baptiste Faure)։ 1906 թվականին նկարը կրկին գնեց Պոլ Դյուրան-Ռյուելը, ով այս անգամ վճարեց 20000 ֆրանկ։ 1907 թվականի մայիսին նկարը 150000 ֆրանկով վաճառվեց Ուիլյամ Չյորչ Օսբորնին (William Church Osborn, 1862-1951), ով Նյու Յորքից էր։ 1949 թվականին Օսբորնը նկարը նվիրել է Մետրոպոլիտեն թանգարանին[2]։

Նկարագրություն խմբագրել

Որպես բնորդ Էդուարդ Մանեն հրավիրել է իսպանացու։ Իսպանացի կիթառահարը պատկերված է փայտե հասարակ նստարանի վրա նստած. նա կիթառ է նվագում ու երգում։ Նկարն ստեղծված է Դիեգո Վելասկեսի վաղ ստեղծագործությունների ոճով, որոնցում պատկերված են ժողովրդի կենցաղը ներկայացնող տեսարաններ։ Մանեն նկարի վրա աշխատել է իր արվեստանոցում։ Նա նակրել է շատ արագ ու սկզբում չի էլ նկատել, որ կիթառիստին նկարել է ձախ ձեռքով նվագելիս։ Սակայն հետո ոչինչ չի փոխել[4][7]։

Արձագանքներ խմբագրել

Ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ Թեոֆիլ Գոթիեն նկարի մասին ասել է[7].

  Ահա «Գիտերերոն». նրա նմանը չես տեսնի Օպերա-Կոմիկում, նրանով չես զարդարի ռոմանսների ժողովածուի կազմի գլխազարդը, փոխարենը Վելասկեսն մտերմաբար աչքով կաներ նրան, իսկ Գոյան կրակ կխնդրեր, որ ծխի իր "papelito"-ն։ Ինչպես է նա ծնգծնգացնում կիթառով, ինչպես է երգում ամբողջ կոկորդով։ Թվում է, թե մենք իսկապես լսում ենք այդ ամենը։ Այս հիանալի իսպանացու՝ sombrero calañés"-ի հագին մարսելյան բաճկոն է ու տաբատ։ Բայց ավա՜ղ։ Ֆիգարոյի կարճ շալվարներ հագնում են միայն տորեադորներն ու բանդերիլերոները։ Բայց քաղաքակիրթ նորաձևության այդ բացթողումը լրացնում են ալպարգատները: Այդ կերպարում, որ նկարված է բնական մեծությամբ ու ազատ վրձինով, գունեղ ֆակտուրայով ու արտացոլված անվերջ ճշմարտանման երանգավորմամբ, զգալի է տաղանղի անսահմանությունը։  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436944
  2. 2,0 2,1 «The Spanish Singer, Édouard Manet» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.12.2013-ին.
  3. «The Spanish Singer, 1860, Édouard Manet (French, 1832-1883)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.12.2013-ին.
  4. 4,0 4,1 М. Гордеева Эдуард Мане (Великие художники, том 27). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — ISBN 978-5-87107-200-4
  5. «Edouard Manet (1832-1883)» (French). Le Monde des Arts. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Manet Dossier: Chronology». Musée d’Orsay — www.musee-orsay.fr. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 05.12.2013-ին.
  7. 7,0 7,1 Анри Перрюшо Эдуард Мане (серия «Жизнь замечательных людей»). — Москва: Молодая гвардия, 1976.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանացի կիթառահար» հոդվածին։