Թուֆֆի (գերմ.՝ Tuffi), ասիական էգ փիղ, որը հանդես է եկել կրկեսում և հայտնի է մի միջադեպով, որը տեղի է ունեցել 1950 թվականի հուլիսի 21-ին Վուպերտալում (Գերմանիա

Թուֆֆի
Տեսակփիղ
Սեռիգական
ՏերԱլտհոֆ (կրկես)
 Tuffi Վիքիպահեստում

Նախապատմություն

խմբագրել

1950 թվականի ամռանը շրջիկ կրկեսի ղեկավար Ֆրանց Ալտհոֆը (1908-1987), որը հայտնի էր փղերի բավականին մեծաթիվ թատերախմբով, հյուրախաղերով հանդես էր գալիս Գերմանիայում։ Հանրության համար նրա հիմնական գովազդային խայծը չորսամյա Թուֆֆին էր (գերմ.՝ Tuffi)՝ ասիական էգ փիղը, որի հետ նա աշխատել էր շատ փոքր տարիքից։ Յուրաքանչյուր քաղաքում Թուֆֆին, որը չէր վախենում մարդկանցից և արկածներից, որևէ արտասովոր հրապարակային բան էր անում[1]. օրինակ, Զոլինգենում պատշարներին մի արկղ գարեջուր հասցնելու նպատակով նա բարձրացել էր շինարարական փայտամածի վրա, իսկ Օբերհաուզենում տրամվայով այցելել էր քաղաքապետին[2]։

Երիտասարդ լրագրող և կենդանաբան Հայնց Գեորգ Կլյոսի առաջարկով, որը թատերախմբին ուղեկցում էր հյուրախաղերի ժամանակ՝ այդ մասին հոդված գրելու նպատակով, Վուպերտալում գովազդային հնարք պետք է դառնար փղի երթևեկությունը քաղաքի միառելս կախուղիով[3], որը ոչ միայն փոխադրամիջոց է, այլև քաղաքի տեսարժանություններից։

Միջադեպ

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Թուֆֆին տոմս է գնում

Բարմեն քաղաքային շրջանում Թուֆֆին, անձամբ Ալտհոֆի, նրա որդու, մամուլի քարտուղարի և բազմաթիվ լրագրողների ուղեկցությամբ, նստել է վագոն՝ տոմսավաճառից կնճիթով ինքնուրույն վերցնելով իրեն հատկացված չորս տոմսերը[4]։ Ալտհոֆի թատերախմբի մյուս 14 փղերը ճանապարհել են նրան։ Գնացքը մեկնել է Վուպերտալի մյուս հատված՝ Էլբերֆելդ, որտեղ Ալտհոֆը նախատեսել էր Թուֆֆիի հետ այցելել քաղաքի կենդանաբանական այգու փղերի ազատավանդակը։ Սակայն երբ գնացքն արդեն առաջ է շարժվել, մոտ 20 լրագրողներ և մի շարք պատահական ուղևորներ խցկվել են այն վագոնը, որում գտնվում էր Թուֆֆին։ Փիղը անհարմար շարժումով իր ոտքը դրել է ուղևորներից մեկի ոտքին, վերջինս բղավել է, և սկսվել է խուճապ, որը փոխանցվել է կենդանուն։ Շրջվելով դեպի պատուհանը՝ Թուֆֆին մի քանի անգամ հարվածել է դրան, պատի հետ մեկտեղ կոտրել ապակին ու դուրս թռել վագոնից[5]։ Ֆրանց Ալտհոֆը փորձել է ցատկել նրա հետևից, սակայն որդին հետ է պահել նրան[1]։

 
Նախկին «Փղերի դեղատունը» Վուպերի ափին (2011)

Թուֆֆին ընկել է Վուպեր գետը, որը հոսում է կախուղու տակով, Վերին շուկայի և Ադլերբրյուկ կայարանների միջև, այն վայրի կողքին, որտեղ երեսուն տարի աշխատում էր «Փղերի դեղատուն» անունով հաստատությունը (գերմ.՝ Elefanten-Apotheke)[6]։ Փիղը գրեթե ոչ մի վնասվածք չի ստացել։ Ալտհոֆը և քաղաքային տրանսպորտի վարչության պետը, որը տվել էր ուղևորության թույլտվությունը, տուգանվել են յուրաքանչյուրը 450 գերմանական մարկով[7]՝ ուղևորներին թեթև մարմնական վնասվածքներ պատճառելու և անզգուշությամբ տրանսպորտի անվտանգությանը սպառնալու համար։ Դատարանը որոշել է, որ կախուղին հարմար չէ փղեր տեղափոխելու համար[4][8]։

Չնայած դեպքի վայրում գտնվող բազմաթիվ լրագրողների ներկայությանը, նրանցից ոչ ոք բավականաչափ ճարպիկ չի գտնվել՝ լուսանկարելու համար այդ պատահարը, այնպես որ հետագա բոլոր նկարները ֆոտոմոնտաժ են[9][10][11]։

Հետագա տարիներ

խմբագրել

Թուֆֆին շարունակել է իր հաջողակ կրկեսային կարիերան և 1968 թվականին Ալտհոֆի կրկեսի փակումից հետո տեղափոխվել է Ալեքսիս Գրյուս Ավագի ֆրանսիական կրկեսային խումբ։ Փիղը սատկել է Փարիզում 1989 թվականին։

Անդրադարձ

խմբագրել

Միջադեպից անմիջապես հետո տեղի կաթի գործարանը իր արտադրանքը սկսել է վաճառել Tuffi ապրանքանիշով։ Այնուհետև ապրանքանիշի իրավունքներն անցել են նիդերլանդական Friesland-Campina կաթնամթերք արտադրողին, որն իր գերմանական արտադրության մեջ այդ ապրանքանիշի ներքո շարունակում է թողարկել կաթնաշոռ, սերուցք և կաթնային ըմպելիքներ[12]։

 
Թուֆֆիի արձանը Բարմենում, Վուպերտալ

1992 թվականին Բարմենի գլխավոր հետիոտնային փողոցում տեղադրվել է փղիկի արձան, որը տեղի բնակիչներն ու տեղական մամուլը անվանել են Թուֆֆի[13]։

2020 թվականին, անմիջապես Թուֆֆիի ընկնելու վայրում, հենց գետի մեջ տեղադրվել է հուշաքար՝ Բերնդ Բերգկեմպերի հեղինակած քանդակը, որը միայն ամենաընդհանուր գծերով է նման փղիկին։ Քարը նախատեսված է ոչ միայն զբոսաշրջիկների ժամանցի, այլև գետի բնապահպանական վիճակը բարելավելու համար[14]։

Ամերիկյան բլյուզ երգիչ Քորի Մակդենիելը Elephant's fall in Wuppertal երգը (անգլ. թարգմանաբար՝ «Փղի անկումը Վուպերտալում») նվիրել է այդ իրադարձությանը[15]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Robert Franz (2010-07-22). «Einmal Schwebebahn und nie wieder. Vor 60 Jahren: Elefant Tuffi überlebt Sprung in die Wupper». WDR.de. Արխիվացված է օրիգինալից 2010-07-22-ին. Վերցված է 2020-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  2. Mohnhaupt J. W. The Zookeepers' War: An Incredible True Story from the Cold War. — Simon and Schuster, 2020. — P. 63.
  3. Heinz-Georg Klös: Freundschaft mit Tieren. S. 48–55.
  4. 4,0 4,1 Armin Himmelrath (2016-07-21). «Rummel um Tuffi: Der fliegende Elefant von Wuppertal». einestages auf Spiegel Online. Վերցված է 2020-07-24-ին.
  5. Andreas Boller (2016-07-20). «Tuffi machte ihrem Namen einst alle Ehre». Westdeutsche Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2020-07-21-ին. Վերցված է 2020-07-24-ին.
  6. Weis A. Unser aller Revolutionär // Engels: Kultur. Kino. Wuppertal, 4.05.2005.
  7. Чернова И. М. «Вуппертальская подвесная дорога». geo.1september.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին. // Газета «География» № 41/2003, ИД «Первое сентября».
  8. Claudia Kasemann (2016-08-06). «Der Alligator auf der Werther Brücke». Westdeutsche Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին. Վերցված է 2020-07-24-ին.
  9. «Als Elefant Tuffi in die Wupper sprang: So kam es zum berühmten Sturz - WELT». DIE WELT (գերմաներեն). 2022 թ․ մայիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
  10. Stephan Oettermann, Die Schaulust am Elefanten. Eine Elephantographia curiosa, S. 73.
  11. Burger R. Als Elefantenkuh Tuffi aus der Schwebebahn sprang // Frankfurter Allgemeine Zeitung, 21.07.2015.
  12. Bosse M. Ein Elefant als Marketing-Coup // Westdeutsche Zeitung, 21.07.2020.
  13. Spieltiere auf dem Werth // Jan Niko Kirschbaum. Wuppertaler Denkmäler und Kunst
  14. Praest M. Tuffi kehrt als Störstein in die Wupper zurück // Westdeutsche Zeitung, 21.07.2020.
  15. Wolber C. Ein Tuffi-Fan aus Amerika // Westdeutsche Zeitung, 13.04.2011.