Էդուարդ Մանե

ֆրանսիացի նկարիչ

Էդուարդ Մանե (ֆր.՝ Édouard Manet, հունվարի 23, 1832(1832-01-23)[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4][5] - ապրիլի 30, 1883(1883-04-30)[1][2][6][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[7] և Փարիզ[5]), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։

Էդուարդ Մանե
Édouard Manet
Ծնվել էհունվարի 23, 1832(1832-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4][5]
Վախճանվել էապրիլի 30, 1883(1883-04-30)[1][2][6][…] (51 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[7] և Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8][9]
ԿրթությունCollège-lycée Jacques-Decour?
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, վիմագրող, գծագրող և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ[5]
Ժանրդիմապատկեր[5], ժանրային նկարչություն[5], նատյուրմորտ[5], բնանկար[5] և կրոնական նկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՖլեյտահարը, Street Singer?, Լոլան Վալենսիայից, Նախաճաշ խոտի վրա և Օլիմպիա
ՈւսուցիչԹոմաս Կուտյուր և Auguste Boulard?
ԱշակերտներԵվա Գոնսալես
Ներշնչվել էԹոմաս Կուտյուր
Պարգևներ
ՀայրՕգյուստ Մանե
ՄայրEugénie-Désirée Fournier?
ԱմուսինՍյուզաննա Մանե[11]
ԶավակներԼեոն Լեենհոֆ
ԱզգականներԲերտա Մորիզո
ստորագրություն
Изображение автографа
Էդուարդ Մանե Վիքիքաղվածքում
 Édouard Manet Վիքիպահեստում

Կյանքն ու ստեղծագործական ուղին խմբագրել

Ծնվել է 1832 թվականի հունվարի 23-ին Փարիզում, բարձրաշխարհիկ միջավայրին պատկանող ընտանիքում։ Նրա մայրը՝ Օժենի Դեզիղէ Ֆուզնեն, դիվանագետի դուստր էր և Շվեդիայի թագակիր արքայազնի՝ Չարլզ Բեռնադոթի թոռնուհին։ Հայրը՝ Օգուստ Մանեն, դատավոր էր, որը փափագում էր իր որդուն նույնպես իրավաբան տեսնել։

Իրավաբանի մասնագիտություն ստանալու միտումով՝ հոր հորդորով 1848 թվականին Մանեն նավարկեց դեպի Ռիո դե Ժանեյրո։ Երբ Էդուար Մանեն երկրորդ անգամ ձախողեց Նեյվի` իրավաբանական դպրոցի համալրման քննությունը, հայրը ստիպված եղավ հաշվի նստել որդու՝ արվեստի ոլորտում կրթվելու որոշման հետ։ 1850-ից 1856 թվականներին Մանեն ուսանում էր Թոմաս Կուտյուրի գլխավորությամբ։ Մորեղբայրը ՝ Էդմոնդ Ֆուրնիեն, միշտ ոգևորում էր Մանեի ստեղծագործական մաքառումները, և մորեղբոր օգնությամբ Մանեն հայտնվում է Լուվրում։ 1841 թվականին Մանեն ընդունվեց միջնակարգ դպրոց, 1845 թվականից սկսած մորեղբոր խորհրդով հաճախում էր նկարչական հատուկ դասընթացների, որտեղ հանդիպում և ծանոթանում է Անտոնին Պղուստին՝ Ստեղծարար Արվեստների վարչության ապագա նախագահին և իր ամբողջ կյանքի հավատարիմ ընկերոջը։

Այս ժամանակահատվածում Մանեն կրկնօրինակում է Լուվրի՝ Վաղեմի Մեծերը (Old Masters)[12] նկարների շարքը։ 1853-1856 թթ. Մանեն տեղափոխվում է Գերմանիա, Իտալիա և ապա Նիդերլանդներ, որտեղ Էդուար Մանեին ոգեշնչող բազմաթիվ աղբյուրներ կային. արվեստի գլուխգործոցներ և նկարիչներ։ Ի վերջո 1856 թվականին Էդուար Մանեն բացեց սեփական արվեստանոցը։ Այդ տարիներին նրա նկարելաոճը սուր քննադատությունների էր արժանում բազմաթիվ պատճառներով. մասնավորապես նկարներում մանրամասների պարզագույն ցուցադրությունը և գուներանգներում ավանդական տոների ճնշողությունը։

Մանեն ապրել է հիմնականում Փարիզում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում (1850-1856)։ Ընդօրինակել է իտալական Վերածննդի և 17-րդ դարի վարպետների (Ջորջոնե, Տիցիան, Դիեգո Վելասկես, Ֆրանս Հալս), ինչպես և Ֆրանցիսկո Գոյայի, Էժեն Դելակրուայի ստեղծագործությունները, կրել է նրանց ազդեցությունը։

Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ։ Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մանեն ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ։

Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը՝ Մանեն 1860-ական թվականների վերջին մերձեցել է նրա վարպետների հետ և 1870-ականների վերջին անցել պլեներային նկարչության, միաժամանակ, իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը։ Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ նա ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական իրավիճակները։

1870-ական թվականներին ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, գծանկարներ, դիմանկարներ՝ ընդլայնելով այդ ժանրի հնարավորությունները։ Մանեի ստեղծագործությունն ավարտում է 19-րդ դարի ֆրանսիական ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը։ Նրա առաջադրած և լուծած գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետագա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը։

Քառասունն անց տարիքում Էդուար Մանեն ախտորոշված էր որպես սիֆիլիս քրոնիկ հիվանդության կրող և դեղորայքային բուժումներ էր ստանում։ Սակայն, դա միակ հիվանդությունը չէր. նկարչի օրգանիզմը տառապում էր նաև ռևմատիզմ կոչվող՝ շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդությունից։ Մահվանից մի քանի տարի առաջ հասցրել էր նաև զարգացնել լոկոմոտոր ատաքսիա հիվանդությունը, որը համարվում է սիֆիլիսի կողմնակի էֆեկտ և հանգեցնում է քրոնիկական ցավերի։

1883 թվականի ապրիլին բժիշկներն ստիպված են լինում հեռացնել Էդուար Մանեի ձախ ոտնաթաթը՝ փտախտի հետևանքով։ Այս բժշկական միջամտությունից 7 օր անց նկարիչը մահանում է։ Նրա աճյունը ամփոփված է Փարիզի Պասսի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդուարդ Մանե հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 219  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մանե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մանե» հոդվածին։